Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Արտաքին քաղաքական ասպարեզում Հայաստանը հայտնվել է «անտերի» կարգավիճակում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը և իր վարչախումբն այս տարիների ընթացքում, իբր բալանսավորված արտաքին քաղաքականություն վարելով, փոխանակ դիվերսիֆիկացնեին Հայաստանի արտաքին քաղաքականությունը, այսինքն՝ փոխլրացնեին եղած հարաբերությունները աշխարհաքաղաքական և տարածաշրջանային հիմնական կենտրոնների հետ այլ հարաբերություններով և փորձեին դրա հաշվին ամրապնդել երկրի անվտանգային համակարգը, որը տարբեր բաղադրիչներ ունի, համադրեին տարբեր շահերը, ըստ էության, համադրել են արտաքին քաղաքական վտանգները, բացասական ազդեցությունները»,-«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Ընդգծում է՝ այս ամենը կոնստրուկտիվ համադրելու փոխարեն ստացել ենք աշխարհաքաղաքական և տարածաշրջանային կենտրոնների մրցակցության ասպարեզ Հայաստանում:

«Բազմիցս ասվել է, որ Հայաստանը գնացել է սիրիացման ճանապարհով, իսկ հայ-ադրբեջանական, հայթուրքական հարաբերությունների արդյունքում Հայաստանն, ըստ էության, արդեն իսկ երկրի կիպրոսացման տարբերակի առջև է: Կիպրոսում կան հունական և թուրքական մասեր, հիմա Հայաստանը կանգնած է այդ վտանգի առջև:

Այսօրվա Հայաստանի սուվերեն տարածքում կարող է լինել, ասենք, ադրբեջանական Հայաստան և նոմինալ Հայաստան: Քաղաքականությունը, որը վարել է Հայաստանի իշխանությունը, ոչ թե համադրել և մոտեցրել է աշխարհաքաղաքական ուժերի շահերը, այլ աշխարհաքաղաքական բոլոր ուժային կենտրոններից Հայաստանը հեռացել է:

Օրինակ՝ կորցնելով Ռուսաստանին որպես ռազմավարական դաշնակից, այդպես էլ չի կարողացել գետնի վրա ռազմավարական գործընկերություն ունենալ Միացյալ Նահանգների, ԵՄ-ի, Չինաստանի հետ:

Իրանի հետ հարաբերությունները ծայրահեղ ցածր մակարդակի վրա են: Արտաքին քաղաքական ասպարեզում Հայաստանը հայտնվել է «անտերի» կարգավիճակումԱՄՆ-ի նախորդ վարչակազմ ինչ-որ չափով գոնե հետաքրքրված էր տարածաշրջանով, մասնավորաբար՝ Հայաստանով: Այն իրեն դիրքավորել էր որպես հակառուսականության ֆորպոստ:

Այդ առումով Հայաստանին որպես բութ գործիք փորձում էին օգտագործել թե՛ Միացյալ Նահանգները, թե՛ Եվրոպական միությունը: Նիկոլ Փաշինյանը խաղալու ինչ-որ տեղ ուներ արտաքին քաղաքական ասպարեզում:

Թրամփի վարչակազմի գալուց հետո պատկերը կտրուկ փոխվեց, այն իր արտաքին քաղաքական և ամենակարևորը՝ աշխարհընկալման և գաղափարախոսության առումով կտրուկ տարբերվում է նախորդ գլոբալիստական վարչախմբից:

Ավելի պահպանողական է, իր համար կարևոր է Միացյալ Նահանգների շահը»,նշում է մեր զրուցակիցը:Տարատեսակ քննարկումների կենտրոնում հայտնվեց Փաշինյանի այցը Վաշինգտոն:

Ըստ Հակոբյանի, այդ այցով նա նպատակ ուներ հասկանալու՝ ԱՄՆ-ի նոր վարչախումբն ի՞նչ հետաքրքրություններ ունի մեր տարածաշրջանում և, մասնավորաբար, Հայաստանի հետ կապված: «Իսկ ամենակարևորը՝ ինչպե՞ս է վերաբերվում գլոբալիստական ուժերին սպասարկող Փաշինյանին և նրա խմբակին:

Այցն ուներ ավելի շատ հետախուզական, ինչոր բան հասկանալու, նոր հենարաններ որոնելու խնդիր: Տեսանք հանդիպումների մակարդակը և ԱՄՆ իշխանությունների կողմից թե՛ անձնական, թե՛ միջպետական վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի և այսօրվա Հայաստանի հանդեպ: Հասկանալի էր, որ նրա այցը «հում» էր, չնախապատրաստված:

Վաշինգտոն մեկնելու պատրվակը Միջազգային կրոնական ազատության գագաթաժողովին մասնակցելն էր, բայց իրեն նույնիսկ սեղանին մոտ չեն թողել: Կամ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Վենսի հետ հանդիպումը, որն արձանագրվել է միայն մեկ լուսանկարով: Տեսագրություն չկար ընդհանրապես: Նման բան չի լինում:

Ցանկացած բարձր մակարդակի հանդիպում ունի պրոտոկոլ: Նման բազմաթիվ հանդիպումներ տեսել ենք նախորդ բոլոր իշխանությունների օրոք:Ամենաինտրիգային հարցն էր, թե, ի վերջո, ո՞վ է այդ լուսանկարի հեղինակը: Միջանցքո՞վ էր մեկն անցնում, նրան խնդրեցին լուսանկարել, թե՞ Վենսի քարտուղարուհին էր նկարողը, գուցե Մակո՞ւնցը, եթե, իհարկե, ներկա է եղել, թե՞ այլ երկրի ներկայացուցիչ, որը միջնորդել է, որ գոնե այդ նկարը լինի: Այդ հանդիպումը որևէ տեղ արձանագրված չէ՝ Սպիտակ տան հաղորդագրություններում, Վենսի անձնական էջերում, միջազգային մամուլի էջերում որևէ հիշատակում այդ հանդիպման մասին չկա:

Այդ նկարն ունի միայն Նիկոլ Փաշինյանը և երևի այն մարդը, որը հեռախոսով նկարել էր Փաշինյանին և Վենսին»,-հավելում է նա:Քաղտեխնոլոգը շեշտում է՝ ակնհայտ է, որ ընթացքում էլ են փորձել ինչ-որ բարձր մակարդակի, բովանդակալից հանդիպում կազմակերպել, բայց չի ստացվել:

«Նիկոլ Փաշինյանի մեսիջներն այն աստիճանի անհետաքրքիր են եղել, որ դա չի ազդել ԱՄՆ-ի բարձրաստիճան և որոշում ընդունող անձանց տրամադրությունների վրա, և նրան չեն արժանացրել պետական լուրջ ուշադրության:

Այցը ձախողված էր, դրանով փորձում էր տրամադրություններ ստուգել և հասկանալ՝ ռազմավարական գործընկերության մասին ստորագրված կանոնադրությունը կյանքի կոչվելո՞ւ է:

Այդ փաստաթուղթը ստորագրվեց նախորդ վարչախմբի գնալուց հինգ պակաս, այն ժամանակ հայտարարվեց, որ մոտակա ժամանակաշրջանում պատվիրակություն է գալու Հայաստան: Այդ կանոնադրությունն իբր պետք է միս ու արյուն ստանար:

Բայց անցել է մոտ մեկ ամիս, որևէ մեկն այստեղ չի եկել, այդ թուղթը հիմա գուցե Սպիտակ տան կամ Պետդեպարտամենտի պահակի սեղանի դարակում է: Իմպլեմենտացիայի տեսակետից, կարծես թե, օրակարգային չէ ԱՄՆ-ի համար:

Այսպիսով՝ նա Ռուսաստանում այլևս տեր, գարանտներ չունի ոչ միայն Հայաստանի անվտանգության, այլև իր և իր ընտանիքի անձնական անվտանգության երաշխիքների առումով:

ԱՄՆ-ի այսօրվա վարչակազմն այս պահի դրությամբ որևէ հետաքրքրություն չունի Նիկոլ Փաշինյանի հետ ծանոթանալու և զրուցելու տեսանկյունից: Ի՞նչ արեց Փաշինյանը:

ԱՄՆ-ից վերադարձավ Երևան, չստացված շոու կազմակերպեց, 7 համարի ավտոբուսն է նստում, 11 համարից իջնում, ու մեկ էլ հանկարծ մեկնեց Ֆրանսիա:

Սա նախապես հայտարարված այց չէր: Ուզում էր հասկանալ, թե ԵՄ-ի հետ ի՞նչ հեռանկար ունի, որովհետև ԵՄ-ն էլ է փոխվել Թրամփի գալով: Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ԵՄ-ն թուլացել է որպես աշխարհաքաղաքական բևեռ՝ հայտնվելով ամենահետին պլանում:

ԵՄ բազային երկրները ծանր տնտեսական և քաղաքական ճգնաժամերի մեջ են: Փաշինյանը մեկնեց Ֆրանսիա՝ հասկանալու, թե ինչ-որ մեկն իրեն տեր լինելո՞ւ է:

Ընդ որում՝ իրեն հետաքրքրում է՝ նրանք իրական միջնորդ կհանդիսանա՞ն, որպեսզի Թուրքիան և անձամբ Էրդողանը դառնա նրա «գարանտը»: Մյուս կողմից տեսնում է, որ Էրդողանն էլ իրեն մոտ չի թողնում, ակնարկում է՝ երբ Ադրբեջանի հետ հարցերդ կլուծես, այն ժամանակ կգամ, կնիքը կդնեմ:

Դրա համար նա ամենուր միջնորդ է փնտրում Էրդողանի հետ հարաբերություններն էական ու արդյունավետ դարձնելու համար: Փաշինյանը մեկնեց Ֆրանսիա այն բանից հետո, երբ Մակրոնը զրուցել էր Էրդողանի հետ, քննարկել էին Մերձավոր Արևելքի հարցերը:

Վստահ եմ, որ զրույց է եղել նաև Կովկասի մասով»,-ասում է Հակոբյանը:Նրա դիտարկմամբ՝ Փաշինյանի բոլոր այցերի իմաստն աշխարհաքաղաքական սեփական «անտերության» հարցը լուծելն է. «Իր համար դա ունի կենսական նշանակություն:

2018 թվականին իշխանության է եկել, իսկ 2021 թվականին պահվել է աշխարհաքաղաքական կոնսենսուսի արդյունքում: Աշխարհաքաղաքական առումով նա դեռ բոլորին պետք էր: Հիմա՝ ԱՄՆ-ում փոփոխություններից հետո, ռուսամերիկյան ավելի կառուցողական հարաբերությունների ֆոնին և ԵՄ-ի ծայրահեղ թուլության և ԱՄՆ-ի հետ պրոբլեմների պարագայում, այդ մասով կասկածներ ունի:

Թե՛ Ռուսաստանը, թե՛ ԵՄ-ն նախընտրում են իր հետ խոսել ուրիշների միջոցով»:Մեր զրուցակիցը նշում է՝ հիմա մեր երկրի ներսում մի իրավիճակ է ստեղծվել, երբ Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիրը ոչ թե ընդդիմությունը և նույնիսկ ժողովուրդն են, այլ երկրի վիճակն ու երկրի շուրջ սպասվող ծանր հեռանկարները: «Երկրի ներսում ինքը բավականին թույլ վիճակում է:

Ամեն օր ինչոր շոուներով է զբաղված՝ գրառումներ սոցիալական ցանցերում, հարցազրույցներ, ասուլիս և այսպես շարունակ: Փորձում է ամեն կերպ լցնել եթերը և առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ կոտրել մթնոլորտը:

Հասկանում է՝ ռեյտինգներն էլ են ցույց տալիս, որ երկրում կուտակվել է հսկայական նեգատիվ էներգիա, և նման իրավիճակում հասարակությունն, իբր պասիվություն դրսևորելով, առաջին իսկ ընձեռված հնարավորության դեպքում դժգոհության քվե կտա իշխանությանը:

Շատ լավ հասկանում է, որ տարբեր շերտերի ընդդիմության ձայները բավարար չեն, որ այն հաղթի, բայց իր ձայներն էլ թույլ չեն տալու, որ նա հաղթի: Հարցումների համաձայն, եթե վաղը լինեն ընտրություններ, ապա կստանանք հատվածային խորհրդարան, որտեղ որևէ մեկն ինքնուրույն չի ունենալու պարզ մեծամասնություն:

Կոալիցիայի ձևավորման խնդիր է առաջանում, այդ պարագայում Նիկոլ Փաշինյանը շատ քիչ պոտենցիալ դաշնակից կարող է ունենալ: Նիկոլ Փաշինյանի այսօրվա հանրային ակտիվությունն ինձ հիշեցնում է սպամ, երբ էլեկտրոնային փոստիդ անընդհատ նույն տեղից նամակներ ես ստանում, չես բացում այն, էլեկտրոնային հասցեդ այդ նամակներն ուղարկում է սպամ թղթապանակի մեջ:

Հիմա իր ելույթները, հարցազրույցները սպամային էֆեկտ ունեն: Ուղիղ եթերների դիտելիությունը նվազել է տասնյակ անգամներով: Իր գործոնն այլևս ի վիճակի չէ երկրում տրամադրություն փոխել»,-եզրափակում է Վիգեն Հակոբյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լրահոս

«Դուք պարում եք, մենք նվագում»․ Փաշինյանը համերգ է տալու
ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի առաջնորդը, ցավոք, այլևս դարձավ կեղծ ու զրպարտիչ․ Տեր Ասողիկ
Մեծ Բրիտանիան սկսել է նախապատրաստվել Ռուսաստանի հետ պատերազմին (տեսանյութ)
Վահագն Խաչատրյանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով
Վիրահայոց թեմի աշխատակիցներն իրենց հավատարմությունը և աջակցությունն են հայտնել Վեհափառին
Ստեփանակերտի քաղաքապետն ու ավագանու անդամներն արդարացվեցին
Բացահայտվել են կեղծ օղիներ և ծխախոտներ․ ԱԺ-ից ապօրինի հեռացրել են «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներին (տեսանյութ)
Իրանը զգուշացրել է՝ պատասխան հարված կհասցնի ԱՄՆ-ին (տեսանյութ)
Սամվել Կարապետյանին կրկին տանում են կալանքի. ՆԱՏՕ-ն մոտ 30 զինծառայող կուղարկի Գրենլանդիա (տեսանյութ)
«Բեսպրեդել» ա սա, Սամվել Կարապետյանին անգամ թույլ չտվեցին իր հոր գերեզմանին այցելել (տեսանյութ)
Բաքվի բանտում դեռ պահվում է 20 հայ ռազմագերի․ մարդասիրական հարցը մնում է չլուծված․ Սահակյան (տեսանյութ)
«Այո՛, Սամվել Կարապետյանին կտանեին ԱԱԾ, եթե բժշկական բնույթի հարց չառաջանար»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
Համայնքային ոստիկանները 52-ամյա արտաշատցու տանը թմրամիջոց են հայտնաբերել
Ապարանում հրդեհ է բռնկվել ավտովերանորոգման կետերից մեկում կայանված «Mercedes»-ում
Դատավոր Սուրեն Խաչատրյանի ֆանտազիայից չունենք, ես չեմ պատկերացնում այն, ինչը ինքը կայացրելա
WhatsApp-ում ստեղծվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունով հերթական կեղծ օգտահաշիվը
Հրազենային վիրավորումից մահացած զինծառայողը «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սան էր
Ձերբակալված հինգ անձանցից չորսը, այդ թվում՝ ՊԵԿ երեք պաշտոնյա, կալանավորվել են
Սա է իրականությունը, որտեղ պաշտոնյան ստանում է թոշակառուի 20 տարվա թոշակը և դա համարում է բնական. Իշխան Սաղաթելյան
Մեծ Բրիտանիան 27 միլիոն դոլար է հատկացրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների անհապաղ վերանորոգման համար

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանը նոր աղա՞նդ է ստեղծելու․ Զավենիչի` Վեհափառի աջը համբուրելու արդարացումները չեն ընդունվել

«Հրապարակ». ԱԱԾ սուրհանդակները կրկին գործի են դրվել

«Իրավունք». Մտել է, որ ներսից «պայթեցնի» տիրադավերի անսամբլը. Վրթանես Սրբազանը սկսել է խաղե՞ր տալ

«Իրավունք». Փակել Արամի օդերը. Վեհափառ Հայրապետի աջը համբուրելու համար Զավենիչի արդարացումները չեն ընդունվել

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը նոր աղա՞նդ է ստեղծելու

Փաշինյանի պլանները կաթողիկոսի մասով չեն հաջողվում. 57-ից 10-ը անբավարար են. «Ժողովուրդ»

Մարտի 1-ի քրեական վարույթով ուշագրավ գործընթացներ են սպասվում. «Ժողովուրդ»

9 հատ տուն, 7,5 մլն-ի ոսկյա զարդեր. ինչ ունեցվածք ունի Արարատի փոխհամայնքապետը . «Ժողովուրդ»

Բրյուսովի անվան համալսարանում իրավիճակը դեռեւս լարված է. Դավիթ Գյուրջինյանը որոշել է «կար ու ձեւ» անել համալսարանը. «Ժողովուրդ»

Վստահ եմ հիշելու հետ կապված խնդիր ունեն․ Բագրատ Սրբազանը՝ դատավորին (տեսանյութ)

Պարգևավճարների հարցը «ռազբորկաների» թեմա է դարձել. ՔՊ-ում նախընտրական թեժ եռուզեռ է

Պարգևավճարների հարցը «ռազբորկաների» թեմա է դարձել. «Հրապարակ»

Իսկապե՞ս «ինքնիշխան», իսկապե՞ս «արդար» գործարք. «Փաստ»

Գնաճը դառնում է ավելի համատարած և ներթափանցում է սպառողական զամբյուղի գրեթե բոլոր բաղադրիչներ. «Փաստ»

Առաջարկվում է տնային կալանքի մեջ գտնվող անձանց հեռավար կրթություն ստանալու հնարավորություն տալ. «Փաստ»

Այս իշխանությունների հետ նույնիսկ «մատաղ ուտելու» չեն գնա. «Փաստ»

Պետության հաշվին հարստացողներն այլոց «նախաճաշն» են հաշվում. «Փաստ»

Ովքե՞ր են, ի վերջո, հանձնել հողերը. «Փաստ»

Հեղուկ գազի դեֆիցիտ է ստեղծվում՝ ադրբեջանական «քաղաքական բենզինի» իրացումն ապահովելու համար. «Ժողովուրդ»

Փաշինյանը Գարեգին Բ–ին հեռացնելու ժամկետ է դրել. Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանին հրավիրել են ՔԿ