Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ամոթի վերջը․․․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան


Ամոթի վերջը (մի անանուն, հին ու մոռացված ավանդազրույց)Ամոթը ծնվեց դրախտում։

Ամոթի ծնունդը սպասված չէր։ Նա անցանկալի ծնունդ էր։ Նա ընդամենը ծնվեց ծնողների մեղքի պատճառով։ Դրախտի Տերը Ամոթի ծնողներին պատվիրել էր դրախտում մնալու դիմաց հնազանդ լինել իրեն: Բայց Ամոթի ծնողները խախտեցին պայմանը. նրանք մտածեցին խաբել դրախտի Տիրոջը և բազմել Նրա աթոռին։

Երբ անհնազանդությունն ու խաբեությունը բացահայտվեց, ահա այդ ժամանակ ծնվեց Ամոթը։ Այդ օրվանից Ամոթը հայտնվեց բոլոր այն վայրերում, որտեղ կա մեղքի զգացում։

Ամոթի ծնունդից հետո շատ ու տարբեր մարդիկ եկան աշխարհ։ Նրանցից ոմանք ասացին, թե Ամոթը պիտի ծնվի Աստծուն ուրացող մարդկանց հոգիներում: Եվ Ամոթը հուսախաբ չէր անում, ամեն անգամ նա կայծակնային արագությամբ հայտնվում էր բոլոր այն տեղերում, ուր մերժում էին Աստծուն։ Աստծուն ուրացողները խիստ անհյուրընկալ էին նաև Ամոթի հանդեպ։ Նրանք վռնդում էին Ամոթին և ամեն կերպ փորձում խեղդել ու ոչնչացնել նրան։ Այս մարդիկ վարվում էին Ամոթի ծնողների նման և ուզում էին դառնալ դրախտի Տիրոջ պես, բազմել Նրա աթոռին։Աշխարհում ապրող ուրիշ մարդիկ էլ կային, որոնք ասում էին, թե Ամոթն անպայման պիտի այցելի այն վայրեր, ուր ուժն ու գեղեցկությունը մերժված են։ Ամոթը, թեև այդքան համաձայն չլինելով այդպես հայտարարող մարդկանց հետ, այնուամենայնիվ, շրջում էր նաև այդ կողմերում, և նրա ներկայությունից սթափված՝ մարդիկ ջանադրաբար մարզում ու ամրացնում էին իրենց մկանները։

Նրանք նաև թանկարժեք ու անուշահոտ յուղերով և հազվագյուտ քսուքներով օծում էին մարմինները, հարդարում ու գունազարդում դեմքերը։ Այս մարդիկ Ամոթի վախից՝ առանձնակի ուշադրությամբ հետևում էին նաև բնության երևույթներին՝ փորձելով բացահայտել ներդաշնակությունները ու բնության գեղեցկությունները։

Իսկ եթե անգամ այս մարդկանց մեջ լինում էին որոշներ, որ ոչինչ չէին հասկանում այդ ամենից, նրանք էլ էին ջանադրաբար ձևացնում, թե գեղագետ են՝ միայն թե չհայտնվեին Ամոթի խիստ հայացքի տակ։Ժամանակներ անցան…Աշխարհ եկան բոլորովին նոր մարդիկ։

Նրանք տեսքով նման էին նախորդ մարդկանց, բայց որքան նման, նույնքան և տարբեր էին նրանք.նրանց հոգիները սինթետիկ էին, սիրտը՝ արյան փոխարեն քացախանման մի հեղուկ էր արտամղում դեպի անոթներ՝ նույնքան սուր հոտով, իսկ մարմնի փոխարեն քրտնում էին նրանց աչքերի բիբերը։Ահա այս մարդիկ դարձան Ամոթի իսկական ու ոխերիմ թշնամիները։

Նրանք ոչ միայն կռվում էին Ամոթի դեմ, այլ ուղղակի ժխտում էին նրա գոյությունը և հայտարարում, թե Ամոթը բնավ չի էլ ծնվել։ Դրա փոխարեն նրանք մոգերի ու աստղագուշակների օգնությամբ աշխարհ բերեցին ուրիշ ծնունդներ, որոնց անվանեցին Իրավունք , Ազատություն ու նաև Համարձակություն :

Սրանց անխիղճ շահագործումից ծնվեցին Սանձարձակությունն ու Այլասերությունը։Եվ այդ օրվանից մինչև այսօր Ամոթի փոխարեն Սանձարձակութունն ու Այլասերությունը Ազատության, Իրավունքի ու Համարձակության շորերը հագած պտտվում են գյուղերում ու քաղաքներում, հաղթահանդեսներ անում հրապարակներում և խժռում Ամոթից մնացած վերջին պատառները։

Ահա այսպես այս նոր մարդիկ սկսեցին մի հատուկ ոգևորությամբ պարծենալ այն բաներով, որոնց համար նորմալ մարդիկ կամաչեին ու... կլռեին:

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի տելեգրամյան ալիքից 

Լրահոս

Փաշինյանի նոր ռեկորդը. ամանորյա ուղերձում հայտարարեց՝ ՀՀ-ն մերը չի եղել, իր շնորհիվ է մերը դարձել. Սաղաթելյան (տեսանյութ)
Իրանի իշխանությունները Թրամփին կոչ են արել չմիջամտել երկրի ներքին գործերին
Իրանում բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Գիշերը և առավոտյան հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց
Մանրամասներ` Չաղ Ռուստամի հոր մահվան դեպքից
Զելենսկին իր աշխատակազմի ղեկավար է նշանակել Ուկրաինայի հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովին
Կարևոր
Հնչել էր 12 կրակոց, որից 3-ը կպել էր Ռուստամ Ստեփանյանի հորը. մանրամասներ
Ամրագոտին վթարների ողբերգական ելքերը կանխելու լավագույն միջոցներից է. ՆԳՆ
Իրանի ժողովուրդը լավ ծանոթ է «փրկության» ամերիկյան փորձին․ Իրանի Գերագույն առաջնորդի խորհրդական
Երևան-Երասխ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. 4 տուժած հոսպիտալացվել է
Զգուշացում. հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց
Լարսը փակ է, հարյուրավոր մեքենաներ խցանման մեջ են
Ֆրանսիայում Նոր տարվա գիշերը այրվել է 1173 մեքենա
«Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել Մարոկկոյի ֆուտբոլի հավաքականի պաշտպանի հետ
Մահացել է գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի քույրը
Եթե Իրանը սպանի խաղաղ ցուցարարներին, ԱՄՆ-ն կգա նրանց օգնության․ Թրամփ
Ուկրաինային խնդիրներ են խոստացել
Թող որ 2026 թվականը վերադարձնի հայ ժողովրդին իր երազանքները և լի լինի հաղթանակներով․ Արման Վարդանյան (տեսանյութ)
Իրանի արևմտյան մասում ցուցարարներն այրել են Ղուրանը
Մենք խաղաղություն ենք կառուցում ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև՝ ժողովրդի հետ․ Հաջիև

Լրացուցիչ նորություններ

...

Starlink-ը 100-ից ավելի տերմինալներ կնվիրի հեռավոր համայնքների դպրոցներին՝ գերարագ ինտերնետ ապահովելու համար

Վստահ եմ՝ գալիք 2026 թվականը շրջադարձային է լինելու մեր երկրի և մեր ժողովրդի համար․ Վահագն Չախալյան

Սրբազանները Ամանորի գիշերը աղոթելու են մեր հայրենիքի և ժողովրդի համար. պատգամավոր

Պատմության գիրկը կանցնի փորձություններով լի 2025-ը՝ իր տխուր հետքը թողնելով ազնիվ ու հայրենասեր շատ մարդկանց հոգիներում․ Միքայել Սրբազան

2025-ը պատմական տարի էր մեր երկրի և յուրաքանչյուրիս համար. Վահե Հովհաննիսյան

Սուրբ Ծննդյան առաջնորդությամբ մուտք գործենք հաղթանակների ընթացքի մեջ․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)

Համախմբվենք համազգային գաղափարների շուրջ, կառչած մնանք մեր սուրբ եկեղեցուն․ Գուգարաց թեմի առաջնորդ

Նոր տարի եմ մտնում առանց ավելորդ մարդկանց, զգացմունքների և լարվածության․ Արմեն Աշոտյան

Ես մտահոգվելու որևէ խնդիր չունեմ. որքան ուզում եք ստուգեք և ուսումնասիրեք․ Իշխան Սաղաթելյան

Խունտան պարտավորվել է իրականացնել նոր զիջումներ Ադրբեջանին և Թուրքիային․ Արմեն Այվազյան

Եկեղեցին անհաղթահարելի է՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսով, և բոլոր հալածանքները անցողիկ են

Իշխել՝ նշանակում է ծառայել արդարությանը․ Իսահակ վարդապետ Պողոսյան

Անչափ կարևոր է, որ սահմանապահ գյուղերի փոքրիկ բնակիչները զգան մեր ամենօրյա հոգածությունը․ Գառնիկ Դանիելյան

Սուրենյանը հայտնել է, թե Երևանում տեղումները որքան կշարունակվեն

Իմ այս բանաստեղծությունը երգ է դարձել. վարչապետը բեմում նվագակցել է երաժիշտներին (տեսանյութ)

Չի կարելի մի ձեռքով մոմ վառել, խաչակնքվել, մյուսով՝ հարվածել Տիրոջ տան սուրբ դռանը

Դավիթ Իշխանյանը գերեվարված է Բաքվի իշխանությունների կողմից, Միքայել Սրբազանը` ՀՀ-ի․ Իշխան Սաղաթելյան

Անազատության մեջ հիվանդանոցում գտնվող Միքայել Սրբազանի ծննդյան օրը բազմաթիվ մարդիկ են հավաքվել բժշկակական կենտրոնի պատերի տակ, նրանք իրենց սերն ու աղոթքներն են հղում. Ալեքսանյան

Մեծ պատիվ է ինձ համար Միքայել Սրբազանի ժամանակակիցը լինելը․ Գառնիկ Դանիելյանը շնորհավորել է Միքայել Սրբազանին

Բաքուն այս փուլում չի ձգտում ինստիտուցիոնալ և կայուն խաղաղության․ քաղաքագետ