Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Համընդհանուր հայտարարագրման վերջնաժամկետը դեռ չի փոխվել, իսկ քաղաքացիները համատարած բոյկոտում են համակարգը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չնայած Նիկոլ Փաշինյանն իր մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ հայտարարեց, որ եկամուտների հայտարարագրման գործընթացի ժամկետը երկարաձգվել է մինչև նոյեմբերի 1-ը, քաղաքացիներն ահազանգում են, որ այս մասին որևէ իրավական ակտ չկա։

Շատերն ունեն մտավախություն, որ եթե չլրացնեն հայտարարագիրը նշված ժամկետում, որոշ ժամանակ հետո ստիպված կլինեն տույժ ու տուգանքներ վճարել։

Ստացվում է, որ եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն առայժմ մնացել է մայիսի 1-ը։ Հիշեցնենք, որ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանն այս գործընթացի մեկնարկից ի վեր սկսել է իրազեկման մեծ արշավ։

Նա պարբերաբար հանդիպումներ է ունենում մարզերում և Երևանում՝ պարզաբանելով քաղաքացիներին, թե որոնք են այս գործընթացի խութերը, ինչ խնդիրներ կարող են առաջանալ հայտարարագիր ներկայացնելիս, ինչու է այս գործընթացը քաղաքացիների պարագայում ոչ նպատակահարմար։

«Փաստը» պարոն Սարգսյանից հետաքրքրվեց՝ արդյոք փոփոխություններ կատարվե՞լ են հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետի հետ կապված։ «Շուտով հանդես են գալու նախաձեռնությամբ, կլինի նախագիծ, որով ժամկետը հետաձգվում է մինչև նոյեմբերի 1-ը։

Դա պարտադիր լինելու է։ Նոյեմբերի 1-ից հետո հայտարարագիր չլրացնելու համար քաղաքացուն ընդամենը ծանուցում են ուղարկելու։ 30-օրյա ժամկետում այն չներկայացնելու դեպքում՝ 5000, ևս 30-օրյա ժամկետում չներկայացնելու դեպքում կիրառվելու է 10000 դրամ տուգանք։

Հետևաբար, մինչև 2026 թվականը բոլորը կարող են շատ հանգիստ լինել։ Համատարած բոյկոտ է, այս պահի դրությամբ 800 հազարից ավելի մարդ հայտարարագիր չի լրացրել։

Հայտարարագրի ներկայացման պարտավորություն ունեցողների մեծամասնության բոյկոտը բավարար է այս գործընթացի չեղարկման հարցում արդյունքի հասնելու համար, բայց մենք շատ հավակնոտ թիրախ ենք սահմանել՝ 700-ից 750 հազար մարդ չպետք է հայտարարագիր ներկայացնի։

Այս դեպքում կկարողանանք ճնշում գործադրել և հասնել հաջողության»,-նշեց Նաիրի Սարգսյանը։

Լրահոս

Ալիևը պահանջեց և հասավ նրան որ Մինսկի խումբը լուծարվեց. Խաչատրյան
Եթե անգամ խաղաղության պայմանագիրը ստորագրվի Ալիևի կողմից, այն կյանքի չի կոչվի
ՈՒղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Արժեզրկվում է հայրենիքի համար ցանկացած պայքար․ Բեգլարյան
Պետք է պայքարենք և մեր անվտանգ վերադարձի, և գերիների վերադարձի համար. Սիմոնյան
Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 9
Նոյեմբերի 9-ից հետո մենք չենք կարողացել վերաիմաստավորել ամեն ինչ, նույնն էլ հիմա է
Մանասյանը՝ ՄԻՊ ծրագրի 605.9 մլն դրամ հատկացումների մասին
Գազայում կոչ են արել մարդասիրական օգնություն ցուցաբերել փախստականներին՝ ճամբարներում հեղեղումների պատճառով
Թրամփ. Իրանը գործարք կկնքեր ԱՄՆ-ի հետ, եթե չլինեին Կոնգրեսի ընտրությունները
Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»․ Աբրահամյան
Օդի ջերմաստիճանը կնվազի
Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր
Ինչ իրավիճակ է Լարսում
Բրազիլիայում ավտոմեքենան ընկել է լիճը. զոհվել է տասը մարդ, այդ թվում՝ հինգ երեխա
Բոլոր որոշումները պետք է կայացվեն Երևանում․ դա է հաջողելու բանաձևը. Հայրապետյան
Կարևոր
«Ժամանակներն ու իշխանավորները փոխվում են». Եզրաս արքեպիսկոպոսը հանդես է եկել ի պաշտպանություն Հայ եկեղեցու
Կարևոր
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Հայաստան է ժամանել Իրանի փոխնախագահը
Մահացած 3-ամյա աղջկա մայրը կատարվածում մեղադրում է բժիշկներին

Լրացուցիչ նորություններ

...

ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համար

Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին

ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից

ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»

Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում

Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան

Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից

Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն

Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին

Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը

Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»

Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում