Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ինչպե՞ս հաղթահարել միջազգային «աչքկապոցին». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Վերջին տարիներին միջազգային մակարդակով ավելի ու ավելի հաճախակի ենք ականատես լինում այնպիսի գործընթացների, ինչպիսիք միջազգային իրավունքի խախտումները, մարդու իրավունքների ոտնահարումները և արդարադատության համակարգի քայքայումն են։ Բայց կան պետություններ, որոնք նորանոր «հորիզոններ են նվաճում» այս տեսանկյունից։


Այդ պետություններից մեկն էլ բռնապետական Ադրբեջանն է, որտեղ կառուցվածքային, հետևողական ու համակարգված մոտեցումներ են ձևավորվել այնպիսի հարցերում, ինչպիսիք են մարդու իրավունքների զանգվածային խախտումները, փաստերի կեղծումը, դատական գործընթացների մանիպուլացման և պետության կողմից կատարված հանցագործությունների արդարացումը։ Քիչ չէ, որ Արցախը լիովին հայաթափվեց, մինչ այսօր էլ Ադրբեջանում գերի են պահվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները և այլ հայորդիներ, իսկ նրանց դեմ դատական ֆարսը շարունակվում է։ Բաքուն չի էլ թաքցնում, որ տարածքային նկրտումներ ունի Հայաստանի նկատմամբ։


Սակայն Ադրբեջանի գործողությունների հետ կապված միջազգային արձագանքն անբավարար է, քանի որ Ադրբեջանի նավթն ավելի է գնահատվում, քան համամարդկային արժեքները։ Մյուս կողմից էլ՝ Բաքուն օգտագործում է իր խավիարային դիվանագիտության լծակները՝ բարձացվող ձայները լռեցնելու կամ ճնշելու համար։Իսկ Հայաստանը, որը մի ժամանակ Ադրբեջանի կողմից կատարվող հանցագործությունների մասով միջազգային հանրության լուսավորողն էր, այլևս չի բարձրացնում Ադրբեջանի հանցավոր գործողությունների հետ կապված թեմաները։


Ավելին, հայկական կողմը խաղաղության պայմանագիր կնքելու համար նույնիսկ պատրաստ է հրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերից, որոնք կարևոր ապացուցողական հենք են իրենց մեջ ներառում ու հետագայում լուրջ խնդիրներ կարող են ստեղծել Բաքվի համար։ Մյուս կողմից էլ՝ ՀՀ իշխանությունների կողմից Ալիևի ռեժիմի գործողությունները «պարզաջրելու» կամ «սպիտակեցնելու» միտումն է նկատվում։ Իշխանությունները սկսում են «դողէրոցքի» մեջ հայտնվել, երբ հանկարծ որևէ կառույց կամ մարմին զեկույց է պատրաստում Արցախի մասին, ադրբեջանական հանցագործությունների կամ Բաքվի սանձարձակ այլ գործողությունների մասին։


Ու այդ կառույցներն անմիջապես հայտնվում են իշխանությունների հարձակումների թիրախում։Բայց, բարեբախտաբար, կան կառույցներ, որոնք առանց ճնշումներին տրվելու, անաչառ կերպով ներկայացնում են Բաքվի հանցավոր ռեժիմի բնույթը, հայտարարություններով են հանդես գալիս և զեկույցներ են նախապատրաստում։ Այդպիսով, միջազգային հանրության ուշադրությունը հրավիրվում է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների օրակարգի ոտնահարման վրա։ Այս համատեքստում առանձնանում է վերջերս հրապարակված կարևոր փաստաթուղթը, որը մշակվել է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ու ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի համագործակցությամբ գործող «Հայկական իրավական կենտրոնի» ջանքերով։ Այս զեկույցը փաստական և իրավական հիմնավորումներով ներկայացնում է, թե ինչպես է Ադրբեջանը համակարգված և պետական մակարդակով տարիներ շարունակ իրականացրել ապացույցների կեղծում, դատական գործընթացների մանիպուլյացիա, մարդու իրավունքների ոտնահարում և ռազմագերիների ու քաղաքացիական բնակչության դեմ կիրառել միջազգային իրավունքին հակասող մեթոդներ։


Human Rights Watch և Amnesty International միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունները նույնպես փաստաթղթավորել են Ադրբեջանի այս գործելաոճը։ Այս կառույցների կողմից արձանագրված խախտումները վերաբերում են ոչ միայն պատերազմական հանցագործություններին, այլ նաև Ադրբեջանի ներքին կառավարման ձևին, որտեղ մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտները փաստացի լռեցվում են, իսկ իրավական համակարգը ծառայում է ոչ թե արդարադատությանը, այլ՝ իշխանության շահերին։


Մի խոսքով, չնայած Հայաստանի իշխանությունների լռությանը, ավելին՝ ջանքերին, որ ոչինչ չխոսվի Արցախի մասին, նաև ադրբեջանական հանցագործությունների մասին, կան հայկական ու նաև միջազգային կազմակերպություններ, որոնք այդ հարցերը բարձրացնում են, ընդ որում՝ փաստարկված ու փաստաթղթավորված, ինչը կարևոր հանգամանք է միջազգային հանրությանն այդ ամենին ծանոթացնելու և ոչ միայն «աչքկապոցիի», այլև նորանոր հանցագործությունների դեմն առնելու համար:

Լրահոս

Բրազիլիայում ավտոմեքենան ընկել է լիճը. զոհվել է տասը մարդ, այդ թվում՝ հինգ երեխա
Բոլոր որոշումները պետք է կայացվեն Երևանում․ դա է հաջողելու բանաձևը. Հայրապետյան
Կարևոր
«Ժամանակներն ու իշխանավորները փոխվում են». Եզրաս արքեպիսկոպոսը հանդես է եկել ի պաշտպանություն Հայ եկեղեցու
Կարևոր
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Հայաստան է ժամանել Իրանի փոխնախագահը
Մահացած 3-ամյա աղջկա մայրը կատարվածում մեղադրում է բժիշկներին
ՌԴ դեսպան․ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի պայմանները բացառիկ բարենպաստ են Հայաստանի համար
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բարո. Ֆրանսիան Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններում կներկայացնի Եվրոպայի դիրքորոշումը
Եգիպտոսում երկու գնացք է բախվել․ տուժել է մոտ 60 մարդ
Հարցում․ Գերմանիայի բնակիչների 71%-ը կողմ է բենզինի և դիզելային վառելիքի գների սահմանափակմանը
Կարևոր
Կրակովում զանգվածային սպանության հետևանքով հինգ երկրի քաղաքացիներ են զոհվել և տուժել
Սերբիայի հատուկ դատախազությունը կստուգի Վուչիչի՝ հրաժարականից առաջ ներում շնորհած 49 անձանց գործերը
Մեծ Բրիտանիայի զինված ուժերի հրամանատարը քաղաքացիներին կոչ է արել ջրի և սննդամթերքի պաշարներ կուտակել
Ադրբեջանի պաշտպանության նախարարը վարակվել է կորոնավիրուսով
Իսրայելի պաշտպանության նախարար․ Իրանը չի հրաժարվել միջուկային զենք ձեռք բերելու ծրագրերից
Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան այսօր մահացել է
Գերմանիայի կանցլերը որոշել է հանուն իր ծննդյան օրվա բաց թողնել Թուրքիայում կայանալիք COP31 կլիմայական գագաթնաժողովը
Սաակաշվիլին կարծում է, որ իր դուստրը կարող է դառնալ ԱՄՆ նախագահ

Լրացուցիչ նորություններ

...

ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համար

Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին

ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից

ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»

Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում

Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան

Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից

Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն

Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին

Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը

Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»

Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում