Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Հատուցման, պատասխանատվության, իշխանությունը կորցնելու վախը նրանց նյարդային է դարձնում, կորցնում են ներքին և արտաքին հենարանները». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.Ալբանիայի մայրաքաղաքում Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ադրբեջանական լրատվամիջոցի՝ «Խաղաղության պայմանագրին» վերաբերող հարցին, ևս մեկ անգամ առիթը բաց չի թողել խոսելու պայմանագրի համաձայնեցված տեքստի, Ադրբեջանից տարածքային պահանջներ չունենալու, ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու պատրաստակամության մասին: Կա՞ն ոչ տեսանելի զարգացումներ:


«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասում է՝ հրապարակված է, որ կա փաստաթուղթ, որն արդեն համաձայնեցված է: «Ե՛վ ադրբեջանական, և՛ հայկական կողմերը դրա մասին խոսում են: Այդ համաձայնեցված փաստաթուղթը ստորագրելու համար Ադրբեջանը նախապայմաններ է առաջադրում, որ Հայաստանը պետք է լուծարի Մինսկի խմբի համանախագահությունը, Սահմանադրությունը փոխի և այլն: Ընդ որում, որքան հասկանում եմ, պահանջների մի մասն արդեն հանրային հնչեցված են, որպես պահանջ ներկայացված, մի մասի շուրջ ակնարկներ կան, որ իբր դրանք արվեն, այլ պահանջներ են լինելու: Այսինքն՝ Ադրբեջանն այս պահին շահագրգռված չէ որևէ փաստաթուղթ ստորագրել, բայց օրակարգում պատրաստ պահում է մի պարզ պատճառով. քանի դեռ ստորագրված չէ փաստաթուղթը, կա Հայաստանից անընդհատ նոր զիջումներ կորզելու հնարավորություն: Բայց փաստաթղթի ստորագրման հնարավորությունը, կախված միջազգային զարգացումներով, կարող է ինչ-որ պահի փոխվել: Այդ պատճառով պատրաստ պահում են այդ թուղթը և փորձում նոր զիջումներ կորզել: Եթե միջազգային հնարավորությունների պատուհանը փակվելուն մոտենա, վերջին պահին Ադրբեջանը ստորագրելու է այդ թուղթը՝ մինչ այդ շարժվելով «ինչ կարողանա, պոկի» տրամաբանությամբ: Ադրբեջանն առաջնորդվում է «էլ ինչ կարող է պոկել» սկզբունքով, իսկ Հայաստանն էլ դեմ չէ այդ զիջումներն անելուն: Պարզապես Փաշինյանը խնդիր ունի՝ ամեն ինչ այնպես կազմակերպել, որ դա երկրի ներսում իր իշխանությանը սպառնալիք չդառնա: Այսինքն՝ փուլ-փուլ մատուցել, հետզհետե հանրությանը պատրաստել այդ զիջումներին, նոր գնալ դրանց, և այլն: Սա է ամբողջ պրոցեսը, ինչին հիմա ականատես ենք լինում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մելիք-Շահնազարյանը:Եթե երկու կողմն էլ ուզում են խաղաղ ապրել, հաշտվել, որոշակի քայլեր պետք է կատարեն երկուսն էլ: Մի կողմից՝ զիջումների գնացող Հայաստանի իշխանություններ, մյուս կողմից՝ հայկական բնակավայրերի, խաղաղ բնակչության ուղղությամբ կրակոցներ արձակող Ադրբեջան: Վերջին շրջանում պարբերական կրակոցներ են հնչում Սյունիքում, օրերս էլ Տավուշի մարզի Մովսես գյուղն էր հայտնվել թշնամու թիրախում: Սա ռազմական գործողությունների՞ մասին է հուշում, թե՞ հոգեբանական ճնշում է մարդկանց վրա: «Համոզված եմ, որ Ադրբեջանի կողմից այդ կրակոցները ռազմական խնդիրներ լուծելուն ուղղված չեն: Դրանք քաղաքական կրակոցներ են, որոնց հիմնական նպատակը հայ հանրությանն անհրաժեշտ վախի մթնոլորտի մեջ պահելն է: Այսինքն, հանկարծ այնպես չլինի, որ Հայաստանում բնակչությունը մտածի, թե կարող է ինչ-որ բան փոխվել, թե կարող են Ադրբեջանի հետ այլ լեզվով խոսել և այլն: Նույնիսկ չեմ բացառում, որ այդ կրակոցների մարտավարությունը հաճախ նաև աջակցում կամ օգնում է Փաշինյանին՝ ավելի համոզիչ դարձնել մեր հանրության համար իր մոտեցումները՝ ասելով, որ եթե չանենք, տեսեք, թե ինչ լարվածություն կա, մարդիկ կրակի տակ են ապրում և այլն: Հիմա չեմ ուզում ասել, որ դա ուղիղ համագործակցություն է, նման բան ասելու համար փաստ չունեմ, բայց Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների վարքագծերի հատկանիշները հուշում են, որ, այնուամենայնիվ, նման պայմանավորվածություն կարող է լինել: Պայմանավորված ինչ-որ լարվածության աստիճան են պահում՝ պետք եղած ժամանակ դրա դոզան ավելացնելով և պետք եղած ժամանակ պակասեցնելով: Եվ այդպես ստիպում են մեր ժողովրդին համաձայնել կամ հարմարվել նոր զիջումներ անելու գաղափարին»,-նշում է մեր զրուցակիցը:Բայց երկրի ներսում Փաշինյանին և նրա թիմին սատարողների թիվն է նվազում: Մարդիկ իրենց առօրյա կյանքում բախվում են տարաբնույթ խնդիրների, ահռելի են երկրի արտաքին մարտահրավերները: Իշխող թիմի ղեկավարի և ներկայացուցիչների ելույթները, հարցազրույցները դիտելիս տպավորություն է, թե անհանգիստ են: Ներքին նվազող վարկանիշի՞ն են բախվում, թե՞ արտաքին նվազող աջակցությանը: «Վստահ եմ, որ Փաշինյանն էլ, իր թիմակիցներն էլ հստակ տեսնում են, որ արդեն կորցրել են ժողովրդի աջակցությունը: Այո, ունեցել են այդ աջակցությունը, ունեցել են ժողովրդի սերը, հարգանքը, լիուլի են ունեցել, ինչպես երևի թե ոչ ոք երբևէ Հայաստանի անկախության տարիներին, բայց դա կորցրել են: Խոսելով ժողովրդական վստահության մասին՝ գիտեն, որ դա անցած երևույթ է, դա իրենց նյարդայնացնում է: Իրենց իշխանության կարևոր հենարաններից մեկն արդեն կորցրել են: Հասկանում են, որ ամեն մի՝ նույնիսկ չնչին իրադարձություն կարող է ճակատագրական նշանակություն ունենալ և դառնալ այն վերջին կաթիլը, որից հետո հանրության համբերության բաժակն արդեն լցվում է: Բնականաբար, դա իրենց լարելու է, որովհետև նաև լավ հասկանում են այն հանցանքների մասշտաբները, որոնք գործել են մեր պետության և ժողովրդի հանդեպ: Հատուցման, պատասխանատվության, իշխանությունը կորցնելու վախը կա, այն նրանց նյարդային է դարձնում: Ինձ համար սա միանշանակ է: Հիմա էլ տեսնում են, որ «կոռուպցիայի դեմ պայքար, ժողովրդավարության բաստիոն» և նման բաներ ասելու փաստարկներն են կորցնում, դա ավելի է նյարդայնացնում քաղաքական թիմին, որովհետև հասկանում են, որ դա ևս մեկ քայլով մոտեցնում է իրենց տապալումը: Շատ մարդկային է այն, որ վերջին մոտ սկսվում են հոգեվարքին բնորոշ զարգացումներ, որոնք կարող են արտահայտվել ցնցումներով և այլնով, ինչի ականատեսը լինում ենք վերջին շրջանում»,- հավելում է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավարը:


Իսկ իշխանությունն ունի՞ արտաքին աջակցություն, չէ՞ որ աշխարհն էլ է օր օրի փոխվում: «Այս իշխանությունը հաճախ օգտագործում էր աշխարհաքաղաքական կենտրոնների հակամարտությունը: Մե՛կ սրան մի բան խոստանալով, մե՛կ մյուսին՝ իր այդ խոստումներով իշխանությունը պահելու համար: Նրանք ռեալ վայելում էին միջազգային հանրության աջակցությունը, ընդ որում՝ թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի կողմից: Շատ հարցեր կամ ձախողումներ այդ կենտրոնները կարողանում էին հեշտությամբ բարդել Հայաստանի իշխանության վրա՝ դրանով արդարացնելով այս կամ այն հարցում իրենց արած կամ չարած քայլը: Այդ տեսակետից նման իշխանությունը, որն ուրիշների մեղքն իր «վիզն էր վերցնում» և իր ժողովրդի «վզին էր փաթաթում»՝ զուտ սեփական իշխանությունը պահելու համար, այդ կենտրոններին ձեռնտու էր և շարունակելու է ձեռնտու լինել այնքան ժամանակ, քանի դեռ կա այդ գլոբալ հակամարտությունը: Բայց տեսնում ենք, որ այդ հակամարտությունը հետզհետե ավարտին է մոտենում, ինչ-որ ամփոփող գծեր քաշելու շրջան են մտել, և պարզ է, որ դրանից հետո այս իշխանությունն այլևս չի կարողանալու այդ հակասությունների վրա ինչ-որ բան կառուցել կամ սրան-նրան ինչ-որ բաներ խոստանալով՝ դիվիդենտներ շահել: Հետևաբար՝ կորցնելու է նաև աջակցությունը, որովհետև ինչ եղել է, անցել է արդեն, հիմա դաշտը մաքրելու ժամանակն է: Ոչ մեկ չի ուզում, որ իր սխալները, բացթողումները, որքան էլ դրանք բարդված լինեն այլ մարդու կամ երկրի վզին, շարունակեն ակտուալ լինել քաղաքական օրակարգերում: Փաշինյանը կորցնում է այդ աջակցությունը, դա արդեն ցույց են տալիս: Ռուսաստանն իր ձևով՝ մի քիչ ավելի ուղիղ խոսքով, կոպիտ, օրինակ՝ Մոսկվա են կանչում, բայց առանձին հանդիպում չեն կազմակերպում, և նմանատիպ այլ քայլերով: Արևմուտքն էլ իր պասիվությամբ է դա ցույց տալիս: Իսկ արտաքին աջակցությունն այս իշխանության համար շատ լուրջ ռեսուրս է, որովհետև չկա ներքին ժողովրդական աջակցություն, չկա միասնություն քաղաքական դաշտում, մնացել է մի քանի քարոզչական թեզ, որոնք հիմա քանդվում են, արտաքին աջակցությունը և դրանից բխող ուժային մարմինների աջակցությունը: Օրինակ՝ ոստիկանությունն ինչ ապօրինություններ գործեց, Արևմուտքը դա տեղավորում էր ժողովրդավարական արժեքների մեջ, այդ ժամանակ խնդիր չուներ ոստիկանության հետ: Բայց հիմա կամաց-կամաց այդ ամենը կորսվում է, դրա նշանները տեսնում եմ: Արտաքին զարգացումները նույնպես շատ մեծ դերակատարություն և ազդեցություն ունեն Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների վրա»,-եզրափակում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Լրահոս

ԱՄՆ-ն կարող է ռազմական ուժ կիրառել․ Վենս. Մեկնարկել է Եպիսկոպոսաց ժողովը
Հունգարիան դադարեցրել է դիզելային վառելիքի մատակարարումը Ուկրաինային
Շվեյցարիան հայտարարել է Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլ անցկացնելու իր պատրաստակամության մասին
Իտալիայում ձնահոսքի հետևանքով երեք մարդ է զոհվել
Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողության հավանականությունը հասել է 90 տոկոսի
Փեզեշքիան. Իրանը վճռական է Ռուսաստանի հետ գործընկերության համաձայնագիրը կյանքի կոչելու հարցում
Ումերով. Ժնևում Ուկրաինայի հարցով բանակցություններում քննարկվել են անվտանգության հարցեր
Կուբան կշարունակի հավատարիմ մնալ իր ընտրած ուղուն
Զելենսկին հայտարարել է Ժնևում հրադադարի մոնիթորինգի վերաբերյալ քննարկումների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է իրանական միջուկային դոսիեի շուրջ ստեղծված իրավիճակը
Ներխուժել են ԱԺ նախկին պատգամավորի աշխատասենյակ, նա ստիպված է եղել ինքնապաշտպանվել․ ի՞նչ է կատարվել
ՈՒՂԻՂ․ Օնլայն տաքսու վարորդների ակցիան
Ումերովը պնդել է, որ կողմերը առաջընթաց են գրանցել Ժնևում կայացած բանակցությունների ընթացքում
Զախարովան խոսել է Անքորիջի ոգու պահպանման կարևորության մասին
Ֆիդանը կներկայացնի Թուրքիան Գազայի խաղաղության խորհրդի առաջին նիստում
Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը չի մանրամասնել, թե արդյոք Ուկրաինայի հարցով հաջորդ հանդիպումը կկայանա Ժնևում
Էրդողանը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը ոչ մեկին օգուտ չի բերի
Սլովակիայի վարչապետը սպառնացել է դադարեցնել Ուկրաինայի էլեկտրաէներգիայի մատակարարումը
«Հայաքվեն» հայտարարեց ընտրություններին մասնակցելու մասին. ովքեր են ներկա միջոցառմանը
Էրդողանը կոչ է արել Թուրքիային ներգրավել եվրոպական անվտանգության և պաշտպանության մեխանիզմներում

Լրացուցիչ նորություններ

...

Մեծ շքերթ՝ ընտրություններից առաջ․ Հայկ Մարությանի ուժը մասնակցելու է ընտրություններին

Քոչարյանի թիմից ովքեր ցուցակի առաջնային տեղերում կլինեն. «Հրապարակ»

Արամ Սարգսյանը՝ տրոյական ձիու կերպարում. նա կարծում է, որ իշխանությունը «քցում» է իրենց. «Հրապարակ»

Ի՞նչ ձևաչափով է մեկնարկում Եպիսկոպոսաց ժողովը. «Իրավունք»

Չի բացառվում, որ Մանկավարժական համալսարանում այս պահին պաշտոնավարող անձինք հայտնվեն իրավապահների տեսադաշտում. «Ժողովուրդ»

ՔՊ թիմում հերթական դժգոհությունն է առաջացել. ինչպես են ընտրվել ներկուսակցական ընտրությունների հանձնաժողովի անդամները. «Ժողովուրդ»

Քրեական գործի քննությունը տապալված է. նախկին ոստիկանապետին դատարան չեն կարողանում բերել. «Ժողովուրդ»

Ժնևում ավարտվել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի բանակցությունները․ դրանք կշարունակվեն վաղը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժարվել է ցուցմունք տալ. ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ

Արթուր Վանեցյանն ու Գագիկ Ծառուկյանը կմիավորվե՞ն. «Հրապարակ»

ՔՊ-ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանին փոխարինողին. «Հրապարակ»

ԱԺ նախագահի պաշտոնի համար պայքարող ՔՊ-ականների թիվն ավելանում է. «Հրապարակ»

Աննա Վարդապետյանը պատրաստվում է 2025-ի հաշվետվությանը. տեղակալների հետ ակտիվ մարզայի այցելություններ է իրականացնում. «Ժողովուրդ»

ՔՊ-ում քաղաքական փոթորիկ է. ներթիմային կասկածներ կան. «Ժողովուրդ»

Ամոթի ու խայտառակության խարանով դաջված. ո՞ւմ են երջանկացնում Հայաստանի իշխանությունների գործողությունները. «Փաստ»

«ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում իշխանափոխության օրակարգով. «Փաստ»

Ի՞նչ պլաններ ունեն Արևմուտքն ու Փաշինյանը երկաթուղու առումով. «Փաստ»

ՔՊ-ն ծեծի համար դատվողին պատգամավոր է դարձնում. Փաշինյանը սպառնացել է` լրացուցիչ միջոցների կդիմի

Ռուբիոն հաստատել է հաջորդ երեքշաբթի օրը Ուկրաինայի շուրջ բանակցությունների նոր փուլը

Կոնկրետ սպառնալիքներ ու ազդակներ. Նիկոլ Փաշինյանը՝ «լրացուցիչ միջոցների» կդիմի. «Ժողովուրդ»