Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ցանկացած բառ, ինչ բերանից հանում է Նիկոլ Փաշինյանը, սուտ է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր ունեցած տեղեկություններով, համընդհանուր հայտարարագրման համակարգը իշխանությունների «կոկորդին է մնացել»:

Բանն այն է, որ բոլոր լուրջ մասնագետներն ու ընդդիմադիրները միահամուռ պնդում են, որ Հայաստանը պատրաստ չէ այդ համակարգին, ավելին՝ դա չի լուծելու իր առջև դրված խնդիրը, այն է՝ իբր կոռուպցիայի դեմ պայքարը, և խնդիրը զուտ յուրաքանչյուր քաղաքացու գրպանը հերթական անգամ մտնելն է, իսկ մյուս կողմից՝ մարդիկ համատարած բոյկոտում են համակարգը, և ներկա պահին հայտարարագիր լրացրած անձանց թվաքանակը, մեղմ ասած, հեռու է բավարար լինելուց:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, կառավարությունում մտածում են՝ ինչպես «զադնի դնեն», որ շատ ամոթ չլինի, բայց դեռ ելքեր չեն գտնում:

Զուգահեռ քաղաքացիների հետ իրազեկման հանդիպումներ են ունենում «Դեմ եմ հայտարարագրմանը» շարժման անդամները: Օրերս Գյումրիում կայացած հանդիպման ժամանակ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանն ասել էր, որ եթե չենք բոյկոտում համընդհանուր հայտարարագրումը, յուրաքանչյուր տարվա մինչև մայիսի մեկը պետք է անձամբ ներկայացնենք եկամուտների հայտարարագիր ՊԵԿ-ին, միևնույն ժամանակ՝ ԿԲ-ն, առանց մեր իմացության, առևտրային բանկերից կարող է ամբողջ տարվա շարժի մասին տեղեկությունն ուղարկել ՊԵԿ-ին և վերջինիս հետ այդ թվերը համադրել:

Սարգսյանը նշել է, որ Նիկոլ Փաշինյանն ինչ ասում է, սուտ է ասում. «Ցանկացած բառ, ինչ բերանից հանում է, սուտ է:

Ասում է՝ քաղաքացիները հերթ են կանգնել, որ հարկ վճարեն, չեն կարողանում: Այս հարցն էլեմենտար լուծում ունի՝ հայտարարագրումը դիր կամավոր, ով ուզում է, թող վճարի, ի՞նչն է խնդիրը:

Իսկ ստերի սուտն այն է, թե եկամուտների հայտարարագրման համակարգը ներդրվում է կոռուպցիայի դեմ պայքարի համար: Կոռուպցիոներ մարդը, ով տրամադրված է կաշառք վերցնելու, և՛ իրավաբանին վճարելու գումար ունի, և՛ հաշվապահին և աուդիտորին, և՛ գտնվում է համապատասխան պաշտոնում ու դիրքում, և՛ կարողանում է փող վերցնել, խորհրդակցում է մարդկանց հետ և բոլոր փաստաթղթերն ապահովում է:

Կոռուպցիայի դեմ պայքարելու համար սա անարդյունավետ գործիք է, այստեղ էլ են խաբում»,- ընդգծել է նա:

Լրահոս

«Ձեզ վրա դժոխք կթափեն». Իրանն ԱՄՆ-ին 48 ժամ է տվել
Ոչ մի հիմնավորում չկա սահմանադրական ռեֆորմի համար
Փաշինյանը կարողանում է կողքի աղմուկներով ամբողջ ժողովրդին կուրացնել. Թանդիլյան
ՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք. Չալաբյան
Ադրբեջանի առաջնային պլանավորման մեջ Արցախի ամբողջական օկուպացիա գոյություն չուներ. Աբրահամյան
Փաշինյանը Ալիևի վասալի կարգավիճակում է` վասալները տերերին չեն պատասխանում, հնազանդորեն կատարում են
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա. Պատերազմ, զոհեր ու քաղաքական նոր զարգացումներ
Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Սահմանադրության հարցով հանրաքվեի երկու ելքերն էլ վտանգավոր են․ իրավաբան
ՔՊ-ում մրցո՞ւմ են քաղաքապետի պաշտոնի համար. ովքեր են Ավինյանի մրցակիցները
Այս իշխանության վրայից պատերազմի հոտ է գալիս. Կարապետյան
Գազի սակագնի վերաբերյալ ստացված նամակին արդեն պատասխանել ենք, սակայն բովանդակությունը չեմ հրապարակի
ՔՊ-ում մրցո՞ւմ են քաղաքապետի պաշտոնի համար. ովքեր են Ավինյանի մրցակիցները
Հրդեհներ, ահասարսուռ վթարներ ու անհավանական տեսարաններ․ աշխարհի թեժ կադրերը
Մոսկվան զգուշացնում է Երևանին․ Ալիևի մեղադրանքներն ու Փաշինյանի խաղաղության ուղերձը
Թրամփը պնդում է, որ ռազմաօդային ուժերի օդաչուները պատմել են իրեն արագ թռչող ՉԹՕ-ների մասին
Քո հաշվի՞ն եմ առել. Արսենյանը լրագրողի` ինչպե՞ս եք Դուբայում տներ ձեռք բերել
Չգիտեմ՝ որն է իրական, որը՝ մեկնաբանություն. ՄԻՊ-ը՝ դպրոցի տնօրենի թմրանյութ օգտագործելու մասին
Էրդողանի այցը Բաքու՝ դիվանագիտական նվաստացո՞ւմ. Փաշինյանի հայտարարությունները
Ընդդիմադիր դաշտում կոնսենսուս կա՝ թույլ չտալ Ալիևյան սահմանադրության ընդունումը Հայաստանում

Լրացուցիչ նորություններ

...

ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համար

Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին

ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից

ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»

Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում

Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան

Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից

Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն

Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին

Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը

Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»

Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում