Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Տակից դուրս չեն գալու. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Առանց այդ էլ պարզ էր, որ Փաշինյանն ու իր ՔՊ իշխանություններն անհանգիստ են, իսկ վերջին օրերին արդեն բոլորը բացեիբաց տեսան, որ նրանք լրջորեն վախեցած են, եթե ավելին չասվի:

Փաշինյանն ու նրա քպականները երևի այն աստիճան են կտրվել իրականությունից, որ չէին պատկերացնում, թե ինչ կարգի բացասական հույզեր են հարուցում նույնիսկ միայն էկրաններին երևալով, էլ չասած՝ հարկային տեռորի, կտրուկ թանկացող ուղեվարձի, մի խոսքով՝ ժողովրդի «կաշին քերթելուն» նպատակաուղղված նրանց որոշումներով:

Տեսեք. եկամուտների համընդհանուր հայտարարագրման դեմ իրապես համընդհանուր դժգոհությունը նկատելով ու իբր թե «լավություն» անելով՝ էլեկտրոնային ստորագրության համար տարեկան 3000 դրամ «պլոկելը» չեղարկեցին: Կամ՝ իրենց իսկ առաջարկած 300 դրամ ուղեվարձը կիսով չափ իջեցրին՝ դարձնելով 150, չնայած դա էլ ինքնին թանկացում է:

Ժողովրդական բառուբանով ասած՝ Փաշինյանը հապշտապ «զադնի է դնում», զուգահեռաբար՝ ձգտում է թեմաներն իրենով անել, այսինքն՝ «մեդիաբեռը» ամբողջությամբ նորից իր վրա է վերցնում, չնայած իրականում դա էլ աշխատում է կամ ազդեցություն է գործում բացառապես «իր մասսայի» վրա, որը արդեն այնքան էլ «մասսա» չէ, այլ երկրաչափական պրոգրեսիայով նվազող մի խումբ:

Իմիջիայլոց նշենք, որ GALLUP -ի հերթական հարցման արդյունքներով, եթե առաջիկա կիրակի օրը ընտրություններ լինեին, ապա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին պատրաստ է քվեարկել միայն 11,3 տոկոսը։

Սա բառի բուն իմաստով ռեկորդային ցածր ցուցանիշ է նախկին բոլոր հարցումների համեմատ ու չափազանց խոսուն է թե՛ իրական պատկերի, թե՛ «զադնի դնելու» բուն պատճառների առումով:

Այսինքն, այստեղ Փաշինյանի իշխանության հիմնասյուն համարվող «լրահոսային ներկայությունն» ապահովելու (մեդիա դաշտում մնալու) մղումից զատ, գործ ունենք նաև գիտակցման հետ, որ նշված ու նաև չնշված խնդիրները ծանրորեն ոտքներին են գցել և տակից դուրս չեն գալու:

Ամենից կարևորը՝ նրանք արդեն տեսնում են, որ լուրջ բունտ է հասունանում: Ըստ որում, արդեն կարևոր չէ, թե հասարակության համատարած դժգոհության ու խռովության համար հարցերից որ մեկն է կատալիզատորը:

Փաշինյանը գուցե հասկանում է, որ ժողովրդի համբերության բոլոր տարաները պռնկեպռունկ լցված են, ինչից էլ գալիս է նրա սուտ «զիջողականությունը»:Առաջիկայում շատ հնարավոր է, որ Փաշինյանն էլի ինչ-որ «զիջումների» գնա: Հավանական է՝ այլ փոփոխություններ էլ լինեն, որոնք արդեն խմբաքանակով կարող են չեղարկել զանազան հակասոցիալական որոշումներ:

Բայց դրանք կլինեն միայն «փիառային», աչքփակոցու համար, և ոչ մի իրական քայլ չեն անի՝ ձեռքները ժողովրդի վաղուց ծակ գրպանից հանելու համար...

Լրահոս

Մեկ մարդ է զոհվել Գերմանիայում բնակելի տանը թեթև ինքնաթիռի բախումից
Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 26-ին
Կարևոր
Աստանայի դիրքորոշումը․ ինչո՞ւ է Տոկաևը տարբեր կերպ մեկնաբանում Ուկրաինայի և ԼՂ հակամարտությունները. Զաքարյան
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող
Սուրեն Պապիկյանի նոր հրամանը՝ ժամկետային զինծառայողների վերաբերյալ
Թրամփը նոր ծրագիր ունի Իրանի դեմ. հետաձգել է ռազմական գործողությունների ընդլայնումը
Իրանը հայտարարել է ԱՄՆ ավելի քան 200 զինծառայողի ոչնչացման մասին
Կասպից ծովի ադրբեջանական հատվածում երկրաշարժ է տեղի ունեցել
ՌԴ ԶՈւ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային. ՌԴ ՊՆ
Վեդիում 26-ամյա տղամարդը տանն իրեն պատկանող ատրճանակով մի քանի կրակոց է արձակել
Վլադիվոստոկի ավելի քան 22,000 բնակիչ մնացել է առանց էլեկտրաէներգիայի
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Կևին դե Բրույնեն այն ֆուտբոլիստն է, ումով ես հիանում էի վերջին 7-8 տարիների ընթացքում․ Անդերսոն
Կիևը շարունակում է սառնասրտորեն և միտումնավոր թիրшխավորել Ռուսաստանի քաղաքացիներին․ Զախարովա
«Ռեալը» մոտ է «Լայպցիգի» եզրային հարձակվող Յան Դիոմանդեի տրանսֆերն իրականացնելուն
Սա հենց այն ցատկի բացառիկ կադրերն են, որից հետո 21-ամյա երիտասարդը խեղդվել էր Գողթանիկի ջրվեժում (տեսանյութ)
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
Սանկտ Պետերբուրգում ականջակալների համար ծeծի են ենթարկել և կողոպտել 24-ամյա երիտասարդին
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու

Լրացուցիչ նորություններ

...

Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. ԱԺ–ի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի

Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»

Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»

Կոտայքի մարզը կվերածվի ընտրական ռինգի. «Ժողովուրդ»

Նոր աթոռի փնտրտուք․ 2 գերտերության լռությունը․ Պուտինն ու Սի Ծինփինը չեն շնորհավորել Փաշինյանին

60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարար

Զարուհի Բաթոյանի հայտարարագրերը՝ 2018-ից հետո․ դրամական միջոցները 500 հազարից հասել են ավելի քան 13 միլիոն դրամի. «Ժողովուրդ»

ԿԸՀ-ն իր աշխատանքն ավարտեց, բայց երկու գերտերություն դեռ չի շնորհավորել ՔՊ-ին՝ հաղթանակի առիթով. «Ժողովուրդ»

Էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետիսյանի համար նոր պաշտոն են փնտրում. «Ժողովուրդ»

Ընդդիմությունը գնում է «պատերազմ»․ ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից

Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»

ՔՊ-ական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները»

«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»

«Ժողովուրդ». Քաղաքացու վեճին միջամտել կարելի է, իսկ Ռուբեն Վարդանյանի իրավունքներով զբաղվել՝ ոչ. ՄԻՊ-ի երկակի ստանդարտը

Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ»

Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»

ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»

ՀՀ նախագահի ինստիտուտը՝ թափանցիկության և արդյունավետության ճգնաժամում. «Ժողովուրդ»

Ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»

«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»