Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Իսկ գուցե ամենամեծ անարդարությունն այլ տեղ է պետք փնտրել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում քպական տարատրամաչափ «կարկառուններ» ու այլ սատելիտ-քարոզիչներ անասելի ակտիվացել են: Ընդ որում, ակտիվացել են ագրեսիվության առումով:


Այս հանգամանքին տարբեր փորձագետներ ու լրատվամիջոցներ անդրադարձել են՝ նշելով նման պատկերի պատճառները: Այնպես որ, այդ առումով առանձնապես նոր բան չկա:


Չի կարելի ասել, որ քպական «կարկառունների» նշյալ դրսևորումներն առանձնահատուկ ինչ-որ նորություն են պարունակում բովանդակային առումով, բայց, ամեն պարագայում, բավականին հետաքրքիր պատկեր է ձևավորվում, երբ դրանք ի մի ես բերում և դիտարկում բաղադրության շերտային նրբերանգներն ու այդ ամենի ջղագրգիռ տոնայնությունը:


Ի՞նչ են ասում, ավելի ճիշտ՝ ինչի՞ մասին են աղմկում քպական քարոզիչները՝ միմյանց հերթ չտալով: Ի դեպ, այդ միմյանց հերթ չտալն էլ է հատկանշական հանգամանք: Արդեն շատերն են նկատում, որ քպականները յուրօրինակ մրցակցության մեջ են, որպեսզի Փաշինյանին ցույց տան, թե իրենք որքան նվիրված ու հավատարիմ են իրենց շեֆին, թե ինչ լավ կատարող են: Բայց սա՝ իսկապես ի միջի այլոց:Գալով բուն խնդրին՝ նկատենք, որ գործ ունենք «գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին» ժողովրդական ասացվածքի յուրատեսակ քաղաքական «մատուցման» հետ:


Տեսեք, Փաշինյանը, իր քպականներից մեկի միջոցով ասում է, որ, օրինակ՝ հասարակության մեջ անարդարության զգացողություն կա, քանի որ «նախկինները» պատժված չեն, ազատության մեջ են և այդպես շարունակ: Մյուսն էլ ասում է, թե իրենք, այսինքն՝ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն, թույլ չեն տա կործանել պետությունը: Մեկ ուրիշն ավելի է ոգևորվում, թե՝ չենք թողնի քանդել երկիրը:


Այս «երգչախմբի» չորրորդ շարքն էլ զլում է, թե իրենք թույլ չեն տա, որ Հայաստանը զրկվի ինքնիշխանությունից և այլն, և այլն: Արդեն հասկանալի էլ չէ, թե ում են ձեռք առնում՝ հասարակությա՞նը, թե՞ իրենք իրենց:


Պետությունը կործանելու, երկիրը քանդելու և մնացյալ մեղադրանքների մասին. ախր ովքեր ինչից են խոսում: Հայկական երկու պետականություններից մեկը՝ Արցախը, կործանած, Արցախը հայաթափության հասցրած Փաշինյանն ու քպականները խոսում են այն մասին, թե թույլ չեն տա կործանել, քանդել երկիրը:


Հայաստանը գոյաբանական սպառնալիքների տակ դրածներն ասում են, թե թույլ չեն տա քանդել երկիրը:

Հիմա գանք անարդարության զգացողությանը: Բավական է պարզապես առանց թիկնապահի, առանց նախօրոք կազմակերպելու և հանդիպման մասնակիցներին «ընտրելու», դուրս գալ փողոց, «մարդամեջ», ու կարելի կլինի համոզվել, թե ինչ է մտածում հասարակությունը:


Իսկ հասարակության մեծ մասն իրականում համարում է, որ ամենամեծ անարդարությունն այն է, որ Փաշինյանն ու ՔՊ-ն շարունակում են մնալ իշխանություն: Այո, ընդդիմադիրներից ևս կա դժգոհություն, բայց այդ դժգոհության բովանդակությունը կապ չունի նրա հետ, ինչ փորձում են ներկայացնել քպականները:


Մարդկանց մեծ մասի դժգոհությունն ընդդիմությունից այն է, որ մինչև հիմա չեն կարողացել հեռացնել իշխանությունից Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին:

Այո, որքան էլ ցավալի լինի վերջիններիս համար, մեր հանրության մեծ մասը, այդ թվում՝ ժամանակին Փաշինյանին ու ՔՊ-ին ձայն տվողները, պահանջում են նրանց հեռացնել իշխանությունից, ըստ այդմ՝ փրկել երկիրն ու պետությունը վերջնական քանդումից:


Այսինքն, հայ ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը (ոչ վիրտուալ իրականության իբր նիկոլականներն ու ֆեյքերը) անարդարություն, անգամ անսահման մեծ անարդարություն են համարում, որ ազգի, ժողովրդի, պետության գլխին այսքան աղետներ, հազարավոր զոհեր ու կորուստներ բերածները ոչ միայն շարունակում են լինել իշխանություն, այլև շարունակում են խայտառակ որոշումներ ընդունել, շարունակում են պետական բյուջեի ու ժողովրդի հաշվին ճոխ ու շվայտ կյանք վարել, շարունակում են երկիրը տանել կործանման:


Բայց այս ամենի մեջ ամենահատկանշական հանգամանքն այն է, որ բոլոր այն հարցադրումները, բոլոր այն մեղադրանքները, որոնք անխուսափելիորեն պետք է ներկայացվեն ու ներկայացվում են, հասցեագրվում են իրենց՝ Փաշինյանին ու ՔՊ-ին, նրանք մեխանիկորեն շրջում են ու վերաուղղում ընդդիմադիրներին:


Սա նոր մարտավարություն չէ, բայց վերջերս ավելի ու ավելի հաճախ է կիրառվում: Այսինքն, ինչպես ֆուտբոլում են ասում, լավագույն պաշտպանությունը հարձակումն է:


Բայց առանց գնդակ հարձակումները բացարձակ հաջողության գրավական չեն, առավել ևս, որ գնդակն անընդհատ «մրցակցի» մոտ է: Մյուս կողմից՝ սա ֆուտբոլ չէ, ու եթե նույնիսկ, օրինակ՝ «նախկինները» կամ Տիգրան Մեծը ինչինչ սխալներ են արել, դա բացարձակ չի «ջրում» հարցը, թե կոնկրետ ինչեր է արել Փաշինյանը, ինչեր են արել, ինչ աղետների մեջ են երկիրը գցել նա ու իր թիմակիցները, ու չի ազատում պատասխանատվությունից...


ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս

Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում
Կարևոր
Պլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը
Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը
Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը
Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին
Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունը
Փարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայան
Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է
ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը
Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը
Լեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններին
Կարևոր
Տուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներ
ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգ
«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞
Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ
«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել
ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»

«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ

«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում