Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Փաշինյանի հոգեբանության մասին դեռ գրքեր կգրվեն. Մարկեդոնով


«Ես ազնիվ չեմ լինի, եթե շատ ուղիղ իմ կարծիքը չասեմ այն արձանագրումներից հետո, որոնք նախկինում արել եմ հենց այս ամբիոնից կառավարության զեկույցների քննարկման ժամանակ՝ ասելով, թե ինչպես է օգտագործվել ղարաբաղյան շարժումը Հայաստանի պետականության չկայացման ճանապարհին։ Եվ ուզում եմ առանց սեթևեթանքի, հստակ և աներկբա ասել, որ ես կարծում եմ, որ մենք ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք»:

Խորհրդարանական ժամին իր հայրենակիցներին նման կոչով է դիմել Հայաստանի վարչապետը:

Դրա մասին սոցցանցերում գրել է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

Նիկոլ Փաշինյանին՝ որպես քաղաքական գործչի, քննադատելու շատ բան կա: Սակայն նրա որոշակի հետևողականության փաստն անհնար է ժխտել: Խոսքն, իհարկե, հետազոտողի, պատմաբանի կամ հասարակական գիտությունների մասնագետի հետևողականության մասին չէ։

Բայց դժվար է չհամաձայնել, որ քաղաքական գործիչ Փաշինյանը շատ համառ է իր օրակարգը քարոզելու (և, եթե կուզեք՝ զոռով պարտադրելու) հարցում։

Անշուշտ, եթե խոսքը քաղաքական գործչի, այլ ոչ թե պատմաբանի կամ հասարակական այլ գիտությունների մասնագետի հետևողականության մասին է։

Փաշինյանին քննադատողներից շատերը սիրում են առիթի դեպքու նրան հիշեցնել «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» արտահայտությունը։

Իսկապես, այն բանից հետո, երբ «թավշյա հեղափոխությունը» ներկայիս վարչապետին բարձրացրեց հանրապետության քաղաքական օլիմպոս, նա բազմիցս դիմել է հայրենասիրական հռետորաբանությանը։

Բայց ճիշտ է նաև այն, որ Փաշինյանը վարչապետ չի ծնվել. նրա կարիերան անցել է վերելքների և անկումների փուլերով, որոնց ընթացքում նա բազմիցս մեկնաբանել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության թեմաները, ներառյալ՝ Ղարաբաղի հարցը։

Իսկ մինչ 2018 թվականը Փաշինյանը հաճախ էր խոսում Ղարաբաղի մասին ոչ թե որպես հայության մեծ հաղթանակ, այլ ավելի շուտ որպես բեռ։

И до 2018 года Пашинян не раз говорил о Карабахе не как о большой победе армянства, а скорее, как об обременении.

Իհարկե, մինչ 2018 թվականը նրա շատ գնահատականներ այնքան շիտակ չէին, որքան հիմա։

Ինչևիցե… Դրանք եղել են: Քաղաքական գործիչ Փաշինյանի հոգեբանության մասին դեռ գրքեր կգրվեն, և հուսով եմ՝ դրանք չեն ենթարկվի տվյալ պահի կոնյուկտուրային:

Բայց չի կարելի չտեսնել, որ մարտավարությունն ու արդյունավետ փիառի համար պայքարը միշտ էլ կարևոր տեղ է գրավել նրա գործողություններում։

Կարելի էր Ղարաբաղի խաղաքարտի միջոցով հարվածել «նախկիններին»՝ զիջումների համար, և նա դա արել է։ Այսօր, օգտագործելով միևնույն գործիքը, հնարավո՞ր է իրեն դիրքավորել որպես խաղաղության գլխավոր ջատագով։

Եվ Փաշինյանը, առանց վարանելու, հայրենակիցներին քննադատում է «հին գաղափարին» հավատարիմ լինելու համար, որը ոչ թե օգնել է, այլ հակառակը՝ գլխացավանքներ է ստեղծել։

Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին (կարևոր էլ չէ՝ դրանք կանցկացվեն ժամանակին, թե վաղաժամ) Փաշինյանը փորձում է որպես Հայաստանի խաղաղության միակ երաշխավոր ներկայանալ։ Արդարացնելով Բաքվին ու Անկարային ցանկացած զիջում: Նրա հիմնական թեզը մոտավորապես այսպիսին է. եթե խաղաղություն չլինի, վաղը Հայաստան էլ չի լինի։

Էլ ինչ՝ Ղարաբաղ, ինչ բան։

Ռազմաքաղաքական պարտության և հասարակական հիասթափության պայմաններում դժվար է վիճել նրա հայեցակարգի հետ, ինչ կասկածներ էլ այն հարուցի։

Եվ ընդգծենք՝ հիմնավոր կասկածներ։

Բայց բազմաթիվ տհաճ հարցերից, ինչպես նաև ամբողջ հետխորհրդային հայկական պետականության մասին խոհածություններից ո՛չ «ներկաները», ո՛չ էլ «նախկինները» չեն կարող խուսափել ։

Ցավն այն է, որ ոչ ոք համահավասար պատասխանատվություն չի ուզում ստանձնել»,- նշել է Սերգեյ Մարկեդոնովը։

Լրահոս

Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց
Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան
Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին
Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով համաձայնությունը կարող է ձեռք բերվել մինչև G20-ի գագաթնաժողովը
Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը
Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով
Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին
Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին
Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը
Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին
Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը
Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ

Լրացուցիչ նորություններ

...

Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում

Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը

Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին

Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է

Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը

Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան

Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ

Մեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)

Ուկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպեր

«Արտաքին հարաբերությունները տոտալ տապալել եք»․ Վարդևանյանն՝ իշխանությանը

Օրվա ամենաուշագրավ կադրերը․ խորտակվող նավ, ժայթքող հրաբուխ ու անհավանական տեսարաններ

Մոնակոն՝ Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերի նոր ուղղություն․ մեկնարկում է Armenia–Monaco Private Investment Roundtable-ի ծրագիրը

222 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ․ մաքսանենգություն է կանխվել․ Լիցքավորման ժամանակ մեքենա է պայթել

10-ից 3 արտադրողի մոտ եղել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ. Պիպոյան

Թունյան․ Ինչո՞ւ են Հայաստանում օնլայն տաքսիների ուղևորափոխադրումների գները Վրաստանից 2-3 անգամ բարձր

Կաշառքի գործով ձերբակալություններ՝ Հարկադիրում. Ռուսաստանը պատրաստ է պատերազմի. Պուտինը` Եվրոպային

ԱԺ-ում աթոռներով կռիվ, 10 ձերբակալություն, Բաքվում՝ 20 հայ․ ի՞նչ է կատարվում

Խաղաղության պայմանագրում սահմանադրական փոփոխությունների պահանջ չկա

Վարդևանյան․ Բարձր վճարներից տուժում են և՛ վարորդները, և՛ սպառողները

Փառք Աստծու ամեն ինչ նկարված է, կադրերը բացե՛ք, նայե՛ք. Ռուբինյանը Աժ ծեծկռտուքի մասին