Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Փաստացի գործ ունենք վերջնագրի հետ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց. «Խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Ես պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո»: Ինչպես կես-կատակ նշում էին շատերը սոցցանցերում, մեկ էլ տեսար՝ այդ համաձայնագիրը երկու օրինակից տպեց, միակողմանի ստորագրեց և ուղարկեց Բաքու:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա նախ պետք է նշել, որ Փաշինյանը պատրաստ է թշնամու հետ ստորագրել մի փաստաթուղթ, որի բովանդակությունն անհայտ է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: Ու դա, ի դեպ, անում է այն նույն Նիկոլ Փաշինյանը, որ կուրծք էր ծեծում՝ բղավելով Հանրապետության հրապարակով մեկ, թե ինքը երբեք ժողովրդի թիկունքում համաձայնություն չի ստորագրի: Հետո, իհարկե, ստորագրեց նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, հիմա սա է պատրաստվում ստորագրել: Իսկ այն, ինչ նա պատրաստվում է ստորագրել, իրականում «խաղաղության համաձայնագի՞ր» է:Ընդհանրապես, ի՞նչ է դա:

Առկա հրապարակային ու պաշտոնական հայտարարությունները, փորձագետների մեկնաբանությունները թույլ են տալիս պնդել, որ գործնականում գործ ունենք վերջնագրի կամ, ինչպես շատերն են գնահատում, բացահայտ կապիտուլ յացիայի հետ: Բացի այլ պահանջներից, Ադրբեջանը Հայաստանին ու հայ ժողովրդին սպառնում է պատերազմով: Բայց ամբողջ հարցն այն է, որ Փաշինյանն ու նրա իշխանության ներկայացուցիչները ևս Հայաստանին ու հայ ժողովրդին սպառնում են պատերազմով:

Այսինքն, ահաբեկում են, տեղեկատվական ու ապատեղեկատվական տեռորի են ենթարկում:Ըստ որում, հարց է ծագում, թե այդ ինչ ու այդ ինչպես են «խաղաղության պայմանագիր» բանակցել, որ այն սպառնալիքներով է «մատուցվում»: Երկրորդ՝ առնվազն հրապարակային դաշտում առկա տեղեկության համաձայն, այդ «համաձայնագրում» արտացոլված են Ադրբեջանի միակողմանի շահերն ու պահանջները, այսինքն՝ ստանալու բան (բաներ) ունենում են բացառապես Ադրբեջանը և Թուրքիան, իսկ Հայաստանը միայն զիջողի, տվողի, պահանջ կատարողի դերում է:

Հետևություն. այն, ինչ պատրաստ է ստորագրել Փաշինյանը, բովանդակային առումով հենց վերջնագիր է: Ու, այո, այն ոչ մի կերպ «խաղաղության» մասին չէ: Թեկուզ այն պատճառով, որ միակողմանի «խաղաղություններ» չեն լինում... 

Լրահոս

Թրամփը պնդում է, որ ռազմաօդային ուժերի օդաչուները պատմել են իրեն արագ թռչող ՉԹՕ-ների մասին
Քո հաշվի՞ն եմ առել. Արսենյանը լրագրողի` ինչպե՞ս եք Դուբայում տներ ձեռք բերել
Չգիտեմ՝ որն է իրական, որը՝ մեկնաբանություն. ՄԻՊ-ը՝ դպրոցի տնօրենի թմրանյութ օգտագործելու մասին
Էրդողանի այցը Բաքու՝ դիվանագիտական նվաստացո՞ւմ. Փաշինյանի հայտարարությունները
Ընդդիմադիր դաշտում կոնսենսուս կա՝ թույլ չտալ Ալիևյան սահմանադրության ընդունումը Հայաստանում
Ալիևը պահանջեց և հասավ նրան որ Մինսկի խումբը լուծարվեց. Խաչատրյան
Եթե անգամ խաղաղության պայմանագիրը ստորագրվի Ալիևի կողմից, այն կյանքի չի կոչվի
ՈՒղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Արժեզրկվում է հայրենիքի համար ցանկացած պայքար․ Բեգլարյան
Պետք է պայքարենք և մեր անվտանգ վերադարձի, և գերիների վերադարձի համար. Սիմոնյան
Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 9
Նոյեմբերի 9-ից հետո մենք չենք կարողացել վերաիմաստավորել ամեն ինչ, նույնն էլ հիմա է
Մանասյանը՝ ՄԻՊ ծրագրի 605.9 մլն դրամ հատկացումների մասին
Գազայում կոչ են արել մարդասիրական օգնություն ցուցաբերել փախստականներին՝ ճամբարներում հեղեղումների պատճառով
Թրամփ. Իրանը գործարք կկնքեր ԱՄՆ-ի հետ, եթե չլինեին Կոնգրեսի ընտրությունները
Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»․ Աբրահամյան
Օդի ջերմաստիճանը կնվազի
Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր
Ինչ իրավիճակ է Լարսում
Բրազիլիայում ավտոմեքենան ընկել է լիճը. զոհվել է տասը մարդ, այդ թվում՝ հինգ երեխա

Լրացուցիչ նորություններ

...

ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համար

Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին

ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից

ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»

Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում

Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան

Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից

Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն

Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին

Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը

Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»

Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում