Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Տնտեսվարողները մամուլից են իմացել իրենց մոտ արձանագրված խախտումների մասին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Ինչպես ամեն տարի, այս տարի ևս, կապված սեզոնի հետ, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է սկսել պաղպաղակի արտադրություններում: Վերջին օրերին ՍԱՏՄ-ն երկու հաղորդագրություն է տարածել, որոնք վերաբերում են տարբեր ընկերությունների արտադրանքի լաբորատոր փորձաքննության արդյունքներին:


Որոշ դեպքերում արտադրական գործունեության առանձին գործառույթը կասեցվել է, որոշ դեպքերում սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ, իսկ որոշ դեպքերում խախտումներ պարունակող «արտադրատեսակների համար կտրվեն իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագրեր»: Այստեղ ուշագրավ է «կտրվեն» բառը:


Բանն այն է, որ, «Փաստ» թերթի տեղեկություններով, պաղպաղակ արտադրող ձեռնարկությունները ՍԱՏՄ մամուլի հաղորդագրությունից են տեղեկացել, որ իրենց մոտ հայտնաբերվել են խախտումներ, և որ իրենց գործունեության առանձին գործառույթը կասեցվել է, կամ որոշակի արտադրանք պետք է շուկայից հետ կանչեն: Այսինքն, որևէ կարգադրագիր, որևէ գրություն չեն ստացել:


Ստացվում է, որ եթե որևէ ընկերություն նկատած չլինի (պարտավոր էլ չէ) ՍԱՏՄ հաղորդագրությունը, օրեր շարունակ դեռ պիտի շարունակի խախտումներով աշխատել, ավելին՝ օրենսդրությամբ սահմանված նորմերին չհամապատասխանող արտադրանքը, այդ թվում՝ մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) և ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշներով, դեռ որոշակի ժամանակ կշարունակեն մնալ վաճառքում, մինչ ՍԱՏՄ-ն կբարեհաճի կարգադրագիր ուղարկել:


Մեզ հետ զրույցում մի քանի տնտեսվարողներ նշում էին, որ ՍԱՏՄ-ն այսպես թափթփված է աշխատում հատկապես անցած տարվանից սկսած, երբ ՍԱՏՄ ղեկավար նշանակվեց Արմեն Դանիել յանը, որն այսօր կալանավորված է կոռուպցիոն մեղադրանքով, իսկ նրա տեղակալ Տիգրան Պետրոսյանի՝ ՍԱՏՄ ղեկավարի պարտականությունները կատարող նշանակվելուց հետո կառույցն ընդհանրապես անգործության է մատնված:


Դրա հերթական վկայություններից մեկը Հայաստանից արտահանվող ծաղիկների հետ կապված վերահսկողության բացակայությունն է, որի պատճառով Հայաստանը կարող է ահռելի վնասներ կրել, ինչի մասին, ի դեպ, նախորդ համարում մանրամասն անդրադարձել էինք:


Այդ նույն Պետրոսյանի անփութության և անգործության հետևանքով, մեր հավաստի տեղեկություններով, ՌԴ սահմանին Հայաստանից արտահանված արդեն երկու բեռնատար ծաղիկ ոչնչացվել է, իսկ հունիսի 16-ից ՀՀ-ից ՌԴ ծաղիկների արտահանման համար կարանտինային ռեժիմ է սահմանված։

Լրահոս

Բրազիլիայում ավտոմեքենան ընկել է լիճը. զոհվել է տասը մարդ, այդ թվում՝ հինգ երեխա
Բոլոր որոշումները պետք է կայացվեն Երևանում․ դա է հաջողելու բանաձևը. Հայրապետյան
Կարևոր
«Ժամանակներն ու իշխանավորները փոխվում են». Եզրաս արքեպիսկոպոսը հանդես է եկել ի պաշտպանություն Հայ եկեղեցու
Կարևոր
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Հայաստան է ժամանել Իրանի փոխնախագահը
Մահացած 3-ամյա աղջկա մայրը կատարվածում մեղադրում է բժիշկներին
ՌԴ դեսպան․ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի պայմանները բացառիկ բարենպաստ են Հայաստանի համար
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բարո. Ֆրանսիան Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններում կներկայացնի Եվրոպայի դիրքորոշումը
Եգիպտոսում երկու գնացք է բախվել․ տուժել է մոտ 60 մարդ
Հարցում․ Գերմանիայի բնակիչների 71%-ը կողմ է բենզինի և դիզելային վառելիքի գների սահմանափակմանը
Կարևոր
Կրակովում զանգվածային սպանության հետևանքով հինգ երկրի քաղաքացիներ են զոհվել և տուժել
Սերբիայի հատուկ դատախազությունը կստուգի Վուչիչի՝ հրաժարականից առաջ ներում շնորհած 49 անձանց գործերը
Մեծ Բրիտանիայի զինված ուժերի հրամանատարը քաղաքացիներին կոչ է արել ջրի և սննդամթերքի պաշարներ կուտակել
Ադրբեջանի պաշտպանության նախարարը վարակվել է կորոնավիրուսով
Իսրայելի պաշտպանության նախարար․ Իրանը չի հրաժարվել միջուկային զենք ձեռք բերելու ծրագրերից
Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան այսօր մահացել է
Գերմանիայի կանցլերը որոշել է հանուն իր ծննդյան օրվա բաց թողնել Թուրքիայում կայանալիք COP31 կլիմայական գագաթնաժողովը
Սաակաշվիլին կարծում է, որ իր դուստրը կարող է դառնալ ԱՄՆ նախագահ

Լրացուցիչ նորություններ

...

ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համար

Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին

ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից

ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»

Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում

Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան

Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից

Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն

Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին

Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը

Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»

Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում