Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Սատելիտների քաղաքականությունը. ինչպես են «կեղծ ընդդիմադիրներն» աշխատում Նիկոլ Փաշինյանի վերարտադրության համար. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի քաղաքական դաշտում վաղուց արդեն ձևավորվել է մի շերտ, որը պաշտոնապես իրեն ներկայացնում է որպես «ընդդիմություն», սակայն իրականում կատարում է մեկ կարևոր քաղաքական ֆունկցիա՝ թույլ չտալ, որ հակաիշխանական ընտրազանգվածը համախմբվի իրական իշխանափոխության շուրջ։ Այս ուժերը տարբեր են արտաքինով, բառապաշարով ու ոճով, բայց ունեն մեկ ընդհանուր հատկանիշ՝ նրանք երբեք չեն հարվածում Նիկոլ Փաշինյանի իշխանության հիմքերին այնպես, որ այն իրական վտանգ զգա։

Ընդհակառակը՝ հաճախ հենց իրենց գոյությամբ են ապահովում գործող իշխանության վերարտադրությունը։Այդ շղթայում առանձնահատուկ տեղ ունի իրեն «Շնորհապետական» անունը կրող կուսակցության ղեկավար Գուրգեն Սիմոնյանը։ Քաղաքագետի, «ազգային» գործչի և «նոր քաղաքական ուժի» առաջնորդի կերպարով ներկայացող Սիմոնյանը վերջին շրջանում ակտիվորեն փորձում է զբաղեցնել այն դաշտը, որտեղ հավաքված են հակառուսական տրամադրություններ ունեցող, բայց Փաշինյանից դժգոհ քաղաքացիները։ Սա պատահական չէ։ Սիմոնյանը տարիներ շարունակ հանդես է եկել ընդգծված հակառուսական դիրքերից՝ կոչ անելով դուրս գալ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄից, հեռացնել ռուսական զորքերը Հայաստանից և ամբողջությամբ փոխել Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությունը։ Սակայն ամենակարևոր հարցը սա չէ։ Ամենակարևորը քաղաքական հետևանքն է։Այսօր Նիկոլ Փաշինյանի գլխավոր խնդիրը ոչ միայն վարկանիշի անկումն է, այլ նաև այն, որ հասարակության մեծ հատվածը այլևս չի հավատում նրա խոստումներին։ Հետևաբար, իշխանությանը պետք են «կեղծ այլընտրանքներ», որոնք կկարողանան հավաքել դժգոհ, բայց գաղափարապես մոլորված ընտրողներին։Հենց այստեղ է սկսվում սատելիտների դերը։Գուրգեն Սիմոնյանը փորձում է ներկայանալ որպես «ազգային շահի պաշտպան», բայց իրականում նրա ամբողջ քաղաքական գործունեությունը բերում է նույն կետին՝ ընդդիմադիր դաշտի մասնատմանը և Փաշինյանի համար վտանգավոր ընտրազանգվածի ցրմանը։ Նա կարող է երբեմն քննադատել Փաշինյանին, բարձր տոնով խոսել պետականության մասին, բայց երբեք չի ձևավորում այնպիսի քաղաքական օրակարգ, որը կարող է իրական համախմբում ստեղծել գործող իշխանության դեմ։

Սա դասական քաղաքական տեխնոլոգիա է. ստեղծել վերահսկվող «ընդդիմություն», որը կվերցնի բողոքական ձայները, բայց չի վերածվի իշխանափոխության ռեսուրսի։Սիմոնյանի դեպքում խնդիրը նույնիսկ ավելի խորն է։ Նա փորձում է խաղալ ազգային զգացմունքների վրա՝ միաժամանակ առաջ տանելով այն նույն գաղափարական գիծը, որը տարիներ շարունակ օգտագործվել է Փաշինյանի իշխանության կողմից՝ հասարակությունը բաժանելու, ավանդական դաշնակիցներին թշնամի ներկայացնելու և քաղաքական իրական օրակարգը փոխարինելու համար։ Նրա քաղաքական վարքագիծը գնալով ավելի է հիշեցնում ոչ թե անկախ ընդդիմադիր գործչի, այլ իշխանությանը ձեռնտու նախագծի աշխատանք։

Նույն քաղաքական տրամաբանության մեջ է տեղավորվում նաև Արամ Սարգսյանի, Լևոն Շիրինյանի և Արման Բաբաջանյանի գործունեությունը։Արամ Սարգսյանը տարիներ շարունակ ներկայացել է որպես «ժողովրդավարական» և արևմտամետ քաղաքական գործիչ, սակայն գործնական քաղաքականության մեջ հաճախ հայտնվել է այնպիսի դիրքերում, որոնք օբյեկտիվորեն նպաստել են գործող իշխանության օրակարգին։ Նրա հիմնական քաղաքական թեզերը գրեթե ամբողջությամբ համընկնում են Փաշինյանի արտաքին քաղաքական գծի հետ։Արամ Սարգսյանը տարիներ շարունակ ներկայացել է որպես «ժողովրդավարական» և արևմտամետ քաղաքական գործիչ, սակայն գործնական քաղաքականության մեջ հաճախ հայտնվել է այնպիսի դիրքերում, որոնք օբյեկտիվորեն նպաստել են գործող իշխանության օրակարգին։ Նրա հիմնական քաղաքական թեզերը գրեթե ամբողջությամբ համընկնում են Փաշինյանի արտաքին քաղաքական գծի հետ։Լևոն Շիրինյանն ու Արման Բաբաջանյանն անգամ քաղաքական դաշինքով են մասնակցել ընտրություններին՝ ձևավորելով բացահայտ արևմտամետ և հակառուսական բևեռ։ Նրանք մշտապես հանդես են եկել նույն գաղափարական շեշտադրումներով՝ ՀԱՊԿ-ի քննադատություն, Ռուսաստանի դեմ կոշտ հռետորաբանություն, արևմտյան ինտեգրման քարոզ և «նախկինների վերադարձի վտանգի» թեզեր։Բայց եթե Բաբաջանյանի կամ Շիրինյանի դեպքում հասարակության զգալի հատվածը վաղուց հասկացել է նրանց քաղաքական իրական տեղը, ապա Գուրգեն Սիմոնյանի պարագայում դեռ կան մարդիկ, որոնք շարունակում են նրան ընկալել որպես «նոր», «անկախ» կամ «ազգային» դեմք։ Սա է նրա հիմնական վտանգավորությունը։Կեղծ հայրենասիրությունը միշտ ավելի վտանգավոր է, քան բացահայտ հակառակորդը։ Բացահայտ հակառակորդին հասարակությունը տեսնում է անմիջապես, իսկ քաղաքական սատելիտները գործում են այլ մեթոդով՝ նրանք վերցնում են ժողովրդի արդար զայրույթը և այն տանում փակուղի։Այսօր արդեն ակնհայտ է, որ Փաշինյանի իշխանությունը պահվում է ոչ միայն ՔՊ-ի վարչական ռեսուրսով, այլ նաև այն «կեղծ ընդդիմադիրների» միջոցով, որոնք հասարակության մի հատվածին թույլ չեն տալիս միավորվել իրական քաղաքական փոփոխության շուրջ։Եվ այդ համակարգում Գուրգեն Սիմոնյանը դարձել է ամենաակտիվ և ամենավտանգավոր սատելիտներից մեկը՝ «ազգային» բառերի փաթեթավորմամբ սպասարկելով նույն իշխանությանը, որի դեմ իբր պայքարում է։ 

Լրահոս

«Նրանք նմանակում են Բերիային». Մասկը պատասխանել է իր ձերբակալությունը պահանջող քննադատներին
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
Արտաշատի Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայն
Արտաշատի Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայն
Կիրանցում ՔՊ-ն ստացել է ձայների 88.89%-ը. Վահագն Ալեքսանյան
Axios․ Նեթանյահուն խնդրել է Թրամփին կրկին աջակցել իրեն Իսրայելում ընտրություններից առաջ
FT-ի հարցումը․ Ամերիկացիների մոտ 70%-ը մտահոգված է Թրամփի վարչակազմում առկա կոռուպցիայով
Սենատոր Ադամ Շիֆը պահանջել է կանչել Պենտագոնի ղեկավարին՝ Ուկրաինայում Starlink-ի խափանումների պատճառով
«Հարվածը կլինի հանկարծակի». իրանցի լրագրողը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարձակման մասին
«Իրանի հզորության խորհրդանիշը». ՌԾՈւ հրամանատարը գնահատել է Հորմուզի նեղուցի պաշտպանությունը
Ամենաբարձր ցուցանիշը Ստեփանավանում է՝ 58.36%. ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 17.00–ի դրությամբ
Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է. Սպուտնիկ Արմենիա
ԿԸՀ-ն հանդես է եկել հստակ կոչով․ զերծ մնացեք նման հայտարարություններից
Հիտլերի նախկին նստավայրում կրկին հրդեհ է բռնկվել
Անկարգություններ Բարսելոնայում․ 128 մարդ ձերբակալվել է, տասնյակ խանութներ վնասվել են
Ողբերգական վթար Աջափնյակում. 3 երեխաների մայրը հիվանդանոցում մահացել է
UFC-ի ղեկավար Դանա Ուայթը խոսել է Ռուսաստանում մրցաշար անցկացնելու մասին
Ամենաակտիվը շարունակում է մնալ Ստեփանավանը. մասնակցության արդյունքները ժամը 14.00–ի դրությամբ
Ձերբակալություններ հայաշատ Գլենդելում․ մարդկանց զգուշանում են՝ տնից դուրս չգալ․ ԶԼՄ
Բաց քվեարկություն՝ ՔՊ-ի օգտին (լուսանկար)

Լրացուցիչ նորություններ

...

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին