Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Հատկապես Արցախի հայաթափումից հետո Ադրբեջանը որդեգրել է առավելագույն ճնշման ռազմավարություն՝ փորձելով ոչ միայն սահմանափակել Հայաստանի արտաքին հնարավորությունները, այլև ազդել երկրի ինքնիշխանության, պետականության խորհրդանիշների և ազգային ինքնության վերաիմաստավորման գործընթացների վրա։


Ակնհայտ է, որ թշնամական երկրի պահանջները գնալով ավելանում են և վերաճել են համակարգային վերաձևման ճնշումների՝ ուղղված Հայաստանի ներքին ինստիտուցիոնալ հիմքերի կազմաքանդմանը։

Վերջին շրջանում շրջանառվող մտահոգիչ նորությունն այն է, որ Ադրբեջանը բացահայտ կերպով սկսել է պահանջել Հայաստանի պետական զինանշանի փոփոխություն՝ արդարացնելով, թե դրա վրա պատկերված են իր տարածքային ամբողջականությանը «սպառնացող» խորհրդանիշներ։ Այս պահանջը սոսկ աբսուրդային չէ, այլ շատ վտանգավոր նախադեպ է ստեղծում։ Եթե որևէ այլ պետություն իրեն թույլ է տալիս նման պահանջ ներկայացնել այլ ինքնիշխան պետության պետական խորհրդանիշների հետ կապված, ապա այն արդեն իսկ սպառնալիք է տվյալ երկրի ինքնության հիմքերի համար։


Ու քանի որ ՀՀ զինանշանի վրա առկա խորհրդանիշներն անբաժան մաս են կազմում մեր ազգային պատմության, մշակութային ժառանգության և ինքնության, որոնք հազարամյակների թոհուբոհով են անցել, ապա զինանշանի փոփոխությունը կարող է ազդարարել արտաքին պահանջով Հայաստանի ինքնիշխանության լուծարում։Հայաստանի այսօրվա իշխանությունների՝ տարիներ շարունակ շարունակվող զիջողական դիրքորոշումը նոր հնարավորություն է տվել Ադրբեջանին ոչ միայն էքսպանսիոնիստական պահանջներ առաջ քաշել, այլև դրանք բարձրաձայնել միջազգային հարթակներում՝ առանց հետևանքների։


Բայց ամենից սարսափելին այն է, որ Հայաստանը նման պահանջների նկատմամբ ոչ միայն չունի համարժեք արձագանքային մեխանիզմ, այլև ՀՀ իշխանություններն իրենք գործողություններով հիմք են նախապատրաստում այդ նկրտումների լեգիտիմացման համար։Հիշում ենք, թե ինչպես է Փաշինյանը պարբերաբար քննադատել Սահմանադրությունը՝ նշելով, որ Անկախության հռչակագրի բովանդակության հիման վրա Հայաստանը չի կարող գոյություն ունենալ, մեր զինանշանը 1991 թվականից հետո հիմնված պետության հետ կապ չունի և այլն։ Կարելի է անընդհատ թվարկել, բայց եթե ժամանակի մաղի միջով ենք անցկացնում իշխանությունների կողմից Սահմանադրությանը, ազգային խորհրդանիշներին, պատմության դասագրքերին ու, ընդհանրապես, պատմությանը տրված գնահատականները՝ դրանք ներկայացնելով որպես «խնդիրների աղբյուր», ապա տեսնում ենք, որ դրանք այսօր սինխրոն են Ադրբեջանի կողմից ներկայացվող պահանջների հետ։


Սա նշանակում է, որ իշխանության քաղաքական օրակարգը ձևավորվում է ոչ թե ազգային շահերի վրա հիմնված ռազմավարությամբ, այլ հակառակորդի թելադրանքով։


Այս ուղղությամբ քայլերը նախօրոք են արվում՝ հետագա զիջողականությունն արդարացնելու նպատակով։ Սա ոչ այլ ինչ է, քան ինքնիշխանության գաղափարական կազմաքանդում։ Երբ պետությունը սկսում է վերանայել սեփական խորհրդանիշները ոչ թե իր ինքնության, պատմական իրավունքի կամ սոցիալական համախմբման շրջանակում, այլ հակառակորդի պահանջների հիման վրա, դա բացում է մի վակուում, որն իրենց օրակարգով կարող են լցնել արտաքին ուժերը, այդ թվում թշնամական տրամադրված երկրները։


Պատահական չէ, որ նման պահանջների ֆոնին մտահոգություններ կան, թե Ադրբեջանից կարող են պահանջներ հնչել Հայոց պատմության դասագրքերի հետ կապված։ Սա ընդամենը հերթական համընկնումը լինել չի կարող։ Պատմական գիտակցության վերաձևումը ներազգային մտածողությանը հարված հասցնելու ամենաազդեցիկ միջոցն է։


Երբ մի պետություն ստիպում է մյուսին հրաժարվել իր պատմական հիշողությունից, կեղծ «խաղաղության» անվան տակ վերաշարադրել պատմագիտական նարատիվը՝ չեզոքացնելով տարածքային իրավունքի կամ պատմական արդարության բոլոր արմատները, դա ոչ թե խաղաղ գործընթաց է, այլ գաղութարարական տիպի հոգեբանական հարձակման ձև։


Երբ այս ամենին գումարվում են արտաքին քաղաքականության սահմանափակումների վերաբերյալ Ադրբեջանի պահանջները, մասնավորապես Հիքմեթ Հաջիևի այն հայտարարությունը, թե տարածաշրջանում օտարերկրյա ռազմական ներկայության կարիք չկա, արդեն հասկանալի է դառնում ընդհանուր ռազմավարությունը։ Այսինք, Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում որոշել, թե Երևանը ում հետ կարող է ռազմական կամ ռազմավարական համագործակցություն ունենալ։


Բայց այս պարագայում ամենամեծ վտանգներից մեկն այն է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում ամբողջ գործընթացը ձևավորվում է մի մթնոլորտում, երբ Հայաստանն ընդունել է «խաղաղության օրակարգ», որը չունի իր համար ստեղծված բարդ իրավիճակից դուրս գալու ո՛չ տեսլական, ո՛չ երաշխիքներ, ո՛չ էլ անվտանգության կառուցակարգեր։


Այսպես կոչված՝ խաղաղության պայմանագիրը, որին ձգտում է Հայաստանի ղեկավարությունը, աստիճանաբար վերածվում է պարտադրված մանիպուլյատիվ փաստաթղթի, որի ամեն հաջորդ կետը գրեթե միակողմանի կերպով թելադրվում է Բաքվից։


ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Լրահոս

Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում
Կարևոր
Պլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը
Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը
Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը
Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին
Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունը
Փարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայան
Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է
ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը
Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը
Լեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններին
Կարևոր
Տուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներ
ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգ
«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞
Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ
«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել
ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»

«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ

«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում