Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$598.84

BTC

$96460

ADA

$0.725252

ETH

$1837.24

SOL

$148.66

22 °

Yerevan

14 °

Moscow

35 °

Dubai

20 °

London

19 °

Beijing

16 °

Brussels

16 °

Rome

19 °

Madrid

BNB

$598.84

BTC

$96460

ADA

$0.725252

ETH

$1837.24

SOL

$148.66

22 °

Yerevan

14 °

Moscow

35 °

Dubai

20 °

London

19 °

Beijing

16 °

Brussels

16 °

Rome

19 °

Madrid

Ձեր օրոք հրապարակվեց Հայոց ցեղասպանության մասին Վատիկանի գաղտնի արխիվը․ Մինասյանը՝ Հռոմի պապի մասին


Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրել է․

«Այո, Ձերդ Սրբություն, ծիրանը մենք համարում ենք հայկական միրգ։ Հիշում եք, մեր ծանոթության առաջին հանդիպումներին, երբ զրույցը երկարում էր, պաշտոնականից դառնում անմիջական, Ձեզ պատմեցի, որ դուդուկը պետք է պատրաստված լինի ծիրանի փայտից։ Դուք հարցրիք ինչո՞ւ, որ ձայնը լինի քա՞ղցր։ Պատասխանեցի՝ ոչ, հավանաբար այդ փայտն է դուդուկի հնչյունը ամենամոտը դարձնում մարդկային ձայնին։ Ինձ ընդհատեցիք նկատելով, թե՝ ոչ, պետք է քաղցր հնչի, մեր կյանքն առանց այդ էլ դառն է, այն պետք է միշտ քաղցրացնել։

Այդ երկխոսությունը հիշեցի 2015 թվականի պատմական պատարագի ժամանակ, երբ Սուրբ Պետրոսում հնչում էր հայկական դուդուկը։ Ես եղել եմ բազմաթիվ պատարագների, բայց միայն այնտեղ, Ձեր կամքով և որոշումով ծեսում հատուկ ընդգրկվեց և պատարագի ժամանակ հնչեց ծիրանածոր հայկական դուդուկը։ Ծիրանի պես քաղցր։

Երբ ծրագրում էինք Ձեր այցը Հայաստան՝ որպես Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր, նկատեցի, որ ժամկետը համընկնում է ծիրանի նոր բերքի հետ, որը կարող եք համտեսել։ Այդ երկու օրերի ընթացքում, որ անցկացրիք Հայաստանում, երեխայի Ձեր ժպիտով, անընդհատ ծիրան էիք փորձում, հայացքով ինձ փնտրում էիք և ցույց տալիս ծիրանի մի կեսը։Իսկ ես ամեն անգամ հիշում էի, որ չնայած բոլոր ճնշումներին Հայաստան չգնալ, իսկ եթե գնալ, ապա այցը դարձնել ռեգիոնալ և միացնել Վրաստանն ու Ադրբեջանը, դուք պնդեցիք. պետք է գնալ Հայաստան, ոչ առաքելական այցով, այլ որպես ուխտագնաց, որպես հայ ժողովրդի եղբայր և գիշերել։

Եվ ժպիտով ավելացրիք. մնանք 2 օր, որ նաև շատ ծիրան ուտենք։Մեկ տարի անց, ի հիշատակ Ձեր այցի, Ձեզ ուղարկեցի Հայաստանից բերված մի զամբյուղ ծիրան։ Դուք շնորհակալություն հայտնեցիք նամակով։ Հուզվեցի, երբ տեսա, որ գրել եք անձամբ։ Ե՛վ նամակը, և՛ նույնիսկ ծրարի վրայի հասցեն։Նամակում խոսում էիք քաղցրության մասին, որ ծիրանի համը հիշեցրեց Ձեր քաղցր օրերը Հայաստանում։ Այդ հուշերն ու ծիրանահամը դուք վերադարձնում էիք նույն ջերմությամբ դեպի Հայաստան և դեպի ինձ։Նամակի վերջում խնդրել էիք, որ աղոթելիս Ձեզ չմոռանամ։ Երբեք չեմ մոռանա։ Աղոթեցի 3 օր առաջ Ձեր կողքը՝ Սուրբ Պետրոսում։ Մենակ չէի աղոթում։ Հարյուր հարազարավոր մարդկանց կողքին, նրանց հետ ու բոլորս՝ Ձեր համար։Վերջին հրաժեշտին էլ հիշեցի Ձեր բառերը քաղցրության մասին։ Երևի դրախտում ծիրան աճում է։ Չէ որ ըստ լեգենդի, միակ միրգը, որը Նոյը գաղտնի անցկացրել է տապան, եղել է ծիրանը։ Արարատից իջնելիս այն տնկվեց Հայկական լեռնաշխարհում։Ձեր դերը հավատավոր աշխարհում անուրանալի է, իսկ հայ ժողովրդի համար՝ պատմական։ Այն ինչ արել եք հայերիս համար՝ երբեք չի մոռացվի։

Ձեր հռչակած միակ տիեզերական վարդապետն ամենամեծ հայերից էր՝ Նարեկացին։ Ընդամենը մեկը՝ 36-ից։ Միակ հայը։ Միակ արձանը, որի վրա կա Ձեր անունը, նույնպես Նարեկացունն է, որը Վատիկանի այգիներում կանգնեցվեց Ձեր կամքով:Վատիկանյան թանգարանների միակ հայկական նմուշը՝ խաչքարը, հենց Ձեր օրոք տեղադրվեց։ Իսկ հայկական ծիրանից պատրաստված դուդուկը հնչեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագի ժամանակ՝ նորից Ձեր կամքով։ Այդ պատարագին էլ խորանից դուք խոսեցիք 20-րդ դարի առաջին՝ հայերի ցեղասպանության մասին։Ձեր օրոք և թույլտվությամբ հրապարակվեցին Հայոց ցեղասպանության վերաբերյալ Վատիկանի գաղտնի արխիվները՝ մի քանի հատորով։Դուք արել եք ավելին, քան հնարավոր էր։

Այդ պատճառով էլ բոլոր ժամանակների ամենահայասեր Հռոմի պապերից եք, որը հարգեց և սիրեց հայ ժողովրդին և որոշեց իր քաղցր ժպիտով, սիրով ու հոգատարությամբ, անկեղծ մղումներով, հոգով ու սրտով բուժել հայ ժողովրդի արնահոսող վերքերը։ Հայ ժողովրդի շնորհակալ որդիները, համոզված եմ, Ձեզ երբեք չեն մոռանա։Այն, ինչ չի մոռացվում, դառնում է պատմություն։ Պատմություն դարձաք նաև Դուք։

Երբեք չեմ մոռանա աղոթել Ձեր համար, ինչպես խնդրել էիք նամակում»։

Լրահոս

Ռուսական դրոնները հարվածել են Խարկովի բազմաբնակարան շենքին. 46 վիրավոր
Ի՞նչը կարող է փոխարինել շքեղությանը. Պոգրեբնյակի անկեղծ խոստովանությունը (լուսանկար)
«Ակնկալում ենք՝ ՀՀ-ն թույլ չի տա Արեւմուտքին՝ իրենց գեղեցիկ երկիրն օգտագործել ՌԴ-ի դեմ «երկրորդ ճակատ» բացելու համար»
Համայն Ռուսիո պատրիարքն այցելել է Բաքու (Լուսանկարներ)
Զելենսկին ուղիղ սպառնում է մայիսի 9-ին Մոսկվա մեկնող համաշխարհային առաջնորդներին․ Զախարովա
Պուտինը շնորհավորել է Ալիևին՝ մայիսի 9-ի առթիվ
Ակտիվորեն տարածում են՝ իբր «Գույք պարտքի դիմաց»-ը ես եմ ստորագրել. տգիտության բացառիկ դրսևորում է. Սարգսյան
Ավստրալիայում Լեյբորիստական ​​կուսակցությունը հաղթում է ընտրություններում
Սինգապուրի իշխող կուսակցությունը՝ վստահ հաղթանակի շեմին
Մայր լինելը ամեն մեկի համար չէ. Վերգարայի հզոր խոստովանությունը
Թուրքիան փակել է իր երկինքը իսրայելական ինքնաթիռների համար և Նեթանյահուի՝ Ադրբեջան այցի համար օդային տարածքը բացելու մասին խոսք չկա․ Թուրքիայի ԱԳՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ախթալա, Քարկոփ և Բերդավան բնակավայրեր (Լուսանկարներ)
Արտակարգ դեպք. Վանաձորում պայթյուն է եղել, 2 հոգի տեղափոխվել է Այրվածքաբանության կենտրոն
Դատարանը մերժեց արքայազն Հարիին. նա մնում է առանց պետական պաշտպանության
Ինդոնեզիայում 6,0 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել
Եմենի վարչապետը հրաժարական է տվել
ԱՄՆ-ում 71-ամյա տղամարդը դատապարտվել է 53 տարվա ազատազրկման՝ մուսուլման երեխայի սպանության համար
Իսրայելական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Սիրիայի Լաթաքիա նահանգում գտնվող ռազմական օբյեկտներին (տեսանյութ)
Նոր Նորքի թաղապետարանի շուրջ ստեղծված իրավիճակը մի քանի շահառու ունի, պարտակում են կոռուպցիան՝ իրավական գործընթացի ներքո․ փաստաբան
Չինական էլեկտրամոբիլները գրոհում են աշխարհը. ԱՄՆ-ն պասիվ դիտո՞րդ

Լրացուցիչ նորություններ

...

Ռուսական դրոնները հարվածել են Խարկովի բազմաբնակարան շենքին. 46 վիրավոր

«Ակնկալում ենք՝ ՀՀ-ն թույլ չի տա Արեւմուտքին՝ իրենց գեղեցիկ երկիրն օգտագործել ՌԴ-ի դեմ «երկրորդ ճակատ» բացելու համար»

Սինգապուրի իշխող կուսակցությունը՝ վստահ հաղթանակի շեմին

Նոր Նորքի թաղապետարանի շուրջ ստեղծված իրավիճակը մի քանի շահառու ունի, պարտակում են կոռուպցիան՝ իրավական գործընթացի ներքո․ փաստաբան

Եթե Արցախ գնալու երջանիկ հնարավորություն ունենամ, առաջինը կայցելեմ ծնողներիս և զnհված ընկերներիս գերեզմաններին. Սերժ Սարգսյան

Դուք եք շատ հաճախ հանրային կարծիք ձևավորողը, նաև՝ մարդկանց ուղղորդողը. Մասիսի քաղաքապետը շնորհավորել է Մամուլի ազատության օրը

«Մոսկվայում գեներալները նստած սադրանք են նախաձեռնում Մասիվի թաղապետի նկատմամբ․ աբսուրդ է»․ Աբովյան

«Արևմտամետ Արամ Սարգսյանը պնդում էր, որ ՌԴ-ի հետ «գույք՝ պարտքի դիմաց» գործարքի հեղինակն ինքն է»․ Կուբատյան

Արցախի պատգամավորները պատրաստվում են նախագահ ընտրել․ պաշտոնավարման ժամկետը մի քանի օրից կավարտվի

ՔՊ-ում ընդվզման մեծ ալիք է հասունանում. Զինվորական ծառայության սահմանային տարիքը կարող է դառնալ 37

Իշխանությունը քրեական հետապնդում սկսում է` լավ իմանալով, որ վերջում արդարացվելու են. Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԳՆ-ը վերահաստատել է լրատվամիջոցների ազատության նկատմամբ ամուր հանձնառությունը

Ատելության խոսքը լուրջ սպառնալիք է Հայաստանի համար. Արսեն Խառատյան

Կասկածները հաստատվեցին. Լևոն Քոչարյան

Պարույր Հովհաննիսյանն ու Անտոնիո Գուտերեշն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի

Հայրս ավելի քան 550 օր անցկացրել է բանտում միայն նրա համար, որ քրիստոնյա է. Դավիթ Վարդանյան

ՊԵԿ-ը Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ վարչական իրավախախտման արձանագրություն է կազմել․ նա դիմել է դատարան

Փաստորեն ընդդիմության թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է (տեսանյութ)

«Եթե Էդմոն Մարուքյանի թեկնածությունն առաջադրեն, կմիանամ Փաշինյանի իմպիչմենթին». Աղազարյան (տեսանյութ)

Ատելության խոսքը Հայաստանում՝ ըստ Արսեն Խառատյանի (տեսանյութ)