Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$752.15

BTC

$113425

ADA

$0.712977

ETH

$3573.96

SOL

$162.33

26 °

Yerevan

19 °

Moscow

37 °

Dubai

13 °

London

34 °

Beijing

12 °

Brussels

21 °

Rome

25 °

Madrid

BNB

$752.15

BTC

$113425

ADA

$0.712977

ETH

$3573.96

SOL

$162.33

26 °

Yerevan

19 °

Moscow

37 °

Dubai

13 °

London

34 °

Beijing

12 °

Brussels

21 °

Rome

25 °

Madrid

Միքայել Մինասյանին առնչվող գործով ևս 3 անձի վերաբերյալ քրվարույթը դատարանում է. դատախազություն

Դատախազը 2025 թվականի փետրվարի 19-ին իրավասու դատարան է հանձնել Սուրբ Աթոռում արտակարգ և լիազոր նախկին դեսպան Մ.Մ.-ի կողմից ստեղծված հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, փողերի լվացում կատարելու, իրավաբանական անձ ստեղծելու և այն օգտագործելու միջոցով ապօրինի գործունեություն իրականացնելու, առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու մեջ մեղադրվող ևս երեք անձի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը:

Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ Սուրբ Աթոռում արտակարգ և լիազոր նախկին դեսպան Մ.Մ.-ն, Լ.Ա.-ի, Տ.Ե.-ի, Մ.Վ.-ի և այլ անձանց հետ համատեղ, հանցավոր կազմակերպության կազմում, Գ.Հ.-ի հետ նախնական համաձայնությամբ և այլ անձանց օժանդակությամբ, իրավաբանական անձ ստեղծելու և այն օգտագործելու միջոցով իրականացրել են ապօրինի գործունեություն: Բացի այդ, Մ.Մ.-ն, ՀՀ ռեզիդենտ մի շարք ընկերությունների ղեկավարների հետ պայմանավորվածության շրջանակներում, պատրաստակամություն է հայտնել իրեն պատկանող SAMTELL կազմակերպությանն առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու դիմաց, օգտագործել իր՝ Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, Մալթայի Մարտական Ինքնիշխան Ուխտում Հայաստանի դեսպան, ՀՀ նախագահի ընտանիքի անդամ լինելու գործոնն ու դրանցով պայմանավորված ազդեցությունը: Արդյունքում՝ արգելված գործունեությունը թաքցնելու նպատակով ստեղծված ոչ ռեզիդենտ կազմակերպության հայաստանյան հաշիվը համալրվել է 6 միլիարդ 103 միլիոն 104 հազար ՀՀ դրամով, 12 միլիոն 795 հազար ԱՄՆ դոլարով, 952 միլիոն 281 հազար ՌԴ ռուբլիով և 1700 եվրոյով:

Վերոնշյալ գործունեության հետևանքով՝ ՀՀ ռեզիդենտ ընկերությունների կողմից պետությանը պատճառվել է չվճարված հարկերի տեսքով՝ առանձնապես խոշոր չափերով՝ 1 միլիարդ 504 միլիոն 382 հազար ՀՀ դրամի վնաս:

Ապօրինի գործունեություն իրականացնելու համար ստեղծված կազմակերպության հաշվեհամարին 2013-2018 թվականների ընթացքում տարբեր ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ընկերությունների կողմից փոխանցված, ինչպես նաև Մ.Մ.-ի հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց կողմից իրականացված կանխիկ մուտքագրման գործարքների արդյունքում գոյացած վերոնշյալ առանձնապես խոշոր չափերով գումարները՝ 6 միլիարդ 103 միլիոն 104 հազար ՀՀ դրամը, 12 միլիոն 795 հազար ԱՄՆ դոլարը, 952 միլիոն 281 հազար ՌԴ ռուբլին և 1700 եվրոն, նույն ժամանակահատվածում գրեթե ամբողջությամբ կանխիկացվել են Մ.Մ.-ի հետ փոխկապակցված անձանց կողմից: Դրանց մի մասը մի շարք անձանց կողմից կանխիկ մուտքագրվել և միախառնվել է Մ.Մ.-ի հետ փոխկապակցվածություն ունեցող մի շարք ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ կազմակերպությունների ֆինանսական միջոցներին: Այնուհետև, ընկերություններից մեկը՝ ի դեմս հիմնադիր և տնօրեն Բ.Ս.-ի, գլխավոր հաշվապահ Ա.Մ.-ի, ստացված միջոցները միախառնելով այդ ընկերության հաշվին ստացված՝ ընկերության օրինական գործունեությամբ չհիմնավորվող և հանցավոր ծագում ունեցող մյուս գումարների հետ, 11 միլիարդ 154 միլիոն 994 հազար ՀՀ դրամ ներդրել է «Վելոֆիրմա» ՍՊ ընկերությունում («Double Tree by Hilton» հյուրանոց)՝ վերջնարդյունքում օրինականացնելով հանցավոր ծագում ունեցող առանձնապես խոշոր չափերով գումարները:

Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ Մ.Մ.-ն և Լ.Ա.-ն, հանդիսանալով 2012 թվականի դեկտեմբերի 17-ին պետական գրանցում ստացած՝ վառելիքի մեծածախ առևտրով զբաղվող ընկերության փաստացի ղեկավարը և պատասխանատուն, կազմակերպել են հանցավոր կազմակերպության մասնակիցներ՝ 2014 թվականի նոյեմբերի 18-ից ընկերության տնօրեն Տ.Ե.-ի, ընկերության գլխավոր հաշվապահ Ա.Մ.-ի կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 396 միլիոն ՀՀ դրամ հարկ չվճարելու նպատակով հարկային մարմին ներկայացված հաշվարկում խեղաթյուրված տվյալներ ներառելը:

Մասնավորապես՝ Մ.Մ.-ն, հանդիսանալով վառելիքի մեծածախ առևտրով զբաղվող ընկերության փաստացի ղեկավարը, ընկերության գործունեության փաստացի պատասխանատու Լ.Ա.-ի հետ միասին, տիրապետելով ընկերության՝ 2019 թվականի ընթացքում հարկվող շահույթի իրական տվյալներին, հանձնարարել են ընկերության տնօրեն Տ.Ե.-ին և գլխավոր հաշվապահ Ա.Մ.-ին՝ հարկային մարմին ներկայացնել խեղաթյուրված տվյալներ, խուսափել առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց, և ղեկավարել են նշված հանցանքի կատարումը:

Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով՝ Տ.Ե.-ն և Ա.Մ.-ն, պատասխանատու լինելով Կապռեկո» ՓԲ ընկերության հաշվապահական հաշվառումը կազմակերպելու և ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելու և օրենքով նախատեսված մի շարք այլ պահանջները պահպանելու համար, վերոնշյալ ընկերության և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության հետ 2014 թվականի նոյեմբերի 5-ին կնքված պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին՝ 2017 թվականի հունվարի 17-ին կնքված համաձայնագրի հիման վրա՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունից ստացել են 1 միլիարդ 980 միլիոն ՀՀ դրամ կանխավճար` տվյալ տարվա ընթացքում վառելիք մատակարարելու նպատակով: Վերոնշյալ համաձայնագրի կնքումից հետո ստացված 1 միլիարդ 980 միլիոն դրամի արդյունքում գոյացած 396 միլիոն ՀՀ դրամ շահութահարկը չվճարելու նպատակով, Մ.Մ.-ի և Լ.Ա.-ի կազմակերպմամբ, Տ.Ե.-ն և Ա.Մ.-ն ապրանքի մատակարարման համաձայնագրով նշված ընկերության հաշվին փոխանցված վերը նշված գումարը վերափոխել են փոխառությամբ տրամադրված գումարի, որից հետո, խախտելով Հարկային օրենսգրքի 53-րդ և 104-րդ հոդվածների պահանջները, 2018 և 2019 թվականների շահութահարկի տարեկան հաշվարկում մտցրել են խեղաթյուրված տվյալներ:

Դատախազը 2025 թվականի փետրվարի 19-ին հաստատել է Տ.Ե.-ի, Ա.Մ.-ի և Մ.Վ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան:

Լրահոս

ԱՄՆ-ում ինչ-որ բան կստորագրվի, և արտապատվիրակում կլինի. Փաշինյանը սկսելու է նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ»
ՔՊ-ականները փակ հանդիպումներ են ունենում մարզերում. նոր վարչության ընտրությունները թեժ են լինելու․ «Ժողովուրդ»
Փաշինյանն ԱՄՆ–ում եռակողմ հանդիպում կունենա Թրամփի և Ալիևի հետ
Ջենիֆեր Լոպեսի համերգն ու «ոսկե» տուրիստները. Գևորգ Պապոյանի հակասող թվերը. «Ժողովուրդ»
Անվանվել է դեպրեսիայի անխուսափելի սկիզբի նշանը
Ռուս սեյսմոլոգը բացառում է Կամչատկայում երկրաշարժի աղետալի հետևանքները
Կարևոր
Պուտինը մտադիր է Ուկրաինային «օդային զինադադար» առաջարկել․ Bloomberg
ՆԳՆ-ն կիրառել է 343 կարգապահական տույժ, 22 ծառայող ազատվել է աշխատանքից
ՄԱԿ-ը մեկնաբանել է Գագաուզիայի ղեկավարի դատավճիռը
Հրդեհ Արտանիշ գյուղում
Հանրապետության նախագահը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետ
Հերթական մարդասիրական օգնությունը՝ Գազային
Կարևոր
ԱՄՆ-ը կարող է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ․ FT
Ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հոսպիտալացվել է
Կարևոր
Թրամփի հատուկ բանագնացին տեղափոխող ինքնաթիռը թռել է ԱՄՆ-ից
Սերգեյ Լազարևը ինտիմ սկանդալից հետո փոխել է իր արտաքին տեսքը․ սեփական որդին նրան չի ճանաչել
Մալխաս Ամոյանը ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանում կայացած միջազգային մրցաշարում
Լիոնել Մեսին ոտքի վնասվածք է ստացել
Հուզիչ պահ բեմում․ Լոպեսը դիմեց հայերին հատուկ ուղերձով. Տեսանյութ
Երկար ժամանակ գազ չի լինելու

Լրացուցիչ նորություններ

...

ՆԳՆ-ն կիրառել է 343 կարգապահական տույժ, 22 ծառայող ազատվել է աշխատանքից

Երկար ժամանակ գազ չի լինելու

Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Փրկարար ծառայությունն ամփոփում է հուլիս ամսին իրականացրած միջոցառումները

Դատավոր Արմինե Թումասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Նեթանյահուն չարաշահել է իր լիազորությունները․ Axios.Հիմալայներում գյուղն անցել է ջրի տակ (տեսանյութ)

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է

Ադրբեջանն ու Հայաստանը ուրբաթ օրը Վաշինգտոնում կարող են ստորագրել փոխըմբռնման հուշագիր (տեսանյութ)

«Պատիվ էր հյուրընկալել լեգենդար Ջենիֆեր Լոպեսին»․ «Seven Visions Resort & Places, The Dvin»–ը տեսանյութ է հրապարակել

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրեր

57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում Սյունիքում

Պատմական ցուցանիշ․ «Զվարթնոց»-ը 2025 թվականի առաջին կեսին սպասարկել է 2․4 միլիոն ուղևորի (տեսանյութ)

ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառը

Քաղցրահամ ջուրը անհետանում է տագնապալի արագությամբ

Հնդկաստանը բացահայտել է՝ ինչպես է ԱՄՆ փոխել դիրքորոշումը ռուսական նավթի հարցում

Ստեփան Սամվելյանին դուրս են գրում հիվանդանոցից, թեև նա շարունակում է մնալ ծանր առողջական վիճակում

Արտառոց ու ողբերգական դեպք՝ Երևանում. Հնդկաստանը պատասխանել է Թրամփի սպառնալիքին․ HT

Բագրատ Սրբազանը դատի է տվել ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանին