Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Բյուջեն ու տնտեսությունը՝ նոր ճնշման ներքո. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2024 թվականի բյուջեի հիմքում դրվել էր 7 տոկոս տնտեսական աճի ապահովման նպատակադրում, սակայն հիմա արդեն կառավարությունը կանխատեսում է, որ տարին ամփոփելու ենք 5,8 տոկոս տնտեսական աճով։

Այսպիսի կանխատեսման համար պայմաններ է ստեղծում այն հանգամանքը, որ տարվա երկրորդ կեսից սկսած տնտեսական աճի տեմպը կտրուկ նվազում է։ Տնտեսական ակտիվության աճի տեմպը մասնավորապես հոկտեմբերին հասել է այս տարվա ամենացածր ցուցանիշին` 4,2 %-ի, որը շուրջ 2,8 տոկոսային կետով ցածր է սեպտեմբերի ցուցանիշից:

Ակնկալվում է, որ մինչև տարվա վերջ աճի նվազման միտումն ավելի կխորանա։ Բնականաբար, այս իրավիճակը հանգեցնելու է բյուջեի թերակատարման։ 

«Լույս» հիմնադրամը, վերլուծելով ՀՀ տնտեսության սոցիալտնտեսական զարգացումները 2024 թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին, տվյալներ է ներկայացրել, որ պետական բյուջեի դեֆիցիտը մեծ արագությամբ աճում է։ Պետական բյուջեի ընդհանուր եկամուտները 2024 թ. հունվար-հոկտեմբերին կազմել են 2,073.4 մլրդ դրամ՝ աճելով 6,5 %-ով, որը հունվարսեպտեմբերի համեմատ իջնել է 0,1 տոկոսային կետով։

Իսկ ոչ հարկային եկամուտների գծով մուտքերը նվազել են 5,7 %-ով։ Ըստ էության, տարվա վերջին ամիսներին եկամուտների մուտքերի ծավալն ավելի կնվազի։

Ու չնայած այն հանգամանքին, որ բյուջեի եկամուտները ոչ միայն չեն ավելանում, այլև նվազման միտում են գրանցում, բյուջեի ծախսային հատվածը շարունակաբար ավելանում է։ Ընդհանուր ծախսերը 2024 թ. հունվար-հոկտեմբերին կազմել են 2,284.9 մլրդ դրամ՝ աճելով 16,3 %-ով։Արդյունքում 2024 թվականի հունվար-հոկտեմբերին պետական բյուջեի ծախսերն էականորեն գերազանցել են եկամուտներին, ինչի արդյունքում ձևավորվել է շուրջ 211,5 մլրդ դրամի չափով պակասուրդ այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում պակասուրդը կազմել է ընդամենը 19 մլրդ դրամ:

Իսկ բյուջեի պակասուրդը իշխանությունները հիմնականում լրացնում են պարտքեր վերցնելու հաշվին։

Դրանով է պայմանավորված, որ պետական պարտքի ծավալները վերջին ամիսներին կտրուկ ավելացել են՝ հասնելով 12,6 մլրդ դոլարի։ Միայն այս տարվա հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ պարտքն աճել է 13,6 %-ով:

Բայց պետական պարտքի ավելացումն այդպես էլ որևէ կերպ չի նպաստում տնտեսական պայմանների բարելավմանն ու տնտեսական աճի խթանմանը։ Պարտքով վերցված ռեսուրսներով հազիվ բյուջեում առաջացած ճեղքվածքներն են փակում։

Բյուջեի համար եկամուտների գեներացման մյուս տարբերակն էլ հարկերի կտրուկ ավելացումն է։

Հարկման ընդհանուր համակարգին անցնելու ու հարկային համահավասար պայմաններ ստեղծելու անվան տակ կառավարությունը փոքր բիզնեսին հանում է շրջանառության հարկի դաշտից՝ անգամներով ավելացնելով հարկային բեռը։

Դրանով պայմաններ են ստեղծում, որ մի կողմից՝ տնտեսվարողները չկարողանան աճել, իսկ մյուս կողմից էլ՝ համատարած ամայացվի փոքր ու միջին բիզնեսի դաշտը, իսկ խոշոր բիզնեսն ու մոնոպոլիստները թելադրող դիրքերում հայտնվեն, որի արդյունքում էլ կթուլանա տնտեսության մեջ մրցակցությունը։ Առկա պատկերն էլ իր հերթին կհանգեցնի նոր թանկացումների և աշխատատեղերի կրճատման պատճառ կդառնա։

Այսպիսի բացասական ֆոնն էլ իր ազդեցությունը կունենա հաջորդ տարվա տնտեսական աճի պատկերի վրա։ Առանց այն էլ հաջորդ տարվա բյուջեի կատարման հետ կապված առկա են էական ռիսկեր։

Մասնավորապես, դժվար է լինելու ապահովել 2025 թվականի բյուջեով նախատեսվող 5,6 տոկոս տնտեսական աճի նպատակադրումը։

Ու կարևոր նշանակություն ունի հատկապես այն հանգամանքը, որ, ընդհանուր առմամբ, Հայաստանի տնտեսական աճը մեծամասամբ կախվածության տակ է դրվել արտաքին գործոններից՝ մասնավորապես վերաարտահանումից։

Պատահական չէ, որ անցնող տարվա ընթացքում տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը դարձել է ոսկերչական ապրանքների վերաարտահանումը, քանի որ Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների արդյունքում ռուսական ոսկերչական հումքը նաև Հայաստանի միջոցով է դուրս գալիս արտաքին շուկաներ։

Ու եթե հանկարծ ռուս-ուկրաինական հակամարտությամբ կամ այլ գործոններով պայմանավորված միջազգային իրավիճակը փոխվի, ու փակվեն վերաարտահանման ուղիները, ապա դա մեծապես կազդի նաև Հայաստանի տնտեսական աճի, ինչպես նաև բյուջեի եկամտային հատվածի ապահովման վրա։

Այսինքն, Հայաստանի տնտեսության ներքին ներուժը չի զարգացվել, որպեսզի նվազեցվի կախվածությունը վերաարտահանումից։

Արդյունքում մեծ է հավանականությունը, որ հաջորդ տարվա բյուջեի պակասուրդը նախատեսվածից ավելի մեծ կարող է լինել, իսկ նոր պարտքեր վերցնելու միջոցով ամեն անգամ անհնար է բյուջեի ճեղքվածքը փակել, քանի որ պետությունն ի վիճակի չի լինի փակել այդ պարտքերը։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Լրահոս

Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ
Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա
Բժիշկը զգուշացրել է, թե ինչպես է երեխայի կծվածքի վրա հեռախոսը պահելն ազդում
Ռուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկները
Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց
Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան
Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին
Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով համաձայնությունը կարող է ձեռք բերվել մինչև G20-ի գագաթնաժողովը
Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը
Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով
Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին
Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»

«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ

«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում