Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$669.65

BTC

$111166

ADA

$0.622699

ETH

$2766.58

SOL

$157.54

18 °

Yerevan

20 °

Moscow

34 °

Dubai

22 °

London

25 °

Beijing

16 °

Brussels

32 °

Rome

29 °

Madrid

BNB

$669.65

BTC

$111166

ADA

$0.622699

ETH

$2766.58

SOL

$157.54

18 °

Yerevan

20 °

Moscow

34 °

Dubai

22 °

London

25 °

Beijing

16 °

Brussels

32 °

Rome

29 °

Madrid

Կենտրոն վարչական շրջանի պաշտոնատար անձինք խոշոր չափերով կաշառք են ստացել


Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ստորաբաժանումներից մեկի պետ Ա. Ա.-ն, իր տեղակալի և նույն ստորաբաժանման աշխատակից Հ. Ս.-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, կաշառք տվողի օգտին գործողություններ կատարելու համար ստացել են խոշոր չափերի կաշառք:

Կոմիտեից մանրամասնում են, նախաքննությամբ հիմնավորվել է, որ հիշյալ պաշտոնատար անձինք Ա. Շ.-ին Կենտրոն վարչական շրջանի տարբեր վայրերում բացօթյա առևտրով զբաղվելու թույլտվություն տրամադրելու գործընթացն առանց խոչընդոտների կազմակերպելու, այն է՝ Ա. Շ.-ի նախընտրած վայրերում սրճեփ սարքերը տեղադրելուն և գործունեություն ծավալելու թույլտվություն տրամադրելու համար նրանից պահանջել են խոշոր չափի՝ ընդհանուր՝ 2700 ԱՄՆ դոլար կաշառք, ինչին վերջինս տվել է իր համաձայնությունը:

Պայմանավորվածության համաձայն՝ Ա. Շ.-ն 2024 թվականի հուլիսի 28-ին Հ. Ս.-ին փոխանցել է 2700 ԱՄՆ դոլար կաշառք, որն էլ վերը նշված պաշտոնատար անձինք հաջորդ օրը աշխատավայրում բաժանել են միմյանց միջև:

Խոշոր չափերով կաշառք ստանալու համար Կենտրոն վարչական շրջանի երեք պաշտոնատար անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

Վերջիններիս կաշառք տալու համար Ա. Շ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով:

Բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Հուլիսի 10-ին և 11-ին գազ չի լինի՝ հանրապետության տասնյակ հասցեներում
«Հպարտ եմ, որ երակներովս քո արյունն է հոսում»․ կրտսեր Սոֆի Դևոյանը շնորհավորել է տատիկի 76-ամյակը
Իշխանության քաղաքական տեռորի ալիքը բարձրացավ Էրդողանի ու Ալիևի հետ հանդիպումների արանքում. պատգամավոր
Էրդողանը չի բացառել Իմամօղլուի դատավարության հեռարձակման հնարավորությունը
Համատեղ ջանքերի շնորհիվ մեր երկրների համագործակցությունն առավել կամրապնդվի․ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նախագահին
ԱՄՆ-ը շատ մոտ է Գազայում հրադադարի վերաբերյալ համաձայնության գալուն. Թրամփ
Հակաեկեղեցական արշավի շրջանակում Պետրոսը կարող է ավելի հեշտ լուծում գտնել
Եվրախորհրդարանը Վրաստանին կոչ է արել անցկացնել խորհրդարանի նոր ընտրություն
Սլովակիան արգելափակել է Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների փաթեթը
Օրբան․ Պուտինն ու Թրամփը պետք է հանդիպեն՝ Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համար
Պուտինն աշխատանքից ազատել է Ռուսաստանի փոխարտգործնախարարին
Բեյլը մտադիր է վերադառնալ ֆուտբոլ այլ կարգավիճակով
Սլովակիայի քաղաքական վերնախավն իր աջակցությունն է հայտնում Ամենայն Հայոց Կաթողիկոսին (տեսանյութ)
Կաթողիկոսը հեռանալու է, ծանր է լինելու․ եթե չհեռանա՝ այլ հնարավորություններ կան․ Բագրատյան (տեսանյութ)
Ռուսաստանն արտաքսում Մերձմոսկվայի ադրբեջանական սփյուռքի ղեկավար Էլշան Իբրահիմովին
Անչելոտին դատապարտվել է 1 տարվա ազատազրկման հարկերից խուսափելու համար
Թրամփը սպառնացել է ռմբակոծել Մոսկվան և Պեկինը (տեսանյութ)
«Սևան» ազգային պարկին կվերադարձվի 15 հազար քմ մակերեսով հողամաս (տեսանյութ)
ՔՊ-ի ոհմակի հարձակմանն են ենթարկվում մարդիկ, մեզնից էլ պահանջում՝ կա՛մ քայլ արեք, կա՛մ գնացեք ԱԺ-ից
Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր

Լրացուցիչ նորություններ

...

Հուլիսի 10-ին և 11-ին գազ չի լինի՝ հանրապետության տասնյակ հասցեներում

«Սևան» ազգային պարկին կվերադարձվի 15 հազար քմ մակերեսով հողամաս (տեսանյութ)

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր

Քաղաքացին Արավուս գյուղի վարչական տարածքում մեծ քանակությամբ զենք-զինամթերք էր թողել

Թոշակառուի տնամերձում հայտնաբերվել է կանեփի 276 ցողուն․ Մուշի համայնքային ոստիկանների բացահայտումը

Երեկ ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով տուժածների կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

Տեր Զաքարիա Ավետիսը դիմել է ԱԱԾ և ոստիկանության սպաներին

Երիտասարդները գողության պահին ձերբակալվել են

Գազ չի լինի հարյուրավոր հասցեներում՝ հուլիսի 9-ին, 10-ին և 11-ին

Շա՜տ մտածեցի Հայաստան գալու մասին, սակայն ձերբակալությունները չեն քաջալերում ինձ քայլերս ուղղելու դեպի հայրենիք. ամո՛թ է, հազա՜ր ամոթ. Արամ Ա կաթողիկոս

Ամուր պահեք կապը Եկեղեցու և հայրենիքի հետ. Վեհափառ Հայրապետ

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

Դավիթ Մանուչարյանը նոր պաշտոնի է նշանակվել

Ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ․ ՊՆ

Պապային ասել եմ՝ ուժեղ կլինես․ Արթուր Սարգսյանի տղան ՔԿ–ի դիմաց է (տեսանյութ)

Պապային ասել եմ՝ ուժեղ կլինես. Արթուր Սարգսյանի տղան ՔԿ-ի դիմաց է (տեսանյութ)

ԵՀԽ-ն խորը մտահոգություն է հայտնում ՀԱԵ-ի հետ կապված վերջին զարգացումների վերաբերյալ

83-ամյա քաղաքացին Երևանի քաղաքապետարանի դիմաց սպառնում է ինքնահրկիզվել

Նարեկ Կարապետյանին տեղափոխել են ոստիկանություն

Իրավապահները ներխուժել են ՀԷՑ-ի կենտրոնական գրասենյակ. աշխատակիցներին թույլ չեն տալիս մուտք գործել