Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Նիկոլը բոլորի մեջքի հետևում կայացրել է ճակատագրական որոշումներ. Վահե Հովհաննիսյան


«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է.«Պարզ քայլեր՝ բարդագույն իրավիճակումՄինչ տարբեր քաղաքական շրջանակներ զբաղված են ցուցակներ քննարկելով և թեկնածուներ հորինելով 2026-ի ընտրությունների համար, Նիկոլը փոխում է պայմանները և մթնոլորտը, որում կլինեն ընտրությունները։

Պարզ ասած, կար  և կա հստակ ռիսկ, որ նա մինչև ընտրությունները Հայաստանին կարող է մեծ վնաս տալ, եթե նոր զսպող համակարգեր չձևավորվեն։

Ինչի է արել Նիկոլը

a.     Հայաստանի անունից գնացել է միակողմանի խոշոր զիջումների, որոնց ո´չ ծավալը, ո´չ բովանդակությունը չի հրապարակվում։

b.     Խախտել է բոլոր այն մոտեցումները, որոնք նախկինում հենց ինքը համարում էր իր սկզբունքային դիրքորոշումը։

c.     Բոլորի մեջքի հետևում, անհասկանալի պայմաններով և անհասկանալի շարժառիթներով կայացրել ճակատագրական որոշումներ, և Արևմուտքը ողջունել է «Հայաստանի խիզախ զիջումները»։

d.     Նիկոլը հայտարարում է, որ սա արել է Անվտանգության Խորհրդի հետ միասին։ Այսինքն, պատմական զիջումների պատասխանատվությունը դնում է ԱԽ—ի վրա։ Սա կարևորագույն հայտարարություն էր։ ԱԽ յուրաքանչյուր անդամ պարտավոր է լսել և հասկանալ Նիկոլի այս հայտարարությունը։

e.     Այս գործողությունները Հայաստանին դրել են ծանրագույն իրավիճակում, որտեղ հայ-ադրբեջանական շփումներում չկա ո´չ միջնորդ, ո´չ զսպող կողմ, և Ալիևը ստանում է անվերջ հնարավորություններ՝ Հայաստանի և հայ ժողովրդի ճակատագիրը տնօրինելու։

Ի՞նչ կատարվեց միակողմանի զիջումների մասին հայտարարությունից հետո

-       Մեծ հաշվով, ոչ մի բան։ Եվ չէր կարող լինել որևէ լուրջ բան, որովհետև հակաիշխանական համակարգերը, ինչպես միշտ, անպատրաստ են։  Ինչպես գիտենք՝ նրանք հիմա այլ պրոցեսով են զբաղված։

-       Լայն հասարակությունը չի հասկանում կատարվածի հրեշավորության չափերը, մեզ վրա կախված սպառնալիքները։

-       Նիկոլի հայտարարություններից հետո այնքան ցաքուցիրիվ, խելոք-անխելք, հետաքրքիր, հիմար, կարևոր, վտանգավոր արձագանք սփռվեց հակաիշխանական համակարգերից, որ ակնհայտ է դարձավ, որ մենք տապալելու ենք մեր հասարակությանը իրավիճակը ճիշտ ներկայացնելու և պայքարի կոնսոլիդացիայի գործը։

Կարիք կա համակարգված խոսքի. ինչ բացատրել ժողովրդին

-       Միջնորդներին հեռացրել է, ասել՝ ուղիղ եմ բանակցում։ Նրան զգուշացնում էին, որ չի կարելի, չլսեց։
-       Որպես սրա հետևանք՝ Ալիևը մեծացրեց պահանջները, և Հայաստանն ընդունեց բոլոր պահանջները։-       Հայաստանը գնացել է միակողմանի ծանր զիջումների։

-       Նիկոլը Հայ ժողովրդին դրել է ստորացուցիչ, ֆեյք ընտրության առաջ։ Նա ասելու է՝ ես համաձայնություն եմ ձեռք բերել աշխարհի առաջ, եթե ես ընտրվեմ՝ կստորագրեմ, կլինի խաղաղություն, չեմ ընտրվի՝ չի ստորագրվի, կլինի պատերազմ։

Ծայրահեղ սուտ, ծայրահեղ վտանգավոր ընտրություն։ Համագործակցելով Ադրբեջանի հետ՝ երկարացնում է իր իշխանությունը։Ինչ պետք է անի հակաիշխանական համակարգըn  Դադարեցնի ներքին կռիվը. սա պետք է լինի 3-րդ կողմի՝ գիտակից հասարակության պարտադրանքը։  n  Պահանջի փաստաթղթի հրապարակայնացում։

Հստակ ներկայացնի ՔՊ կառավարման հետևանքները՝ մի քանի պարզ կետով։ Կազմի շատ կարճ, շատ ամփոփ մի տեղեկանք։n  Ներկայացնի հստակ ծրագիր՝ ի´նչ են անելու այն ուժերը, որոնք կարող են կազմել նոր իշխանություն։Չի կարելի ցաքուցրիվ հայտարարել՝ դեմ ենք սրան, դեմ ենք նրան, Սահմանադրությանը դեմ ենք, գրողուցավին կողմ, և այլն։ Չի կարելի դրվագային հականիկոլություն անել։ Նման դեպքում Նիկոլը հաղթելու է, իսկ երկիրը՝ պարտվելու։
Նոր իշխանության չասված ասելիքը հասարակությանը

1.     Ինչպե՞ս ենք շարունակում բանակցությունները

2.     Ինչպե՞ս ենք գնում խաղաղության

3.     Ինչպե՞ս ենք գնում Դեէսկալացիայի

4.     Ինչպե՞ս ենք գնում հետպատերազմյան վերականգնման՝ բոլոր հիմական ոլորտներումԵթե մենք սա չենք կարողանում անել, ապա մենք Նիկոլին տալիս ենք լրիվ լեգիտիմ իրավունք՝ անելու իր պատկերացրածը։ Այսինքն մենք ֆիքսում ենք, որ մենք failed պետություն ենք։

Իսկ լիդերության հայտ ներկայացնողները և քաղաքական դաշտը կիսելու է պատմական պատասխանատվությունը»։

Լրահոս

Աֆրիկային Էբոլայի բռնկմանն արձագանքելու համար անհրաժեշտ է գրեթե 319 միլիոն դոլար
«Արարատ-Արմենիան»՝ Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի չեմպիոն․ ՀՖՖ
Ավտովթար՝ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած
Մինչև հաղորդումը թողարկվի, վստահաբար Անդրանիկ Թևանյանը կալանավորված կլինի. Սուրենյանց (տտեսանյութ)
Լեհաստանը ստացել է հինգերորդ սերնդի F-35A առաջին կործանիչները
Ռուբիոն Թրամփի անունից Մոդիին հրավիրել է այցելել Սպիտակ տուն
Գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ
Իսրայելի ազգային անվտանգության նախարարին արգելել են մուտք գործել Ֆրանսիա
Գործակալական ցանց. Արեւմուտքի հերթական օպերացիան՝ ՀՀ-ում (տեսանյութ)
Ռուսները պատրաստվում են հարված հասցնել «Օրեշնիկ»-ի կիրառմամբ․ Զելենսկի
Չհամբերեցին վաղը դառնալ գործակալ երեկ դարձան․ Նարե Արամյան (տեսանյութ)
Կարևոր
Չբացել կցված հղումները և չտրամադրել անձնական կամ բանկային տվյալ․ ՆԳՆ հայտարարությունը
Al Arabiya. Իրանը առաջարկել է բացել Հորմուզի նեղուցը՝ ԱՄՆ-ից փոխհատուցում ստանալու դիմաց
Ի՞նչ է ուզում էս մարդը,Հայաստանի մասնատված դրոշը կպցրել է դոշին ու հանձնում է․Ծառուկյանը՝ Փաշինյանին (Տեսանյութ)
Ադենի ծոցում ծովահենների ակտիվություն է գրանցվել
«Բարգավաճ Հայաստան»-ի հավաք-երթն Արաբկիրում
ԱՄՆ-ը պնդում է Կուբայի նախագահի պաշտոնանկությունը
Պետդեպարտամենտը բացահայտել է Մոդիի և Ռուբիոյի հանդիպման մանրամասները
Ռուսաստանի կոշտ արձագանքը՝ Հայաստանին.Ռիսկի է դիմում ցավոտ ընկնել հետույքի վրա․Մեդվեդևը՝ Փաշինյանին (տեսանյութ)
Կարևոր
Հայաստանը կարող է դառնալ Ռուսաստանի, Իրանի և Ասիայի միջև տարանցիկ հանգույց

Լրացուցիչ նորություններ

...

Քեզ նման՝ ընտանիքների քանդման ու մարդկանց աղքատության հասցնելու վրա բարգավաճողին ճամփելու համար էլ ուզում ենք փոփոխություն. Նարեկ Կարապետյանը՝ Ալեն Սիմոնյանին

Ժողովրդագրական սահմանը. Ընտանիքը որպես վերջին սահման. Սուրեն Սուրենյանց

Չկա Հայաստան առանց Փաշինյան․ սա պարզապես իշխող ուժի փարթի սովորական պոստեր չէ․ սա նրանց մտածողության արտացոլումն է․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ի պոստերի մասին (լուսանկարներ)

Երևանում այս աղմկոտ բաքոսատոն կազմակերպելը թուրքական պատվեր էր. Արմեն Այվազյան

Հարևան ագրեսոր պետությունն ԱԳՆ մակարդակով հրահանգներ է տալիս ՀՀ պետական համակարգին. սա այլևս միայն դրոշի հարց չէ. Իշխան Սաղաթելյան

Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր

Մենք հիշում ենք. Մխիթարյանի հրապարակումը` նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին

Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ

Վարչապետը դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը․ Տեր Արիստակես քահանա

Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին

Այսօրվա անկայուն իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ այն կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ

Ընտրությունները, որոնք պետք է արտացոլեն ներքին քաղաքական մրցակցությունը, սկսում են ընկալվել որպես աշխարհաքաղաքական ընտրություն՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև․ Սուրենյանց

Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան

Իրանի դեմ այս պատերազմը կողմերի լարվածության սանդղակը բարձրացնելու մասին էր․ իրանագետ

Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ. Աշոտյան

Զզվելի, ուղղակի շա՜տ զզվելի է տեսնել, թե ինչպես են քոչարյանական քարոզչական կոյուղիները նույն էժան նիկոլությունն անում. Սամվել Ֆարմանյան

Իսլամաբադում 21 ժամ տևած բանակցություններից հետո ԱՄՆ–Իրան բանակցությունները ընդհատվել են՝ առանց համաձայնության գալու. Արմեն Այվազյան

Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ

Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է՝ չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները․ Գառնիկ Դանիելյան

Իշխան Սաղաթելյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել Սուրբ Զատիկը