Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՔՊ-ական Հայկ Ցիրունյանը դուրս մնաց ցուցակից․ ինչպես բազմապատկվեց պատգամավորի ունեցվածքը. «Ժողովուրդ»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախկին ակտիվ ներկայացուցիչներից Հայկ Ցիրունյանը այս ընտրություններին այլևս չկա նախընտրական ցուցակում։ Ընկերոջ կնոջ պատմությունը խանգարեց նրա կարիերային։ Բայց, մինչ քաղաքական դաշտից նրա լուռ հեռանալը, վերջին տարիներին նկատելիորեն աճել է նրա ունեցվածքը։Եթե 2021 թվականին պատգամավորը հայտարարագրում նշում էր, որ չունի ոչ բնակարան, ոչ հողամաս, ոչ էլ մեքենա, ապա ընդամենը մի քանի տարվա ընթացքում նրա գույքային պատկերը կտրուկ փոխվել է․ հայտարարագրերում հերթով հայտնվել են հողամասեր, ամառանոց, թանկարժեք ավտոմեքենա, կրիպտոարժույթ և միլիոնավոր դրամների կանխիկ միջոցներ։

Ցիրունյանը ՏՏ ոլորտից քաղաքականություն եկած գործիչներից էր։ Դեռ 2001-ից աշխատել է որպես ծրագրավորող տարբեր ընկերություններում, իսկ 2014-2020 թվականներին եղել է «Matersson» ընկերության համահիմնադիրն ու տնօրենը։ 2018-ին հայտնվեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում, ապա 2020-ից դարձավ Ազգային ժողովի պատգամավոր, իսկ 2021-ին կրկին մանդատ ստացավ՝ արդեն ՔՊ ցուցակով։

Սակայն այս ընտրություններին նրա անունը ցուցակում չկա։Մինչդեռ նրա հայտարարագրերը հետաքրքիր պատկեր են բացում։2021 թվական — զրոյական անշարժ գույք։Չի հայտարարագրել ո՛չ տուն, ո՛չ հողամաս, ո՛չ էլ մեքենա։ Ունեցել է 280 հազար դրամ բանկային միջոց, 18 հազար դոլար և 8.25 մլն դրամ կանխիկ գումար։ ԱԺ-ից ստացած աշխատավարձը կազմել է 7.3 մլն դրամ։2022 թվական — առաջին ձեռքբերումը։Ձեռք է բերում առաջին անշարժ գույքը՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում հողամաս։

Միաժամանակ հայտարարագրում է նաև «Մատտերսոն Հոմ» ՍՊԸ-ում 50 տոկոս բաժնեմաս։ Կանխիկ միջոցները շարունակում են մնալ միլիոնների մակարդակում։2023 թվական — ունեցվածքի արագ ընդլայնում։Գնում է Կոտայքի մարզի Աբովյան համայնքում երկու հողամաս՝ 1.5 մլն և 2.5 մլն դրամ արժեքներով, ինչպես նաև Արագածոտնի մարզի Ապարան համայնքում անավարտ շինություն՝ 3.85 մլն դրամով։ Նույն տարում հայտարարագրում է նաև 2014 թվականի արտադրության LEXUS ավտոմեքենա, որը գտնվել է իր փաստացի տնօրինության տակ։2024 թվական — նոր հողամաս, նոր եկամուտներ։Արդեն հայտարարագրում ունի 4 անշարժ գույք և ձեռք է բերում ևս մեկ հողամաս՝ Ապարանում։ Բացի պատգամավորական աշխատավարձից, հայտարարագրում է նաև 3.5 մլն դրամ վարձակալության եկամուտ։2025 թվական — արդեն 5 անշարժ գույք։Հայտարարագրում նշվում են՝Արագածոտնի մարզի Ապարան համայնքում հողամաս և ամառանոց,Կոտայքի մարզի Աբովյան համայնքում երկու հողամաս,Երևանի Շենգավիթ վարչական շրջանում հողամաս։

Այս անգամ մեքենա չի հայտարարագրել, սակայն առկա է 0.5 BITCOIN կրիպտոակտիվ։ Բանկային հաշիվներին՝ ընդամենը 170 հազար դրամ, բայց միաժամանակ կանխիկ՝ հազարավոր դոլարներ և միլիոնավոր դրամներ։ Բացի այդ՝ հայտարարագրել է ավելի քան 8 մլն դրամ վարկային պարտավորություն և 8 մլն դրամ գյուղատնտեսական գործունեության ծախս։Փաստորեն, ընդամենը մի քանի տարվա ընթացքում պատգամավորի հայտարարագրերում զրոյական անշարժ գույքից անցում է կատարվել 5 միավոր անշարժ գույքի․ ավելացել են ամառանոց, հողամասեր, LEXUS ավտոմեքենա, կրիպտոարժույթ և զգալի կանխիկ միջոցներ։

Ու հենց այս ֆոնին առավել ուշագրավ է մեկ այլ հանգամանք՝ նախկին ակտիվ ՔՊ-ական Հայկ Ցիրունյանը այս ընտրություններին արդեն դուրս է մնացել կուսակցության ցուցակից։Քաղաքականությունից հեռանալուց առաջ պատգամավորի ունեցվածքի այսպիսի աճը, բնականաբար, նոր հարցեր է առաջացնում հանրության համար։ Բայց, ինչպես ինքն էր «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել, որը մեմ դարձավ․ «գործընթաց է երկրում, եղբայր»»։

Լրահոս

Արտաշատի Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայն
Կիրանցում ՔՊ-ն ստացել է ձայների 88.89%-ը. Վահագն Ալեքսանյան
Axios․ Նեթանյահուն խնդրել է Թրամփին կրկին աջակցել իրեն Իսրայելում ընտրություններից առաջ
FT-ի հարցումը․ Ամերիկացիների մոտ 70%-ը մտահոգված է Թրամփի վարչակազմում առկա կոռուպցիայով
Սենատոր Ադամ Շիֆը պահանջել է կանչել Պենտագոնի ղեկավարին՝ Ուկրաինայում Starlink-ի խափանումների պատճառով
«Հարվածը կլինի հանկարծակի». իրանցի լրագրողը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարձակման մասին
«Իրանի հզորության խորհրդանիշը». ՌԾՈւ հրամանատարը գնահատել է Հորմուզի նեղուցի պաշտպանությունը
Ամենաբարձր ցուցանիշը Ստեփանավանում է՝ 58.36%. ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 17.00–ի դրությամբ
Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է. Սպուտնիկ Արմենիա
ԿԸՀ-ն հանդես է եկել հստակ կոչով․ զերծ մնացեք նման հայտարարություններից
Հիտլերի նախկին նստավայրում կրկին հրդեհ է բռնկվել
Անկարգություններ Բարսելոնայում․ 128 մարդ ձերբակալվել է, տասնյակ խանութներ վնասվել են
Ողբերգական վթար Աջափնյակում. 3 երեխաների մայրը հիվանդանոցում մահացել է
UFC-ի ղեկավար Դանա Ուայթը խոսել է Ռուսաստանում մրցաշար անցկացնելու մասին
Ամենաակտիվը շարունակում է մնալ Ստեփանավանը. մասնակցության արդյունքները ժամը 14.00–ի դրությամբ
Ձերբակալություններ հայաշատ Գլենդելում․ մարդկանց զգուշանում են՝ տնից դուրս չգալ․ ԶԼՄ
Բաց քվեարկություն՝ ՔՊ-ի օգտին (լուսանկար)
Արգավանդի խաչմերուկում 3 մեքենա է բախվել. կա վիրավոր․ վարորդներից մեկը դիմել է փախուստի
Կրեմլում պատասխանել են Մոսկվա Թրամփի այցի հնարավորության մասին հարցին
Ջուր չի լինելու. Հասցեներ

Լրացուցիչ նորություններ

...

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին