Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հյուսիսային պողոտայից անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666 մլն. դրամի վնաս


ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով պարզվել են Հյուսիսային պողոտայի նախկին տարածքում մի շարք քաղաքացիների սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը խարդախությամբ և փաստաթղթերի կեղծմամբ ձեռք բերելու դեպքերի էական մի շարք հանգամանքներ:

Քննությամբ պարզվել է, որ անշարժ գույքի գնահատում իրականացնող ՍՊ ընկերության  տնօրեն Հ.Ա.-ն օժանդակել է Երևան քաղաքի Աբովյան-Արամի-Նալբանդյան փողոցներին հարող տարածքում գտնվող անշարժ գույքը ձեռք բերող  և  կառուցապատող հանդիսացող ՍՊ ընկերության տնօրեն Ա.Կ.-ի կողմից մեկ միասնական դիտավորությամբ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով թվով 12 սեփականատերերից առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուրը 666.765.500 ՀՀ դրամի անշարժ գույք և դրամական միջոցներ հափշտակելուն, ինչպես նաև իրացրել է իրավունք վերապահող ակնհայտ կեղծ պաշտոնական փաստաթղթեր:

Այսպես, 2001թ. հուլիսի 16-ին ՀՀ կառավարությունը համապատասխան որոշմամբ հաստատվել է Երևանի Հյուսիսային պողոտայի հատվածում գտնվող` պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքերի (հողամասեր, շենքեր և շինություններ) օտարման գոտին` 82700 քառակուսի մետր տարածքով, որում պետության կարիքների համար վերցվող  օտարման գոտու սահմանների մեջ, ի թիվս այլ գույքերի, ընդգրկվել և իրացման ենթակա են դարձել նաև Երևան քաղաքի Աբովյան-Նալբանդյան-Արամի փողոցների հարող տարածքում գտնվող մի շարք հասցեների անշարժ գույքերը:

Նույն որոշմամբ Երևանի քաղաքապետին լիազորվել է երկամսյա ժամկետում իրացման ենթակա տարածքում լիցենզավորված համապատասխան կազմակերպությունների միջոցով կազմակերպել և իրականացնել անշարժ գույքի գնահատման աշխատանքները:

Միաժամանակ, Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման գոտում գտնվող հողամասերն ու անշարժ գույքը գնելու, վերցնելու կապակցությամբ քաղաքացիներին և իրավաբանական անձանց հատուցում տրամադրելու հետ կապված խնդիրները լուծելու նպատակով, ՀՀ կառավարության՝ 2001թ. հոկտեմբերի որոշմամբ հաստատվել է Երևանի Հյուսիսային պողոտայի օտարման գոտում գտնվող հողամասերը և անշարժ գույքը գնելու, վերցնելու կապակցությամբ քաղաքացիներին ու իրավաբանական անձանց գնային առաջարկի ձևավորման և իրացման կարգը, որով սահմանվել է նաև, որ գնվող, վերցվող անշարժ գույքի համար հատուցումը, բացի դրամականից, կարող է կատարվել նաև այլ գույքով` հողամասի, բնակելի կամ ոչ բնակելի շինության տեսքով, այլ անշարժ գույքի սեփականության իրավունքով տրամադրմամբ` հատուցման գնի մեջ դրա արժեքի հաշվանցմամբ:

ՀՀ կառավարության՝ 2004թ. որոշմամբ Հյուսիսային պողոտայի՝ Աբովյան-Արամի-Նալբանդյան փողոցներին հարող հատվածից 8620,0 քառակուսի մետր հողամասը կառուցապատման ներդրումային ծրագիր իրականացնելու նպատակով տրամադրվել է կառուցապատող ՍՊԸ-ին, որի տնօրենը հանդիսացել է Ա.Կ.-ն:

Քննությամբ հիմնավորվել է, որ Հ.Ա.-ն, օժանդակելով Ա.Կ.-ի սեփականության իրավունքով մի շարք անձանց պատկանող վերոնշյալ առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքերն ու դրամական միջոցները խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով միասնական դիտավորությամբ հափշտակությանը, պայմանագրեր է կնքել իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Ա.Կ.-ին պատկանող և վերջինիս կողմից կառավարվող ՍՊԸ-ի հետ, որի արդյունքում համաձայնվել է հիշյալ անշարժ գույքերը գնահատել իրական շուկայական արժեքներից անհամեմատ ցածր գներով և դրանց վերաբերյալ կազմել կեղծ գնահատման հաշվետվություններ, ինչի արդյունքում Ա. Կ.-ին հնարավորություն է ընձեռվել այդ անշարժ գույքերը ձեռք բերել իրական արժեքներից անհամեմատ ցածր գնով:

Մասնավորապես՝ գնահատող ՍՊԸ-ի տնօրենի և կառուցապատող ՍՊԸ-ի տնօրենի միջև 2005թ. սեպտեմբերին և 2007թ. ապրիլին կնքվել են անշարժ գույքի գնահատման ծառայությունների մատուցման երկու առանձին պայմանագրեր, որոնց համաձայն՝ կատարողը պարտավորվել է պատվիրատուի առաջադրանքով կատարել նշված պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող գլխավոր հատակագծում նշված՝ Հյուսիսային պողոտային հարակից՝ Աբովյան, Արամի և Նալբանդյան փողոցների տարածքում գտնվող անշարժ գույքերի գնահատում: 

Այնուհետև, նշված պայմանագրերի և կառուցապատողի կողմից իրեն հասցեագրված համապատասխան գրությունների հիման վրա գնահատող ընկերության տնօրենը աշխատակցին հանձնարարել է կազմել անշարժ գույքերի արժեքների որոշման և գնահատման վերաբերյալ կեղծ հաշվետվություններ՝ դրանք կառուցապատող ընկերության տնօրենի կողմից իրացնելու և վերոնշյալ հասցեների սեփականատերերին պատկանող առանձնապես խոշոր չափերի գույքերը խարդախությամբ հափշտակելու նպատակով:

ՍՊ ընկերության աշխատակիցը սեփականության իրավունքով անձանց պատկանող և պետության կարիքների համար վերցվող, օտարման գոտու սահմանների մեջ ընդգրկված ու իրացման ենթակա թվով 6 անշարժ գույքերի վերաբերյալ կազմել և իր ստորագրությամբ հաստատել է իրավունք վերապա­հող, բովանդակությամբ կեղծ, այն է՝ շուկայականից մի քանի անգամ էժան անշարժ գույքի գնահատման հաշվետվություն և այն տրամադրել ընկերության տնօրենին, որոնք վերջինիս ղեկավարը վավերացրել է իր ստորագրությամբ, հաստատել ՍՊԸ-ի կնիքով և առձեռն տրամադրել կառուցապատող ընկերության տնօրենին: 

Այդ կերպ միջոցներ տրամադրելու եղանակով օժանդակել է վերջինիս կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախությանը:

Այնուհետ, հղում անելով կեղծ գնահատման հաշվետվությանը, վերջինս սեփականատերերին որպես իրենց պատկանող անշարժ գույքի ձեռքբերման արժեք՝ կառուցապատող ընկերության տնօրենը առաջարկել է իրական արժեքից մի քանի անգամ ցածր գին:

Կառուցապատող ընկերության տնօրենն առանձին դեպքերում խաբեության եղանակով համոզել է սեփականատերերին իր հետ կնքել հաշտության համաձայնություն՝ առաջարկելով նախապես առաջարկած գումարից փոքր-ինչ ավել գումար, ինչպես նաև  ՍՊԸ-ի կողմից կառուցվելիք բազմաբնակարան շենքի մասնաշենքից զրոյական նիշից բարձր՝ 1-ին հարկի տարածքից հասարակական նշանակության տարբեր մակերեսների տարածքներ, սակայն չի կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա անշարժ գույքի գնահատմամբ զբաղվող ՍՊ ընկերության տնօրենի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) և 325-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասին):

Իսկ կառուցապատող ՍՊ ընկերության տնօրենի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) և 325-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասին):

Նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է անձանց պատճառված ընդհանուր 666 765 500 ՀՀ դրամի վնասը:

Լրահոս

Թայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզում
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան
Անդրանիկի խճանկարը հանեցին, Արցախի համույթներին զրկեցին Վիեննայի բեմից․ ի՞նչ է կատարվում
Ձերբակալություններ՝ մի շարք համայնքներում. Թրամփի հետ խաղեր չեմ խաղում․ Զելենսկի
Մասկ. Որոշ քաղաքական գործիչներ լվանում են փողերը ԱՄՆ քարոզարշավների համար՝ օգնելով Կիևին
Արաղչի. Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան
Կիմ Չեն Ընը նպատակ է դրել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհի ամենաուժեղ զինված ուժերը
Գուտերեշը ողջունել է Օլեշկիում հրադադարի համաձայնագիրը
Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ Ալիևին
Զելենսկին բողոքել է Պուտինից և Թրամփից
ԱՄՆ նախագահի թոռների մայրը հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղը
Արթիկում ընտրական կոռուպցիայի գործով բերման ենթարկվածների թվում է «Ապրելու երկիր»-ի թեկնածուն
Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն
Մակրոնը Փարիզի ահաբեկչությունը որակել է որպես Ֆրանսիայի համար շրջադարձային պահ
Հայաստանի բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ
Արաբական և իսլամական երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզում երթևեկությունը
Թրամփը խոստովանել է ուկրաինական կարգավորման համար մաքսատուրքերի անարդյունավետությունը
Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»
«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

Լրացուցիչ նորություններ

...

Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել

Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին

ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել

Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահին

Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմին

Շվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ

Ամպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթին

Չի՛ կարող լինել խաղաղություն, եթե դրա լուծումները չեն տրվում. Նարե Արամյան

Մեր պետությունը այնպիսի քաղաքականություն է որդեգրել, որ ոչ մի ձև Արցախի հարցը չեն բարձրացնելու

Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել

Պատերազմ, ճգնաժամ, բռնություն․ ինչպիսի՞ սերունդ է մեծանում․ հոգեբանի մեկնաբանությունը

HAYRIK HARVEST․ նոր միջազգային գաստրոնոմիական նախագիծ, որը միավորում է տարբեր խոհարարական մշակույթներ Երևանում

Միգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը

Հասարակության բևեռացում և ատելության խոսք․ Անահիտ Մանասյանն Ավստրալիայում է

Սպասվում է կարճատև անձրև. եղանակային կանխատեսում

Հայաստանը ՄԱԿ-ում անդրադարձել է նոր ատոմակայանին անվտանգ անցման կարևորությանը

Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը