Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Փաշինյան-Ադրբեջան տանդեմը թիրախավորել է Հայ առաքելական եկեղեցին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանն իր քպականներով հակաեկեղեցական արշավի հերթական «արարն» է սկսել: Արշավ, որի սկիզբը դրվել է 2018 թվականի իշխանափոխությունից անմիջապես հետո՝ մե՛րթ մոլեգին ուժգնությամբ, մե՛րթ իբր «ընդմիջում» տալով, բայց իրականում «տակից» պայքարելով ամեն ազգայինի, այդ թվում՝ ՀԱԵ դեմ: Հիմա նոր ուժգնությամբ ու նոր «մակարդակով» են վերսկսել հարձակումը:

Այս թեման վերջին մի քանի օրերի ամենաթեժ քննարկվողներից մեկն է, որին անդրադարձել է նաև «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը՝ մասնավորաբար գրելով, որ Փաշինյան-Ադրբեջան տանդեմը թիրախավորել է Հայ առաքելական եկեղեցին. «Հայ առաքելական եկեղեցու դեմ երկրի ներսում պայքարում են Փաշինյանն ու ՔՊ-ն, որոնց համար հայկական ավանդական արժեքները, պետական և կրոնական ինստիտուտները, Հայ առաքելական եկեղեցին խորթ են և ներքին թշնամի են։

ՔՊ-ն պայքարում է, ծաղրում է Հայ առաքելական եկեղեցուն, Կաթողիկոսին՝ դրանով սպասարկելով թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը, քանի որ Հայ առաքելական եկեղեցին այսօր կանգնած է Արցախի հարցի, Հայ դատի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պայքարի պաշտպանության դիրքերում»:

Հեղինակները հիշեցնում են, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Շվեյցարիայում վերջերս քննադատել է Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի ագրեսիան և Արցախի հայաթափումը, Արցախի հայության դեմ իրականացված էթնիկ զտումներն ու ցեղասպան գործողությունները։ Այսինքն, Հայ առաքելական եկեղեցին քննադատում է Փաշինյանի ռազմավարական դաշնակիցներին՝ Թուրքիային և Ադրբեջանին, ինչից հետո Փաշինյանն սկսում է իր ֆեյսբուքյան էջում ամենակեղտոտ բառապաշարով քննադատել, վիրավորել սրբազաններին, Հայ առաքելական եկեղեցին։

«Փաշինյանի գրառումները խոսում են այն մասին, որ նա շարունակելու է թիրախավորել Հայ առաքելական եկեղեցուն, Մայր Աթոռը և դրանով երկու խնդիր է կատարում։ Նախ՝ սպասարկում է Էրդողան-Ալիև տանդեմի շահերն ու իրականացնում է նրանց հրահանգները։ Երկրորդ՝ Փաշինյանը ցանկանում է գրավել Հայաստանի մոտ 350 հազարի հասնող աղանդավորականների և նրանց ընտանիքի անդամների ձայները։ Թիրախավորելով Հայ առաքելական եկեղեցուն՝ Փաշինյանը ցանկանում է շահել նաև աղանդավորականների աջակցությունը 2026 թ. ԱԺ ընտրություններում:

Փաշինյանն ու թիմը կազմաքանդում են հայոց պետականության հիմնասյուները՝ Հայոց բանակը, Մայր Աթոռը և հայ-ռուսական կապերը։ Բանակը կրճատվում է, ընդունվում են օրենքներ, որոնք թույլ կտան փողով ազատվել բանակից. դրվում են հայոց բանակի կազմաքանդման, լուծարման և բարոյազրկման հիմքերը։

Երկրորդ՝ Մայր Աթոռը պայքարում է Արցախի, Գանձասարի և Դադիվանքի համար, ինչը ՔՊ-ի համար կարմիր գիծ է, քանի որ Բաքվից նրանց ընկերները կարող են բարկանալ փաշինյանական կլանի վրա։ Եվ երրորդ՝ հայ-ռուսական ռազմական դաշինքը հակակշիռ է թուրք-ադրբեջանական տանդեմին, և ՔՊ-ն կազմաքանդում է հայ-ռուսական ռազմավարական դաշինքը, որպեսզի Սյունիքի գրավումը Բաքվի կողմից ավելի դյուրին լինի»,-գրում են հեղինակներն ու հավելում, որ, այսպիսով, Փաշինյանն ու թիմը ոչնչացնում են հայոց պետականության հիմնասյուները երկրի ներսից՝ դրանով սպասարկելով Ալիևի՝ «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտը։

Լրահոս

Բրազիլիայում ավտոմեքենան ընկել է լիճը. զոհվել է տասը մարդ, այդ թվում՝ հինգ երեխա
Բոլոր որոշումները պետք է կայացվեն Երևանում․ դա է հաջողելու բանաձևը. Հայրապետյան
Կարևոր
«Ժամանակներն ու իշխանավորները փոխվում են». Եզրաս արքեպիսկոպոսը հանդես է եկել ի պաշտպանություն Հայ եկեղեցու
Կարևոր
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Հայաստան է ժամանել Իրանի փոխնախագահը
Մահացած 3-ամյա աղջկա մայրը կատարվածում մեղադրում է բժիշկներին
ՌԴ դեսպան․ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի պայմանները բացառիկ բարենպաստ են Հայաստանի համար
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բարո. Ֆրանսիան Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններում կներկայացնի Եվրոպայի դիրքորոշումը
Եգիպտոսում երկու գնացք է բախվել․ տուժել է մոտ 60 մարդ
Հարցում․ Գերմանիայի բնակիչների 71%-ը կողմ է բենզինի և դիզելային վառելիքի գների սահմանափակմանը
Կարևոր
Կրակովում զանգվածային սպանության հետևանքով հինգ երկրի քաղաքացիներ են զոհվել և տուժել
Սերբիայի հատուկ դատախազությունը կստուգի Վուչիչի՝ հրաժարականից առաջ ներում շնորհած 49 անձանց գործերը
Մեծ Բրիտանիայի զինված ուժերի հրամանատարը քաղաքացիներին կոչ է արել ջրի և սննդամթերքի պաշարներ կուտակել
Ադրբեջանի պաշտպանության նախարարը վարակվել է կորոնավիրուսով
Իսրայելի պաշտպանության նախարար․ Իրանը չի հրաժարվել միջուկային զենք ձեռք բերելու ծրագրերից
Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան այսօր մահացել է
Գերմանիայի կանցլերը որոշել է հանուն իր ծննդյան օրվա բաց թողնել Թուրքիայում կայանալիք COP31 կլիմայական գագաթնաժողովը
Սաակաշվիլին կարծում է, որ իր դուստրը կարող է դառնալ ԱՄՆ նախագահ

Լրացուցիչ նորություններ

...

ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համար

Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին

ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից

ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»

Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում

Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան

Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից

Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն

Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին

Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը

Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»

Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում