Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ավինյանի հնչեցրած «ղալաթ», «հաչել», «գլուխը պատին տալ» բառերի համար ԿԿՀ-ն վարքագծի խախտում է արձանագրել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տուգանքով է եզրափակվում, երբ խոսքը քաղաքական իշխանության մասին է. դրա համար էլ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նկատմամբ պարզապես վարույթ է հարուցվել՝ միայն խախտում արձանագրելով։

Ամենացայտուն օրինակը թերևս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանինն է։Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2024 թվականի ապրիլի 16-ին մի լրատվական կայքի՝ «Ձեր տեսակը մաքսիմում ինչ կարող է անել, հաչալն է». Ավինյանը՝ Մանուկ Սուքիասյանին» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ 2024 թվականի հունիսի 4-ին կայացրել է «Տիգրան Ավինյանի կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին» որոշումը։

Հակիրճ ներկայացնենք խոսքի բովանդակությունը, որի հիման վրա հարուցվել է վարույթը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանին և «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանին այն բանից հետո, երբ ավագանու նիստում վիճաբանություն եղավ իշխող և ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների միջև։Մանուկ Սուքիասյանը հարց էր տալիս քաղաքային իշխանություններին, որի ընթացքում նշեց՝ 2018 թվականից ի վեր այս իշխանությունն է գործող և նախկին իշխանությունների հետ փոխկապակցված անձանց «առատության եղջյուրից» տալիս շինթույլտվություններ, «կապեզե»-ներ։

«Հայտնի խոսք կա՝ շունչը հաչում ա, քարավանը շարունակում ա իր ճանապարհը, և ամեն հաչացող շան հետևից, որ քար նետենք, մենք կարող ա տեղ չհասնենք, բայց պիտի արձանագրենք, որ «Մայր Հայաստանի» փեշերից կախվելը հացուջուր ա դարձել շատերի համար, բայց էդ խոլերան մի օր մաքրվելու ա բոլոր կառավարական կաբինետներից», – ասաց Սուքիասյանը։

Սուքիասյանի ելույթի ժամանակ Անի Խաչատրյանը միջամտեց, ինչին ի պատասխան՝ Սուքիասյանն ասաց. «Մի հատ այս աղբը մաքրեք այստեղից, հերիք եղավ իսկականից․ ձեր հաճախորդին կարգի հրավիրեք»։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հունից դուրս եկավ, սկսեց բղավել։ Նա հիշեցրեց, որ նախկին իշխանություններին ժողովուրդը աշխատասենյակներից հանել, դուրս է շպրտել. «Ձեր ականջները կտեսնեք, ապագայում իշխանություն չեք տեսնի։

Ձեր տեսակը, պարո’ն Սուքիասյան, մաքսիմում ինչ կարող է անել՝ հաչալն է, և կարող եք հաչալ, շարունակել հաչալ, որովհետև շունը հաչում է, քամին փչում․ Ձեր իսկ ոճով Ձեզ պատասխանեմ։ Ձեր խմբակցության այլ հարցերի պատասխանելու կարիք չունենք»։

Նա կոչ արեց սովորել կոռեկտության սահմանները. «Լեզվին որ զոռ չտաք, միգուցե դահլիճից Ձեր խոսելու ժամանակ էդքան ելույթներ չհնչեն»։

«Իրոք, ձեր չափն ու սահմաններն անցել եք բոլորդ, և իրոք պետք է պարբերաբար, անընդհատ հիշեցնել ձեր տեղն ու դերը։ Հիշե՛ք ձեր տեղն ու դերը, որտեղից եք սերել, ուր եք եկել, ոնց եք այստեղ հասել, ում հետ եք փոխկապակցված եղել, ով է Ռոբերտ Քոչարյանը, ինչ է արել այս երկրում տասնամյակներով, ինչ է արել իշխանություն ունենալու ժամանակ։ Ասում եմ՝ ականջներդ եք տեսնելու, իշխանություն չեք տեսնելու այս երկրում։

Հակաժողովրդավարական ուժերը այս երկրում այլևս իշխանություն չեն լինելու», – շարունակեց Ավինյանը՝ դիմելով Մանուկ Սուքիասյանին։Նա նաև զգուշացրեց. «Առանց լիրիկական զեղումների․ հարց ունեք՝ հարցը կտաք։

«Արցախ», չգիտեմ, «իշխանություն», «շներ»… հեսա կասեմ՝ շներն ու մնացած ծաղրածուները ում կուղարկենք»։Խոսակցությունն այս ամենով չի ավարտվել իհարկե. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումն ունի 49 էջ։Հանձնաժողովը հատ առ հատ ուսումնասիրել է «ղալաթ», «հաչել», «գլուխը պատին տալ/գլուխդ պատին ես տվել» արտահայտություններն ու բառերը, ուսումնասիրել է Ավինյանի հնարավոր բառախաղը, որը գուցե առած կամ դարձվածք է։

Հաշվի առնելով վերոգրյալ հիմնավորումները՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երզրակացրել է, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առկայություն կա։Այսինքն՝ Հանձնաժողը միայն արձանագրել է վարքագծի կանոնի խախտում, հրապարակել կայքում և վերջ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Չգիտեմ՝ որն է իրական, որը՝ մեկնաբանություն. ՄԻՊ-ը՝ դպրոցի տնօրենի թմրանյութ օգտագործելու մասին
Էրդողանի այցը Բաքու՝ դիվանագիտական նվաստացո՞ւմ. Փաշինյանի հայտարարությունները
Ընդդիմադիր դաշտում կոնսենսուս կա՝ թույլ չտալ Ալիևյան սահմանադրության ընդունումը Հայաստանում
Ալիևը պահանջեց և հասավ նրան որ Մինսկի խումբը լուծարվեց. Խաչատրյան
Եթե անգամ խաղաղության պայմանագիրը ստորագրվի Ալիևի կողմից, այն կյանքի չի կոչվի
ՈՒղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Արժեզրկվում է հայրենիքի համար ցանկացած պայքար․ Բեգլարյան
Պետք է պայքարենք և մեր անվտանգ վերադարձի, և գերիների վերադարձի համար. Սիմոնյան
Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 9
Նոյեմբերի 9-ից հետո մենք չենք կարողացել վերաիմաստավորել ամեն ինչ, նույնն էլ հիմա է
Մանասյանը՝ ՄԻՊ ծրագրի 605.9 մլն դրամ հատկացումների մասին
Գազայում կոչ են արել մարդասիրական օգնություն ցուցաբերել փախստականներին՝ ճամբարներում հեղեղումների պատճառով
Թրամփ. Իրանը գործարք կկնքեր ԱՄՆ-ի հետ, եթե չլինեին Կոնգրեսի ընտրությունները
Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»․ Աբրահամյան
Օդի ջերմաստիճանը կնվազի
Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր
Ինչ իրավիճակ է Լարսում
Բրազիլիայում ավտոմեքենան ընկել է լիճը. զոհվել է տասը մարդ, այդ թվում՝ հինգ երեխա
Բոլոր որոշումները պետք է կայացվեն Երևանում․ դա է հաջողելու բանաձևը. Հայրապետյան
Կարևոր
«Ժամանակներն ու իշխանավորները փոխվում են». Եզրաս արքեպիսկոպոսը հանդես է եկել ի պաշտպանություն Հայ եկեղեցու

Լրացուցիչ նորություններ

...

ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համար

Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին

ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից

ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»

Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում

Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան

Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից

Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն

Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին

Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը

Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»

Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում