Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2025թ․ ծրագիրը

Դեկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական պաշտպանական խորհրդակցությունները՝ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի ու Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության միջազգային համագործակցության և ռազմավարության գլխավոր վարչության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի ու բազմակողմ համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Էսկորսիայի գլխավորությամբ:

Խորհրդակցությունների ընթացքում ամփոփվել են համագործակցության շրջանակում 2024 թվականին իրականացված աշխատանքները և նախանշվել են հաջորդ տարվա ծրագրերը: Կողմերը հաստատել են վերջին շրջանում ակտիվ համագործակցության ռազմավարական նշանակությունը և սահմանել են համագործակցության զարգացման ավելի բարձր նշաձող: Առանձնապես կարևորվել է համագործակցությունը պաշտպանական պլանավորման, ռազմական կրթության ու վարժանքների, խորհրդատվական աջակցության, տարբեր զորատեսակների պատրաստության, ռազմատեխնիկական և այլ ուղղություններով:

Ալեքսանդր Էսկորսիայի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը: Քննարկվել են ՀՀ ԶՈւ կերպափոխման գործընթացի առաջնահերթությունները և այդ շրջանակում Ֆրանսիայի հետ համագործակցության ընթացքը: Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը գոհունակություն է հայտնել համագործակցության ներկայիս մակարդակից և հույս հայտնել, որ այն կշարունակի զարգանալ։

Կողմերը խորհրդակցությունների ընթացքում կարծիքներ են փոխանակել նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: Խորհրդակցությունների արդյունքում ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը, որն ընդգրկում է մի քանի տասնյակ միջոցառումներ ԶՈՒ կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում:

Լրահոս

Կյանքում ամեն բան լինում է. թող ոչ ոք իրեն սրբի տեղ չդնի. չարախոսներին մաղթում եմ սեր գտնել, երջանիկ լինել. Ալեն Սիմոնյան
Հանցագործները որսում են ուսանողներին. Բրիտանիայում բացահայտվել է «փողային ջորիների» հավաքագրման սխեման
Երեք ջրավազան և սաունա․ Սերբիայում հայտնաբերել են հռոմեական կայսեր շքեղ բաղնիքները
Հնագույն ԴՆԹ-ն ցրեց «ամերիկյան չիտայի» մասին առասպելը
Մոնակոյի իշխանի նախկին խորհրդականը դատարանի առաջ է կանգնել կոռուպցիայի և ազդեցության վաճառքի գործով
«Գալիլեյի պատրաստածը». գիտնականը հայտնաբերել է XVII դարի աստղադիտակի առեղծվածային նկարագրություն
Ոչ միայն սրով. հնագույն միլիոնավոր մետաղադրամները ցույց են տվել, թե ինչպես էր Հռոմը ինտեգրում նվաճված հողերը
Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
Ուշակով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են խոշոր փոխշահավետ տնտեսական նախագծեր
ՑԱԽԱԼ-ը սխալմամբ հակահրթիռ է արձակել՝ պատասխանելով Գազայի հատվածում սեփական զինծառայողների կրակոցներին
Սեպտեմբերի 6-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր
Հնարավոր քաղցկեղ․ ուռուցքաբանը բացատրել է, թե ինչ է կարող ազդարարել հանկարծակի քաշի կորուստը
Ուիթքոֆը Պուտինի հետ շփումն անվանել է այն լավագույն պատմություններից մեկը, որը կհիշի թոշակի անցնելուց հետո
Առաջին հայ թենիսիստը, որը հաղթել է ITF-ի J60 մրցաշարում
Կարևոր
Կանխել են վտանգավոր զարգացումները․ բացահայտում (տեսանյութ)
Ինչո՞ւ են մոծակները ոմանց ավելի շատ խայթում, իսկ մյուսներին՝ ավելի քիչ
Կարիերայի աճ, նոր ձեռքբերումներ. այս շաբաթավերջին որոշ կենդանակերպի նշանների հաջողություն է սպասվում
Սեպտեմբերի 5-ի կեսգիշերից սկսած Կիևի ուղղությամբ հարվածներ չեն հասցվել․ Պուտինը՝ Ուիքթոֆի և Քուշների հետ հանդիպմանը
Անթալիայում ձերբակալված ռուսաստանցին «Կրեդո-Մեդ»-ի համասեփականատեր Մարատ Դրեյզինն է՝ «սանիտարների բանդայի» գործով անցնող անձը
Ահաբեկչական հարձակումների ծրագիր՝ Իրանում․ Թեհրանից աղմկահարույց հայտարարություն

Լրացուցիչ նորություններ

...

Կյանքում ամեն բան լինում է. թող ոչ ոք իրեն սրբի տեղ չդնի. չարախոսներին մաղթում եմ սեր գտնել, երջանիկ լինել. Ալեն Սիմոնյան

Սրա համար պետք է դատվեն իրենք․ կամ էլ այլևս Հայաստան չենք ունենա․ Հայրիկյան

Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած

Նոյեմբերյանում թալանել են ավագ էկոպարեկի տունը. գողացել են 12․000 ԱՄՆ դոլար, 1 մլն ՀՀ դրամ և ոսկեղեն

Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքում. Sputnik Արմենիան

Թրամփը ՀՀ-ի մասին հոդված է տարածել․ Ուկրաինան տարածքներ չի զիջի․ ԱԳՆ (տեսանյութ)

ՊՆ-ում ԶԼՄ-ների հետ քննարկվել են հանրային հաղորդակցության և համագործակցության հարցերը

Հալաբյան փողոցում հայտնաբերված երեխայի բուժումն ավարտվել է. ծնողները չեն գտնվել

Գյումրիի ռուսական ռազմաբազան պե՞տք է Հայաստանին․ ինչ են ասում մայրաքաղաքում (տեսանյութ)

Առանց աջակցության ՀՀ-ին կուլ կտան․ ՌԴ․ Թուրքիան ու Ադրբեջանը ԱՄՆ-ի կողքին են․ Վենս (տեսանյութ)

Նոր մեկնարկ` մեծ նպատակներով. գիտելիքի օրը` Պլեխանովի անվան ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղում (տեսանյութ)

Աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած ՀՀ քաղաքացիները կարող են ազատվել պարտադիր զինծառայությունից

Գազամատակարարման դադարեցումներ՝ Երևանի որոշ հասցեներում, Արարատի և Տավուշի մարզերում

Որպես անհետ կորած որոնվող 31-ամյա Տիգրան Մխիթարյանը հայտնաբերվել է

Փրկարարը կանգնած է քաղաքացու կողքին, իսկ պետությունն այսօր նույն պատասխանատվությամբ՝ փրկարարի․ ՆԳ նախարարի ուղերձը

Կասեցվել է Գյումրիի հանրային սննդի կետերից մեկի աշխատանքը

Փրկարար ծառայությունը զգուշացնում է Գյումրեցիներին

Գազանջատումներ կլինեն

Գոռ Հակոբյանը հրապարակել է քայլակով տեղաշարժվող որդու լուսանկարները

Հայ քաղաքացին ԱՄՆ-ում դատապարտվել է. Ահաբեկիչների հետ չեն բանակցում․ Պուտինը՝ Զելենսկուն (տեսանյութ)