Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Սկանդալից մինչև միլիոններ. Արմեն Փամբուխչյանի հայտարարագրերի հետքերով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հրապարակած նվերների հաշվառման ձևաթղթերից մեկում արձանագրված տեղեկությունը նոր հարցեր է առաջացրել պետական պաշտոնյաների և խոշոր բիզնեսի հարաբերությունների թափանցիկության վերաբերյալ։«Ժողովուրդ» օրաթերթի կողմից ուսումնասիրված փաստաթղթի համաձայն՝ ՀՀ ֆինանսների նախարարի անունով հայտարարագրվել է 567 հազար 463 դրամ գնահատված արժեքով նվեր՝ մասնավոր ինքնաթիռով թռիչք դեպի Լոնդոն։

Նվերը, ըստ հայտարարագրի, տրամադրվել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կողմից՝ բանկի՝ Լոնդոնի ֆոնդային բորսայի առաջատար ինդեքսում ընդգրկվելու առիթով կազմակերպված միջոցառման շրջանակում։Թեև փաստաթղթում նշվում է, որ այցը պաշտոնական և աշխատանքային բնույթ է կրել, հրապարակված տվյալները, միևնույն ժամանակ, մի շարք անհարմար հարցեր են առաջացնում։Նախ՝ ինչո՞ւ պետք է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մասնավոր ընկերությունից ստանա մասնավոր ավիաթռիչքի ծառայություն։ Եթե միջոցառումն իսկապես պետական նշանակության էր, և նախարարի մասնակցությունը պայմանավորված էր պաշտոնեական պարտականություններով, ապա տրամաբանական կլիներ, որ ուղևորության ծախսերը կատարվեին պետական բյուջեից կամ այլ պաշտոնական ընթացակարգերով, այլ ոչ թե ներկայացվեին որպես «նվեր»։

Ինչի՞ դիմաց՝ նվեր։Երկրորդ՝ որքան էլ հայտարարագրում նշված արժեքը կազմի 567 հազար դրամ, դժվար է պատկերացնել, որ Լոնդոն իրականացված մասնավոր ավիաթռիչքի իրական շուկայական արժեքը սահմանափակվում է հենց այդ գումարով։ Սա ևս լրացուցիչ պարզաբանման կարիք ունի՝ ինչ մեթոդաբանությամբ է հաշվարկվել արժեքը, և արդյոք այն արտացոլում է իրական ծախսերը։

Երրորդ՝ խոսքը վերաբերում է մի ֆինանսական կառույցի, որը գործում է Հայաստանի ֆինանսական համակարգում և մշտապես գտնվում է պետական մարմինների հետ աշխատանքային հարաբերությունների տիրույթում։ Նման պայմաններում նույնիսկ օրինական ձևակերպված նվերը կարող է առաջացնել շահերի բախման, ազդեցության կամ արտոնյալ հարաբերությունների վերաբերյալ հանրային կասկածներ։Ամենակարևոր հարցը, սակայն, քաղաքական և բարոյական հարթության վրա է. արդյո՞ք հանրային բարձր պաշտոն զբաղեցնող նախարար Վահե Հովհաննիսյանը պետք է ընդունի նման բնույթի ծառայություններ մասնավոր հատվածից, նույնիսկ եթե դրանք հետագայում պատշաճ կերպով հայտարարագրվում են։Կոռուպցիայի դեմ պայքարը միայն հայտարարագրեր լրացնելը չէ։

Այն նաև հանրային վստահության պահպանման խնդիր է։ Երբ քաղաքացիները տեսնում են, որ նախարարները մասնավոր ինքնաթիռներով մեկնում են արտասահմանյան միջոցառումների՝ բիզնեսի հաշվին, բնականաբար, առաջանում է հարց՝ որտեղ է ավարտվում պաշտոնական համագործակցությունը, և որտեղ է սկսվում ազդեցության ռիսկը։ԿԿՀ-ի հրապարակած ձևաթուղթը փաստում է, որ նվերը հայտարարվել է օրենքով սահմանված կարգով։ Սակայն հայտարարագրումը ինքնին չի վերացնում հանրային հետաքրքրությունն ու անհրաժեշտությունը՝ ստանալու ամբողջական պատասխաններ այն մասին, թե ինչ պայմաններում է կազմակերպվել թռիչքը, ինչու է ընտրվել հենց մասնավոր ավիացիայի տարբերակը, և արդյոք պետությունը չէր կարող ապահովել պաշտոնական այցի ծախսերը սեփական միջոցներով։Հանրությունը սպասում է ոչ միայն փաստերի արձանագրմանը, այլ նաև դրանց լիարժեք բացատրությանը։

Իսկ մինչև այդ, «նվեր» ձևակերպմամբ մասնավոր ինքնաթիռով Լոնդոն կատարած թռիչքը շարունակում է մնալ հարցականներով լի պատմություն»։


Լրահոս

«Հրապարակ»․ Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը
«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանը ժամանակ է տվել
«Հրապարակ»․ Ուժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից»
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Հայաստան՝ COP17-ին մասնակցելու համար. նրան դիմավորել է փոխվարչապետը
6,35 միլիարդ դոլար՝ համաշխարհային ֆուտբոլի զարգացման համար
Հնդկաստանում երկգլխանի երեխա է ծնվել (լուսանկար)
Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետ
Էդվարդ Ասրյանը գիշերային և վաղ առավոտյան ժամերին չհայտարարված այցեր է կատարել զորամասեր
Ալիևն ու Հերցոգը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցեր
Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է վերականգնել Թրամփի և Զելենսկու հարաբերությունները
ԵՄ-ն քննարկում է Starlink-ը կապի շուկայից դուրս մղելու ծրագրերը. Politico
ՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն Երևանում
Մենք կախարդական փայտիկ չունենք․ եթե թվում է՝ իրենց փոխարեն պետք է խնդիրներ լուծենք, սխալվում են
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ
ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հոկտեմբերի 4-10-ը
Հետախուզության կորուստ, ԵՄ անդամակցության անորոշություն․ նոր հարվածներ Կիևին
Արամ Ա-ն խոսել է ազգային ինքնության պահպանման մասին. Ֆրանսիա–Ադրբեջան նոր սկանդալ
Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․Աբովյան
Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․ Աբովյան

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ»․ Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանը ժամանակ է տվել

«Հրապարակ»․ Ուժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից»

Հետախուզության կորուստ, ԵՄ անդամակցության անորոշություն․ նոր հարվածներ Կիևին

Արամ Ա-ն խոսել է ազգային ինքնության պահպանման մասին. Ֆրանսիա–Ադրբեջան նոր սկանդալ

Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․Աբովյան

Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին

Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ

Պալասիո Դոմինգոն Հայաստանում է

Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան

Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը․ Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը

Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Ինչ նոր հրահանգ են ստացել ուրացած հոգեւորականները

«Հրապարակ»․ 14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ

ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել

Փաշինյանի կոշտ հայտարարությունից հետո «Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը

Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Գուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել