Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՀՀ քաղաքացին շատ է աշխատելու, շատ չի վաստակելու, սակայն ստիպված շատ ծախսելու է. Էլինար Վարդանյան


Երեկ  բարձրացրած հարկերի դեմ բողոքում էին ոսկու շուկայի աշխատակիցները։ Առաջիկայում կտեսնենք բողոքի դուրս եկած նոր խմբեր։ Վստահ եմ, սրանով պրոցեսը չի սահմանափակվելու։ Գրեթե մեկ տարի առաջ  զգուշացնում էի, որ քաղաքացու բարեկեցության խոստումներով իշխանության եկածները սկսել են քաղաքացուն «քերելու» քաղաքականություն,  և առաջիկայում նոր հնարքների են դիմելու, նոր աճպարարություններ են անելու բյուջեն համալրելու համար։ Եվ այդ ծանրությունն իր ուսերին զգալու է ՀՀ քաղաքացին։

Այս մասին գրել է  ԱԺ պատգամավոր, Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը:

«Լավ ապրելու գավառական բանաձևը՝ շատ վաստակել, շատ ծախսել, այս դեպքում այլ կերպ է  գործելու։

ՀՀ քաղաքացին շատ է աշխատելու, շատ չի վաստակելու, սակայն ստիպված շատ ծախսելու է։

Առաջիկայում համառ ու համբերատար ոլորտ առ ոլորտ կանդրադառնամ ՀՀ քաղաքացու համար լրացուցիչ բեռ ստեղծող հարկային պարտավորություններին և հնարավոր փոփոխություններին։

Այսօր՝  նոտարական, փաստաբանական, իրավաբանական և հաշվապահական ծառայությունների ընդհանուր հարկման դաշտ տեղափոխելու հետևանքով քաղաքացու համար ստեղծվող բեռին։

-2025թ. հունվարի 1-ից նոտարական և փաստաբանական ծառայությունները մինչև 2024թ սեպտեմբեր 5 տոկոս, իսկ սեպտեմբերից 10 տոկոս շրջհարկի փոխարեն դարձել են գրեթե 38 տոկոս։

Արդյունքում, մոտավոր հաշվարկներով փաստաբանական ծառայությունները թանկանալու են կամ արդեն թանկացել են գրեթե 40 տոկոսով։ Այս փոփոխությունների ծանրությունը յուրաքանչյուր տարի կրելու է շուրջ 200,000 քաղաքացի։ Ամեն տարի դատարան մուտք է արվում շուրջ 190-200 հազար գործ։

Ավելին, փաստաբանները լուրջ խնդրի առջև են կանգնել անվճար փաստաբանական ծառայություններ մատուցելու հարցում։ Բազմաթիվ փաստաբաններ արդեն իսկ հանդես են եկել հայտարարություններով, որ 2025թ. այլևս չեն կարողանալու անվճար օգնել քաղաքացիներին։ Շղթայաբար ծանրաբեռնվելու է Հանրային պաշտպանի գրասենյակը։

Կա մեկ այլ, ավելի վատ ճանապարհ՝ մինչ այս պահը «սպիտակով» ծառայություն մատուցողները պայմանավորվելու են ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների հետ և հաջորդ տարի գումարի մեծ մասը ստանալու են կանխիկ /սևով/։

-Իրավական ակտերի նախագծերի միասնական e-draft.am կայքում տեղադրված է կառավարության որոշման նախագիծը, որտեղ վերանայվում են նոտարական ծառայությունների արժեքները։ Ծառայությունների արժեքը թանկանում է գրեթե կրկնակի։ Օրինակ՝ անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերը առաջին հերթի ժառանգների համար 5-7 հազարի փոխարեն դառնում է 10-15 հազար։ Սրան իհարկե ավելանում է պետական տուրքը։ Ժառանգության իրավունքի վկայագրի համար առաջին հերթի ժառանգները 1-2 միավորի դեպքում կվճարեն 10-15 հազար՝ նախկին 3-5 հազարի փոխարեն։

Կրկին չմոռանանք ավելացնել պետական տուրքը։ Այս թանկացումները յուրաքանչյուր տարի, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, վերաբերելու է շուրջ 1 միլիոն քաղաքացու։Արդարացի լինելու համար, սակայն պետք է նշել, որ առանց այս փոփոխությունների նոտարական գրասենյակներից շատերը փակման վտանգի տակ կլինեին։

Օրինակ մարզերում տարեկան ընդամենը մի քանի տասնյակ գործարք անող նոտարական գրասենյակները պարզապես չեն կարող աշխատել այդպիսի բարձր հարկերի պայմաններում։

-Հուլիսի 1-ից իրենց ծառայությունների արժեքը կվերանայեն նաև հաշվապահական և իրավաբանական ծառայություններ մատուցողները։

Այնպես որ սիրելի հայրենակիցներ, դուք կարող եք շատ աշխատել, միգուցե նաև շատ վաստակել, բայց ծախսելու եք շատ ավելի շատ, և այնպես չէ, որ լավ եք ապրելու»,- գրել է Վարդանյանը:

Լրահոս

Բոլոր պաշտոնյաներին կոչ եմ անում՝ շատ ավելի զգայուն լինեն իրենց արտահայտություններում. ՄԻՊ
ՌԴ-ի թիկունքում ոչինչ չենք անի. Ղազախստանի ԱԳ նախարարի հետ կարող է քննարկվի երկաթուղու հարցը
Հո բոլորիս կալանքի չեն տանելու, ինձ էլ են հարցնում՝ չես վախենո՞ւմ. Սարդարյան
Կարևոր
ՌԴ նախագահի հետ հանդիպումը ծրագրում ենք նաև հունիսի 2-րդ կեսին. Փաշինյանը՝ մոսկովյան այցի մասին
Դավիթը գլխացավեր, գանգատներ ունի, Դավիթը լավ չի, ժողովուրդ. Լուսինե Մարտիրոսյան
Նամակ՝ դատախազին. «Վերացրե՛ք Դավիթի կալանքը, նա պիտի շարունակի կրթությունը»
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան
Ոնց որ մսիցդ պոկած լինի, ճանապարհները սիրուն սարքում են, մեկ էլ տեսնում ես մի տեղ կտրել են. Փաշինյան
Ճանապարհների եզրերին ավազի շերտ է գոյացել, մի հարցը լուծեցինք, ստացանք երեք նոր հարց. Փաշինյան
172 մլն դրամ՝ Հրազդանի կիրճում հանգստի գոտի կառուցելու համար
ՈՒՂԻՂ․ անհապաղ ազատ արձակել Դավիթին. բողոքի ակցիա
Թրամփը հայտարարել է, որ եթե գործարքի պայմանները չկատարվեն, հրետակոծությունը կլինի ավելի ինտենսիվ և ավելի դաժան
ՈւՂԻՂ․ Կառավարության նիստ
Լիբանանի վարչապետը ապրիլի 9-ը հայտարարել է սգո օր՝ ի հիշատակ Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվածների
Սթարմերը Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ քննարկել է պաշտպանական համագործակցության խորացումը
Եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... վախեցած. «Փաստ»
Դատարկ տներ, կորած սուբսիդիաներ. «Փաստ»
«Հրապարակ»․ Որքա՞ն գումարով է ՔՊ-ն վարձակալել մարզահամերգային համալիրը
«Հրապարակ»․ Պարեկներին հրահանգ է իջեցվել
«Հրապարակ»․ Մարզպետները գործի են անցել

Լրացուցիչ նորություններ

...

Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է՝ չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները․ Գառնիկ Դանիելյան

Իշխան Սաղաթելյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել Սուրբ Զատիկը

Իրանի այս երկու ուղղություններն էլ այժմ աշխատում են. Վարդան Ոսկանյան

Կարևոր հաղթանակ Հայաստանում սպանված չեչեն աղջկա` Այշատ Բեյմուրադովայի գործով. Նարեկ Ալոյան

18 տարեկան «երեխան» «Վերջին զանգը» կնշի Արմավիր ՔԿՀ-ում. Գարիկ Սարգսյան

ԱՄՆ նախագահը կարող է ամեն օր հայտարարել, որ արդեն հաղթել է Իրանին, բայց նավթային շոշափելի գումարները հոսում են հենց Թեհրան․ Վարդան Ոսկանյան

Ուղևորը ներկայացել է ԱԱԾ ծառայող ու ասել՝ Փաշինյանի հասցեին հնչեցված խոսքերի համար պատասխան կտան

Նա, ով պատրաստ կլինի կրել Չարչարանաց խաչելության ճանապարհը, նա էլ կհասնի Հարության հաղթանակին. Բագրատ Սրբազան

Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը․ Ռոման Երիցյան

Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Հերի՛ք է ստեղ, մանիպուլացնեք ժողովրդին. Լիա Սարգսյան

Աչքներս լույս․ իսրայելցի գեներալը ամբողջ թիմով գալիս է «Հայաստանին ծառայելու»․ Արմեն Այվազյան (տեսանյութ)

Միշտ մտածել եմ, որ մի բարակ գիծ կա, որը գոնե Արմինե Օհանյանի դեպքում Նիկոլը չի հատի․ Նաիրա Զոհրաբյան

Խորին ցավակցություններս ընտանիքին և հարազատներին

Կյանքը շատ-շատ սիրող պապաս․ Նինա Տիտանյանը՝ հոր կորստից հետո գրառում է արել

Այն ուժերը, որոնք կարծում են՝ Նիկոլի ընտրության պարագայում Հայաստանին սպառնում է Ղարաբաղի ճակատագիրը, պետք է միավորվեն․ Առաքել Սեմիրջյան

Մի մոռացեք, որ Վազգենը 120 օր կալանքի տակ է․ Նաիրա Զոհրաբյան

Իրանի նպատակը ոչ թե պատերազմի դադարեցումն է, այլ պատերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պատերազմը․ իրանագետ

Իրանը կարծես թե մտադիր չէ կրկնել 2025 թվականի 12-օրյա պատերազմի պատմությունը․ Հակոբ Բադալյան

Թող Աստված բազմապատիկ վերադարձնի ձեզ ձեր բարությունը. Հրուշ Մնոյանի հուզիչ ուղերձը