Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Նոր Խարբերդի 17-ամյա բնակչի սպանության վարույթով չորս անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում


ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր՝ 2024թ․ նոյեմբերի 8-ին Նոր Խարբերդ բնակավայրի 17-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի մասին:

Այս մասին հայտնել են ՔԿ-ից: Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և վարութային ծավալուն գործողությունների արդյունքում պարզվել են երիտասարդի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք ստանալու դեպքին առնչվող կարևոր հանգամանքներ։ Մասնավորապես, պարզվել է, որ 2024 թվականի նոյեմբերի 8-ին Մասիս համայնքի Նոր Խարբերդ բնակավայրի բնակիչ Ս.Պ.-ի և նույն բնակավայրի մեկ այլ բնակչի՝ Ս.Ս.-ի միջև, էլեկտրոնային հաղորդագրության հետ կապված անձնական հարցի պատճառով, լարված հարաբերություններ են ձևավորվել:

Այդ հարցի հետ կապված պարզաբանումներ ստանալու և վրեժի շարժառիթով պատժելու նպատակով Ս.Ս.-ն իր համախոհներին հավաքագրել և տեղափոխել էր Մասիս համայնքի Նոր Խարբերդ բնակավայրի գերեզմանատան հարակից տարածք, որտեղ, պայմանավորվածության համաձայն, հանդիպել են Ս.Պ.-ին և վերջինիս երեք ընկերներին, այդ թվում՝ տուժող Դ․Պ-ին:

Ս.Ս.-ն ընկերների հետ խմբի կազմում, իրականում առանց պարզաբանում կատարելու, մարդկային կյանքի նկատմամբ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, համատեղ գործելով, հարձակվել են Ս.Պ.-ի և վերջինիս ընկերների վրա, ձեռքերով և ոտքերով սկսել են հարվածներ հասցնել վերջիններիս:

Այդ ընթացքում Ս.Ս.-ի ընկեր Ա.Գ.-ն, առավել ակտիվ ու ագրեսիվ վարքագիծ դրսևորելով, իր մոտ պահվող դանակով սկսել է հարվածներ հասցնել գետնին ընկած անչափահաս Ս.Պ.-ի ընկերոջ՝ Դ.Պ.-ի կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգաններին, իսկ խմբի անդամներ Ս.Ս.-ն և մյուսները, շարունակել են հարվածներ հասցնել Դ.Պ.-ին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, այդ կերպ ապօրինաբար կյանքից զրկելով վերջինիս:

Դեպքից օրեր անց միջադեպի մասնակիցներից մեկի՝ Նոր Խարբերդ բնակավայրի բնակչի ազգականը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 17-ամյա երիտասարդի սպանությունից օրեր անց՝ նոյեմբերի 12-ի ուշ երեկոյան, իրեն պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ընթացքը մի քանի մեքենաներ խոչընդոտել են, ինչի պատճառով ինքը մեքենան վարել է հակառակ ուղղությամբ, որի ժամանակ լսել է կրակոցի նմանվող ձայն, իսկ որոշ ժամանակ անց նկատել է, որ իր մեքենայի վրա առկա են վնասված հետքեր:

Բացի այդ, դեպքից օրեր անց հաղորդում է ստացվել նաև 17-ամյա երիտասարդի սպանության վարույթով մեղադրյալների հորից այն մասին, որ 2024թ․ նոյեմբերի 11-ի երեկոյան, անհայտ անձը (անձինք) փորձել է հրկիզել Նոր Խարբերդ գյուղում գտնվող, չբնակեցված իր տունը, սակայն այրվել է միայն տան պատուհանը։

Նշված հաղորդումների առթիվ նախաձեռնվել են առանձին քրեական վարույթներ, որոնք, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով, միացվել են երիտասարդի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական վարույթին։

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և վարութային բազմաթիվ գործողություններ՝ դեպքի վայրի, հագուստների, տեսագրությունների զննություններ, անձի ճանաչման քննչական գործողություն, խուզարկություններ, առգրավումներ, հարցաքննություններ:

Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են վերոհիշյալ դեպքերի հետ առնչություն ունեցող ավտոմեքենաներից երկուսը և տեղափոխվել հատուկ պահպանվող տարածք: Մյուսները հայտնաբերելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում։

Պարզվել է ողբերգական հետևանքներով միջադեպին մասնակից շուրջ մեկ տասնյակ անձանց ինքնությունը, անհատականացվել են նրանց գործողությունները։ Տունն առերևույթ հրկիզող, ավտոմեքենայի ուղղությամբ հնարավոր կրակոց արձակած անձի (անձանց) ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:Էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Մեղադրյալների, ինչպես նաև վարույթով առանցքային նշանակություն ունեցող վկաների նկատմամբ կայացվել են «Պաշտպանական միջոց կիրառելու վերաբերյալ» որոշումներ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Նոր Խարբերդի գերեզմանատան մոտ տեղի ունեցած միջադեպի մասնակից 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, դատարանի որոշմամբ վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորում:

Մեղադրյալներից 4-ը կալանավորվել են, մյուսի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։Նախաքննությունը շարունակվում է։Ծանուցում.

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Իշխանությունները այնպիսի ընդդիմություն են ուզում, որը պատրաստ է ամեն ինչ զիջել Ադրբեջանին․ Աբրահամյան
Վթարների կանխարգելման համար պետք է խստացնել հսկողությունն ու փոխել վարորդների վարքագիծը. Սարգսյան
Ինչու են կենսաչափական անձնագրերը 29 անգամ ավելի թանկ. հարց՝ նախարարին
ՈՒՂԻՂ․ ՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստ
ՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրը
Տուգանքները պետք է խստացնել, որպեսզի անձը երկու-երեք անգամ մտածի՝ արժե՞ խուսափել պարտավորությունից
Ընտանեկան բռնության դեմ պայքարի փաթեթի համար լրացուցիչ փորձաքննության կարիք չկա․ կառավարություն
Բռնությունը յուրաքանչյուր հաստատության համար առանձին օրենքո՞վ պետք է կարգավորել. Ղազարյան
Ղահրամանյան․ Պետք է չշտապել օրենսդրական փոփոխությունների հարցում
Այո, Աննա Հակոբյանի արշավի շրջանակում է մշակվել ընտանեկան բռնության մասին նոր օրենքը. ՆԳ նախարար
Լուլա դա Սիլվան չորրորդ անգամ դարձել է Բրազիլիայի նախագահ
ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում Աննա Հակոբյանի նախագիծն են քննարկում
Ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան Աբրահամյան
Հայտնի են Վարդենիս համայնքում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Մեծամորում բախվել են «Toyota»-ն և «Ford Mustang»-ը․ կա 1 զոհ․ 4 վիրավորներց մեկը հղի կին է
«Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքները
Վայքում ՔՊ-ն ստանում է ձայների 96.12%-ը. Նոր տվյալներ են հրապարակվել
Գավառում «Համերաշխություն» դաշինքը Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ստանում է քվեների 81.3%-ը
ՔՊ-ն ամենաքիչ քվեները ստացել է Եղեգնաձորում, ամենաշատը` Վայքում ու Արմավիրում. արդյունքները ըստ ՏԿԵ նախարարի

Լրացուցիչ նորություններ

...

Ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան Աբրահամյան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ջուր չի լինելու. Հասցեներ

ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն

Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ

Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից

5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին

Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել

Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին

ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել

Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահին

Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմին

Շվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ

Ամպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթին

Չի՛ կարող լինել խաղաղություն, եթե դրա լուծումները չեն տրվում. Նարե Արամյան

Մեր պետությունը այնպիսի քաղաքականություն է որդեգրել, որ ոչ մի ձև Արցախի հարցը չեն բարձրացնելու

Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել