Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մոլորվել է ԲՐԻԿՍ-ի և ՀԱՊԿ-ի արանքում

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Մոլորվել է ԲՐԻԿՍ–ի և ՀԱՊԿ–ի արանքում․

Վերջին երկու ամիսների ընթացքում Ն․ Փաշինյանի միջազգային շրջագայությունների և հայաստանյան հանդիպումների խայտաբղետ ներկապնակը տարբեր դատողությունների և նկատառումների առիթ տվեց փորձագիտական շրջանակներին: Դրա մեկնարկը տրվեց հոկտեմբերի սկզբին` ՀՀ վարչապետի ԱՊՀ գագաթնաժողովին մասնակցությամբ և ՌԴ նախագահ Վլ. Պուտինի ծննդյան արարողությանը ներկա գտնվելով: Այդ իրադարձություններին նրա մասնակցությունը, թերևս, ընկալվեց որպես սիմվոլիկ արարողություն, որը կարող էր խորհրդանշել «անառակ որդու վերադարձը»: Ասվածն առանձնակի շեշտադրում ունեցավ այն բանից հետո, երբ «դեպի արևմուտք նայող» Ն.Փաշինյանը պաշտոնապես հրավեր ստացավ մասնակցել Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի հերթական գագաթնաժողովին, չմերժեց այն և մասնակցեց փաստացի արևմուտքին հակադիր բևեռի կողմից կազմակերպված միջոցառմանը:

Վարչապետ Փաշինյանի ԲՐԻԿՍ-յան արկածներին առանձնահատուկ «շարմ է» հաղորդում այն հանգամանքը, որ հակաարևմտյան աշխարհաքաղաքական բևեռի այդ գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցավ վերջինիս՝ երկար ժամանակ մերժվող հանդիպումը, Ադրբեջանի նախագահ Ի.Ալիևի հետ: Փաստացի բանակցային այս դրվագը ընկալվեց որպես ռուսաստանյան հարթակում (առավել ևս, որ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը տեղի էր ունենում Թաթարստանի մայրաքաղաքում) կայացած գործընթաց, որը խորհրդանշում է Ռուսաստանի ակտիվ վերադարձը և նախաձեռնողականությունը հայ-ադրբեջանական բանակցային պրոցեսում: Ներհայաստանյան քաղաքական շրջանակներն ու մամուլը (ոմանք գոհունակությամբ, ոմանք էլ` ակնհայտ դժգոհությամբ) սկսեցին խոսել Ն. Փաշինյանի «Պուտինի գիրկը թռնելու» հերթական դրսևորման մասին: Բնականաբար, իր դժգոհություններում առավել ակտիվ էին, այսպես կոչված, պրոարևմտյան քաղաքական և հասարակական կառույցներն ու հատվածները:

Դժվար չէ կռահել, որ ՀՀ վարչախումբը նույն վերաբերմունքին արժանացավ նաև վերջիններիս անմիջական կուրատորների` Եվրոբյուրոկրատիայի և նրանց ներքո գործող տարբեր երկրների ղեկավարների կողմից: Բանն այն է, որ վերոնշյալ շրջանակները, ինչպես ցույց են տվել դեպքերի զարգացումները, առանց այդ էլ մեծ վստահություն չունեն Ն. Փաշինյանի և նրա վարչախմբի հանդեպ: Դրա վկայությունն այն է, որ փաշինյանական վարչախմբի հետ փաստացի համագործակցությունը, վերջիններիս կողմից կառուցվում է կարճաժամկետ հեռանկարով` «утром деньги – вечером стулья» կամ հակառակը հայտնի սկզբունքով: Իսկ եթե ավելի լուրջ, ապա առավել ևս հիմա` վրացական ընտրություններից հետո, հայաստանյան այսօրվա իշխանությունները Արևմուտքի համար օգտագործելի են զուտ որպես Հարավային Կովկասում, թերևս, վերջին, ոչ այնքան պրոարևմտյան, որքան հակառուսական ֆորպոստ: Եվ այդ վերջին ֆորպոստը պահելու համար, ինչպես երևում է, պետք է կիրառել «ամենօրյա և ուղղակի կառավարում», այդ թվում նաև Ն. Փաշինյանի «տարբեր վախերը բռնելով», «դուխ տալով» և առհասակ, հնարավորինս միայնակ չթողնելով «հյուսիսից ճնշումների առջև»:

Թերևս դրանով է պայմանավորված նաև Ն. Փաշինյանի հետ իրար հաջորդող, փաստացի ամենշաբաթյա հանդիպումները՝ սկզբում Հռոմի Պապի հետ Վատիկանում, հետո Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքի հետ Երևանում և վերջապես Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ` կրկին Երևանում: Ընդ որում, բոլոր այդ հանդիպումները տեղի են ունեցել անորոշ, և համաձայն պաշտոնական հաղորդագրությունների՝ Հայաստանի համար ոչ արդիական օրակարգերով: Թերևս կար մեկ բացառություն, որը մասամբ բացահայտում էր եվրաբանագնացների հիմնական նպատակները: Դա այն էր, որ Լեհաստանի նախագահը եռօրյա այցի շրջանակում այցելել էր Սյունիքում գտնվող Եվրամիության դիտորդներին, ինչն ինքնին խոսուն մեսիջ է բոլոր շահագրգիռ հարևան և ոչ հարևան հասցեատերերի համար: Ինչևէ, վերոհիշյալ հանդիպումներից հետո Ն. Փաշինյանը հրաժարվեց մասնակցել Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին»։

Լրահոս

Կարևոր
Իրանում և Իսրայելում ՀՀ դեսպանությունները, հյուպատոսական բաժինները շարունակում են իրենց գործունեությունը․ ԱԳՆ
Էս պայմանական հրադադարով հնարավորություն են տվել, որ վերարտադրվի ու շարունակի հանձնել. Սաղաթելյան (տեսանյութ)
Իրանի դեմ պատերազմը երկարում է, իրավիճակը բարդանում է նաև մեզ համար (տեսանյութ)
ԻԻՀ պահապանների խորհուրդը շարունակում է երկրի կառավարումը. ՀՀ-ում Իրանի դեսպան
Հայաստանի իշխանությունների աշխարհագրական գիտելիքները իսպառ ցնդել են. Խաչատրյան
ՈՒՂԻՂ. ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի ասուլիսը
Իրանի քաղաքական ճգնաժամը՝ Խամենեի մահ, հրթիռային հարվածներ․ ՀՀ ՊՆ պաշտոնյա է կալանավորվել
Անվտանգային տեսանկյունից, փառք Աստծու, Հայաստանում խաղաղություն է. Ալեքսանյան
Կարևոր
Պատերազմն արդեն իսկ չի ընթանում այն սցենարով, որը ծրագրել էին Թրամփը և Նեթանյահուն. Արմեն Այվազյան
Ինտրիգներ մի՛ փնտրեք. Սահմանադրության նախնական տեքստը մարտին կհրապարակվի
Հայաստանը լարվածության, նոր բարեփոխումների և միջազգային շուկաների կենտրոնում
Վերջին 7 տարում այնքան պարտք են կուտակել, որ մեր երեխաներն ու թոռները երկար վճարելու են դրա համար
Մելքոնյան Գագիկին կարգի հրավիրեք, արգելեք նրան գերիներից խոսել․ ԱԺ-ում լարվեց իրավիճակը
Մարդը 250 հազար վճարում ա ինչ-որ ընկերության, իր «Tesla»-ի ձիաուժը իջացնում ա, հսկողություն չկա՞
ՈՒՂԻՂ․ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ
Արաղչին Խամենեիի սպանությունը անվանել է միջազգային իրավունքի սկզբունքների դեմ հարձակում
Թրամփը հայտարարել է, որ Իրանի առաջնորդի պաշտոնի համար տեսնում է երեք թեկնածուի
Կարևոր
Թրամփը հայտնել է՝ որքան կտևի Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունը. Daily Mail
Շտապ
Իրանը հարվածում է Իսրայելին կասետային զինամթերքով (տեսանյութ)
Լույս չի լինի հետևյալ հասցեներում

Լրացուցիչ նորություններ

...

Այս պատերազմից հետո աշխարհն առերեսվելու է բոլորովին այլ Մերձավոր Արևելքի հետ. Արմեն Այվազյան

Գագիկ Հարությունյանի վերջին գրառումը (լուսանկար)

«Մեռնում եմ, չեմ կարում». Գոռ Հարությունյանի հուզիչ խոսքերը եղբոր մահվան մասին

Խաչիկ Գալստյանը 2 օրից կլինի տանը․ փաստաբան

Ի՞նչ էր պատգամել Էնվերն ու ինչպե՞ս Փաշինյանի օգնությամբ Էրդողանը դա կյանքի կոչեց․ Շարմազանով

Սյունիքի, մասնավորապես Կապան համայնքի փակվող դպրոցների ցանկը (Լուսանկար)

Սրանց պետք է հեռացնել, որ և՛ անկախ Հայաստան լինի, և՛ իրական հայ-ռուսական դաշինք. Էդուարդ Շարմազանով

Սանասարյանը արդարացվեց. Արդյո՞ք Փաշինյանը ներողություն կխնդրի նրանից

«Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել»․ Լևոն Ազիզյան

2018-ից առ այսօր ՆԳՆ բյուջեն աճել է 3,3 անգամ, բայց ի՞նչ է ստացել «հերոս հարկատուն» դրա դիմաց. պատգամավոր

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ եւ նույն պրիմիտիվ հնարքներով նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն․ Աշոտյան

Երբեք դրամաշնորհ չեմ վերցրել, այդ թվում Սորոսից․ Դավիթ Սանասարյան

Արդյո՞ք սա նշանակում է, թե վաղը պատերազմ չի սկսվի․ Վարդան Ոսկանյան

Ես սատարում եմ բոլորին, ովքեր պայքարելու են ադրբեջանամետ, անպատիվ, անմշակույթ, ի վերջո անգրագետ իշխանության դեմ․ Դավիթ Ամալյան

Շիրակում կաթը գյուղացիներից մթերվում է150–160, խանութում վաճառվում է մինչև 900 դրամով. պատգամավոր

Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր 6-8 աստիճանով. Լևոն Ազիզյանը մանրամասնում է

Ստացել եմ դեռևս նախորդ տարվա նոյեմբերին իմ կողմից նշանակված միջազգային փորձաքննությունների արդյունքները՝ Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունների վերաբերյալ. Բաբայան

Փաշինյանն ամեն կերպ փորձում է խափանել Ավստրիայում հրավիրված Եպիսկոպոսաց ժողովը․ Հակոբ Բադալյան

Երբ ճշմարտությունը կորցնում է իր օբյեկտիվ հիմքը, մարդը դառնում է անտարբեր և չի զանազանում չարը բարուց․ Տեր Իսահակ

Մինչև հունիս Փաշինյանն ու Ալիևը դեռ ինչե՜ր են անելու․ Արմեն Այվազյան