Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուն մեծապես նպաստեց նաև այն հանգամանքը, որ նա խոստանում էր վերջ դնել այնպիսի արատավոր երևույթներին, ինչպիսիք են կոռուպցիան, հովանավորչությունը և պետական միջոցների վատնումը։


Արդեն 7 տարի է, ինչ նա իշխանության է ու վայելում է սուպերվարչապետական համակարգի բոլոր լծակները այդ արատավոր երևույթներին վերջ տալու համար, բայց մենք տեսնում ենք հակառակը։


Չնայած այն հանգամանքին, որ իշխանությունները փորձում են հավաստիացնել, թե Հայաստանում համակարգային կոռուպցիա այլևս չկա, սակայն պետական համակարգում շարունակվում են, իսկ որոշ տեսանկյունից նույնիսկ ավելի կատարելագործված մակարդակի են հասել այն բացասական երևույթները, որոնք քար են գցում պետության զարգացման ապագայի վրա։


Խոսքը մի կողմից վերաբերում է իշխանության ներկայացուցիչների և նրանց հետ փոխկապակցված անձանց ու ընկերությունների կողմից պետական բյուջեի միջոցների կասկածելի օգտագործմանը, ինչը ոչ միայն խաթարում է հանրային վստահությունը, այլև վտանգում է պետական ֆինանսական կայունությունը։Մամուլում հրապարակված բազմաթիվ նյութերում ներկայացված են մի շարք դեպքեր, երբ պետական միջոցները ուղղվել են կասկածելի ծրագրերի իրականացմանը։


Հատկապես նշվում է այն մասին, որ պետական բյուջեից զգալի գումարներ են հատկացվել որոշ ընկերությունների, որոնք ուղղակիորեն կապված են իշխանության ներկայացուցիչների հետ։ Ու հատկապես կասկածելի է, որ պետական գնումների ոլորտում հայտարարված մրցույթներում հաղթող են դառնում հենց այդպիսի ընկերությունները։


Մեկ անձից գնումներն էլ դարձել են համընդհանուր պրակտիկա։Մամուլի հրապարակումներում անդրադարձ է կատարվում նաև պետական բյուջեի միջոցների անարդյունավետ օգտագործման կամ վատնման դեպքերին։


Մասնավորապես, նշվում է, որ որոշ պետական ծրագրեր իրականացվում են առանց պատշաճ հիմնավորման և հաշվետվության, ինչը ստեղծում է կոռուպցիոն ռիսկեր և խաթարում է հանրային վստահությունը պետական կառույցների նկատմամբ։ Անվերջ կարելի է թվել այն միջոցառումների շարքը, որոնց կազմակերպման համար միլիոնավոր դրամներ են հատկացվել, սակայն դրանք այդպես էլ որևէ օգտակարություն չեն ապահովել հանրության համար։


Նույնիսկ դեպք ունեցանք, որ չկայացված միջոցառման համար էր հսկայական գումար տրամադրվել։ Օրինակ՝ կառավարությունը 6 մլն դոլար էր հատկացրել Սնուփ Դոգի չկայացած համերգի համար։ Սա ի՞նչ է, եթե ոչ հանրային միջոցների, շատ մեղմ ասած, անիմաստ վատնում։


Եվ ո՞վ է վստահ, որ այսպիսի գործարքներում ևս կոռուպցիոն ռիսկեր չկան։ Դժվար չէ պատկերացնել, թե 6 մլն դոլարով առողջապահության, կրթության կամ գիտության ոլորտում ինչքան խնդիրներ կարելի էր լուծել։ Այսպիսի դեպքերը վկայում են այն մասին, որ պետական ռեսուրսները հաճախ օգտագործվում են ոչ թե հանրային շահի, այլ անձնական կամ խմբային շահերի սպասարկման համար։


Այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, երբ իշխանության ներկայացուցիչները շարունակաբար հայտարարում են ժողովրդին և հանրային շահերին իրենց նվիրվածության մասին, սակայն իրականում իրենց գործողությունները լիովին հակասում են այդ հայտարարություններին։ Հանրային միջոցների վատնման միտումը հատկապես մտահոգիչ է այն պարագայում, երբ պետական պարտքը շարունակաբար աճում է, իսկ սոցիալական խնդիրները՝ խորանում։


Տարիները մեկը մյուսի հետևից անցնում են, սակայն աղքատության մակարդակը էականորեն չի նվազում, թոշակները չեն ավելանում, քաղաքացիներից շատերն էլ օրուգիշեր աշխատում են, բայց չեն կարողանում ծայրը ծայրին հասցնել։ Մյուս կողմից էլ՝ եթե աշխատավարձերի որոշ բարձրացում կա, ապա կտրուկ թանկացումների համեմատ այդ բարձրացումը ոչ մի հարց չի լուծում։


Մինչ մարդիկ շարունակում են տառապել ֆինանսների անբավարարությունից, իշխանավորները նստած վայելում են բյուջեի միջոցները։Բազմաթիվ կասկածելի նախաձեռնություններ էլ իրականացնում են հենց պետական պարտքի հաշվին։ Հատկապես այս մասով հանրությունը պետք է շատ ուշադիր լինի, քանի որ վերջին տարիներին Հայաստանի պետական պարտքը զգալիորեն ավելացել է, ինչը նշանակում է, որ ապագա սերունդները ստիպված կլինեն վճարել այսօրվա իշխանությունների կողմից ընդունված ֆինանսական պարտավորությունների դիմաց։


Հատկանշական է նաև, որ ներկայիս իշխանությունները, որոնք նախկինում ընդդիմադիր դիրքերից կոշտ քննադատում էին նախկին իշխանությունների կողմից պետական ռեսուրսների ոչ նպատակային օգտագործումը, այժմ իրենց գործողություններով ոչ միայն կրկնում են նույն սխալները, այլև նորանոր ռեկորդներ են սահմանում։ Կարելի է պատկերացնել, որ այսօրվա պայմաններում Փաշինյանը լիներ ընդդիմադիր, ինչ տեղի կունենար։


Նա ԱԺ ամբիոնից բոցաշունչ ելույթներ կունենար ու քարը քարին չէր թողնի։ Սակայն այսօր այս ամբողջը տեղի է ունենում նրա իմացությամբ ու համաձայնությամբ...


ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Լրահոս

Բրազիլիայում ավտոմեքենան ընկել է լիճը. զոհվել է տասը մարդ, այդ թվում՝ հինգ երեխա
Բոլոր որոշումները պետք է կայացվեն Երևանում․ դա է հաջողելու բանաձևը. Հայրապետյան
Կարևոր
«Ժամանակներն ու իշխանավորները փոխվում են». Եզրաս արքեպիսկոպոսը հանդես է եկել ի պաշտպանություն Հայ եկեղեցու
Կարևոր
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Հայաստան է ժամանել Իրանի փոխնախագահը
Մահացած 3-ամյա աղջկա մայրը կատարվածում մեղադրում է բժիշկներին
ՌԴ դեսպան․ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի պայմանները բացառիկ բարենպաստ են Հայաստանի համար
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բարո. Ֆրանսիան Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններում կներկայացնի Եվրոպայի դիրքորոշումը
Եգիպտոսում երկու գնացք է բախվել․ տուժել է մոտ 60 մարդ
Հարցում․ Գերմանիայի բնակիչների 71%-ը կողմ է բենզինի և դիզելային վառելիքի գների սահմանափակմանը
Կարևոր
Կրակովում զանգվածային սպանության հետևանքով հինգ երկրի քաղաքացիներ են զոհվել և տուժել
Սերբիայի հատուկ դատախազությունը կստուգի Վուչիչի՝ հրաժարականից առաջ ներում շնորհած 49 անձանց գործերը
Մեծ Բրիտանիայի զինված ուժերի հրամանատարը քաղաքացիներին կոչ է արել ջրի և սննդամթերքի պաշարներ կուտակել
Ադրբեջանի պաշտպանության նախարարը վարակվել է կորոնավիրուսով
Իսրայելի պաշտպանության նախարար․ Իրանը չի հրաժարվել միջուկային զենք ձեռք բերելու ծրագրերից
Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան այսօր մահացել է
Գերմանիայի կանցլերը որոշել է հանուն իր ծննդյան օրվա բաց թողնել Թուրքիայում կայանալիք COP31 կլիմայական գագաթնաժողովը
Սաակաշվիլին կարծում է, որ իր դուստրը կարող է դառնալ ԱՄՆ նախագահ

Լրացուցիչ նորություններ

...

ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համար

Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին

ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից

ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»

Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում

Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան

Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից

Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն

Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին

Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը

Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»

Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում