Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Կրկին քաոս»՝ սպառնալի՞ք, թե՞ խոստովանություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» թերթը հետևում է ԶՊՄԿ-ի և վերջինիս գործադուլավոր աշխատակիցների հեռակա վիճաբանությանն՝ արդեն իրավական դաշտում։ Բողոքավորները, որոնք հեռացվել են աշխատանքից, որքան կարելի է հասկանալ հայցից, ընկերության աշխատանքային գործունեությունը տասը օրից ավելի խափանելու պատճառով, հիմա ուզում են ամեն կերպ վերադառնալ աշխատանքի։ Իսկ ընկերությունն իր հերթին պահանջում է փոխհատուցել այդ օրերի ընթացքում բողոքավորների գործողությունների հետևանքով իր և, կարելի է ասել, բոլորի կրած վնասը։ Հիշեցնենք, որ մենք համենայն դեպս այդ օրերին առիթ ենք ունեցել հարցականի տակ դնելու ամսական 400 500 հազարից մինչև 1 միլիոն դրամ ստացող աշխատակիցների բողոքի իրական դրդապատճառները։ Հիմա էլ, երբ դատական հայցեր են ներկայացվում ԶՊՄԿ-ի դեմ՝ պահանջելով վերականգնել այդ նույն աշխատանքին, մեր այդ օրերի կասկածներն առավել քան արդարացված են թվում։

Հիշենք՝ ինչից են այս մարդիկ հատկապես բողոքում. աշխատանքի վատ պայմաններ, վատ վարձատրություն: Հիմա փաստացի նրանք ցանկանում են վերադառնալ վատ պայմաններով ու վատ վարձատրությամբ աշխատանքի՞։ Հիշեցնենք նաև, որ այս մարդկանցից ոմանք գործադուլի օրերին հպարտանում էին, թե նոր և համարժեք աշխատանք գտնելու խնդիր չունեն, բայց հիմա, ահա, դատական քաշքշուկի մեջ են՝ հին և, փաստորեն, վատ աշխատանքը վերադարձնելու հույսով։Ինչպե՞ս կարող է լուծվել այս թնջուկը։ Իրականում սա նույնիսկ իրավական դաշտում հեշտ լուծվելիք խնդիր չի թվում։ Երկու կողմն էլ հայցեր ունեն դատարանում, և երկու դեպքում էլ վստահաբար դժվար է լինելու լուծում գտնել։ ԶՊՄԿ-ն իր 8 նախկին աշխատակիցներից պահանջում է 4 758 480 000 (չորս միլիարդ յոթ հարյուր հիսունութ միլիոն չորս հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամի փոխհատուցում՝ պատճառված վնասի համար։

Թիվը հուշում է, որ այդ գումարը վճարելու հնարավորություն այդ մարդիկ՝ իրենց ամբողջ գույքով, ի վիճակի չեն լինելու։ Ի՞նչ են պահանջում բողոքավորները. աշխատանքի վերականգնում, որտեղից հեռացված են երկրի առաջին հարկատուի և, ընդհանրապես, այդ օրերին նաև երկրի համար քաոս ստեղծող գործողությունների հետևանքով: Նրանց՝ աշխատանքի վերադառնալը նույնպես հավանական չի թվում։Ի դեպ, աշխատանքից հեռացված մարդիկ կարող են պնդել, որ գործադուլը օրինական էր և քաոս ստեղծող չէր։

Խաղաղ պահանջներ էին, քայլերթ՝ սոցիալական բնույթի, դրսից չուղղորդված, քաղաքական դրդապատճառներ չենթադրող։ Սակայն բանն այն է, որ «քաոսը» մեր ձևակերպումը չէ, այլ հենց իրենց փաստաբանի։ Ահա մեջբերում ԶՊՄԿ աշխատանքների տասնօրյա դադարի պատճառ դարձած բողոքավորների փաստաբան Հրայր Խաչատրյանի գրառումից. «...Մեղմ ասած՝ մեծ ջանքերի արդյունքում ձեռք բերված հաշտության համաձայնությունը (խոսքը ԶՊՄԿ աշխատանքների վերականգնման մասին է) այնքան խոցելի ու փխրուն է, որ կողմերը ներկայումս էլ պետք է բոլոր ջանքերը գործադրեն, որպեսզի կրկին քաոս չստեղծվի...»։Նկատենք, որ «կրկին» բառը ենթադրում է ինչ-որ եղած բանի կրկնություն, այսինքն «կրկին քաոս» կարող է ստեղծվել, եթե արդեն մեկ անգամ այն ստեղծվել է։

Այսինքն, փաստացի ասվում է, որ փետրվարին ստեղծվել էր քաոս, և եթե ԶՊՄԿ-ն իրեն «լավ չպահի», փետրվարին քաոս ստեղծածները կարող են նորից քաոս ստեղծել։ Ի դեպ, ընկերությունն իր հրապարակային հայտարարություններում ակնարկել է «քաոսի» կազմակերպիչների կողմից սաբոտաժի և ընկերության գույքի և աշխատակիցների հանդեպ ոտնձգությունների մասին։ Արդյո՞ք այդպես է, թե՞ ոչ, արդյո՞ք այս մարդիկ սադրիչներ էին և պետք է դրա համար պատասխանատվություն կրեն, թե՞ օրինական գործադուլ անողներ, պետք է որոշի դատարանը։ Իհարկե, կարող է կարծիք հնչել, որ դատարանի հանդեպ վստահություն չկա։

Բայց այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ են այդ նույն մարդիկ դիմել դատարան՝ իրենց համար ատելի աշխատավայրում վերականգնվելու համար։ Հարցերը շատ են, ու այսքանով ԶՊՄԿ-ում փետրվարյան «քաոսի» և դրա կազմակերպիչների հետ կապված ու, որ ավելի ցավալի է, պատասխան չունեցող հարցերը չեն ավարտվում։

Լրահոս

Բրազիլիայում ավտոմեքենան ընկել է լիճը. զոհվել է տասը մարդ, այդ թվում՝ հինգ երեխա
Բոլոր որոշումները պետք է կայացվեն Երևանում․ դա է հաջողելու բանաձևը. Հայրապետյան
Կարևոր
«Ժամանակներն ու իշխանավորները փոխվում են». Եզրաս արքեպիսկոպոսը հանդես է եկել ի պաշտպանություն Հայ եկեղեցու
Կարևոր
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Հայաստան է ժամանել Իրանի փոխնախագահը
Մահացած 3-ամյա աղջկա մայրը կատարվածում մեղադրում է բժիշկներին
ՌԴ դեսպան․ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի պայմանները բացառիկ բարենպաստ են Հայաստանի համար
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բարո. Ֆրանսիան Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններում կներկայացնի Եվրոպայի դիրքորոշումը
Եգիպտոսում երկու գնացք է բախվել․ տուժել է մոտ 60 մարդ
Հարցում․ Գերմանիայի բնակիչների 71%-ը կողմ է բենզինի և դիզելային վառելիքի գների սահմանափակմանը
Կարևոր
Կրակովում զանգվածային սպանության հետևանքով հինգ երկրի քաղաքացիներ են զոհվել և տուժել
Սերբիայի հատուկ դատախազությունը կստուգի Վուչիչի՝ հրաժարականից առաջ ներում շնորհած 49 անձանց գործերը
Մեծ Բրիտանիայի զինված ուժերի հրամանատարը քաղաքացիներին կոչ է արել ջրի և սննդամթերքի պաշարներ կուտակել
Ադրբեջանի պաշտպանության նախարարը վարակվել է կորոնավիրուսով
Իսրայելի պաշտպանության նախարար․ Իրանը չի հրաժարվել միջուկային զենք ձեռք բերելու ծրագրերից
Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան այսօր մահացել է
Գերմանիայի կանցլերը որոշել է հանուն իր ծննդյան օրվա բաց թողնել Թուրքիայում կայանալիք COP31 կլիմայական գագաթնաժողովը
Սաակաշվիլին կարծում է, որ իր դուստրը կարող է դառնալ ԱՄՆ նախագահ

Լրացուցիչ նորություններ

...

ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համար

Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին

ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից

ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»

Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում

Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան

Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից

Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն

Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին

Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը

Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»

Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում