Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հօգուտ ՀՀ-ի բռնագանձվել է շուրջ 22 մլն դրամ


Դատական ակտով, օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտը գործում է, և եռաստիճան դատական համակարգում վերջնական օրինական ուժի մեջ մտած վճռով ունենք ամբողջությամբ բավարարված հայց: Այդ մասին Կառավարության՝ փետրվարի 13-ի նիստին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշիյնանի այն հարցին, թե արդյոք իրողությո՞ւն է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը:

«Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 15-ի վճռով (խոսքն առաջին ատյանի դատարանի մասին է) գլխավոր դատախազության հայցադիմումն ամբողջությամբ բավարարվել էր, և վճռի հիման վրա (վճիռն օրինական ուժի մեջ մտավ տարեսկզբին) ՀՀ սեփականության իրավունքն է արդեն գրանցվել Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող մեկ բնակարանի և Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ:

Հօգուտ ՀՀ-ի բռնագանձվել է նաև 50,720 եվրոյին համարժեք շուրջ 22 մլն դրամ:

Վճռի մնացած մասի կատարման նպատակով գլխավոր դատախազությունը դիմել է Հակակոռուպցիոն դատարան՝ խնդրելով տրամադրել կատարողական թերթ, որպեսզի հարկադիր կատարման ծառայության միջոցով մնացածը կատարվի»,- ասաց նա:

Վարդապետյանը տեղեկացրեց՝ մինչ այժմ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում վերադարձված գույքերը հաշտություններ են եղել:«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մեր գործառույթի շրջանակում այս պահին ներկայացված հայցադիմումների թիվը 136-ն է, որոնք տարբեր ատյանների դատարաններում են:

Հիշեցնենք, որ այդ հայցադիմումներով պահանջում ենք բռնագանձել 270 շարժական, 1381 անշարժ գույք, 359 իրավաբանական անձում մասնակցություն:

Մոտավոր դրամական պահանջն այս պահին կազմում է 527 մլրդ դրամ, ընդհանուր հայցագինը՝ շուրջ 600 մլրդ դրամ»,- ասաց նա՝ հավելելով, որ վերջին թիվը շուկայական և կադաստրային արժեքների հարաբերակցության արդյունքում կփոխվի:Գլխավոր դատախազը խոսեց նաև անցած տարի գործարկված մի մեխանիզմի մասին, այն է՝ վերականգնված միջոցների միասնական հաշիվը:

Ըստ այդմ՝ գործարկման օրվանից՝ դեկտեմբերի 5-ից, մինչ օրս վերականգնված միջոցների միասնական հաշվին մուտքագրվել է շուրջ 10 մլրդ 283 մլն դրամ:«Սա տնտեսական հանցագործությունները չի ներառում:

Այսինքն՝ բոլոր այն հանցագործությունները, որոնք կապված են հարկային պարտավորությունների չկատարման հետ, բոլոր այդ վերականգնումները վճարվելու են ոչ թե այս հաշվեհամարին, այլ համապատասխան հարկ վճարողների համար նախատեսված հաշվեհամարին»,- ասաց նա:

Լրահոս

Երկուշաբթի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու
Ութ երկիր, այդ թվում՝ Թուրքիան, Իսրայելին մեղադրել են Գազայում պատերազմը դադարեցնելու Թրամփի ծրագիրը տապալելու մեջ
200 կգ ոսկու ձուլակտոր և միլիարդավոր լիրաներ. Թուրքիայում բացահայտել են հանցավոր կազմակերպության գործի մանրամասները
Խոշոր վթար Արարատի մարզում. 5 վիրավորներից 2-ն օտարերկրացիներ են
Շվեյցարիայում ձիաքարշ սայլը բախվել է ծառի. զոհվել է 73-ամյա կին, կան վիրավորներ
Քենտուկիում համերգի ժամանակ կրակոցներ են հնչել. մեկ մարդ զոհվել է, վիրավորների թվում երկու երեխա կա (Լուսանկարներ)
Երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի ափերի մոտ
Ռումինիայի օդային տարածքը խախտած անօդաչու թռչող սարքը խոցել է ՆԱՏՕ-ի կործանիչը
Պոդոլսկի «Wildberries»-ի պահեստում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի ընկնելուց հետո (տեսանյութ)
Վրաստանում բացահայտել են օտարերկրացիներին խաբելու սխեմա. ձերբակալվածների թվում Թուրքիայի քաղաքացի կա
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն մեկնել է Բաքու
Օդանավը հարկադիր վայրէջք է կատարել. Պատճառը հայտնի է
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին
Բժիշկը բացատրել է գազավորված ըմպելիքների հաճախակի օգտագործման վտանգները
Մելինե Դալուզյանն առաջարկություն է արել իր սիրելիին
«Երկու օրից զինվորի մայր եմ լինելու». Արաքսյա Մելիքյանը լուսանկար է հրապարակել
Ուկրաինայում հակամարտության պատճառով անհետ կորածների թիվը հասել է 266,000-ի
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ողջամիտ ժամկետներում
Ուժգին երկարաշարժ է տեղի ունեցել Ռուսաստանում

Լրացուցիչ նորություններ

...

Խոզի մսի համաշխարհային արտադրությունը կդանդաղի. կանխատեսում

Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հուլիսի 31-ի դրությամբ

Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր

Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հուլիսի 27-ի դրությամբ

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 26-ին

Հայկական մեռնող տնտեսությունն ու դրա հետևանքները․ տնտեսագետի մեկնաբանությունը

Ռուբլին էժանացել է. տարադրամի փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ

Brent-ն էժանացել է

Տարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հուլիսի 22-ի դրությամբ

Ո՞ր երկրներն են ամենից շատ ծախսում կրթության վրա

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 17-ին

Իրանը չի ծրագրում այս պահին բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ․ Էսմայիլ Բաղայի

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 12-ին

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 5-ին

Ծաղկի, լոլիկի, ծիրանի արտահանման խնդիր ունի՞ Հայաստանը. պարզաբանում է Պապոյանը

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հունիսի 21-ին

Հայաստանից Վրաստան ծաղիկների ներմուծումը մայիսին հասել է պատմական առավելագույնի

Տարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հունիսի 19-ի դրությամբ

Տաշիրում պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվել