Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ քպական իշխանությունները հիստերիայի մեջ են, կարծես որևէ մեկի համար ո՛չ գաղտնիք է, ո՛չ նորություն: Դա ուղղակի անհնար է չտեսնել: Այդ ամենը բոլորի աչքի առջև է, ամենօրյա ռեժիմով՝ տարբեր դրսևորումներով:Արդեն առիթ ունեցել ենք հպանցիկ արձանագրելու ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանի «դրսևորումներն» Ազգային ժողովում: Տեսեք, վարչապետի պաշտոնն զբաղեցնող, գործնականում՝ պետության ղեկավարի դիրքում գտնվող անձնավորությունը Ազգային ժողովում իրեն պահում է փողոցային «ռազբորկայի» մասնակցի նման, գործածում է վիրավորական բառեր՝ ընդդիմադիրների հասցեին:

Այսինքն, նա այդ աստիճան չի պատկերացնում իր քաղաքական կարգավիճակը, իր զբաղեցրած պաշտոնի նշանակությունն ու իր անձնական և քաղաքական պատասխանատվությունը՝ այդ ամենի համար: Աննորմալ երևույթ է, երբ պետության ղեկավարի դիրքն զբաղեցնողը ընդդիմադիր կամ, ընդհանրապես, երկրի որևէ քաղաքացու հասցեին «վիզ կտրելու» ոչ երկիմաստ ժեստ է անում, երբ սպառնում է հաշվեհարդար իրականացնել ընդդիմախոսների նկատմամբ («գցել պադվալները»), «համբալ» է ասում ու նման բաներ:Ի՞նչ է հուշում այս ամենը, ինչի՞ արտահայտություն են նման անընդունելի դրսևորումները: Ամենից առաջ այդօրինակ դրսևորումները վկայում են, որ Փաշինյանի ու նրա «թիմի» ջղաձգությունը հասել է գագաթնակետին:

Իրենք հասկանում են, որ մոտեցել են եզրակետին: Իրենք հասկանում են, որ կորցրել են ու շարունակում են կորցնել իրենց արտաքին աջակիցներին և արտաքին աջակցության հնարավորությունները: Բայց, որ ամենից շատ է նպաստում փաշինյանական իշխանության նմանօրինակ ջղաձգումներին, իրենք հասկանում են, որ ոչ միայն կորցրել են ներքին վստահության պաշարը, այլև պարզապես դարձել են տոտալ մերժված: Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանի վստահության վարկանիշը հասել է հազիվ 10-11 տոկոսի:

Ավելին, այլևս «չեն աշխատում» էժանագին քարոզչական հնարքները, կամ, ավելի ճիշտ, չեն աշխատում դրանք 2018-ի կամ նույնիսկ 2021-ի տարբերակով:

Դրա ամենից ցցուն օրինակներից մեկը արձանագրվեց Գյումրիում: Այնտեղ էլ Փաշինյանը իրեն բնորոշ «ելույթ» ունեցավ, կհիշեք՝ վիրավորական բառերով, «նախկինների» թեմայով սարսափազդու ձևակերպումներով: Բայց այդ ամենը առավել քան չաշխատեց: Նույնիսկ վարչական ռեսուրսի չարաշահումը չօգնեց:

Ու ակնհայտ է, որ հաջորդ ընտրություններին ՔՊ-ին ոչինչ չի օգնելու, բացի տոտալ ընտրակեղծիքներից:Արդյունքում հիմա ջղաձգության դրսևորումների այդ յուրօրինակ «ալիքը» քպական բոլոր «կարկառուններին» է վարակել, ավելին՝ նույնիսկ վարչապետի տիկնոջը: Նա վերջին օրերին ամեն մի իրենց արված անդրադարձին արձագանքում է, որակումներ է տալիս, պիտակումներ, անում է արտահայտություններ, որոնք ուղիղ անձնական վիրավորանք են:

Տեսեք՝ Աննա Հակոբյանը տարբեր առիթներով նման որակումներ է տալիս՝ տխմար, տգետ, անբարոյական, ոջիլ, անգրագետ, անդաստիարակ, ղզիկ, էշ...Եվ էլի՝ հասկանալու համար, թե ինչի հետ գործ ունենք, զուտ մտովի ոչ թե համեմատեք, այլ փորձեք պատկերացնել, որ հրապարակավ, հանրային հարթակներում նման բառապաշարով արտահայտվեր մեր երկրի նախկին ղեկավարներից կամ, ընդհանրապես, աշխարհի որևէ քաղաքակիրթ երկրի ղեկավարներից որևէ մեկի տիկինը:Դե, մենք այս դեպքում էլ ենք «ուրիշ»: Ընդհանուր առմամբ, դա տխրեցնող է, քանի որ նման դրսևորումները անհետևանք չեն մնում նաև հանրային ընկալման տիրույթում:

Բայց, ըստ էության, ստացվում է, որ դա է մակարդակը: Իսկ դա ամենևին էլ լավ կամ ընդունելի մակարդակ չէ: Ամենևին:Ու բավականին զավեշտական պատկեր է ստացվում:

Բոլոր նախկին իշխանությունների կազմում եղել են, կային մի քանի «օդիոզ դեմքեր», որոնցից սպասելի էին զանազան, այսպես ասենք, անախորժություններ ու սկանդալներ: Նաև որոշակի «առանձնահատկություններով» բառամթերք:

Բայց եթե նախկինում ընդամենը մի քանի հոգի էին այդպիսին, որոնց հատիկ-հատիկ ճանաչում էինք, ապա հիմա գործ ունենք մի իշխանության հետ, որը վերից վար, փաստորեն, օդիոզ է: Փաշինյանը գլխավորում է մի իշխանություն, որն ինքն իրեն մականունավորի տեղ է դրել՝ թե՛ ընդհանուր առմամբ, թե՛ առանձին ներկայացուցիչներով: Իրենց թվում է, թե կարող են ԱԺ ամբիոնից «քֆուր ֆռցնել», 7-8-10-20 հոգով հարձակվել քաղաքացու վրա, հոխորտալ, սպառնալ, փողոցային պահվածք դրսևորել...

Ընդ որում, նրանց գերակշիռ մասը այս ամենը չէր կարող ու չի կարող իրեն թույլ տալ «իշխանությունից դուրս», որովհետև նրանց «դուխովության» ակունքը միայն ու բացառապես իշխանությունն է, ի մասնավորի՝ իրավապահ համակարգը, որը նրանց թիկունքին է:Այստեղ, սակայն, մեկ այլ հանգամանք ու հարց էլ կա: Մի՞թե իրենք չգիտեն, թե ինչ է մտածում ժողովուրդն իրենց մասին: Իրենք չգիտե՞ն, թե ինչեր են իրենց մասին ասում, որ հրապարակային միգուցե չեն գրում: Իհարկե, գիտեն: Ինչպե՞ս կարող են չիմանալ:

Եվ, գիտեք, շատ հնարավոր է, որ հենց այդ իմանալը, հենց այդ մերժվածության զգացումն է բերում նման ջղաձգությունների: Այսինքն, պատճառները հենց այն են, ինչի մասին խոսեցինք վերևում: Իսկ առաջիկայում այդ ամենի առիթներ դեռ շատ են լինելու: Ու ջղաձգումային «դրսևորումների» պակաս էլ, ըստ այդմ, չի լինելու:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս

Ռուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքեր
Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում
Կարևոր
Պլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը
Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը
Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը
Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին
Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունը
Փարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայան
Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է
ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը
Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը
Լեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններին
Կարևոր
Տուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներ
ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգ
«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞
Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ
«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»

«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ

«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում