Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ովքեր և ինչպես կարող են օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից


Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եկամտային հարկի գումարից կարող են օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից ինչպես իրենց, այնպես էլ՝ ընտանիքի անդամների (ամուսին, ծնողներ և զավակներ) համար կատարած սոցիալական ծախսերի մասով։

Այս մասին տեղեկացնում ե ՊԵԿ-ը: 

«Դուք կարող եք օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից, եթե 2024 թվականի ընթացքում Հայաստանում գործող ապահովագրական որևէ ընկերությունից ձեռք եք բերել առողջության ապահովագրական փաթեթ կամ Հայաստանում գործող կրթական հաստատությունում կատարել եք ուսման վճար։

Ընդ որում, կրթական ծախսերը կարող են կատարված լինել ինչպես նախադպրոցական, այնպես էլ տարրական, հիմնական, միջնակարգ, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի համար։ 

Որքան է կազմում փոխհատուցումը

Առողջապահության գծով սոցիալական ծախսի առավելագույն չափը տարեկան 50.000 դրամ է, իսկ կրթության գծով՝ տարեկան առավելագույնը՝ 100.000 դրամ։

Անհրաժեշտ է հիշել, որ ձեր և ընտանիքի անդամների համար կատարված բոլոր ուղղություններով սոցիալական ծախսերի առավելագույն չափը չպետք է գերազանցի տարեկան 100.000 դրամը: Այսինքն՝ եթե դուք ուսման վճարի համար ստանաք 100.000 դրամ փոխհատուցում, ապա չեք կարող այլևս օգտվել առողջության ապահովագրական փաթեթի 50.000 դրամ փոխհատուցումից։ Երկու ուղղություններով փոխհատուցումից միաժամանակ կարող եք օգտվել, եթե դրանց հանրագումարը չգերազանցի 100.000 դրամը։ 

Ինչպես օգտվել փոխհատուցումից

Սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվելու համար անհրաժեշտ է ծառայություն մատուցողից, այսինքն՝ ապահովագրական ընկերությունից կամ կրթական հաստատությունից պարտադիր պահանջեք հաշվարկային փաստաթուղթ (ինվոյս)՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշ։ 

Իսկ այն դեպքում, երբ հայտարարատուն դուք եք, բայց սոցիալական ծախսը կատարում եք ձեր ընտանիքի անդամի համար, ապա պետք է ներկայացնեք նաև ընտանիքի անդամի անձը հաստատող փաստաթուղթը և հանրային ծառայության համարանիշը, ինչպես նաև ընտանիքի անդամ հանդիսանալու փաստը հիմնավորող փաստաթղթերը (ամուսնու դեպքում՝ ամուսնության վկայական, ծնողի դեպքում՝ ծնողի՝ անձը հաստատող փաստաթուղթ և հայտարարատուի ծննդյան վկայական, զավակի դեպքում՝ ծննդյան վկայական, որդեգրողի, որդեգրվածի դեպքում՝ որդեգրելու կամ որդեգրվելու համապատասխան հիմքը հաստատող փաստաթուղթ)։ 

Այնուհետև, եկամուտների տարեկան հայտարարագիրը ներկայացնելուց հետո, նույն համակարգի միջոցով, պետք է ներկայացնեք դիմում՝ փոխհատուցման գումարը միասնական հաշվից ստանալու համար։

 Եվ հիշեք, եթե 2025 թվականին դուք պետք է ներկայացնեք հայտարարագիր 2024 թվականի հաշվետու տարվա համար, և 2024 թվականի ընթացքում ձեռք եք բերել առողջության ապահովագրական փաթեթ կամ վճարել եք ուսման համար, սակայն չունեք հաշվարկային փաստաթուղթ, ապա սոցիալական ծախսը հիմնավորելու և փոխհատուցումը ստանալու համար՝ կարող եք տվյալ ապահովագրական ընկերությունից կամ կրթական հաստատությունից պահանջել հաշվարկային փաստաթուղթ։ 

Կարևոր է իմանալ սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվելու մի քանի առանձնահատկությունների մասին․ եթե հայտարարագիր ներկայացնող քաղաքացին սոցիալական փաթեթի շահառու է, ապա անձամբ չի կարող օգտվել առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցումից, փոխարենը կարող է օգտվել միայն ընտանիքի անդամների համար ապահովագրական փաթեթ ձեռք բերելու դեպքում։ 

Եթե հայտարարագիր ներկայացնող քաղաքացին օգտվում է հիփոթեքային վարկի կամ ուսման վարձի կամ շահաբաժնի մասով եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից, ապա սոցիալական ծախսի փոխհատուցում կկատարվի այն դեպքում, երբ հաշվետու տարվա համար հաշվարկված և (կամ) վճարված (այդ թվում՝ հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարների և Հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում ֆիզիկական անձին վերադարձված եկամտային հարկի գումարների միջև առկա է դրական տարբերության»,- ասված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

ՈՒՂԻՂ․ Լիպարիտ Դրմեյանը պատասխանում է Փաշինյանի մեղադրանքներին
Ֆրանսիան ուժեղացրել է Իսպանիայի հետ սահմանային վերահսկողությունը
Սուդանում ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն 24 խաղաղ բնակիչ
Խուզարկություններ՝ Նարեկ Կարապետյանի առանձնատանը. Դուրովը կոշտ պատասխան է տվել Մոսկվային
EFE. Սեուտա հասնելու փորձի ժամանակ մահացած միգրանտների թիվը հասել է 24-ի
Բարի՛ երթ, սիրելի՛ շրջանավարտներ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը (լուսանկարներ)
Թրամփի դիմանկարով ամերիկյան հուշանվեր-անձնագրերը հասանելի կլինեն օգոստոսին
Թրամփը կանխատեսել է խնդիրներ Եվրոպայի համար, եթե վերջինս դադարի լինել նրա ընկերը
Լարվածություն կար, բայց ոչ թե նրանից որ թշնամի երկիր էր և այլն, այլ պատասխանատվության զգացում էր
Մեծ հաշվով, ես իմ թիմին նախապատրաստել էի խորքային ծրագրային պայքարի, որը ցավոք չստացվեց ու ամենևին՝ ոչ մեր մեղքով. Գագիկ Ծառուկյանի ուղերձը
Լարվածություն կար, բայց ոչ թե նրանից որ թշնամի երկիր էր և այլն, այլ պատասխանատվության զգացում էր
Ձեռքիս վնասվածքը թույլ չտվեց, որ մինչև վերջ առաջ գնամ. Ըմբշամարտիկը՝ ադրբեջանցու հետ գոտեմարտի մասին
Մարզիչը խոսել է Բաքվում կայացած ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության մասին
«Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչը փոխվել է վերջին պահին. 1 տարում 27 մահ ՀՀ բանտերում
Նարեկ Կարապետյանի տնից ոչինչ չեն տարել, չէին էլ կարող տանել, իրենք էլ չգիտեն՝ ինչ են փնտրում
Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար նոր թշնամի է ստեղծում. Նարեկ Կարապետյան
ՈՒՂԻՂ․ Իրավապահները խուզարկում են Նարեկ Կարապետյանի տունը
Քամալա Հարիսը տուն է գնել Մալիբուի սպիտակամորթների թաղամասում
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել է

Լրացուցիչ նորություններ

...

Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հուլիսի 31-ի դրությամբ

Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր

Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հուլիսի 27-ի դրությամբ

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 26-ին

Հայկական մեռնող տնտեսությունն ու դրա հետևանքները․ տնտեսագետի մեկնաբանությունը

Ռուբլին էժանացել է. տարադրամի փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ

Brent-ն էժանացել է

Տարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հուլիսի 22-ի դրությամբ

Ո՞ր երկրներն են ամենից շատ ծախսում կրթության վրա

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 17-ին

Իրանը չի ծրագրում այս պահին բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ․ Էսմայիլ Բաղայի

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 12-ին

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 5-ին

Ծաղկի, լոլիկի, ծիրանի արտահանման խնդիր ունի՞ Հայաստանը. պարզաբանում է Պապոյանը

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հունիսի 21-ին

Հայաստանից Վրաստան ծաղիկների ներմուծումը մայիսին հասել է պատմական առավելագույնի

Տարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հունիսի 19-ի դրությամբ

Տաշիրում պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Ռուսաստանի շուկան կորցնելու դեպքում Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ողջ արտահանումից