Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՀՖՖ-ն, միլիոնները եւ դատախազության լռությունը. Թ. Թովմասյանի հայտարարության հետքերով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երբ պետական գումարներն ու հանրային վստահությունը խաչվում են կասկածելի կապերի ու պասիվ իրավապահների միջանկյալում, հասարակությունը մնում է առանց պատասխանների։2024 թվականի գարնանը Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից պատգամավոր Թագուհի Թովմասյանը բարձրաձայնեց մի լրջագույն հարց՝ հնարավոր չարաշահումների մասին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում (ՀՖՖ)։ Ըստ նրա՝ ֆեդերացիայի ներսում առկա են ֆինանսական մութ գործարքներ, շահերի բախում եւ թափանցիկության ակնհայտ պակաս։ ՀՀ գլխավոր դատախազությունը չի արձագանքել «Ժողովուրդ» օրաթերթի՝ այս մասին ուղղված հարցմանը։

Լռություն մի դեպքում՝ երբ հնչում են միլիոնավոր դրամների վերաբերյալ լուրջ կասկածներ, եւ երբ պետության իրավական մեքենան պարտավոր է գործել՝ անկախ անձանց քաղաքական կամ անձնական կապերից։Ինչի՞ մասին էր խոսքը2021 թվականին ՀՖՖ-ն իրականացրել է Աբովյանի մարզադաշտի վերանորոգում ՈՒԵՖԱ-ի ֆինանսավորմամբ։

Ծրագրի արժեքը՝ 783 միլիոն դրամ (շուրջ 1.5 միլիոն դոլար), որի մասին ծավալուն հրապարակում է եղել «Հետք»-ում։ Սակայն պարզվել է, որ մրցույթը շահած «Արտշին պլյուս» ՍՊԸ-ն կապ ունի պետական պաշտոնյաների հետ: Այն հիմնադրել է Արտակ Ալեքսանյանը՝ նախկինում նման ծավալի շինարարության փորձ չունեցող շինարար, որի ընկերությունն ունեցել է ընդամենը 4 աշխատակից։Ըստ բաց աղբյուրների՝ Ալեքսանյան եղբայրները ընկերներ են Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանի հետ, որն իր հերթին մտերիմ է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հետ։

Վերջինս՝ որպես ՀՖՖ նախագահի խորհրդական, պատասխանատու է Կառավարության եւ ֆեդերացիայի միջեւ կապերի համար։ՀՖՖ-ն մերժել է մրցույթին մասնակցող «Նյու Արմշին» ՍՊ ընկերությանը, որը պատրաստ էր իրականացնել աշխատանքը 50 միլիոն դրամով ավելի էժան գնով։ Խախտվել է նաեւ մրցույթի ընթացակարգը, եւ ողջ գործընթացը ձեւակերպվել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրամաններով։Ո՞ւր է իրավական արձագանքըԱյս բոլոր տվյալները հանրայնացվել են, սակայն, դատախազությունը մինչ օրս չի տրամադրել որեւէ պարզաբանում՝ արդյոք Թովմասյանի ելույթը դարձե՞լ է ուսումնասիրության առարկա, նախապատրաստվե՞լ են արդյոք նյութեր, կամ սկսվե՞լ է քննություն։Պատասխանների բացակայությունը հանգեցնում է մեկ պարզ եզրակացության. դատախազությանը կոռուպցիան չի հետաքրքրում, որտեղ ներգրավված են ՔՊ-ականներ կամ նրանց մերձ անձիք:

«Ժողովուրդ» օրաթերթը նաեւ Թագուհի Թովմասյանից հետաքրքրվեց՝ կա արդյոք դատախազությունից արձագանք ՀՖՖ ենթադրյալ չարաշահումների մասին, սակայն պատգամավոր Թովմասյանը տեղեկացրեց, թե չի ստացել որեւէ պատասխան դատախազ Աննա Վարդապետյանից»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Fars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել են
Եգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա
Ռուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքեր
Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում
Կարևոր
Պլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը
Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը
Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը
Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին
Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունը
Փարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայան
Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է
ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը
Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը
Լեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններին
Կարևոր
Տուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներ
ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգ
«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞
Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»

«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ

«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում