Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ասադի համար գուցե եղան ավելի բարեհաճ, նրան պատժեցին քաղաքականապես, ոչ ֆիզիկապես. Հակոբ Բադալյան


Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է.

«Ամիսներ առաջ ծավալվեց մի պրոցես՝ Էրդողանի ու Ասադի հանդիպման նախապատրաստության, որտեղ նկատելի միջնորդական ջանք էր գործադրում Ռուսաստանը, հանդիպումների որոշ մաս տեղի էր ունենում Ռուսաստանում: Ասադը սակայն արտահայտում էր պայման՝ Թուրքիան պետք է դուրս գա Սիրիայի տարածքից:

Երբ դու ունես  բավարար ուժ ինքդ քեզ պաշտպանելու համար, քո պայմանները կարող են լինել շատ կոշտ ու աներեր, բայց, երբ դու գտնվում ես ուրիշի խնամակալության ներքո, երբ ինքդ չես կարող տեր կանգնել քո իսկ դրած պայմաններին, այդօրինակ վարքագիծը կարող է դառնալ ճակատագրական և ողբերգական:

Ասադը թերևս համարում էր, որ, ինչ էլ լինի, Ռուսաստանն ու Իրանը չունեն «իրեն այլընտրանք», իսկ Սիրիան հո «չե՞ն հանձնի»: Սա թերևս ամենաճակատագրական մտայնությունն է, որ կարող է թույլ տրվել որևէ գերտերության, որևէ ուժային կենտրոնի հանդեպ, առավել ևս՝ կայսերական պատմա-քաղաքական հսկա հետագծով սուբյեկտի հանդեպ:

Այդ սուբյեկտներն ունեն ժամանակի ու տարածության չափման բացարձակապես այլ նշաձողեր ու բանաձևեր, այլ հոգեբանություն: Ժամանակի ու տարածության մեջ երկրները նրանց համար ընդամենը շախմատային մեծ խաղատախտակի վանդակներ են՝ պայմանական 64-ից պայմանական՝ 1-ը:

Երբ դու համարում ես, որ գերտերությունը չունի քեզ «այլընտրանք», կամ ընդհանրապես՝ չունի այլընտրանք, և նրա հետ հարաբերությունդ կառուցում ես այդ «հենակետով», դու փորում ես քո իսկ «գերեզմանը»՝ բառի պատկերավոր, երբեմն նույնիսկ բուն իմաստով:

Այս դեպքում Ասադի համար գուցե եղան ավելի բարեհաճ և նրան անխոհեմության համար պատժեցին քաղաքականապես, ոչ ֆիզիկապես:

Գերտերությունները, առավել ևս միջուկային, այլընտրանք ունեն ՄԻՇՏ, քանի դեռ գոյություն ունեն:

Հետևաբար, եթե գոյություն ունեն, ուրեմն ունեն այլընտրանք:Այո, կարող են ընտրել նահանջը, բայց դրա համար եմ նշում, որ ժամանակի ու տարածության իրենց չափումը այլ հարթության վրա է: Այն, ինչ մեր աչքում իրենց նահանջն է, իրենց աչքում դա «ռազավարական համբերատարության» մի դրվագ է՝ նվազագույնը:

Ինչու՞ նվազագույնը: Որովհետև, կա նաև մեկ այլ հանգամանք, «մեդալի հակառակ կողմը», որը դարձյալ չափման բանաձևի խնդիր է: Կարող է պատահել, որ քո ֆորմալ պատասխանատվությունը քեզ կաշկանդում է հարցերում, որոնք շատ ավելի արդյունավետ է հնարավոր լուծել, եթե ազատվում ես ֆորմալ պատասխանատվությունից:

Որովհետև խոսքը նաև սուբյեկտների մասին է, որոնք աշխարհաքաղաքականությունը վարում են ոչ միայն հրապարակային, այսպես ասած ֆորմալ ռեսուրսներով, այլ նաև՝ ոչ ֆորմալ»։

Լրահոս

Անգնահատելի է Նիկոլայ Ծատուրյանի դերն ու վաստակը Հայաստանի մշակութային կյանքում, հայ թատրոնի նոր սերունդ կրթելու և ձևավորելու գործում․ Փաշինյան
Թրամփ. Հոլիվուդում ոչ ոք չէր կարող ֆիլմում մարմնավորել Սի Ծինփինին
Կարևոր
Ռյազանի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել․ կան վիրավորներ
«Հրապարակ». «Խոպանչիներն» արդեն մի քանի օր է՝ խնդիրներ ունեն Ռուսաստան մեկնելիս
Հայտարարվել է նախաքննության ավարտ. ինչ փուլում է գործը. «Ժողովուրդ»
Հայաստանը չանցավ «Եվրատեսիլ 2026»-ի եզրափակիչ փուլ
«Իրավունք». Ձայներ «մուրալու» գործին լծվել են նախկին իշխանավորները
«Հրապարակ»․ ԵՊՀ-ն վերջին տարիներին անկում է գրանցել
«Իրավունք». Ինչ է խոստացել Արսենյանի որդին Փաշինյանին
«Հրապարակ»․ Իրավապահները Մերձավանից հեռացրել են Գեւորգ Հարությունյանի ընտանիքի վերջին անդամներին
Սրբուհի Գալյանի ունեցվածքը՝ 5 անշարժ գույք, միլիոնավոր վարկեր ու 45 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել ՔՊ ցուցակի 6-րդ համարը. «Ժողովուրդ»
Իշխանական թիմը թեժ նախընտրական ռեժիմում է. «Ժողովուրդ»
Դեսպան Հակոբյանն ընդունել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և վերակառուցման աշխատանքներն իրականացնող ընկերության ղեկավարությանը
Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր, 15 երեխա հիվանդանոցում է
Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը պատրաստվում է պատվիրել 200 Boeing ինքնաթիռ
Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր, կենտրոնի 15 սան ԲԿ է տեղափոխվել․ ՀՎԿԱԿ
Կյանքից հեռացել է ՀՀ Ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը
Չիմաևի ձախողումը Ծառուկյանի համար թանկ է արժեցել
Գողականներ են խառնում, մարդկանց վզին դնում են՝ էսպես պետքա անեք․ էս ամենը թողած ծաղիկների՞ց խոսենք
Կարևոր
Վերջերս Միացյալ նահանգներում նկարահանվել է «Քո սիրուց հետո» հեռուստաֆիլմը (Լուսանկարներ)

Լրացուցիչ նորություններ

...

Քեզ նման՝ ընտանիքների քանդման ու մարդկանց աղքատության հասցնելու վրա բարգավաճողին ճամփելու համար էլ ուզում ենք փոփոխություն. Նարեկ Կարապետյանը՝ Ալեն Սիմոնյանին

Ժողովրդագրական սահմանը. Ընտանիքը որպես վերջին սահման. Սուրեն Սուրենյանց

Չկա Հայաստան առանց Փաշինյան․ սա պարզապես իշխող ուժի փարթի սովորական պոստեր չէ․ սա նրանց մտածողության արտացոլումն է․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ի պոստերի մասին (լուսանկարներ)

Երևանում այս աղմկոտ բաքոսատոն կազմակերպելը թուրքական պատվեր էր. Արմեն Այվազյան

Հարևան ագրեսոր պետությունն ԱԳՆ մակարդակով հրահանգներ է տալիս ՀՀ պետական համակարգին. սա այլևս միայն դրոշի հարց չէ. Իշխան Սաղաթելյան

Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր

Մենք հիշում ենք. Մխիթարյանի հրապարակումը` նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին

Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ

Վարչապետը դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը․ Տեր Արիստակես քահանա

Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին

Այսօրվա անկայուն իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ այն կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ

Ընտրությունները, որոնք պետք է արտացոլեն ներքին քաղաքական մրցակցությունը, սկսում են ընկալվել որպես աշխարհաքաղաքական ընտրություն՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև․ Սուրենյանց

Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան

Իրանի դեմ այս պատերազմը կողմերի լարվածության սանդղակը բարձրացնելու մասին էր․ իրանագետ

Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ. Աշոտյան

Զզվելի, ուղղակի շա՜տ զզվելի է տեսնել, թե ինչպես են քոչարյանական քարոզչական կոյուղիները նույն էժան նիկոլությունն անում. Սամվել Ֆարմանյան

Իսլամաբադում 21 ժամ տևած բանակցություններից հետո ԱՄՆ–Իրան բանակցությունները ընդհատվել են՝ առանց համաձայնության գալու. Արմեն Այվազյան

Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ

Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է՝ չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները․ Գառնիկ Դանիելյան

Իշխան Սաղաթելյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել Սուրբ Զատիկը