Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Իսկ գուցե ավելի հեռու գնացող նպատակներ կա՞ն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բանակցային գործընթացում «Մեղրիի գործոնի» հետ կապված նախօրեի հրապարակումն ուշագրավ է առաջին հերթին այնքանով, թե ինչո՞ւ հենց հիմա շրջանառության մեջ նետվեց այն, այդտեղից արտածյալ՝ ի՞նչ նպատակ է այն հետապնդում:

Մինչ այդ, սակայն, նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը, արձագանքելով հիշյալ հրապարակմանը, նշել է. «Շնորհակալ կլինենք ԱՄՆ Պետդեպի սեփականությունը հանդիսացող և այնտեղից ֆինանսավորվող լրատվամիջոցին, եթե իրենց վերադաս հիմնարկից պահանջեն և հրապարակեն Քի Վեսթի փաստաթուղթը, որն իսկապես բանակցության սեղանին դրված փաստաթուղթ էր և որը, այո, Հայաստանի իշխանությունները թե՛ քննարկել են և թե՛ պատրաստ են եղել ստորագրել»:

Առհասարակ, «Մեղրին հանձնելու» այդ հորինածին թեզը նոր չէ, որ դրվել է շրջանառության մեջ: Սա փաշինյանական քարոզչության սիրելի «փուչիկներից» է:

Բայց այստեղ ամենահետաքրքիրը բուն հրապարակվածի «էությունն» է: Նախ՝ արձանագրենք, որ խոսվում է ինչ-որ բանավոր քննարկումների մասին, այսինքն՝ գրավոր որևէ առաջարկ, փաստաթուղթ չկա:

Երկրորդ՝ վկայակոչվում են ամերիկյան, թուրքական ու ադրբեջանական դիվանագիտության ինչ-որ գաղտնազերծված պատառիկներ:

Ու, հանրագումարում անհեթեթ, եթե չասվի՝ հիմար պատկեր է ստեղծվում, թե Ռոբերտ Քոչարյանը Մեղրին տալիս էր, բայց Ալիևը (Հեյդար) բռնեց ու... չվերցրեց: Իրականում եղել է հակառակը:

Վերջապես, այդ հրապարակումը հանգեցնում է մի քանի ուշագրավ եզրահանգումներին, որ, ասենք՝ Թուրքիան ու Ադրբեջանը, ԱՄՆ գործուն աջակցությամբ, ամեն գնով ցանկանում էին Մեղրին պոկել Հայաստանից ու դնել թուրքական տիրապետության տակ:

Կամ՝ որ Ռոբերտ Քոչարյանը կարողացել է դիվանագիտական այնքան հմտություն ու ջանք գործադրել, որ ոչ միայն հստակ դիմադրել է այդ հակահայ նկրտումներին, այլև գործընթացը հանգեցրել է Քի Վեսթի նախագծին, որով Արցախը ճանաչվում էր, իսկ Ադրբեջանն ընդամենը Հայաստանին պատկանող (ու վերահսկվող) ճանապարհով Նախիջևան գնալ-գալու հնարավորություն էր ստանալու:Ոչ պակաս կարևոր է նաև այն արձանագրումը, որ Քոչարյանի «հանձնած» Մեղրին թե՛ նրա պաշտոնավարման ավարտին, թե՛ մինչև օրս Հայաստանի կազմում է ու Հայաստանի հարավային դարպասը: Որքան գիտենք՝ այդպես է:

Չնայած իշխանական ու մերձիշխանական քարոզչախումբը շարունակում է Մեղրիի մասին խոսել որպես հանձնած: Իսկ գուցե ավելի հեռու գնացող նպատակներ կա՞ն, որոնց համար հիմքեր են պատրաստվում, թե Քոչարյանը վաղուց «հանձնել էր»:

Ամեն դեպքում, կրկնենք, Մեղրին եղել է ու կա Հայաստանի կազմում, ոչ մեկին հանձնված չէ:

Փոխարենը Արցախը Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում ու հետևանքով հայաթափված է և ադրբեջանական օկուպացիայի տակ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներն էլ՝ ադրբեջանական բանտում:

Այսինքն, բուն իրականությունը թողած՝ ոմանք գերադասում են երևակայական ու առավելապես մտացածին, մանիպուլ յատիվ «փուչիկներ» շրջանառել:

Ի դեպ, արդեն լրիվ պայթած ու «փսկած» փուչիկներ:

Լրահոս

«Հեզբոլլահը» հարվածներ է հասցրել Իսրայելին․ երեք մարդ վիրավորվել է
Տիգրան Հարությունյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ
Թեհրանում ԱՀԿ գրասենյակը վնասվել է քաղաքի վրա հարձակումների պատճառով
Կարևոր
Թույլ տվեք որդուս խնամել տանը՝ մինչ հիմնական դատավարությունը․ 18-ամյա Դավիթի մայր
ԱՄՆ նախագահը կարող է ամեն օր հայտարարել, որ արդեն հաղթել է Իրանին, բայց նավթային շոշափելի գումարները հոսում են հենց Թեհրան․ Վարդան Ոսկանյան
Սերո Խանզադյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է
Ալեքսանդրա Գրիգորյանը առաջադրվել է 2025 թվականի Եվրոպայի լավագույն ծանրորդուհու կոչման համար
Telegraph. ԱՄՆ-ը առաջարկել է Հորմուզի նեղուցը դնել միջազգային վերահսկողության տակ
Իրանը հայտնել է Իսրայելում Siemens, Telecom և AT&T ընկերությունների օբյեկտներին հարվածելու մասին
Կատարի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Իրանն արդեն հատել է բազմաթիվ կարմիր գծեր
Ռուսաստանն Ուկրաինային երկու ամիս ժամանակ է տվել Դոնբասից դուրս գալու համար․ Զելենսկի
Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Սիսիան ավտոճանապարհին ձյուն է տեղում
Երևան քաղաքի Սերո Խանզադյան փողոցում այրվում են տներ
Ռուսաստանը ճնշում է գործադրում ԱՄՆ-ի վրա՝ հայտարարելով, որ երկու ամսից կգրավի Դոնբասը. Զելենսկի
Իսրայելը դադարեցնում է Ֆրանսիայից զենքի գնումները
3500 զինվորականներով ամերիկյան դեսանտային նավը գտնվում է Հնդկական օվկիանոսում. CENTCOM
Վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը
Ժաննա Անդրեասյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր գործընկերոջ հետ
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է (տեսանյութ)
Առաջիկա օրերը վճռորոշ կլինեն, Իրանը գիտի դա. Հեգսեթ

Լրացուցիչ նորություններ

...

Քարոզարշավը մեկնարկել է, բայց ԿԸՀ-ն անկարող է վերահսկել. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Երկվորյակների պապը հայտնի գործիչ է եղել

«Հրապարակ»․ Անահիտ Ավանեսյանը զարմացրել է կուսակիցներին

«Հրապարակ»․ Դատախազությունը հաշտ է Նարեկ Մկրտչյանի եղբոր պատժի հետ

Նախ՝ կարելի է հայելու առջև կանգնել.... «Փաստ»

«Սրտիկով» պաստառներով հեղեղել են հանրապետությունը. «Փաստ»

Նորից ակտիվացնում են հայհոյախոսությունը, չարությունն ու ատելությունը. «Փաստ»

Ցանկություն կա թույլ չտալ, որ «Արարատ-Արմենիան» չեմպիոն դառնա. «Փաստ»

Իշխանության սրտի օլիգարխը չի վճարում շինարարներին. 2 նոր պատգամավոր կգործուղվեն խորհրդարան

«Հրապարակ»․ Կատարել են Փաշինյանի հրահանգը

«Հրապարակ»․ Հայաստանում եթե դու իշխանություն ունես, ուրեմն օրենքը դու ես

Ե՞րբ կմեկնարկեն ամառային զորակոչը և զորացրումը. «Փաստ»

Խոստովանական հայտարարություններ, որ նախանշում են անդունդ. «Փաստ»

Արտոնյալ արդարադատությո՞ւն. երբ օրենքը նույնը չէ բոլորի համար. «Փաստ»

Ինչպես են մի գիշերում «անկախ» դառնում. «Փաստ»

Պարզունակ, հնամաշ քարոզչական «հնարք». «Փաստ»

«Երեւանում մենք խնդիր չունենք, արխային». Հայկ Մարությանը գլուխ է գովացել. «Իրավունք»

«Հրապարակ»․ Շարունակվում է «ընտրակեղծարարներին» պատժելու գործընթացը

«Հրապարակ»․ Սասունի վախն են բռնում

«Հրապարակ»․ «Խառոշիներին» ուղարկում են «հանգստանալու»