Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Եկեղեցին մեր վերջին ինստիտուտն է, որը Նիկոլը փորձում է քանդել վերջնականապես». «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

Եկեղեցին ու հոգևոր դասը մշտապես եղել են 2018 թվականին Հայաստանում իշխանության եկած թիմի թիրախում։ Բայց որ նման զազրելի բառամթերքով, անհիմն մեղադրանքներով Հայաստանի փաստացի ղեկավարը կարող է անդրադառնալ մեր հոգևոր կառույցին, շատերիս համար աներևակայելի էր։ Շարունակում ենք գահավիժել, թե մինչև ուր, պարզ չէ։Քաղաքագետ Գագիկ Համբարյանը մեր այս դիտարկումներին արձագանքում է՝ հանկարծ չմտածեք, որ սա պատահականություն է, կամ Նիկոլը փորձում է այսպիսի փողոցային բառապաշարով ինչ-որ նեղ հարցեր լուծել, բացարձակ։ «Եկեղեցին այն եզակի ինստիտուտն է մնացել Հայաստանի Հանրապետությունում, որը պայքարում է Արցախի համար, և բացարձակ զարմանալի չէ, որ վերջին օրերի ջղաձգումները և այսօրվա (երեկվա-խմբ.) փողոցային բառապաշարը, հատկապես՝ կապիտուլ յանտ Նիկոլի և նրա կնոջ անբարո մեկնաբանությունները՝ կապված եկեղեցում գոյություն ունեցող մանկապղծության փաստերի հետ, որի վերաբերյալ, ինչպես միշտ, ո՛չ Նիկոլը, ո՛չ էլ իր կողակցուհին որևէ ապացույց չեն ներկայացնում, ավելի խոր նպատակներ ունի։ Այն է՝ վերացնել այն եզակի ինստիտուտը, որը պայքարում է Արցախի համար, և բացարձակ պատահական չէ, որ այս ամենը համընկավ շվեյցարական Բեռնում Եկեղեցու անմիջական բարձր հովանու ներքո տեղի ունեցող կոնֆերանսին, որտեղ խոսվում է Արցախի մշակութային և նյութական ժառանգության, Եկեղեցու ունեցվածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից դրսևորվող վայրագությունների և պղծությունների մասին։ Հիմա Նիկոլը փորձում է այդ ամենը տանել դեպի անձնական դաշտ և կրկին թիրախավորել Եկեղեցին՝ նույնիսկ շրիշակի մակարդակից շատ ցածր բառապաշարով։ Ամոթ էլ է ասել, բայց մարդն օգտագործում է «դոմփել» բառը։ Դա օգտագործում է մեկը, ով իր կնոջ հետ պետական բյուջեի հաշվին ուղղաթիռներով գնում է իրենց իդեա ֆիքս համարվող «Կրթությունը նորաձև է» ծրագրերն իրականացնելու համար։ Վերջերս կրկին ուղղաթիռով գնացին Կապան։

Ո՞վ է իրենց թույլ տվել պետական բյուջեի հաշվին թրև գալ ամբողջ Հայաստանով մեկ և իրենց անձնական ծրագիրն իրականացնել։ Երկրորդը՝ երբեք չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքն աղանդավորներ են։ Նրանք երբեք դա չեն թաքցրել, կան բազմաթիվ ապացույցներ, հատկապես իշխանության գալուց հետո կապիտուլ յանտ Նիկոլը բազմիցս իր էջում տեղադրել է «Կյանքի խոսք» հայտնի աղանդի սպասավորներից մեկի քարոզները։

Նա այդ աղանդավորի քարոզները դնում էր իր էջին և խորհուրդ տալիս իր էջի հետևորդներին լսել կամ կարդալ՝ բառի բուն իմաստով։ Սա ցույց է տալիս, որ կապիտուլ յանտ Նիկոլը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ չէ։ Բոլորս գիտենք, թե այդ աղանդը որտեղից է գալիս, ինչ է իրենից ներկայացնում և ինչ շահեր է այն սպասարկում Հայաստանի Հանրապետությունում։ Այդ աղանդը, որը գործում է նաև այլ երկրներում, մեղադրվում է շատ այլ երկրների կողմից՝ որպես ամերիկյան քարոզչական միջոց, որպես ամերիկյան գաղտնի ծառայությունների կողմից ստեղծված աղանդ, որը վերահսկվում է նաև ամերիկյան գաղտնի ծառայությունների կողմից, և մեխանիկորեն, եթե այդ աղանդն այլ երկրներում ունի նման հռչակ, ուրեմն այն Հայաստանի Հանրապետությունում ևս չի կարող անկախ գործել։ Դա ամերիկյան հայտնի «Կյանքի խոսք» եկեղեցու հայաստանյան մասնաճյուղն է իր բոլոր հետևանքներով մեզ համար։ Արդեն ժամանակն է, որ Եկեղեցին նզովքի ենթարկի այս զույգին և հատկապես ամուսնուն, և թույլ չտա նրան մուտք գործել Եկեղեցի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Համբարյանը։Ընդգծում է՝ Նիկոլ Փաշինյանն իր գրառումների շարքում նշում է կուսակրոնության խնդիրը: «Եկեղեցին օրգանիզմ է և չի կարող բացասական երևույթներ չունենալ։

Դա նորմալ է և չի վերաբերում միայն Հայ առաքելական եկեղեցուն։ Հիշեք, թե պատմության ընթացքում Հռոմի կաթոլիկ եկեղեցին ինչեր է տեսել, Ռուս ուղղափառ եկեղեցին ինչեր է տեսել և տեսնում հիմա։ Արևմուտքն Ուկրաինայում պատերազմ սկսելուց հետո բացահայտ պառակտեց Ռուս ուղղափառ եկեղեցին և Ռուս ուղղափառ եկեղեցու Ուկրաինայի թեմն ամբողջությամբ անջատեց Ռուսական ուղղափառ եկեղեցուց, դա պատահական չէր։ Նույն բանը հիմա փորձում են անել Հայաստանում, բայց ամբողջությամբ փորձում են վերացնել Հայ առաքելական սուրբ եկեղեցին և Սուրբ եկեղեցու անվան ներքո ձևավորել աղանդավորական բողոքական եկեղեցի։ Մեր Եկեղեցին հենց նրանով է տարբերվում մյուս բոլոր եկեղեցիներից, որ մեզ մոտ քաղաքացիական հասարակությունն իրավունք չունի իր կարծիքը հայտնել Եկեղեցու ներսում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ բանսարկությունների, ասեկոսեների, կեղծիքների, մանիպուլ յացիաների միջոցով։ Հիշեք 2018 թվականին Նիկոլի իշխանության գալը, հիշեք նրա կողմից ձևավորված և նրան սատարող հակաեկեղեցականների հարձակումները, հիշեք այն զրպարտությունները և կեղծիքները, որոնք տարածում էին Եկեղեցու և նրա հոգևոր սպասավորների վերաբերյալ, հիշեք նաև այն կեղծիքները և մանիպուլ յացիաները, թե ինչպես էին փորձում մեղադրել Եկեղեցուն Սուրբ Գեղարդը վնասելու և Ռուս ուղղափառ եկեղեցուն նվիրելու մեջ։

Դա բացահայտ կեղծիք և սուտ էր։ Ցավոք, պետք է նշենք, որ մեր հասարակության զգալի մասն անգրագետ է և շատ արագ ընկալում է այդ տգիտությունները և ընդունում որպես արդարություն։ Հիմա Եկեղեցու շուրջ տեղի ունեցող գործընթացներն ամբողջությամբ 2018 թ. խուլիգանության շարունակությունն է։ Շատ լավ կլինի, որ Եկեղեցին վերջապես նզովքի ենթարկի Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքին՝ որպես հակաեկեղեցականների և հակահայերի։ Բացարձակ պետք չէ զարմանալ, որ Եկեղեցու երեսպաշտությունից խոսում է իրեն աթեիստ հռչակած, բայց իրականում եսիմ ինչ, Աստվածաշունչը ծաղրող Արսեն Թորոսյանը, բացարձակ չզարմանաք, որ այլ աղանդավորներ, որոնք Նիկոլի շուրջբոլորն են գտնվում, հիմա նոր հրահանգ ստանան հարձակվելու Հայ առաքելական եկեղեցու վրա՝ սկսած Նիկոլին սպասարկող աղանդներից, վերջացրած հայտնի աղանդավոր բլոգերներով։ Նիկոլի խուլիգանությունը՝ Եկեղեցին չուլանի հետ համեմատելը, դրա սկիզբն էր»,-նշում է մեր զրուցակիցը։Հավելում է՝ Հայաստանի տարբեր հատվածների եկեղեցիներում բավականին հաճախակի է լինում։ «Այն, ինչ կապիտուլ յանտ ոչնչությունը ներկայացնում էր կառավարության նիստին, այդպիսի բան չեմ տեսել։

Եվ ամենակարևորն՝ այդ «տունը» (մեր զրուցակիցն ավելի կոպիտ բառ է օգտագործում-խմբ.), որտեղ նա ապրել է, պատերի խզբզոցները և տան փնթիությունն ամբողջ Հայաստանը և համայն հայությունն է տեսել, նա իրավունք չունի խոսելու ինչ-որ վայրի «չուլանանոց» լինելու մասին։ Սա ավելի գլոբալ խնդիրներ լուծելու նպատակ ունի։ Եկեղեցին մեր վերջին ինստիտուտն է, որը Նիկոլը փորձում է քանդել վերջնականապես»։Քաղաքագետն ասում է՝ Նիկոլ Փաշինյանը, ոչնչացնելով Արցախը և մարսելով Արցախի հետ կապված պատմությունը, հիմա ոչ մի սահմաններ չի ճանաչում։ «Այդ մարդը հասկանում է, որ գործ ունի մի հասարակության հետ, որի մի որոշ մասն անգրագետ է։ Նրանք չեն վերցնում իր նախկին ելույթները, չեն համադրում ներկայիս ելույթների հետ։ Հասարակության այս հատվածը օրվա տեղեկատվությամբ ապրող հասարակություն է։ Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչու 360 հազար քառակուսի կիլոմետր տարածք ունեցող երկրից վերածվել ենք ընդամենը 29 հազար քառակուսի կիլոմետր տարածք ունեցող երկրի, որովհետև մեր և՛ հասարակությունն է սարսափելի հակապետական իր ամբողջ էությամբ, և՛ քաղաքական էլիտան։

Եթե այսպիսի բաներ ժամանակին տեղի ունենային եվրոպական երկրներում, Եկեղեցու նկատմամբ այսպիսի արշավներ կազմակերպողները հիմա չգիտեմ, թե որտեղ կլինեին։ Թող Վրաստանում մեկն ու մեկը փորձի անարգել և անվանարկել Վրաց ուղղափառ եկեղեցին։ Կտեսնեք, թե նրանց հետ ինչ կլինի։ Ի՞նչ ենք տեսնում Հայաստանում։ Ինչ-որ տերտերներ կան, որոնք Նիկոլին դիմավորում են, ողջունում են, բացարձակ ամոթ չունեն, որպես օրինակ՝ Հայ առաքելական եկեղեցու Բալթյան երկրների թեմի առաջնորդի ընդունելությունը։ Եթե աղանդավոր Նիկոլը Հայ առաքելական եկեղեցու հետ հարաբերություններում անցնում է բոլոր կարմիր գծերը, ուրեմն եկեղեցին պարտավոր է նզովել Նիկոլ Փաշինյանին և նրա կողակցուհուն իրենց հակաեկեղեցական արշավի համար»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լրահոս

Բրազիլիայում ավտոմեքենան ընկել է լիճը. զոհվել է տասը մարդ, այդ թվում՝ հինգ երեխա
Բոլոր որոշումները պետք է կայացվեն Երևանում․ դա է հաջողելու բանաձևը. Հայրապետյան
Կարևոր
«Ժամանակներն ու իշխանավորները փոխվում են». Եզրաս արքեպիսկոպոսը հանդես է եկել ի պաշտպանություն Հայ եկեղեցու
Կարևոր
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Հայաստան է ժամանել Իրանի փոխնախագահը
Մահացած 3-ամյա աղջկա մայրը կատարվածում մեղադրում է բժիշկներին
ՌԴ դեսպան․ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի պայմանները բացառիկ բարենպաստ են Հայաստանի համար
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բարո. Ֆրանսիան Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններում կներկայացնի Եվրոպայի դիրքորոշումը
Եգիպտոսում երկու գնացք է բախվել․ տուժել է մոտ 60 մարդ
Հարցում․ Գերմանիայի բնակիչների 71%-ը կողմ է բենզինի և դիզելային վառելիքի գների սահմանափակմանը
Կարևոր
Կրակովում զանգվածային սպանության հետևանքով հինգ երկրի քաղաքացիներ են զոհվել և տուժել
Սերբիայի հատուկ դատախազությունը կստուգի Վուչիչի՝ հրաժարականից առաջ ներում շնորհած 49 անձանց գործերը
Մեծ Բրիտանիայի զինված ուժերի հրամանատարը քաղաքացիներին կոչ է արել ջրի և սննդամթերքի պաշարներ կուտակել
Ադրբեջանի պաշտպանության նախարարը վարակվել է կորոնավիրուսով
Իսրայելի պաշտպանության նախարար․ Իրանը չի հրաժարվել միջուկային զենք ձեռք բերելու ծրագրերից
Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան այսօր մահացել է
Գերմանիայի կանցլերը որոշել է հանուն իր ծննդյան օրվա բաց թողնել Թուրքիայում կայանալիք COP31 կլիմայական գագաթնաժողովը
Սաակաշվիլին կարծում է, որ իր դուստրը կարող է դառնալ ԱՄՆ նախագահ

Լրացուցիչ նորություններ

...

ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համար

Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին

ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից

ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»

Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում

Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան

Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից

Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն

Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին

Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը

Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»

Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում