Ութ տարվա ճանապարհորդությունից հետո եվրոպական և ճապոնական BepiColombo տիեզերական սարքը դուրս է եկել Արեգակին ամենամոտ մոլորակի՝ Մերկուրիի ուղեծիր։ Սակայն ուղեծիր մտնելու ընթացքում շարժիչների աշխատանքի հետ կապված խնդիր է առաջացել։
Գործակալության փոխանցմամբ՝ ծրագրային ապահովման խափանման պատճառով շարժիչներն աշխատել են նախատեսվածից կարճ ժամանակով։ Միաժամանակ նշվել է, որ տիեզերական սարքն անվտանգ է, և մասնագետներն ուսումնասիրում են խնդրի պատճառը։
2018 թվականին արձակված BepiColombo-ն համատեղ առաքելություն է Եվրոպական և Ճապոնիայի տիեզերական գործակալությունների միջև։ Այն պետք է ուսումնասիրի Մերկուրիի մագնիսական դաշտը, բևեռային խառնարաններում հայտնաբերված սառույցը և մոլորակի մակերևույթի առեղծվածային իջվածքները։








