Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ստերն ու մանիպուլյացիաները մերկացնե՞լ, թե՞ անտեսել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հաճախ կարելի է քաղաքական գործիչներին ու հատկապես լրատվամիջոցներին ուղղված դիտողություններ լսել, թե Փաշինյանի ասածներին, ամեն մի ստին չարժե անդրադառնալ:

Ուղղակի պետք է արհամարհել և այսպիսով նրան որոշակի «բլոկադայի» ենթարկել: Դիտողություններ անողները նկատում են, որ Փաշինյանի ուզածն էլ հենց այն է, որ իր ցանկացած արտահայտություն, այդ թվում՝ արտաքուստ սենսացիոն, արձագանք ստանա ու այդպիսով տարածվի:

Առհասարակ, ասվածի մեջ որոշակի ճշմարտություն կա: Այո, դա ագրեսիվ «փիարի» եղանակներից մեկն է (ինչպես, ասենք, այն մոտեցումը, թե՝ «կարևոր չէ՝ ինչ են խոսում քո մասին, կարևորը, որ խոսում են»):

Բայց...Լրատվամիջոցները, մեծ հաշվով, չեն կարող չանդրադառնալ: Դա իրենց աշխատանքի մի մասն է: Ինչ վերաբերում է քաղաքական դաշտին կամ գործիչներին, ապա այստեղ պետք է մի քանի հակա-դիտողություն անել:

Տեսեք, եթե չեն հակադարձում ստերին, դրանք չեն մերկացնում, հասարակությանը չեն բացատրում, թե ինչն է սուտ, կամ որտեղ ու ինչով են իրեն մոլորեցնում, դա նշանակում է, որ թույլ են տալիս, որ այդ սուտը հանրային ընկալման մեջ ավելի արմատավորվի:Առավել ևս, որ տարիներ շարունակ, նույն «նախկինների» օրոք, հաճախ պատշաճ հակադարձում չի եղել նույն Փաշինյանի ու ոչ միայն նրա կողմից տարածվող ստերին, կեղծիքներին, նենգախեղումներին:

Հետևա՞նքը: Իսկ հետևանքն ահավոր է:Հենց այդ՝ ժամանակին չհակադարձված ու չմերկացված ստերի վրա հյուսվել են կայուն կաղապարներ, «միֆեր», ա ն խախտ «պատկերացումներ » , որոնք ոչ մի աղերս չունեն իրականության հետ: Կան միջազգային ուսումնասիրություններ, որոնց համաձայն, Հայաստանում նախկին տարիների հետ կապված ինֆորմացիոն կեղծիքը կազմում է մոտ 80 տոկոս:

Այսինքն, Փաշինյանի ու նրա նման «քարոզիչների» հյուսած պատկերները և դրանց վրա ձևավորված հանրային պատկերացումներն առնվազն 80 տոկոսով շեղվում են իրականությունից:Այնպես որ, ստերի ու մանիպուլյացիաների մերկացումը պարտադիր է: Առանց այն էլ խեղաթյուրված ընկալումների առումով բավականին ծանր վիճակում ենք:

Մարդկանց աչքի առաջ իրենց երկրի մի ահռելի մասը տվեցին թշնամուն, իսկ շատերը խոսում էին... ինչից ասես, միայն թե ոչ դրանից:Ի դեպ, հիմա արդեն կարելի է նաև լսել, թե մարդկանց աչքերը վերջապես բացվում են, մարդիկ սկսում են տեսնել:

Կարծում ենք, որ դա տեղի է ունենում նաև այն բանի շնորհիվ, որ կան պաշտոնական քարոզչության ու թիվ 1 քարոզիչի ստերն առանց հոգնելու գրանցողներ, նրա ասածների սուտը «բռնողներ» ու մերկացնողներ:

Լրահոս

ՔՊ-ում մրցո՞ւմ են քաղաքապետի պաշտոնի համար. ովքեր են Ավինյանի մրցակիցները
Հրդեհներ, ահասարսուռ վթարներ ու անհավանական տեսարաններ․ աշխարհի թեժ կադրերը
Մոսկվան զգուշացնում է Երևանին․ Ալիևի մեղադրանքներն ու Փաշինյանի խաղաղության ուղերձը
Թրամփը պնդում է, որ ռազմաօդային ուժերի օդաչուները պատմել են իրեն արագ թռչող ՉԹՕ-ների մասին
Քո հաշվի՞ն եմ առել. Արսենյանը լրագրողի` ինչպե՞ս եք Դուբայում տներ ձեռք բերել
Չգիտեմ՝ որն է իրական, որը՝ մեկնաբանություն. ՄԻՊ-ը՝ դպրոցի տնօրենի թմրանյութ օգտագործելու մասին
Էրդողանի այցը Բաքու՝ դիվանագիտական նվաստացո՞ւմ. Փաշինյանի հայտարարությունները
Ընդդիմադիր դաշտում կոնսենսուս կա՝ թույլ չտալ Ալիևյան սահմանադրության ընդունումը Հայաստանում
Ալիևը պահանջեց և հասավ նրան որ Մինսկի խումբը լուծարվեց. Խաչատրյան
Եթե անգամ խաղաղության պայմանագիրը ստորագրվի Ալիևի կողմից, այն կյանքի չի կոչվի
ՈՒղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Արժեզրկվում է հայրենիքի համար ցանկացած պայքար․ Բեգլարյան
Պետք է պայքարենք և մեր անվտանգ վերադարձի, և գերիների վերադարձի համար. Սիմոնյան
Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 9
Նոյեմբերի 9-ից հետո մենք չենք կարողացել վերաիմաստավորել ամեն ինչ, նույնն էլ հիմա է
Մանասյանը՝ ՄԻՊ ծրագրի 605.9 մլն դրամ հատկացումների մասին
Գազայում կոչ են արել մարդասիրական օգնություն ցուցաբերել փախստականներին՝ ճամբարներում հեղեղումների պատճառով
Թրամփ. Իրանը գործարք կկնքեր ԱՄՆ-ի հետ, եթե չլինեին Կոնգրեսի ընտրությունները
Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»․ Աբրահամյան
Օդի ջերմաստիճանը կնվազի

Լրացուցիչ նորություններ

...

ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համար

Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին

ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից

ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»

Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում

Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան

Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից

Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն

Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին

Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը

Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»

Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում