Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ԵՄ շուկայի «բաց դռները»՝ միայն հայտարարություններո՞վ. արտահանողները դժգոհում են նոր խոչընդոտներից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական սահմանափակումներից հետո Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ ժամանակն է դիվերսիֆիկացնել արտահանման ուղղությունները և ավելի ակտիվ մուտք գործել եվրոպական շուկաներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամները պարբերաբար հայտարարում են, որ Եվրոպական միությունը բացել է իր դռները հայկական արտադրողների և գործարարների առաջ, արտոնյալ պայմաններ է ստեղծել, իսկ Հայաստանը պետք է օգտվի այդ հնարավորությունից։Սակայն, ինչպես պարզվում է, իրական պատկերն այնքան էլ չի համապատասխանում պաշտոնական հայտարարություններին։

«Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ-ից արտահանմամբ զբաղվող, միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող գործարարներն ու տրանսպորտային ոլորտի ներկայացուցիչները դժգոհել են, որ եվրոպական ուղղությամբ բեռների տեղափոխման գործընթացում շարունակում են բախվել լուրջ վարչարարական և մաքսային խոչընդոտների, որոնք էապես մեծացնում են թե՛ ժամանակային, թե՛ ֆինանսական ծախսերը։

Մասնավորապես, մեր զրուցակիցների փոխանցմամբ, Հայաստանից Եվրոպական միության անդամ երկրներ արտահանվող ապրանքները սահմանային անցակետերում միանգամից չեն բաց թողնվում։ Բեռնատարները ենթարկվում են երկարատև ստուգումների, կապարակնքվում են, օրերով մնում մաքսային տերմինալներում, իրականացվում են լրացուցիչ զննություններ ու վարչարարական ընթացակարգեր։Այս իրավիճակը հատկապես ծանր հետևանքներ է ունենում գյուղատնտեսական և արագ փչացող ապրանքների արտահանման դեպքում։ Մինչ ապրանքը սպասում է սահմանային ձևակերպումների ավարտին, գործարարները կրում են լրացուցիչ վնասներ՝ թե՛ ապրանքի որակի վատթարացման, թե՛ ժամկետների խախտման պատճառով։

Խնդիրը միայն դրանով չի սահմանափակվում։ Քանի դեռ բեռնատարները կանգնած են մաքսային տերմինալներում, փոխադրող ընկերությունները վճարում են կայանման և սպասարկման լրացուցիչ վարձավճարներ։ Արդյունքում հայկական արտադրանքի ինքնարժեքը բարձրանում է, իսկ եվրոպական շուկայում այն դառնում է ավելի քիչ մրցունակ։Փաստորեն, այն ճանապարհը, որը քաղաքական մակարդակով ներկայացվում է որպես նոր տնտեսական հնարավորություն, գործարարների համար վերածվում է լրացուցիչ ծախսերի և ժամանակի կորստի։Հատկանշական է, որ այս խնդրի գոյությունը երեկ անուղղակիորեն հաստատեց նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ կառավարության նիստի ընթացքում հայտարարելով.

«Մեր բեռնափոխադրողները չեն ուզում գործ ունենալ եվրոպական սահմանի հետ․ կապարակնիքների հարցը չի լուծվել»։Փոխվարչապետի այս հայտարարությունը փաստացի վկայում է, որ խնդիրը հայտնի է նաև կառավարությանը։ Սակայն մինչ օրս գործարարները որևէ գործնական լուծում չեն տեսնում։

Ստացվում է, որ Ռուսաստանի շուկայում առաջացած դժվարություններից հետո իշխանությունները փորձում են վերաուղղել Հայաստանի գյուղմթերքի և տարբեր արտադրատեսակների արտահանումը դեպի Եվրոպական միություն։ Սակայն գործնականում արտահանողները բախվում են այնպիսի խոչընդոտների, որոնք եվրոպական ուղղությունը դարձնում են ոչ միայն ավելի թանկ, այլև ավելի ռիսկային։Այս իրավիճակում բազմաթիվ գործարարներ արդեն հարց են բարձրացնում՝ որքանո՞վ է իրատեսական խոսել արտահանման դիվերսիֆիկացման մասին, եթե ճանապարհին առկա վարչարարական և մաքսային խնդիրները չեն հաղթահարվում։

Որովհետև, որքան էլ քաղաքական մակարդակում հայտարարվի, որ Եվրոպան բացել է իր դռները հայկական բիզնեսի առաջ, եթե յուրաքանչյուր բեռնափոխադրում վերածվում է օրերով ձգվող ստուգումների, լրացուցիչ վճարների և ապրանքի վնասման ռիսկի, ապա նման պայմաններում եվրոպական շուկան դժվար թե դիտվի որպես գրավիչ և շահավետ ուղղություն հայ արտադրողների համար։Փաստորեն, արտահանման աշխարհագրությունը փոխելու քաղաքական հայտարարություններից մինչև իրական տնտեսական արդյունք դեռևս բավական երկար ճանապարհ կա անցնելու։ Իսկ մինչ այդ, այդ ճանապարհի գինը վճարում են հենց հայկական արտադրողներն ու բեռնափոխադրողները՝ կորցնելով ժամանակ, գումար և մրցունակություն»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


Լրահոս

Brent նավթի գինը բարձրացել է՝ մեկ բարելը մինչև 91,46 դոլար
Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի Պաշտպանական ազգային քոլեջի պատվիրակությանը
Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի և դպրության օրը
«Ժողովուրդ». Փաշինյանի քավորի պաշտոնը պետք է մնա ՔՊ-ին. ընդդիմադիրները՝ փաստի առաջ
«Իրավունք». Ուժեղների վիճակը մարզերում նախանձելի չէ. «Էդքան էլեկտորատ ունեին մարզերում, սաղին փակել տվին»
Կարևոր
Արսեն Աղաբաբյանն ազատ է արձակվել
«Փաստ». Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական
«Ժողովուրդ». Բիշքեկ մեկնելուց առաջ Ալեն Սիմոնյանը փորձում է «խմբագրել» Ռուսաստանի մասին իր խոսքերը
«Հրապարակ»․ ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ-երում ռեւանշի գնալ, համայնքապետերին վախեցրել են
Կարևոր
«Հրապարակ»․ ԱԱԾ-ի պադվալում տեղ են բացում․ նոր կալանավորումնե՞ր են սպասվում
Կարևոր
«Իրավունք». «Չլնեմ-չիմանամ». Ինչ է հրահանգել Փաշինյանը թիմակիցներին Բիշկեքից առաջ
Կարևոր
«Իրավունք». Ո՞ւմ են «կռիշավատ» անում ՔՊ–ականները Գյումրիում
«Փաստ». Աբովյանի ընտրությունների գլխավոր ինտրիգը. կառաջադրվի՞, արդյոք, Էդուարդ Բաբայանը
«Ժողովուրդ». Արցախի նախկին քննիչներն ու դատախազները թոշակի իրավունքի հարցում անորոշության մեջ են հայտնվել
«Ժողովուրդ». Առողջապահության համակարգում կադրային խառնաշփոթը չի ավարտվում
ՌԴ-ն պատրաստ է քննարկել Ադրբեջանի և Թուրքիայի սահմաններ տանող երկաթուղու վերականգնումը․ Միրզոյան
Առաջիկա օրերին Հայաստանը ապրանքներ կվաճառի Ադրբեջանին. Միրզոյան
ՀՀ-ին ասում են՝ ավելի շատ կվճարենք, եթե «հակառուսական ստրիպտիզը» լավ պարես. քաղաքագետ
Հրապարակվել է աշխարհի ամենահզոր անձնագրերի վարկանիշը․ ո՞ր տեղում է Հայաստանը
Ընդդիմադիր համայնքապետը ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործի շրջանակում

Լրացուցիչ նորություններ

...

«Ժողովուրդ». Փաշինյանի քավորի պաշտոնը պետք է մնա ՔՊ-ին. ընդդիմադիրները՝ փաստի առաջ

«Իրավունք». Ուժեղների վիճակը մարզերում նախանձելի չէ. «Էդքան էլեկտորատ ունեին մարզերում, սաղին փակել տվին»

«Փաստ». Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական

«Ժողովուրդ». Բիշքեկ մեկնելուց առաջ Ալեն Սիմոնյանը փորձում է «խմբագրել» Ռուսաստանի մասին իր խոսքերը

«Հրապարակ»․ ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ-երում ռեւանշի գնալ, համայնքապետերին վախեցրել են

«Հրապարակ»․ ԱԱԾ-ի պադվալում տեղ են բացում․ նոր կալանավորումնե՞ր են սպասվում

«Իրավունք». «Չլնեմ-չիմանամ». Ինչ է հրահանգել Փաշինյանը թիմակիցներին Բիշկեքից առաջ

«Իրավունք». Ո՞ւմ են «կռիշավատ» անում ՔՊ–ականները Գյումրիում

«Փաստ». Աբովյանի ընտրությունների գլխավոր ինտրիգը. կառաջադրվի՞, արդյոք, Էդուարդ Բաբայանը

«Ժողովուրդ». Արցախի նախկին քննիչներն ու դատախազները թոշակի իրավունքի հարցում անորոշության մեջ են հայտնվել

«Ժողովուրդ». Առողջապահության համակարգում կադրային խառնաշփոթը չի ավարտվում

ՊՆ-ում «վհուկների որսը» շարունակվում է․ բարձրաստիճան գեներալների պաշտոնանկություններ են սպասվում

Ալեն Սիմոնյանի հայտարարությունները համարում ենք սադրիչ․ Զախարովա

«Հրապարակ»․ Ինչպես է ՊՆ-ն ամեն կերպ խոչընդոտել ոչ յուրային ընկերության չնախատեսված հաղթանակը տենդերում

Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ»

«Հրապարակ»․ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին

«Հրապարակ»․ ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում

«Հրապարակ»․ Ճամբարափոխ համայնքապետը` ՔՊ-ի թեկնածու

«Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ»

Ադրբեջանցու ցնցող խոստովանությունը Հոկտեմբերի 27-ի մասին․ Կրկնվելու էր Հայաստանի սցենարը (տեսանյութ)