Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Վերջին չորս տարիներին Նիկոլի օրոք Հայաստանի ցուցանիշներն ավելի վատն են, քան Սերժ Սարգսյանի օրոք 10 տարվա որևէ արդյունք. Աշոտյան


ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հոդվածը․

«Օրերս հրապարակված Heritage foundation հեղինակավոր կազմակերպության հերթական զեկույցը՝ նվիրված աշխարհում տնտեսական ազատության ցուցանիշին, մանրամասն վերլուծվել է «Լույս» հիմնադրամի իմ գործընկերների կողմից։

Ըստ այդ զեկույցի՝ Հայաստանը հերթական տեսանելի նահանջն է արձանագրել Փաշինյանի կառավարության անփառունակ գոյության հետևանքով։

Որպեսզի լավ հասկանանք նման զեկույցների կարևորությունը, շեշտեմ, որ դրանք հիմք են հանդիսանում թե՛ պոտենցիալ ներդրողների, թե՛ գլոբալ քաղաքական դերակատարների համար համարժեք մոտեցումներ մշակելու հարցում, իսկ Փաշինյանն իր ամերիկյան այցերից մեկի ժամանակ այցելել է այդ հիմնադրամի կենտրոնական գրասենյակ։Եվ այսպես, ինչի՞ մասին է վկայում զեկույցը, ի՞նչ է այն ախտորոշում Հայաստանում։

1. Հայաստանն էլ ավելի է սուզվում համակարգային ճահճացման մեջ, այդ թվում՝ տնտեսական քաղաքականության ասպարեզում։ 2018-ին խոստացված նաև տնտեսական «հեղափոխությունը» և այն ապահովող կախարդական փայտիկը թարս են բուսնել դրանց հեղինակների համար։

2. Երկրի համակարգային և խորը ճգնաժամն արձանագրվում է միջազգային տարբեր փորձագիտական հետազոտություններով։ Heritage-ի զեկույցն այդ առումով Հայաստանի հերթական դաժան ախտորոշումն էր՝ Freedom House-ի, The Economist-ի, Transperancy International-ի նույնքան մտահոգիչ արձանագրումների շարքում։

3. Գնահատելով զեկույցի հիմքում ընկած տարբեր ցուցանիշները, ակնհայտ է դառնում, որ մեր երկրում օրենքի գերակայության հարցը, որը թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական զարգացման բազիսն է, ըստ հեղինակավոր աղբյուրի, խայտառակ վիճակում է։

4. Վերջին չորս տարիներին Նիկոլի օրոք Հայաստանի ցուցանիշներն ավելի վատն են, քան Սերժ Սարգսյանի օրոք 10 տարվա որևէ արդյունք (!)։

5. Ավելին, ՀՀ երրորդ նախագահի օրոք մեր երկիրը համաշխարհային դասակարգման մեջ տարբեր տարիներին զբաղեցրել է շատ ավելի բարձր հորիզոնականներ, քան այս տարվա 57-րդը։ Այսպես, 2017-ին՝ 33-րդ, 2009-ին՝ 31-րդ, իսկ 2008-ին՝ 28-րդ։

6. Դատական էֆեկտիվության ցուցանիշը (Judicial effectiveness), որով չափվում է նաև դատական համակարգի անկախությունը, Հայաստանի այս տարվա ցուցանիշներից ամենացածրն է։ Ավելին, ըստ ամերիկյան փորձագետների, ներկայումս այդ խնդիրներն ավելի ցցուն են, քան «Սերժի Հայաստանում», ինչը վկայում է դատարանների կախյալության, քաղաքականացվածության և կոռումպացվածության աննախադեպ մակարդակի մասին։ Մեր դատական համակարգն ավելի խայտառակ վիճակում է, քան Նիգերիայում և Պապուա-Նոր Գվինեայում։

7. Երկրում կոռուպցիայի մակարդակը բնորոշող ցուցանիշով (Government Integrity) Հայաստանը 100 միավորից ստացել է ընդամենը 50.4, ինչը խոսում է համակարգային կոռուպցիայի արմատավորման մասին, և երկիրն այդ արդյունքով դասվում է «հիմնականում անազատ» երկրների խմբին։ Մենք զիջում ենք, օրինակ, Ռուանդային և Բոտսվանային։

8. Երկրում իշխանազավթումից հետո 2018-2020 թվականներին գրեթե բոլոր միջազգային զեկույցներում «թավշյաներին» ավանսով նկարած բարձր թվերը հետագա տարիներին հօդս են ցնդել՝ մերկացնելով իշխանախմբի ողջ թշվառությունը և իրական դեմքը։

Արդյունքում՝ հեղինակավոր զեկույցն արձանագրում է բառացիորեն հետևյալը.«Հայաստանում տնտեսական ազատության հիմքերը չեն ամրացվում անկախ դատական համակարգով։

Կոռուպցիան շարունակում է խարխլել տնտեսական զարգացման հնարավորությունները։ Օրենքի գերակայությունը Հայաստանում թույլ է։ Իսկ դատական համակարգի արդյունավետությունն աշխարհի միջին ցուցանիշից ցածր է»։

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Ձորաղբյուր» ՏԿՀ13.03.2025»։

Լրահոս

Թրամփը կարող է աջակցել Իրանի նոր առաջնորդի սպանությանը
TOP 20 Տարածաշրջան․ Իրանը փոխում է խաղի կանոնները
ԱՄՆ-ն հրապարակել է ոչնչացված իրանական նավերի թիվը
FT. Իսրայելը չի ​​ցանկանում ոչնչացնել Իրանը
Պեսկովը բացահայտել է Պուտինի և Թրամփի զրույցի մանրամասները
Թրամփ–Պուտին հայտարարությունները ցնցում են աշխարհը. Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները հաստատվել են
ՀՀ-ում աղմկահարույց զարգացումներ․ Սերժ Սարգսյանի եղբոր կալանք, արտաքին քաղաքականություն և սկանդալներ
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ գործողությունը շուտով կավարտվի
Բնակարանների գողություններ 22 դրվագով․ Ապօրինի որսի դեպքեր են բացահայտել
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն հարվածել է Իրանում ավելի քան 5000 թիրախների
Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան կամրապնդի հարաբերությունները Չինաստանի հետ
Արաղչի. Իրանը չի քննարկում ԱՄՆ-ի հետ հետագա բանակցությունները
Թրամփը թույլ է տվել Իրանի վրա հարվածների ինտենսիվությունը 20 անգամ մեծացնել
CNN. Նավթի գների աճը խուճապի մեջ է գցել ԱՄՆ վարչակազմին
«Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ»
Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ»
«Հրապարակ»․ Հայկ Մարությանի կուսակցության ցուցակի առաջին 30 անունները հաստատվել են
«Հրապարակ»․ Արարատի քաղաքապետի որոշումների հետ կապված քրեական վարույթ է նախաձեռնվել
Նախարարի մոր ընկերությունը շարունակում է պետպատվերներ ստանալ. «Ժողովուրդ»

Լրացուցիչ նորություններ

...

Իրանը զգուշացնում է Ադրբեջանին՝ երկրից դուրս բերել «սիոնիստներին». իրանագետ

Փաստորեն, երկու մեծ ավիակիրները չեն բավականացնում Իրանի դեմ և առաջացել է երրորդի կարիքը. քաղաքագետ

Այս պատերազմից հետո աշխարհն առերեսվելու է բոլորովին այլ Մերձավոր Արևելքի հետ. Արմեն Այվազյան

Գագիկ Հարությունյանի վերջին գրառումը (լուսանկար)

«Մեռնում եմ, չեմ կարում». Գոռ Հարությունյանի հուզիչ խոսքերը եղբոր մահվան մասին

Խաչիկ Գալստյանը 2 օրից կլինի տանը․ փաստաբան

Ի՞նչ էր պատգամել Էնվերն ու ինչպե՞ս Փաշինյանի օգնությամբ Էրդողանը դա կյանքի կոչեց․ Շարմազանով

Սյունիքի, մասնավորապես Կապան համայնքի փակվող դպրոցների ցանկը (Լուսանկար)

Սրանց պետք է հեռացնել, որ և՛ անկախ Հայաստան լինի, և՛ իրական հայ-ռուսական դաշինք. Էդուարդ Շարմազանով

Սանասարյանը արդարացվեց. Արդյո՞ք Փաշինյանը ներողություն կխնդրի նրանից

«Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել»․ Լևոն Ազիզյան

2018-ից առ այսօր ՆԳՆ բյուջեն աճել է 3,3 անգամ, բայց ի՞նչ է ստացել «հերոս հարկատուն» դրա դիմաց. պատգամավոր

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ եւ նույն պրիմիտիվ հնարքներով նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն․ Աշոտյան

Երբեք դրամաշնորհ չեմ վերցրել, այդ թվում Սորոսից․ Դավիթ Սանասարյան

Արդյո՞ք սա նշանակում է, թե վաղը պատերազմ չի սկսվի․ Վարդան Ոսկանյան

Ես սատարում եմ բոլորին, ովքեր պայքարելու են ադրբեջանամետ, անպատիվ, անմշակույթ, ի վերջո անգրագետ իշխանության դեմ․ Դավիթ Ամալյան

Շիրակում կաթը գյուղացիներից մթերվում է150–160, խանութում վաճառվում է մինչև 900 դրամով. պատգամավոր

Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր 6-8 աստիճանով. Լևոն Ազիզյանը մանրամասնում է

Ստացել եմ դեռևս նախորդ տարվա նոյեմբերին իմ կողմից նշանակված միջազգային փորձաքննությունների արդյունքները՝ Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունների վերաբերյալ. Բաբայան

Փաշինյանն ամեն կերպ փորձում է խափանել Ավստրիայում հրավիրված Եպիսկոպոսաց ժողովը․ Հակոբ Բադալյան