Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

750 միլիոն դոլարի եվրապարտատոմսերի թեման. մի քանի «ինչու»-ների պատասխաններ. պարզաբանում է Բաբկեն Թունյանը


ՀՀ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը գրել է.«750 միլիոն դոլարի եվրապարտատոմսերի թեման. Մի քանի «ինչու»-ների պատասխաններԵվ այսպես, Հայաստանը տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլարի եվրապարտատոմսեր:

Տեղաբաշխումը տեղի է ունեցել մարտի 5-ին։ Եվրապարտատոմսերի մարման ժամկետը 10 տարի է, եկամտաբերությունը՝ 7.1%: Նոր եվրապարտատոմսերի արժեկտրոնի եկամտաբերությունը 6.75% է:

Հիմա փորձեմ տալ որոշ հարցերի (երբեմն նաև՝ շահարկումների) պատասխանները:Ինչո՞ւ ֆիննախը նախապես չի հայտարարել այս տեղաբաշխման մասին:

Սա Հայաստանի կողմից միջազգային կապիտալի շուկայում եվրապարտատոմսերի հինգերորդ թողարկումն է: Նախորդ չորս թողարկումների ժամանակ էլ տեղաբաշխման վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվել է տեղաբաշխումից հետո:

Դա ոչ թե ֆիննախի կամ կառավարության քմահաճույքն է, այլ պայմանավորված է տեղաբաշխման գործընթացի կանոնակարգերով և պահանջներով: Թողարկողի, տեղաբաշխողի, շուկայի խաղացողների, գործընթացի մեջ ներգրավված բոլոր կողմերի միջև գործում է հստակ ընթացակարգ, որը վերաբերում է նաև հաղորդագրության տարածման ժամկետին ու մանրամասներին:Կրկնեմ. ՄԻՇՏ է այդպես եղել:Ցանկացել են ինչ-որ բա՞ն թաքցնելՀարցն ինքնին աբսուրդային է, որովհետև միջազգային պարտատոմս թողարկել ու հաջողությամբ տեղաբաշխելը, մեղմ ասած, վատ բան չի: Ու դրա հաջող իրագործման համար մեծ ծավալի աշխատանք է կատարվում:

Սրան էլ ավելացնենք, որ եվրապարտատոմսերի թողարկումը նախատեսված է 2025 թ-ի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով, ներառված է 2025 թ-ի փոխառությունների ծրագրում:Արտաքին պարտքը ավելանում է 750 միլիոն դոլարո՞վ:

ՈՉ: Որովհետև այդ 750 միլիոն դոլարի մի զգալի մասով հետ է գնվում (վերադարձվում է) նախորդ՝ չորրորդ թողարկման պարտքը:Պարզ օրինակով ասեմ. վերցրել եք 1000 դրամ վարկ, տարիների ընթացքում մարել կամ վերադարձրել 400 դրամը: Հիմա կրկին վերցնում եք 1000 դրամ վարկ, որից 600 դրամով ամբողջությամբ մարում եք նախորդ վարկը:

Դրա համար էլ նշվում է, որ պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով կօգտագործվի եվրապարտատոմսերի թողարկումից ստացված ԶՈՒՏ հասույթը: Զուտ՝ այսինքն նախորդ պարտքը մարելուց հետո մնացած գումարը:

Եվ վերջապես, 750 միլիոն դոլարի պարտատոմսերի թողարկումը վկայում է միջազգային ներդրողների կողմից Հայաստանի տնտեսության նկատմամբ վստահության բարձր մակարդակի մասին:

Եվ անկախ գումարի չափից ու դրա ծախսման ուղղությունից, միջազգային շուկայում թուղթ տեղաբաշխելն ու այդ շուկայում ներկայություն ու մասնակցություն ունենալը չափազանց կարևոր է ցանկացած երկրի համար:Ամենատարօրինակն այն է, որ քննադատողների և դավադրությունների տեսություններ տարածողների մեջ կան մարդիկ, որոնք այս ամենը շատ լավ գիտեն, և ժամանակին (հատկապես առաջին թողարկման ժամանակ) մեծ ոգևորությամբ ու հպարտությամբ էին խոսում այս գործընթացի մասին:

Լրահոս

Տարադրամի փոխարժեքները մայիսի 24-ին
Բայց համերգը մնում է օրակարգում. Ժաննա Անդրեասյանը արձագանքել է Թանկյանի հերքմանը
Սպիտակ տան մոտ կրակոցներ են հնչել
ՈՒՂԻՂ. Մայր տաճարում Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ
Սերժ Թանկյանը հերքել է Նիկոլ Փաշինյանին. «Կարծեք, թե ինչ-որ շփոթմունք կա»
Աֆրիկային Էբոլայի բռնկմանն արձագանքելու համար անհրաժեշտ է գրեթե 319 միլիոն դոլար
«Արարատ-Արմենիան»՝ Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի չեմպիոն․ ՀՖՖ
Ավտովթար՝ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած
Մինչև հաղորդումը թողարկվի, վստահաբար Անդրանիկ Թևանյանը կալանավորված կլինի. Սուրենյանց (տտեսանյութ)
Լեհաստանը ստացել է հինգերորդ սերնդի F-35A առաջին կործանիչները
Ռուբիոն Թրամփի անունից Մոդիին հրավիրել է այցելել Սպիտակ տուն
Գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ
Իսրայելի ազգային անվտանգության նախարարին արգելել են մուտք գործել Ֆրանսիա
Գործակալական ցանց. Արեւմուտքի հերթական օպերացիան՝ ՀՀ-ում (տեսանյութ)
Ռուսները պատրաստվում են հարված հասցնել «Օրեշնիկ»-ի կիրառմամբ․ Զելենսկի
Չհամբերեցին վաղը դառնալ գործակալ երեկ դարձան․ Նարե Արամյան (տեսանյութ)
Կարևոր
Չբացել կցված հղումները և չտրամադրել անձնական կամ բանկային տվյալ․ ՆԳՆ հայտարարությունը
Al Arabiya. Իրանը առաջարկել է բացել Հորմուզի նեղուցը՝ ԱՄՆ-ից փոխհատուցում ստանալու դիմաց
Ի՞նչ է ուզում էս մարդը,Հայաստանի մասնատված դրոշը կպցրել է դոշին ու հանձնում է․Ծառուկյանը՝ Փաշինյանին (Տեսանյութ)
Ադենի ծոցում ծովահենների ակտիվություն է գրանցվել

Լրացուցիչ նորություններ

...

Քեզ նման՝ ընտանիքների քանդման ու մարդկանց աղքատության հասցնելու վրա բարգավաճողին ճամփելու համար էլ ուզում ենք փոփոխություն. Նարեկ Կարապետյանը՝ Ալեն Սիմոնյանին

Ժողովրդագրական սահմանը. Ընտանիքը որպես վերջին սահման. Սուրեն Սուրենյանց

Չկա Հայաստան առանց Փաշինյան․ սա պարզապես իշխող ուժի փարթի սովորական պոստեր չէ․ սա նրանց մտածողության արտացոլումն է․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ի պոստերի մասին (լուսանկարներ)

Երևանում այս աղմկոտ բաքոսատոն կազմակերպելը թուրքական պատվեր էր. Արմեն Այվազյան

Հարևան ագրեսոր պետությունն ԱԳՆ մակարդակով հրահանգներ է տալիս ՀՀ պետական համակարգին. սա այլևս միայն դրոշի հարց չէ. Իշխան Սաղաթելյան

Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր

Մենք հիշում ենք. Մխիթարյանի հրապարակումը` նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին

Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ

Վարչապետը դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը․ Տեր Արիստակես քահանա

Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին

Այսօրվա անկայուն իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ այն կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ

Ընտրությունները, որոնք պետք է արտացոլեն ներքին քաղաքական մրցակցությունը, սկսում են ընկալվել որպես աշխարհաքաղաքական ընտրություն՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև․ Սուրենյանց

Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան

Իրանի դեմ այս պատերազմը կողմերի լարվածության սանդղակը բարձրացնելու մասին էր․ իրանագետ

Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ. Աշոտյան

Զզվելի, ուղղակի շա՜տ զզվելի է տեսնել, թե ինչպես են քոչարյանական քարոզչական կոյուղիները նույն էժան նիկոլությունն անում. Սամվել Ֆարմանյան

Իսլամաբադում 21 ժամ տևած բանակցություններից հետո ԱՄՆ–Իրան բանակցությունները ընդհատվել են՝ առանց համաձայնության գալու. Արմեն Այվազյան

Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ

Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է՝ չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները․ Գառնիկ Դանիելյան

Իշխան Սաղաթելյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել Սուրբ Զատիկը