Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Դոկտրինալ արտաքին հարաբերությունների բացակայությունը հանգեցնում է պետության՝ միջազգային հարաբերություններում միայնակության». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.«Հնարավո՞ր է այս պահին ստորագրել «Խաղաղության պայմանագիր», թե՞ ոչ։ Դա կախված է այն հանգամանքից, թե ինչպիսի միջազգային պայմաններ կլինեն։ Այս պահին չեմ տեսնում թե՛ տարածաշրջանային, թե՛ միջազգային այնպիսի իրավիճակ, որոնց պայմաններում Ադրբեջանը ստիպված կլիներ ստորագրել պայմանագիրը։ Ինչո՞ւ եմ շեշտում՝ ստիպված կլիներ, որովհետև իր կամքով Ադրբեջանը չի ստորագրելու այս պահին պայմանագիր, քանի որ ունի նախապայմաններ և ամեն անգամ դրանք շատանալու են։ Քանի դեռ Հայաստանի իշխանությունները սկսելու են բավարարել հերթական նախապայմանը, դրանից հետո առաջ են գալու նոր նախապայմաններ։ Եթե վերցնենք 2021 թվականից մինչև օրս տեղի ունեցող իրադարձությունները, դրանց տրամաբանությունը, բանակցային գործընթացը և դրա զարգացման միտումները, կտեսնենք շատ հստակ կոր, որ եղել է Ադրբեջանի պահանջ, պահանջը բավարարվել է հայկական կողմից, միանգամից առաջ է եկել նոր պահանջ։ Ընդ որում, այդ պահանջները նախ գեներացվում են ադրբեջանական տեղեկատվական միջոցների միջոցով, այստեղ քննարկումը ծավալվում է, որից հետո այն վերադառնում է իշխանական կուլուարներ, որտեղից հնչում է որպես պաշտոնական պահանջ, նախապայման։ Սա հստակ ձևավորված ձեռագիր է, ռազմավարություն, որն Ադրբեջանը գոնե մինչ այժմ բավականին հաջողությամբ իրագործել է՝ ճնշում գործադրելով ամենատարբեր հնարքներով»,-«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում քաղաքագետ Արա Պողոսյանը, երբ անդրադառնում ենք «Խաղաղության պայմանագրի» շուրջ զարգացումներին։Հնարքներից մեկն էլ սահմանային լարվածություն ստեղծելն է։ «Կարծում եմ՝ սահմանային լարվածությունը, մեծ հաշվով, ոչ միայն իշխանությունների վրա ճնշում գործադրելու միջոց է, այլ հենց իշխանությունների կողմից ադրբեջանական նախապայմանները բավարարելու համար լեգիտիմություն ապահովելու միջոց։ Ամեն հերթական սրացման ժամանակ Հայաստանի իշխանությունը բավարարում է իր առջև դրված նախապայմանը»,-նշում է մեր զրուցակիցը։Հարց է առաջ քաշում՝ ունենալով այսպիսի գործիքներ, հնարավորություններ, ինչո՞ւ պետք է Ադրբեջանը համաձայնի Հայաստանի հետ հաստատել խաղաղություն։ «Իր ազգային և պետական փիլիսոփայության մեջ Հայաստան անկախ պետություն ուղղակի չկա, բացակայում է։ Ադրբեջանի և Թուրքիայի ազգային և պետական ռազմավարության մեջ կարող է տեսականորեն լինել Հայաստան, բայց ոչ այն տեսքով, ինչպիսին պատկերացնում ենք մենք։ Հետևաբար, իրենց կողմից բոլոր ջանքերը գործադրվելու են, որպեսզի Հայաստանը հնարավորինս թուլանա, կախված լինի Ադրբեջանի և Թուրքիայի հայեցողությունից, իր տնտեսական «արտերիաները», կոմունիկացիաները կապի այս պետությունների հետ և, այսպես ասած, անկախության բոլոր բանալիները հանձնի Թուրքիային և Ադրբեջանին, որի դիմաց գուցե տեսականորեն խաղաղ ապրելու հնարավորություն լինի, բայց ոչ անկախ պետություն ունենալու այն պատկերացմամբ, որ ունենք մենք։ Սա այս երկու երկրների ռազմավարությունն է, և դա նրանց այս պահին թույլ չի տալիս Հայաստանի հետ գնալ խաղաղության։ Խաղաղության նախապայման կարող է լինել միայն այն հանգամանքը, երբ իրապես տարածաշրջանում ձևավորվի, հաստատվի նոր ռազմաքաղաքական բալանս։ Պատահական չէ, որ Բայրամովը հայտարարում է, թե Հարավային Կովկասում հաստատվել է նոր ստատուս-քվո՝ նոր իրողություններին համապատասխան։ Իրենց խնդիրն այդ ստատուս-քվոն ամրագրելն է։ Այդ ամրագրումը պարզապես փաստաթուղթ ստորագրելով չի լինում, դա իրենք պատկերացնում են Հայաստանին նախապայմաններ առաջադրելով և Հայաստանի ինքնիշխանության բանալիներն իրենց ձեռքը վերցնելով։ Կարծում եմ, որ այս պահին թե՛ սահմանային կրակոցները, թե՛ Ադրբեջանի նախապայմաններն ընդհանուր ռազմավարության մաս են, որոնք կիրառում են Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի դեմ»,-հավելում է նա։


Ադրբեջանը մշտապես առաջ է քաշել նաև Հայաստանի ապառազմականացման և կանոնավոր բանակ չունենալու հարցը։ Ավաղ, օրերս խորհրդարանում քննարկվող օրինագիծը շատ համահունչ է այս մտքերին, երբ ժամկետային զինծառայության մեկնողներին փաստացի առաջարկվում է վճարել և քիչ ծառայել։ Այս կերպ խախտվում են բանակի հիմքերը։ Այս առնչությամբ Պողոսյանն ասում է. «Խոսեցի տարածաշրջանում նոր ռազմաքաղաքական բալանսի հաստատման մասին։ Իսկ դրա առաջին և ամենակարևորը բաղադրիչներից մեկը տնտեսականն ու ռազմականն է։ Եթե ռազմական բաղադրիչն ի վիճակի լինես բավարարել, ապրիորի դա իր ազդեցությունը կունենա թե՛ քաղաքական, թե՛ դիվանագիտական, թե՛ տնտեսական բալանսի վերականգնման վրա։ Յուրաքանչյուր պետության, արտասահմանյան ներդրում Հայաստան կգա բացառապես այն դեպքում, երբ Հայաստանն ի վիճակի կլինի ապահովել ներդրումների անվտանգությունը։ Քանի դեռ դա չկա, Հայաստան ներդրումներ չեն գալու։ Եթե ներդրումներ չեն գալիս, տնտեսական զարգացման մասին պարզապես պետք է մոռանալ։ Հետևաբար, այս բոլորն ընդհանուր կոմպլեքս է, որի ամենաառաջնային բաղադրիչներից մեկը պետության ռազմունակությունն է։ Աշխարհագրական խորություն չունեցող պետության համար օրախնդիր է ունենալ ժամկետային զինվորական ծառայություն՝ հասարակության ընդհանուր մոբիլիզացիայի հնարավորությամբ։ Գլխագնով մարդկանց ազատել զինվորական ծառայությունից՝ նշանակում է կրճատել, նվազեցնել երկրի ռազմունակությունը»,-ընդգծում է քաղաքագետը։

Փոփոխվող աշխարհում ենք ապրում։ Երեկվա ահաբեկչի ձեռքն են այսօր սեղմում գերտերությունների ղեկավարները, անտեսվում է մարդկանց՝ իրենց բնօրրաններից տեղահանությունն ու ցեղասպանությունը։ «Մեր հույսը մենք ենք» սկզբունքով պետք է առաջնորդվել, բայց չես կարող միայնակ խնդիրներ լուծել աշխարհում։ Ինչպե՞ս չդառնալ մանրադրամ ուժեղների ձեռքում։ «Միջազգային հարաբերությունները հենվում են գլխավորապես ազգային ռազմավարությունների վրա։ Դա անվանում եմ արտաքին հարաբերությունների կամ դիվանագիտական դոկտրին։ Դոկտրինալ արտաքին քաղաքականությունը ցանկացած պետություն կարող է նաև դարձնել գրավիչ։ Այն ենթադրում է հետևողական արտաքին քաղաքական գիծ, այն է՝ կանխատեսելի արտաքին քաղաքական վարքագիծ տվյալ պետության կողմից: Որևէ պետության հետ դաշնակցելու համար նախ պետք է հասկանալ՝ տվյալ պետությունը ի՞նչ է ուզում։ Եթե չգիտենք, թե որևէ պետություն ինչ է ուզում տալ և ստանալ միջազգային հարաբերություններից, աշխարհից, չենք կարող այդ պետությանը դիտարկել որպես մեր դաշնակից, գործընկեր, լավագույն դեպքում պահի ազդեցության տակ օգտագործելու ենք այդ պետությանը՝ դարձյալ վստահ չլինելով ինչպիսի քաղաքական վարքագիծ կդրսևորի տվյալ պետությունը։ Հայաստանի Հանրապետությունը չունի դոկտրինալ արտաքին քաղաքականություն, ունի ռեակցիոն արտաքին քաղաքականություն՝ տարբեր քաղաքական իրավիճակներին արձագանքում է ըստ այդ պահի գիտակցման կամ հարմարության։ Իսկ սա ոչ ադեկվատ արտաքին քաղաքական վարքագիծ է, որով կանխատեսելի չես քո գործընկերների, այն պետությունների համար, որոնք իրականում խորքային ազգային ընդհանուր շահեր կարող են ունենալ քեզ հետ։ Որպես օրինակ բերեմ վերջին դեպքերը՝ կապված Հնդկաստանի հետ, որն այս պահին գոնե սառը հակամարտության մեջ է փորձում մտնել Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Այնտեղ ձևավորվել է տեսլական, որ Հայաստանը հիմնական հակաթուրքական պետություններից մեկն է։ Այն ձևավորվել է Հայաստանի՝ անցյալում վարած արտաքին քաղաքական ուղեգծից։ Մշտապես ընկալվել ենք հակաթուրքական պետությունների շարքում։ Սրանով պայմանավորված՝ Հնդկաստանում ձևավորվել է կարծիք, որ Հայաստանը և Հունաստանն իր լավագույն դաշնակիցները կարող են լինել։ Խորամուխ լինելով Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ՝ այս տեսլականի երկարաժամկետ հեռանկարը կպահպանվի՞։ Կարծում եմ՝ ոչ, ժամանակի ընթացքում Հայաստանի ոչ ադեկվատ արտաքին քաղաքականությունը հանգելու է նրան, որ պետությունները, որոնք այս պահին գոնե այսրոպեական շահեր ունեն Հայաստանի հետ, դարձյալ Հայաստանին այդ շահերի տիրույթում չեն դիտարկելու։ Դոկտրինալ արտաքին հարաբերությունների բացակայությունը հանգեցնում է պետության համար միջազգային հարաբերություններում միայնակության, որովհետև չգիտես՝ ինչ ես ուզում, քո պոտենցիալ գործընկերներն էլ չգիտեն, թե ինչ ես ուզում, թե աշխարհաքաղաքական որ իրավիճակում իրենց շահերը կհամընկնեն քո շահերի հետ։ Եթե կանխատեսելի արտաքին քաղաքական վարքագիծ ունես, վստահ են լինում, որ կարելի է հենվել քո վրա, դա քո արտաքին քաղաքական ուղեգիծն է, քո համար շահային գոտի է։ Եթե քեզ համար չկան շահային գոտիներ, և ռեակցիոն արտաքին քաղաքականություն ես վարում, եթե անգամ շահերը թվացյալ համընկնում են, խորքում որևէ մեկը չի կարող վստահ լինել, որ այս կամ այն իրավիճակում քո տեսլականը չի փոխվելու»,-ասում է մեր զրուցակիցը։


Լրահոս

ԱԽ նախկին քարտուղարը՝ Policy and Management Consulting Group-ի ավագ խորհրդական
Թուրքիայում մասնավոր ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ծովում
ՈՒՂԻՂ․ ԱԺ ՏԿՇՄՊ հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ
Times. Մեծ Բրիտանիայի օդանավակայաններում տեխնիկական խնդիրների պատճառով չեղարկվել է 1900 չվերթ
Ռուբիոն կարծում է, որ հնարավոր է արագ մշակել Ուկրաինայի հարցի կարգավորման ծրագիր
Որբացածների պապիկը արդարություն է պահանջում․ փաստաբանը դիմել է Փաշինյանին
Վարչապետի ընտանիքի հետ Նարեկ Նալբանդյանի բիզնեսների կապերն ուսումնասիրո՞ւմ եք. հարց ՊԵԿ նախագահին
Հայաստանը տեղյա՞կ էր եղել Ադրբեջանում ԱՄՆ և ադրբեջանցի պաշտոնյաների հանդիպումից․ Սարգիս Խանդանյան
Բաքվից նոր ազդակ. ի՞նչ է սպասվում Երևանին․ Ուկրաինան պատրաստ է փոխզիջումների. Զելենսկի
Գուտերեշը հույս ունի, որ ՄԱԿ-ը կարող է աշխարհը տանել դեպի առողջ ապագա
Դա բոլորիս պատվի խնդիրն է. մի քիչ թասիբ ունեցեք և տեր կանգնեք. Դավիթ Իշխանյանը՝ Բաքվի բանտից
Ծովինար Վարդանյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
Պետական պարտքը հունիսի 30-ի դրությամբ 13 մլրդ 900 մլն դոլար է
Սամվել Կարապետյանին ՔՊ ղեկավարի նկարած քրգործով մինչև հիմա պահում են կալանքի տակ. Նարեկ Կարապետյան
Զախարովան հիշել է Զելենսկու մանկության սիրելի խաղալիքը
Արցախի խորհրդարանի նախկին նախագահը ուղերձ է հղել Բաքվի բանտից
Արուսյակ Մանավազյանը բոյկոտում է Էդգար Ղազարյանին և չի պատասխանում նրա հարցերին
Իրավապահները պետք է պարզաբանեն՝ ինչպե՞ս կարողացան Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշմանը հակառակ գործել
Հ1-ի «Հայլուրն» երբ ավարտվում է, աղքատության մասին իրականությանն ես բախվում, տվյալներն էլ են փաստում
ՈՒՂԻՂ․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ»․ «Չեստ» տալու ձևը Պապիկյանը փոխել է

«Հրապարակ». Իշխանության թիրախում կրկին Վանաձորն է,  ընտրությունները հետաձգում են

«Հրապարակ»․ Փաշինյանն ասել էր, որ իր արձանը պետք է Բաքվում կանգնեցնեն

«Ժողովուրդ». Փաշինյանը Արմեն Գրիգորյանի համար նոր պաշտոն է փնտրում․ ո՞ր երկրում է նրան ուզում «տեղավորել» վարչապետը

«Հրապարակ»․ Մասիսում զտարյուն ՔՊ-ականների դեֆիցիտ է, համայնքապետացու չեն գտնում

«Իրավունք». «Ուժեղ Հայաստանը» որոշել է խորհրդարանում ներկայանալ յուրովի

«Ժողովուրդ». 11.5 մլն դրամ եկամուտ, 3 անշարժ գույք, Nissan և Mercedes-Benz․ ինչ ունի Սիսիանի համայնքապետը

«Ժողովուրդ». Գեղարքունիքում կաշառքի գործով ձերբակալված վարչության պետի շուրջ նոր մանրամասներ

«Իրավունք». «Գնամ ՌԴ` գամ, նոր վերջնական կուրսը կհասկանանք, հիմա ո՛չ էս կողմ, ո՛չ էն կողմ». Փաշինյանը՝ թիմակիցներին

Ի՞նչն է խանգարում հրապարակել 44-օրյա պատերազմի զոհերի անունները

Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»

«Հրապարակ». Ատեստացիայի ժամանակ ուշաթափվել է

Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ»

«Հրապարակ»․ Մարզպետներին Փաշինյանը «տոկի է տվել»

«Հրապարակ»․ Իշխանականները հարսանիքներից աչք չեն բացել

Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է սկսել «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Բնակչությունը նվազում է, իսկ ընտրողների թիվը՝ աճում

Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»

«Հրապարակ»․ էդքան վախեցող տղու տե՞սք ունեմ. Ինչո՞ւ է Թարթիկյանը հրաժարական տվել

Խոսո՞ւմ եք ձեր ընտանի կենդանու հետ․ գիտնականները պարզել են՝ ինչ է դա նշանակում