Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Պետք է խելամիտ արտաքին քաղաքականություն վարել, պատրաստվել վատագույն սցենարներին՝ հուսալով, որ կլինի լավագույնը». «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.Սիրիան այլևս առաջվանը չի լինի: Այնտեղ տիրող իրավիճակի հանդարտեցման մասին խոսելը դեռ վաղ է: Միայն որոշ ժամանակ հետո կարող ենք փաստել, թե որ պետությունն ինչ դիրք ու դեր է ունենալու այս երկրում:

Սիրիայում տեղի ունեցածը չի կարող անհետևանք մնալ ողջ Մերձավոր Արևելքի պարագայում: «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք Շահնազարյանն ասում է՝ Սիրիան իսկապես կարևոր նշանակություն ունի տարածաշրջանի համար, եթե չասենք՝ առանցքայիններից մեկն է: «Սիրիայի տարածքով անցնող կոմունիկացիաների համար պայքարը բավական վաղուց է տարվում:

Հիմա, ըստ էության, Սիրիայի մասնատման գործընթացի ականատեսն ենք լինում, և կարևոր է, թե դե ֆակտո մասնատման արդյունքում Մերձավորարևել յան հիմնական խաղացողներից ով ինչ կկարողանա ստանալ, առաջին հերթին խոսքը վերաբերում է Թուրքիային, Իսրայելին, Եգիպտոսին և նաև Իրանին: 

Տեսնենք, թե ուժերի ինչ վերաբաշխում և վերադասավորվածություն կլինի այստեղ, և, ըստ այդմ, հնարավոր կլինի դատել, թե տարածաշրջանը մոտավոր ինչ ուղղությամբ է զարգանալու: Հիմա արդեն կարելի է ենթադրել, որ Ասադի իշխանության անկումը մեծ պայմանավորվածության արդյունք էր: Կարծում եմ՝ այդ պայմանավորվածության մեջ բոլորն իրենց դերակատարումն ունեցել են՝ Թուրքիան, Իրանը, Իսրայելը, բոլորը կարողացել են այդ հարցի շուրջ պայմանավորվածության գալ:

Հետևաբար, կարելի է ենթադրել, որ այդ պայմանավորվածությունները պահվելու են նաև հետագայում, այսինքն՝ փորձելու են հավասարակշռության ինչոր իրավիճակ ստանալ տարածաշրջանում: Կարծում եմ՝ կարճաժամկետ առումով դա կստացվի, բայց այն, որ մրցակցությունը և հակամարտությունը Մերձավոր Արևելքում երկարաժամկետ իմաստով շարունակվելու է, կասկած չունեմ: Տարածաշրջանի կայունության համար բավականին երկար տարիներ են դեռևս պետք, և կանխատեսելի ապագայում դա չեմ տեսնում»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Մելիք Շահնազարյանը: 

Սիրիայում տեղի ունեցածի համատեքստում խոսվում է աշխարհում և տարբեր հակամարտություններում Թուրքիայի դերի մեծացման մասին, և Իրանի ու Ռուսաստանի դերի և հեղինակության նվազման մասին: «Ակնհայտ է, որ Թուրքիան շատ է ակտիվացել հարակից բոլոր տարածաշրջաններում, և ոչ միայն ակտիվացել է, այլ նաև կարողանում է ինչոր արդյունքներ արձանագրել, ունենալ: Այս փաստը Հայաստանի համար բավականին մեծ ռիսկեր է պարունակում: Ընդամենը մի քանի տարի առաջ Թուրքիան նույնիսկ Արցախի հարցով զբաղվելու հնարավորություն չուներ, իսկ հիմա Հարավային Կովկասում նաև ռազմական ներկայություն ունի: Սա սպառնալիք է Հայաստանի համար: Մյուս կողմից՝ չէի ասի, որ սա հենց Թուրքիայի ուժն է, միայն նրա ձեռքբերումը:

Ամեն դեպքում, ինչ էլ ասեն, ինչպես էլ Թուրքիայի իշխանությունները փորձեն ներկայացնել, ակնհայտ է մեկ բան, որ Թուրքիան շարունակում է լինել Արևմուտքի գործիքը մեր տարածաշրջանում, նաև Մերձավոր Արևելքում: Թուրքիան ինքնուրույն չի կարողացել հասնել այդ հաջողություններին:

Թուրքիային օգնել և օգտագործում են տարբեր խնդիրներ լուծելու համար: Թուրքիայում հաճույքով են այդ դերին համաձայնում, որովհետև իսկապես իրենց ազդեցությունն էլ է մեծանում: Բայց դա միայն իրենց ազդեցությունը չէ, դա Արևմուտքի ընդհանուր ազդեցության մեծացումն է: Սա կարևոր հանգամանք է, որը պետք է լավ գիտակցենք, գործ ունենք մի պրոցեսի հետ, որտեղից կարող են Հայաստանի համար սպառնալիքներ լինել: Նույն կերպ չէի ասի, թե Ռուսաստանն ու Իրանն են վերջնականապես կորցրել իրենց դիրքերը Մերձավոր Արևելքում: Նշեցի, որ պայմանավորվածություն է եղել, դա ինքնին պետք է վկայի այն մասին, որ Ռուսաստանը հենց այնպես ամբողջությամբ դիրքերը չէր զիջի, փոխարենն ինչոր բաներ պետք է ստացած լինի:

Կարծում եմ՝ այդ «փոխարենը»՝ առևտրի Ռուսաստանի բաժինը, հետխորհրդային տարածաշրջանում է, առաջին հերթին՝ Ուկրաինայում, հուսով եմ՝ ինչոր չափով նաև մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում: Եթե այս վարկածը հաստատվի, կարծում եմ՝ մեզ համար, որպես երկիր, իհարկե, դրական ազդակներ կլինեն: Համենայն դեպս, հերթական անգամ ցեղասպանվելու սպառնալիքը պատմական այս շրջափուլում հաղթահարված կլինի:

Սա դեռևս վարկած է: Այն, որ Ռուսաստանը Մերձավոր Արևելքը փոխարինում է Հարավային Կովկասով, դեռ չի նշանակում, որ իրենց ամբողջությամբ բավարարված են զգալու կամ դա էր իրենց ցանկությունը: Միևնույնն է, դա թուլացում է Ռուսաստանի համար, և ապագայում դրա հետևանքները Ռուսաստանն անպայման կտեսնի: Ամեն դեպքում, կարծում եմ, որ այս փուլում ռուսները Մերձավոր Արևելքում իրենց դիրքերը զիջել են հետխորհրդային տարածաշրջանում ազդեցությունը վերականգնելու դիմաց», նշում է մեր զրուցակիցը: Ի՞նչ ակնկալել Դոնալդ Թրամփի նախագահությունից: Կարծիք կա, որ մինչև նրա՝ նախագահի պաշտոնի ստանձնումը «հնարավորությունների պատուհան» է բացվել տարբեր երկրների համար՝ թեժ կետերում իրենց առջև դրված խնդիրները լուծելու առումով, մյուս կողմից՝ նրա նախագահությամբ էական փոփոխություններ են կանխատեսվում աշխարհում: «Թրամփի նախագահ ընտրվելն արդեն իսկ դերակատարություն ունի, սա միանշանակ է: Կարծում եմ՝ Մերձավոր Արևելքի զարգացումները դրանով են պայմանավորված: Ուկրաինայի նախագահն էլ է արդեն պարբերաբար խոսում բանակցությունների միջոցով հակամարտությանը վերջ տալու իր պատրաստակամության մասին: Ակնհայտ է, որ Թրամփի նախագահ դառնալն ինչոր նոր հանգրվան է միջազգային քաղաքականության համար և իր ազդեցությունն ունենալու է: Այս պահի միտումները ցույց են տալիս, որ իսկապես կա հնարավորություն հակամարտությունները ռազմական փուլից քաղաքական, դիվանագիտական փուլ տեղափոխելու համար: Բայց սա այնքան զգայուն հարց է, որ դժվար է վստահ ասել, որ այս պրոցեսը կարող է մինչև վերջ ավարտին հասնել: Ամեն պահ հնարավոր է ինչոր բան փոխվի, ինչոր բան չաշխատի, և աշխարհը գլորվի շատ ավելի կործանարար և արյունալի պատերազմների մեջ, քան այսօր կա»,- ընդգծում է նա: 

Աշխարհում տեղի ունեցող գլոբալ փոփոխությունները և զարգացումներն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ մեր տարածաշրջանի և Հայաստանի վրա, և ի՞նչ անել սպառնացող վտանգների դեպքում նվազագույն վնասներ կրելու համար: «Սա գուցե նաև պատասխան չունեցող հարց է, քանի որ հնարավոր զարգացումների դիապազոնը շատ տարբեր է:

Այն ընկած է նոր պատերազմից, Սյունիք մտնելու, առհասարակ նոր տարածքներ կորցնելու իրական վտանգից մինչև Արցախը հետ բերելու հնարավորություն: Ահա, այսպիսի մեծ հնարավորությունների դիապազոն կա:

Ցավոք, թե ինչ զարգացում կլինի, պայմանավորված է լինելու ոչ մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներով, այլ ավելի գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումներով: Կարծում եմ՝ ոչ թե պետք է գուշակություններ անել, թե ինչ կլինի, այլ երկիրը պետք է փորձի պատրաստվել վատագույն սցենարներին, ամեն ինչ անել, որ հնարավոր չլինի թուրքադրբեջանական նոր ագրեսիա Հայաստանի վրա, դրա համար անհրաժեշտ է, օրինակ՝ պահպանել գործող անվտանգային մեխանիզմները, որքան էլ դրանք վատն են կամ լավը: Խոսքն այս դեպքում ՀԱՊԿի մասին է:

Դրան այսօր ձեռք տալ պարզապես չի կարելի, որովհետև դա հնարավորություններ կբացի թշնամիների համար ավելի ակտիվ և հետևողական լինել Հայաստանը կործանելու իրենց քաղաքականության մեջ: 

Պետք է փորձել վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ և վստահելի հարաբերություններ կառուցել Իրանի հետ, որովհետև պարզ է, որ Հարավային Կովկասի ցանկացած զարգացում, լուծում, միևնույնն է, պայմանավորված է լինելու այս երկու երկրների դիրքորոշումներով:

Չի կարելի թույլ տալ, որ ինչոր սուբյեկտիվ պատճառներից ելնելով՝ այդ երկրները Հայաստանն անտեսեն կամ նպատակաուղղված վատություն անեն մեր երկրին: Այս պահին պետք է փորձել խելամիտ, ծանր արտաքին քաղաքականություն վարել, որպեսզի պատրաստվենք վատագույն սցենարներին՝ հուսալով, որ կլինի լավագույնը»,- եզրափակում է Հրանտ Մելիք Շահնազարյանը:

Լրահոս

Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Սերբիայի նախագահը հայտարարել է առաջիկա հրաժարականի մասին
ՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը կշարունակվի հունիսի 28-ին
Ա՛յ տղա, կրվել ես, ռադդ քաշի, գնա՛. Մանուկյանը՝ կարմիր գծերի աղմկահարույց դեպքերի և ՍԴ որոշման մասին (տեսանյութ)
Քաջարանի թունելի շինարարարության մեկնարկին ներկա է եղել Իրանի փոխնախագահը. այն կտեւի 6 տարի
Պակիստանում և Աֆղանստանում տեղի է ունեցել 5,9 մագնիտուդով երկրաշարժ
Վրաերթի է ենթարկվել ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է ԱՄՆ-ի, Իսրայելի և Լիբանանի միջև փաստաթղթի ստորագրումը
Ալեն Սիմոնյան ջանքերը զուր էին, Փաշինյանն իրեն մատուցած ոչ մի ծառայություն չի գնահատում (տեսանյութ)
ԱՄՆ-ը կնպաստի Հնդկաստանի և Վենեսուելայի միջև էներգետիկ համագործակցությանը. Ռուբիո
Խոր ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանի մաhվան մասին. Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձը` Ռաիսա Մկրտչյանի մաhվան կապակցությամբ
Փրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնաuպանnւթյnւնը
Ավարտվել են Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի «Կովկասյան արծիվ-2026» համատեղ զորավարժությունները
Եվրոպայում տապի ալիքը շարունակվում է. կան հարյուրավոր զոհեր
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Նոր զարգացումներ ՍԴ–ում․ Իրանը հարվածել է ԱՄՆ բանակի դիրքերին (տեսանյութ)
Կարևոր
Գլխավոր դատախազություն. Ընտրությունների և նախընտրական քարոզարշավի ընթացքում խախտումների վերաբերյալ 423 հաղորդում է ստացվել
Իսրայելը Լիբանանի հետ համաձայնագրի ստորագրումից մեկ օր անց ավիահարված է հասցրել երկրի տարածքին

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ-ում պաշտոնների կռիվ է. Փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում

ՔՊ-ում սպասվում են փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում. «Ժողովուրդ»

Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել. «Հրապարակ»

Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»

Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»

Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»

Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»

Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»

Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»

Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը․ Պապիկյանն ապօրինի հրաման է ստորագրել

«Հրապարակ». Այսօր կմեկնարկի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը

«Հրապարակ»․Դավիթ Խաժակյանը լքելու է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը. պատճառը հայտնի է

«Իրավունք». Փաշինյանը որոշում ունի՝ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին, ու դա Լիլիթ Մակունցն է

«Հրապարակ»․ Ընտրությունների հետևանքները․ Պապիկյանն ապօրինի հրաման է ստորագրել

«Հրապարակ»․ Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը

«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք

«Իրավունք». Առուշը դարձել է Նիկոլի «աչքի լույսը». «Հալալ է, տղան մաքսիմումն արեց»

«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը վերածվել է կոշտ առճակատման

ՔՊ-ն գոհ է Առուշանյանից. Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է

Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ»