Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Բռնի տեղահանության պատճառով շուրջ 120․000 արցախահայեր զրկված են իրենց թանգարաններ այցելելու իրավունքից


Մայիսի 18-ը թանգարանների միջազգային օրն է, իսկ օրվա խորագիրը՝ «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում»։


«Այսօր, երբ աշխարհի ավելի քան 160 երկրներում նշվում է թանգարանների միջազգային օրը, Արցախի Հանրապետության թանգարանները, իրենց հազարավոր արժեքներով ու ցուցանմուշներով օտարված են սեփական ժողովրդից։


Բռնի տեղահանության պատճառով շուրջ 120․000 արցախահայեր զրկված են իրենց թանգարաններ այցելելու, սեփական պատմության ու մշակույթի լավագույն արժեքների հետ հաղորդակցվելու և դրանցով սերունդներին կրթելու իրավունքից։


Մինչ 2020 թվականի 6 շաբաթյա պատերազմը և 2023-ի Արցախի ամբողջական հայաթափումը Արցախի Հանրապետության տարածքում գործում էին շուրջ երեք տասնակի հասնող պետական ու մասնավոր թանգարաններ ու ցուցասրահներ:


Շուշին, որպես Արցախի մշակութային կենտրոն հագեցած էր թանգարանային մեծ ֆոնդով․ այստեղ էին գործում էին գործում «Շուշիի կերպարվեստի պետական թանգարանը», «Շուշիի պատմության թանգարանը», «Շուշիի Գրիգորի Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարանը», «Շուշիի գորգերի մասնավոր թանգարանը», «Շուշիի հայկական դրամի մասնավոր թանգարանը», Նարեկացի արվեստների միությունը՝ իր բացառիկ հավաքածուներով, Արվեստի կենտրոնի թանգարանը, Արցախյան առաջին պատերազմի հերոս, ազատամարտիկ-հրամանատար Վարդան Ստեփանյանի (Դուշման) տուն-թանգարանը։


Կարևոր նշանակության թանգարաններից էին Ստեփանակերտում գտնվող «Արցախի պետական երկրագիտական թանգարանը», «Զոհված ազատամարտիկների հարազատների միություն թանգարանը», «Անհետ կորած ազատամարտիկների թանգարանը»։


Առանցքային նշանակության էին «Տիգրանակերտ» պատմահնագիտական պետական արգելոց թանգարանը, «Տողի Մելիքական ապարանք»-ը։


Հադրութում էր գտնվում «Արթուր Մկրտչյանի անվան երկրագիտական թանգարանը», իսկ Տումի գյուղում՝ դրա մասնաճյուղ «Թևան Ստեփանյանի անվան թանգարանը»։ Հադրութի Մեծ Թաղեր գյուղում էր գտնվում ԽՍՀՄ ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցի (Խուդյակով) տուն թանգարանը։


Արժեքավոր հավաքածուներով հարուստ էին նաև Ասկերանի, Մարտունիի, Քաշաթաղի, Քարվաճառի պատմաերկրագիտական թանգարանները, Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի հուշարձան-թանգարանը, Մարտակերտի փառքի սրահը, Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղում՝ հայ ազգային ազատագրական շարժման գործիչ Նիկոլ Դումանի թանգարանը և այլն։


Հարկ է նշել, որ Արցախի մի շարք թանգարաններ, մինչ 2020 թվականի պատերազմը և դրան հետևող բռնի տեղահանումը մասնակցում էին «Թանգարանային գիշեր» տոնակատարությանը՝ բացելով իրենց դռները հասարակության առջև, իսկ մայիսի 18-ին տոնում էին թանգարանների միջազգային օրը՝ կազմակերպելով մշակութային ու կրթական միջոցառումներ։


2020թ. ադրբեջանական ագրեսիայի ժամանակ Շուշիի անկման հետևանքով դադարեցին գործել Շուշիի թանգարանները, իսկ քանդակների պուրակի 5 տասնակից ավել քանդակները անհետացել են։ Ադրբեջանցի զինվորականների թիրախում է հայտնվել Շուշիի Գրիգորի Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարանը, ոչնչացվել է Հադրութի Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը, պայթեցվել է Արթուր Մկրտչյանի անվան երկրագիտական թանգարանը, ոչնչացված է Արմենակ Խանփերյանցի (Խուդյակով) տուն-թանգարանը։ «Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միություն» հասարակական կազմակերպությունը խստորեն դատապարտում է Արցախի ժողովրդին պատկանող թանգարանային նմուշների ոչնչացումն ու թալանը։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը երաշխավորել բռնի տեղահանված արցախահայերի վերադարձի իրավունքը և պաշտպանել իրենց մշակութային կենտրոններ մուտքի և դրանց հետ հաղորդակցման հիմնարար իրավունքը՝ ամրագրված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 27-րդ և ՄԱԿ-ի «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի» 15-րդ հոդվածներով»,- նշված է ԼՂ փախստականների իրավապաշտպան միության հայտարարության մեջ։

Լրահոս

Ի՞նչ իրավունքով է պատգամավորը քննելու եկեղեցականին․ քաղաքագետի մեկնաբանությունը
Իսրայելական զորքերը հրետակոծել են Սիրիայի հարավում գտնվող Ալ-Մայադին նահանգը
Guardian. Կիևը ապրում է հակամարտության սկսվելուց ի վեր ամենադժվար շրջանը
Telegraph. Մեծ Բրիտանիայում մի քանի գնացքների երթևեկությունը չեղարկվել է բզեզների պատճառով
Հյուսիսային Կորեան միջին հեռահարության ռազմավարական հրթիռներ արձակելու վարժանքներ է անցկացրել
Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը վիրահատում են
Կադիրովին շնորհվել է բանակի գեներալի կոչում, նրան նվիրել են կարմիր բերետ և ոսկե ուսադիրներ
Ֆիցոն հիվանդության պատճառով չեղյալ է հայտարարել Սլովակիայի ազատագրման հետ կապված տոնակատարություններին իր մասնակցությունը
Սյունիքում կրակոց, եկեղեցու ճգնաժամ, ՆԱՏՕ-ում նոր փակուղի․ ինչ է կատարվում Հայաստանում
Axios. ԱՄՆ-ը պատրաստ չէ միանալ Սաուդյան Արաբիայի կողմից հութիների դեմ իրականացվող գործողությանը
Կաշպիրովսկու ռեժիսորը հայտնել է նրա մահվան պատճառը
Եկեղեցու հարցը հասավ ԱԺ. Ալիևը կարող է անժամկետ ղեկավարել
87 տարեկանում մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
Թրամփը հայտարարել է առողջության ապահովագրության համար 100 դոլար վճարելու մասին
Nikkei. Ճապոնիան 2030 թվականին կսկսի նոր, էժան հրթիռների զանգվածային արտադրությունը
Թրամփը համարում է, որ նավթի գները անկում կապրեն Իրանի հետ հակամարտության ավարտից հետո
Արայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը. Կաթողիկոսի հեռացման գործընթացը՝ նոր փուլում
Տիկալ․ մայաների՝ ջունգլիների խորքում ապրող գաղտնիքը
Հասկանալի է, թե որ եկեղեցիների և աղանդների հետևորդ ու դաշնակից են Փաշինյանն ու նրա գլխավոր թիմակիցները․ Արմեն Այվազյան
Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»

Լրացուցիչ նորություններ

...

«Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանին որոշ իմաստով անգամ սրբազան է»․ «Դիալոգ» մատենաշարի նոր հրատարակությունների շնորհանդեսը

Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը

«Հայկական մոտիվներ»․ մեկ մեծ գրական երկխոսության երկու հատորը

Գիտնականները խաղողի մեջ հայտնաբերել են մի նյութ, որը կարող է կանգնեցնել տարածված հիվանդություններից մեկը

Արևը, Լուսինը և մարդկային զոհերը․ գիտնականը բացահայտել է հին օրացույցի սարսափելի գաղտնիքը (տեսանյութ)

Հազարավոր տարիներ մարդկանց կողքին. գիտնականները բացահայտել են թասմանյան սատանաների հարևանության և անհետացման անսովոր պատմությունը

Ոչ միայն գրքեր․ գիտնականները բացահայտել են կյանքի վրա գրադարանների ունեցած անսպասելի ազդեցությունը

Արծաթ Գերմանիայից, Շվեդիայից և իսլամական աշխարհից. Ֆինլանդիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի ամենամեծ գանձարանը

Մինչև 2050 թվականը քաղցկեղի դեպքերը կարող են աճել 67%-ով

Երեք ջրավազան և սաունա․ Սերբիայում հայտնաբերել են հռոմեական կայսեր շքեղ բաղնիքները

Հնագույն ԴՆԹ-ն ցրեց «ամերիկյան չիտայի» մասին առասպելը

«Գալիլեյի պատրաստածը». գիտնականը հայտնաբերել է XVII դարի աստղադիտակի առեղծվածային նկարագրություն

Ոչ միայն սրով. հնագույն միլիոնավոր մետաղադրամները ցույց են տվել, թե ինչպես էր Հռոմը ինտեգրում նվաճված հողերը

Ինչո՞ւ են մոծակները ոմանց ավելի շատ խայթում, իսկ մյուսներին՝ ավելի քիչ

Նոր բացահայտումներ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում

Պարզվել է, որ սուրճը կարևոր օգտակար ազդեցություն ունի տարեցների վրա

Հունաստանում հայտնաբերել են մետեորիտային երկաթից պատրաստված հին մատանիներ․ դրանք կրել է բրոնզի դարի էլիտան

Ընկերություն աշխատավայրում. գիտնականները տղամարդկանց և կանանց միջև անսպասելի տարբերությունեն հայտնաբերել

Խորհրդավոր աստվածուհի «Տիրուհին». իսպանական քարանձավում գտել են հին կանացի պաշտամունքի հետքեր՝ հռոմեական արձանագրությունների ռեկորդային քանակով

Որ քաղաքներն են ավելի հարմար ծնողների համար, իսկ որոնք՝ միայնակների. գիտնականները նկատելի տարբերություններ են հայտնաբերել