Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Վրաստանում «ազգային մայդան» չի լինելու. Իրակլի Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախօրեին Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունները բոլորին ևս մեկ անգամ ցույց են տվել, որ երկրում «ազգային մայդան» չի կարող լինել:


Այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական հարթակը՝ վկայակոչելով Վրաստանի վարչապետի խոսքերը ճեպազրույցից:


«Արդեն երրորդ տարին է, կոնկրետ եվրոպացի քաղաքական գործիչներն ու բյուրոկրատները, որոնք չեն կարողանում հասնել Վրաստանի ուկրաինացմանը, անընդհատ փորձում են օգտագործել թեկնածուի կարգավիճակը և բանակցությունների բացման հարցը՝ երկիրը թուլացնելու, այսպես կոչված բևեռացում հրահրելու և հասարակությանն արհեստականորեն պառակտելու համար»,-ասել է Կոբախիձեն:


Վերջինս նաև կարծիք է հայտնել, որ նախօրեին Թբիլիսիում դաժան հանրահավաքի հիմնական պատասխանատվությունը կրում են կոնկրետ եվրոպացի քաղաքական գործիչներն ու բյուրոկրատները, ինչպես նաև «տեղական գործակալները»՝ «հինգերորդ շարասյունը», որը ներկայացված է չորս քաղաքական կուսակցությունով:


«Երեկ ամեն ինչ պարզ դարձավ բոլորի համար: Պարզապես, արմատականներն ու նրանց օտարերկրյա հովանավորները փորձում են պատրվակ գտնել՝ փորձելով պառակտել Վրաստանը և ուկրաինացնել, նրանք դեռ չեն հասկացել, որ ի տարբերություն 2013 թվականի՝ Վրաստանն անկախ պետություն է՝ ուժեղ ինստիտուտներով և, որ ամենակարևորն է, փորձառու ու իմաստուն մարդկանցով, որոնց ուժը ոչ ոք չի կարող սասանել»,-ասել է վարչապետը։


Նրա խոսքով՝ Մայդանի սցենարը չի կարող իրականացվել Վրաստանում։ 


«Վրաստանը պետություն է, և վրացական պետությունը դա թույլ չի տա»,-ընդգծել է վարչապետ Կոբախիձեն։Երկու օրվա ընթացքում բողոքի ցույցերի ընթացքում տուժել է 42 ոստիկան, ավելի քան 150 մարդ բերման է ենթարկվել։


Ցուցարարները նույնպես բժշկական օգնության կարիք են ունեցել, սակայն տուժածների հստակ թիվը չի հաղորդվում։Վրաստանում երրորդ օրն է շարունակվում են բողոքի ցույցերը, որոնք ավարտվել են ցուցարարների ցրմամբ։


Ընդդիմությունը, նրանց ակտիվիստները և շարքային քաղաքացիները բողոքում են Վրաստանի իշխանությունների՝ նոյեմբերի 28-ին կայացրած որոշման դեմ՝ օրակարգից հանելու Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունների բացումը մինչև 2028 թվականը։ 

Լրահոս

Աբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության
Էրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ)
Մեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
Ուկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպեր
«Արտաքին հարաբերությունները տոտալ տապալել եք»․ Վարդևանյանն՝ իշխանությանը
Օրվա ամենաուշագրավ կադրերը․ խորտակվող նավ, ժայթքող հրաբուխ ու անհավանական տեսարաններ
Կարևոր
Մոնակոն՝ Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերի նոր ուղղություն․ մեկնարկում է Armenia–Monaco Private Investment Roundtable-ի ծրագիրը
Հաջորդիվ ձգտելու եմ պահել աշխարհի առաջնության չեմպիոնությունը. Ասլանյան
Կարենից ավելի շուտ էի ոսկե մեդալ սպասում, բայց ամեն անգամ մի բան միշտ նրան խանգարում էր
Արշակ Սրբազանը հայց է ներկայացրել Ստեփան Ասատրյանի դեմ․ պահանջում է հերքում և 999 դրամի փոխհատուցում
222 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ․ մաքսանենգություն է կանխվել․ Լիցքավորման ժամանակ մեքենա է պայթել
10-ից 3 արտադրողի մոտ եղել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ. Պիպոյան
Թունյան․ Ինչո՞ւ են Հայաստանում օնլայն տաքսիների ուղևորափոխադրումների գները Վրաստանից 2-3 անգամ բարձր
Կաշառքի գործով ձերբակալություններ՝ Հարկադիրում. Ռուսաստանը պատրաստ է պատերազմի. Պուտինը` Եվրոպային
Չաղ Ռուստամը կրկին կալանավորվել է
ԱԺ-ում աթոռներով կռիվ, 10 ձերբակալություն, Բաքվում՝ 20 հայ․ ի՞նչ է կատարվում
Խաղաղության պայմանագրում սահմանադրական փոփոխությունների պահանջ չկա
Վարդևանյան․ Բարձր վճարներից տուժում են և՛ վարորդները, և՛ սպառողները
Կարևոր
«Արմոդերմ»․ հայկական նորարարություն՝ միջազգային բժշկական հարթակում
Փառք Աստծու ամեն ինչ նկարված է, կադրերը բացե՛ք, նայե՛ք. Ռուբինյանը Աժ ծեծկռտուքի մասին

Լրացուցիչ նորություններ

...

Կոբախիձե. Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը

Իսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն

Երևանից թռչող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել և վերադարձել. Քուվեյթը բողոքի նոտա է հանձնել Իրանին

Իրանը կոչ է արել ԱՄՆ-ին ապացուցել, որ Հորմուզի նեղուցը զերծ է ականներից

Բալթյան երկրները՝ առանց 500 մլն եվրոյի, Լեհաստանում՝ ԱՄՆ-ի բազա, Պուտինին՝ բանակցությունների կոչ

Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է տարհանման կարիք ունեցող հիվանդների թիվը

Երևանից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է ուղարկել

Իսպանիայի վարչապետը եռօրյա ազգային սուգ է հայտարարել գնացքի վթարի հետևանքով զոհվածների հիշատակին

NYT. Վենսը կարող է գլխավորել ԱՄՆ պատվիրակությունը՝ Իրանի հետ բանակցությունները վերսկսելու համար

Թուրքիան խիստ նախազգուշացում է արել Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալ

Ղազախստանն ու Թուրքիան նպատակ ունեն ամրապնդել «հավերժական բարեկամությունը»

Թրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումները

ԱՄՆ-ում երեք եղբայրներ դատապարտվել են 30 տարվա ազատազրկման՝ տասնյակ կանանց բռնաբարելու համար

Բրազիլիայի նախագահական ընտրություններում պարտված Ֆլավիո Բոլսոնարոն փախել է երկրից․ CNN Brasil

Թրամփ․ ԱՄՆ-ը կարող է նոր հարվածներ հասցնել Իրանին միջանկյալ ընտրություններից հետո

Ուշակով․ Պուտինը միլիոն անգամ ասել է, որ Զելենսկին կարող է գալ Մոսկվա

Երեք տարի առանց ջրի, գազի ու էլեկտրականության․ Օլեշկիում հրադադար է սկսվել

Նիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհուն

Ամերիկացիները վճարում են Թրամփի արկածախնդրության համար. Իրանի նավթի նախարարն արձագանքել է Բեսենթին

Թրամփը խոստացել է ճանաչել Կոնգրեսի ընտրությունների արդյունքները, եթե դրանք արդար լինեն