Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Արցախը՝ «հակապետակա՞ն», թե՞ պետական առաջնահերթություն. իշխանության երկակի չափանիշները. «Ժողովուրդ»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունների մշակութային քաղաքականությունը վերջին տարիներին ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ տալիս։ Մի կողմից՝ պետական հաստատություններում Արցախի հիշատակումը, խորհրդանիշների ցուցադրումը կամ նրա մշակութային ժառանգության ներկայացումը դառնում են ճնշումների, անգամ պաշտոնանկությունների պատճառ, մյուս կողմից՝ նույն պետությունը պետական միջոցներով շարունակում է ֆինանսավորել Արցախի մշակույթի պահպանման ծրագրերը։

Սա պարզապես հակասություն չէ, այլ պետական քաղաքականության երկակիության հերթական դրսևորումն է։«Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանական շրջանակներում շարունակում է գերակշռել այն մոտեցումը, ըստ որի՝ պետական հիմնարկներում պետք է բացառվեն Արցախի պետականությանն ու խորհրդանիշներին առնչվող ցանկացած դրսևորումներ։ Սակայն պետական փաստաթղթերը բոլորովին այլ պատկեր են արձանագրում։Վերջին ամիսներին տեղի ունեցած մի շարք աղմկահարույց դեպքերն այդ հակասության ամենախոսուն օրինակներն են։

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Էդիտա Գզոյանի պաշտոնանկության շուրջ հանրային քննարկումների պատճառներից մեկը դարձավ այն, որ նա ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին նվիրել էր Արցախի մասին գիրք։ Սարդարապատի դպրոցի նախկին տնօրեն Կարինե Սմբատյանը հեռացվեց աշխատանքից, քանի որ հրաժարվել էր դպրոցից հեռացնել Արցախի դրոշը։ Իսկ Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում ցուցահանդեսի ժամանակ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը տաղավարից հեռացրեց աշակերտի պատրաստած Ստեփանակերտի «Մենք ենք մեր լեռները» («Տատիկ-պապիկ») հուշակոթողի ձեռագործ աշխատանքը։

Այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ պետական հաստատություններում Արցախի դրոշի, Արցախի պետականության կամ դրան առնչվող խորհրդանիշների ներկայացումը չի համապատասխանում պետության որդեգրած քաղաքականությանը։ Նրա ձևակերպմամբ՝ այլևս վերադարձ չի լինելու «Ղարաբաղյան շարժման» գաղափարախոսությանը։ Սակայն հենց այստեղ էլ առաջանում է ամենակարևոր հարցը։«Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել։ Եթե պետական հիմնարկներում Արցախի մշակութային ժառանգության ներկայացումը համարվում է անընդունելի, ապա ինչպե՞ս է ստացվում, որ նույն Հայաստանի Հանրապետությունը՝ ԿԳՄՍ նախարարության միջոցով, 2023-2027 թվականների մշակութային ռազմավարության շրջանակում պետական միջոցներ է հատկացնում «Արցախի մշակույթի պահպանման կենտրոն» հասարակական կազմակերպությանը։

Այս մասին հիշեցնում է նաև կազմակերպության տնօրեն Ապրես Մարգարյանը՝ նշելով, որ ՀՀ կառավարության հաստատած 2023-2027 թվականների մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման ռազմավարությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի մշակութային իրավունքների պաշտպանությունը, ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումը, գույքագրումն ու սերունդներին փոխանցումը ճանաչվել են պետական առաջնահերթություն։Այսպիսով, ստացվում է ակնհայտ իրարամերժ իրավիճակ. նույն պետությունը մի ձեռքով ֆինանսավորում է Արցախի մշակույթի պահպանությունը, իսկ մյուս ձեռքով պատժում է մարդկանց՝ հենց այդ մշակութային ժառանգությունը ներկայացնելու կամ դրա խորհրդանիշները պահպանելու համար։Եթե Արցախի մշակույթի պահպանումը պետական առաջնահերթություն է, ապա ինչո՞ւ են այդ թեմայով նախաձեռնությունները պետական հաստատություններում արժանանում պատժի։ Իսկ եթե դրանք հակասում են պետական քաղաքականությանը, ապա ինչո՞ւ է պետությունը շարունակում ֆինանսավորել դրանք պետական բյուջեից, այսինքն՝ հարկատուների միջոցներով։

Այս հարցերը մինչ օրս պատասխան չեն ստացել։ Պետական քաղաքականությունը չի կարող հիմնված լինել երկակի չափանիշների վրա։ Այն չի կարող միաժամանակ խրախուսել և պատժել նույն երևույթը՝ կախված նրանից, թե որտեղ և ում կողմից է այն դրսևորվում։ Նման գործելաոճը ոչ միայն ստեղծում է իրավական և քաղաքական անորոշություն, այլև խարխլում է հանրային վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ։Արցախի մշակութային ժառանգությունը քաղաքական ճաշակի կամ պահի թելադրանքի հարց չէ։ Այն հայկական մշակութային ժառանգության անբաժանելի մասն է, որի պահպանությունը Հայաստանի Հանրապետությունն իր իսկ ռազմավարական փաստաթղթերով ճանաչել է պետական առաջնահերթություն։ Հետևաբար, իշխանությունները պարտավոր են վերջապես հստակեցնել, թե որն է իրական պետական քաղաքականությունը՝ Արցախի մշակույթի պահպանո՞ւմը, թե՞, ընդհակառակը, դրա խորհրդանիշների և դրսևորումների սահմանափակումը։Եվ այս ամենի ֆոնին չպետք է անտեսել ևս մեկ կարևոր հանգամանք։

Մինչ Հայաստանի իշխանությունները շարունակում են հակասական ազդակներ փոխանցել սեփական հասարակությանը, Ադրբեջանը օկուպացված Արցախում հետևողականորեն ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը։ Տարբեր միջազգային և մասնագիտական գնահատականների համաձայն՝ ավերվել կամ լրջորեն վնասվել են եկեղեցիներ, հարյուրավոր և նույնիսկ հազարից ավելի պատմամշակութային հուշարձաններ, իսկ մի շարք բնակավայրեր հիմնահատակ վերացվել են։Այս պայմաններում առավել անհասկանալի է դառնում, թե ինչու է հայկական մշակութային ինքնության պահպանման հարցը Հայաստանի ներսում երբեմն ընկալվում ոչ թե որպես պետական առաջնահերթություն, այլ որպես խնդրահարույց կամ անցանկալի երևույթ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


Լրահոս

Թրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYT
160 մետրանոց աստերոիդն ու միջուկային պայթյունը․ ինչ են պարզել գիտնականները
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
AI-ը բացահայտել է մոռացված նավահանգիստներ և դարավոր առևտրային ուղիներ
Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում
Թրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը Վաշինգտոնից
Թուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանը
Գերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումների
Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
Վիրուսային դարձած կադրեր Փարիզից․ կինը խանութից հագուստ է գողացել, ամուսինը՝ վերադարձրել
Building Armenia’s First SDG-Aware Schools: Thomasian Foundation and House of Mosaic Partnership
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմին
Ինչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներով
Իսկ հիմա տեսեք քաղաքական հետապնդումը․ վարչապետը նոր փաստաթուղթ է հրապարակել
Տիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրները
Կատարը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու շուրջ բանակցությունների շարունակման մասին
Շվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ
Կարևոր
Ամպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթին
Շվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ
10-ամսական աղջնակ է մահացել. Թրամփը Զելենսկուն հորդորում է զիջումների գնալ Դոնբասում

Լրացուցիչ նորություններ

...

Թրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYT

Թուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանը

Գերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումների

Կատարը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու շուրջ բանակցությունների շարունակման մասին

Ֆրանսիայի Բորդո քաղաքում անչափահասների համար պարետային ժամ է սահմանվել

Axios-ը հաղորդել է Ուիթկոֆի՝ Զելենսկու հետ հանդիպումից հետո ՌԴ այցելելու ծրագրի մասին

Թրամփ. ԱՄՆ-ը չի մոռանա ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից Իրանի հետ հակամարտության հարցում օգնելուց հրաժարվելը

Reuters. Ուիթքոֆը և Քուշները Ուկրաինայի հարցով բանակցություններ կանցկացնեն Նորվեգիայում

Reuters․ Անկարգությունների պատճառով զորքեր կուղարկվեն Միլան

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը այլևս չի ցանկանում աջակցել Կանադային, Մեքսիկային և Եվրոպային

Ռուսաստանը և Իրանը քննարկել են ԵԱՏՄ-ի հետ Թեհրանի համագործակցությունը

Մակրոնը ցուցարարների պահանջներն արդարացի է համարել

Իլոն Մասկը խոստացել է ԱՄՆ-ի յուրաքանչյուր երեխայի SpaceX-ի մեկական բաժնետոմս նվիրել

ՆԱՏՕ-ն սկսել է իր հակաօդային պաշտպանության համակարգի լայնածավալ վերափոխումը. ԶԼՄ-ներ

Ուկրաինայում կարգավորումն անհնար է առանց Կիևի ներկայացուցիչների մասնակցության. Պեսկով

«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան

ԱՄՆ-ն Կենտրոնական Ասիա է գալիս երկարաժամկետ համագործակցության համար. Ռուբիո

Ֆրանսիայի մի շարք քաղաքներում մասնակի պարետային ժամ է սահմանվել

Միլանում տեղի ունեցած անկարգություններից հետո 32 մարդ է ձերբակալվել

Կատարը կուժեղացնի իր օբյեկտների պաշտպանությունը Իրանի հարվածներից հետո