Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Այս կառավարության հերթական հանցագործություններից մեկն է. ներկայիս իշխանությունը մեր երկիրն օր օրի հասցնում է անդառնալիության կետի». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս հայտարարվեց, որ «Խաղաղության պայմանագրի» բոլոր կետերը համաձայնեցված են: Հայաստանի իշխանությունն առաջարկեց Ադրբեջանին՝ հետագա քննարկումների մասին պայմանավորվածություն ձեռք բերել:

Ադրբեջանը չի շտապում ստորագրել այդ փաստաթուղթը, հակառակը՝ շարունակում է իր պահանջների շղթան:

Միջազգայնագետ, «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանն ասում է՝ այդ փաստաթուղթը հրապարակային չէ, տեքստին ծանոթ չենք, դրա համար շատ կոնկրետ դիտարկումներ չենք կարող անել:

«Բայց երբ նայում ենք ընդհանուր բովանդակությունը, պատկերը, մի քանի բան կարող ենք արձանագրել: Առաջին՝ այստեղ բացարձակ գոյություն չունի հայկական օրակարգ, չկա «Խաղաղության պայմանագրի» հիմնական օբյեկտի վերաբերյալ որևէ արձանագրում:

Սա է ամենակարևորը: «Խաղաղության պայմանագրի» օբյեկտը, ըստ էության, պետք է լինի Արցախյան հակամարտությունը, այսինքն՝ ո՞րն է Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառը:

Հայաստանի Հանրապետությունը տասնամյակներ շարունակ աջակցել է Արցախի ինքնորոշման իրավունքին, այդ գաղափարին, իսկ Ադրբեջանն այն ոտնահարել է, և այդ ոտնահարումից ծագել է հակամարտությունը:

«Խաղաղության պայմանագրի» մեջ չկա Լեռնային Ղարաբաղի անունը, գոյություն չունի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման թեման, այսինքն՝ հիմնական հարցը, որը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին է վերաբերում, հասցեագրված չէ:

Երկրորդ՝ այն առավելությունները, որոնք այս շրջանում Ադրբեջանը ձեռք է բերել Հայաստանի Հանրապետության նկատմամբ, դրա փոխարեն Հայաստանը ի՞նչ է շահում, Հայաստանի ո՞ր շահերն են բավարարվում:

Այդ մասին որևիցե բան չկա: Օրինակ՝ չկան ադրբեջանցի գերիներ, այսպես կոչված, պատանդներ, բայց կան հայ գերիներ, պատանդներ, կան Արցախից 150 հազար փախստականներ, և նրանց վերադարձի իրավունքն անգամ ինչ-որ կերպ ֆիքսված չէ, գուցե թողնված է Ադրբեջանի բարի կամքի՞ն: Իսկ ո՞վ կգնա Արցախ Ադրբեջանի դրոշի, ադրբեջանցի ոստիկանի կամ սպայի դիտարկման ներքո ապրելու:

Մյուս կողմից՝ անվտանգային երաշխիքների վերաբերյալ նշվում է, որ որևէ երրորդ կողմի, երկրի զորք չպետք է լինի: Սա լուրջ խախտում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության իմաստով: Յուրաքանչյուր պետության ինքնիշխանությունը վերաբերում է նաև նրան, որ այդ պետությունը կարող է իր անվտանգությունն ապահովելու գործում համագործակցել երրորդ երկրների հետ։

Այդ համագործակցությունը կարող է լինել նաև իր տարածքում այդ երկրների ռազմական կոնտինգենտ տեղակայելով:

Երբ այսպիսի բովանդակություն է ամրագրվում, որ երրորդ երկրի զորք չպետք է լինի, սա ինքնիշխանության կոպտագույն խախտում է: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, այդ բովանդակությունը տեղ է գտել այդ փաստաթղթի նախագծում: Այսքանն արդեն բավական է ասելու համար, որ սա ոչ թե խաղաղության համաձայնագիր է, այլ Հայաստանի հերթական կապիտուլյացիա՝ առանց որևիցե երաշխիքի՝ ադրբեջանական հերթական ագրեսիան բացառելու իմաստով»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Սողոմոնյանը:

Հիշեցնում է՝ միջազգային հարթակներում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարումը շատ ծանր հարված է լինելու, որովհետև այդ հայցերից մեկն, օրինակ՝ վերաբերում է արցախցիների վերադարձի հարցին: «ՄԱԿ-ի միջազգային դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել արցախցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձը, իսկ հիմա Հայաստանի Հանրապետությունը դրանից հրաժարվում է:

Անունը դնում են փոխադարձ հրաժարում, իսկ դա կեղծիք է, որովհետև Ադրբեջանի հայցերը շատ սնանկ են Հայաստանի Հանրապետության դեմ, այդքանով հանդերձ էլ այս իշխանությունների կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը որոշակիորեն հիմքեր է տվել, ուժեղացրել, որ ադրբեջանցիները կարողանան Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիայի հետ կապված հայցեր ներկայացնել:

Այս կառավարության հերթական հանցագործություններից մեկն է: Հետագայում նորմալ գործունեության պարագայում հնարավոր կլիներ թույլ չտալ, որ ադրբեջանցիները արհեստական ձևով մեզ ներքաշեին իրավական գործընթացների մեջ: Հայցերից փոխադարձ հրաժարումն էլ փաստացի գերեզմանաքար է դնում Արցախի ժողովրդի՝ իր հայրենիք վերադառնալու գործընթացի վրա»,-նշում է մեր զրուցակիցը:

Կարծիք կա, որ իշխանափոխությունից հետո անգամ լավագույն բանակցողին, քաղաքական գործիչներին, դիվանագետներին շատ բարդ է լինելու իրավիճակ փոխելու իմաստով, քանի որ ներկայիս իշխանությունը մեր երկիրն օր օրի հասցնում է անդառնալիության կետի:

«Այսպիսի գործունեությամբ շատ մեծ խնդիրներ են ստեղծում ապագայի համար: Գործող վարչախումբը փորձում է լուծել իր իշխանության պահպանման հարցը, իր իշխանության պահպանումը կապում է Ադրբեջանի կողմից նոր ագրեսիա չիրականացնելու հետ:

Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի իրականացումը կարող է սպառնալ իրենց իշխանությանը, ի վերջո, ժողովրդին այդքան խաբեցին, արդյունքում՝ այսքան կորուստներ, Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում:

Ասացին, որ դրանով երաշխավորում են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և այլն: Բայց փաստացի այս զիջումներն անում են առաջին հերթին նաև Թուրքիայի պրոտեկտորատ մտնելու և իրենց իշխանությունը երաշխավորելու համար:

Սա ստեղծում է շատ դժվար մի կացություն, իրավիճակ հետագայում ազգային շահերով առաջնորդվող ուժերի համար, որպեսզի կարողանան մեր շահերն առաջ տանել՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձի իրավունքն ամրագրել, Ադրբեջանի հանդեպ համապատասխան իրավական գործընթացներ նախաձեռնել և այլն»:

Նիկոլ Փաշինյանը շարունակում է իրական և պատմական Հայաստանների մասին զրույցները, ասում, որ իրական Հայաստան է հիմա կառուցում: Երևի թե իրական Հայաստան կառուցելու համար, նրա կարծիքով, պետք է հրաժարվել պատմական բոլոր արժեքներից, տեսնում ենք ոտնձգություններ Արցախի, Հայոց ցեղասպանության հարցի և մի շարք այլ կարևոր թեմաների վրա:

Ինչո՞վ է վտանգավոր «իրական Հայաստան» կոչվող թեզը: «Վտանգն այն է, որ դադարում ենք լինել ազգային պետություն, «իրական Հայաստան» կոնցեպտը ազգային պետություն չլինելու և պարզապես պետություն, այն էլ՝ թույլ պետություն լինելու մասին է: «Իրական Հայաստանի» նպատակը ձևակերպվում է որպես ժողովրդի բարեկեցության ապահովում, ավելի շատ շեշտը դրվում է տնտեսական իմաստի վրա, և եթե Հայաստանի ժողովուրդն այդքան էլ չի կարևորում իր ինքնությունը, իր հայ լինելը, իր պատմական հիշողությունը, որովհետև պատմական հիշողության վրա է նաև խարսխված ինքնությունը, ապա լավ ապրելու համար պայմաններ կան, օրինակ՝ արտասահմանում, դրանով խրախուսվում է հայ ժողովրդի արտագաղթը. որոնց մոտ ավելի սուր է դրված ազգային արժանապատվության հարցերը, նրանք պարզապես չեն կարող մնալ այստեղ, դիմանալ:

Կարևոր հարցն է՝ ինչո՞ւ ենք ապրում Հայաստանում, ինչո՞ւ պետք է ապրել և արարել Հայաստանում: Եթե ազգային պետություն չէ քո պետությունը, չի շեշտադրում քո ազգային ինքնության պահպանման, զարգացման, հանրահռչակման վրա, մեծ նպատակներ չի դնում, հավաքական նպատակ չի դնում, հրաժարվում է ազգային իղձերից, մեր ժողովրդի մի հատվածից ծննդավայրն են խլել, մեր հայրենիքն են խլել, մեր հայրենիքը վերադարձնելու այդ գաղափարից հրաժարումը, գերլարված, իրար հոշոտող տարածաշրջանում մեզ դարձնում է գառ գայլերի ձեռքին: Արդյունքում մարդկանց մեջ փոխվելու է հոգեբանությունը, ինքնությունը, նրանք ոչ մի դժվարության այլևս չեն դիմակայելու և դժվարությունների պարագայում նախընտրելու են իրականությունից փախչել ը:

Վտանգն այն է, որ հիմք է դրվում նյութապաշտ հասարակության ձևավորմանը, որը միջազգային այսպիսի իրադրության պայմաններում չի կարող պահել պետությունը, անընդհատ մասնատվելու է, փոքրանալու է, թուլանալու է և, ի վերջո, ավարտվելու է»,-եզրափակում է Մենուա Սողոմոնյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լրահոս

«Հրապարակ»․ Մարզպետներին Փաշինյանը «տոկի է տվել»
«Հրապարակ»․ Իշխանականները հարսանիքներից աչք չեն բացել
Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է սկսել «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Բնակչությունը նվազում է, իսկ ընտրողների թիվը՝ աճում
Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
«Հրապարակ»․ էդքան վախեցող տղու տե՞սք ունեմ. Ինչո՞ւ է Թարթիկյանը հրաժարական տվել
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
Կարևոր
Ժիրինովսկու իրավահաջորդը հայտարարել է, որ Փաշինյանը «ուկրաինական փոցխի վրա է կանգնում»
Բարձր ենք գնահատում ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությանը Լատվիայի շարունակական աջակցությունը. Միրզոյան
Մասիսի հիվանդանոցում 69-ամյա կինը ընդհանուր անզգայացման պայմաններում մահացել է․ 5 անձ ձերբակալվել է
Հայ կաթոլիկ բարձրաստիճան եկեղեցական է մահացել
ՀՀ պետական պարտքը մեկ ամսում աճել է ավելի քան 47 մլրդ դրամով. վիճակագրություն
Զելենսկի. ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի
Վրաստանը Հայաստան է արտահանել 1,6 մլն դոլարի հացաբուլկեղեն
Փորձել են վրեժ լուծել և սպանել 30-ամյա տղամարդուն․ հնչել են կրակոցներ. ՆԳՆ (տեսանյութ)
ՆԳՆ-ն՝ Նարեկ Նալբանդյանին բերման ենթարկելու տեսանյութի մասին
Պուտինը սրեց խաղը․ Սուրենյանց (տեսանյութ)
«Փյունիկի» գլխավոր մարզիչը հեռանում է
ԵՄ-ից վատ լուր. 2029-ը հարցականի տակ է․ Զելենսկին բացահայտել է Թրամփի բանագնացների գաղտնիքը (տեսանյութ)
Կարևոր
Վիգեն Քոչարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ»․ Մարզպետներին Փաշինյանը «տոկի է տվել»

«Հրապարակ»․ Իշխանականները հարսանիքներից աչք չեն բացել

Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է սկսել «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Բնակչությունը նվազում է, իսկ ընտրողների թիվը՝ աճում

Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»

«Հրապարակ»․ էդքան վախեցող տղու տե՞սք ունեմ. Ինչո՞ւ է Թարթիկյանը հրաժարական տվել

Խոսո՞ւմ եք ձեր ընտանի կենդանու հետ․ գիտնականները պարզել են՝ ինչ է դա նշանակում

102-րդ ռազմաբազան դուրս կգա՞․ Փաշինյանի քայլերի վտանգավոր սցենարը

Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»

«Հրապարակ»․ Փաշինյանը ցուցակ է կազմում

«Շերիֆը» չի ընդունել մեղադրանքը. Մարտի 1-ի գործերից մի քանիսը կարող են դատարան չհասնեն․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Նախկին նախագահների հետ կապի մեջ է

Արզնիում սեպտեմբերի 27-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն․ պայքար՝ 9 մանդատի համար․ «Ժողովուրդ»

Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինեն

Արևմուտքն էլ է Հայաստանին պայմաններ դնում՝ ո՞ւմ պաշտոնի համար (տեսանյութ)

«Հրապարակ»․ Թուրք գործարարներին հրավիրել են ԵՄ-ի հաշվին

«Իրավունք». «Անիմաստ ՌԴ-ին քլնգելուց ոչ մի օգուտ չկա». Ինչ է զգուշացրել Փաշինյանը թիմակիցներին

«Հրապարակ». Կրթել չստացվեց, որոշել է պատժել

«Իրավունք». Լիլիթ Մակունցը որոշում ունի

«Հրապարակ»․ Այլեւս մոդայիկ չէ Արցախի պետական միջոցառումներին գնալը