Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Արտաշատի» ԲԿ-ի շուրջ սկանդալային զարգացումներ են


Արտաշատի բժշական կենտրոնում՝  տնօրեն Հայկ  Համբարձումյանի ազատումից հետո նոր սկանդալ է հասունանում։ Չեն մարվել աշխատավարձային պարտքերը, հիմա էլ հին կուտակումներին նորն է ավելանում, ու այս բեռի հետ կառավարումը հիվանդանոցում լրիվ ճգնաժամային  է դարձել։ Իսկ ահա տնօրենի հեռանալուց հետո Պետական վերահսկողական ծառայութունը, ասում են, ստուգումների արդյունքում հայտնաբերել է ահռելի չափերի հասնող չարաշահումներ, խոսվում է միլլիարդի հասնող չհիմնավորված ծախսերի մասին ու Կառավարությունը լուռ է։

Խիստ ուշագրավ է, որ կախիչը վատ կպցնելու և դրոշը թեք դնելու համար աղմկոտ պաշտոնանկություն արած Նիկոլ Փաշինյանը հանդուրժել է միլիարդավոր բյուջեի կորուստը, կամ օգնել և  խրախուսել է, որ ՊՎԾ-ն չհանրայնացնի Արտաշատի ԲԿ-ում հայտնաբերած միլլիարդի հասնող ենթադրյալ չարաշահումներն ու յուրացումները։ Համենայն դեպս սրա մասին չկան պաշտոնական հաղորդումներ և անգամ չի պարզաբանվել տնօրենի ազատման հիմքերը։

«Առողջության իրավունք» ՀԿ ղեկավար Անուշ Պողոսյանը խոստովանեց, որ ինքն է փաստացի հասել տնօրենի պաշտոնանկությանը՝ իր ՀԿ-ին ուղղված ԲԿ-ի նամակ բողոքները, ասում է,  գրության տեսքով կառավարությանը փոխանցելով ես եմ տեղեկացրել պետական կառավարման մարմիններին Արտաշատի ԲԿ-ում շուրջ 500 միլիոն կուտակած աշխատավարձի պարտքի մասին։ Մինչդեռ Արարատի մարզպետն ու Առողջապահության նախարարն են այս ԲԿ-ի գործատուն և պատվիրատուն։

«ԱՆ ՊԱԳ-ից իջած միլիոնավոր պետպատվերների ենթադրյալ փոշիացումն ու ոչ նպատակային ծախսերը, որոնք բացահայտել է ՊՊԾ-ն պիտի հայտնաբերեին այս երկու վերադաս կառույցները, մինչդեռ լռել են կամ դրսևորել են հանցավոր անտարբերություն»,- ասում է Անուշ Պողոսյանը։

Առողջապահական ոլորտի իրավապաշտպան կառույցի ղեկավար Անուշ Պողոսյանը Euromedia24.com-ի հետ զրույցում պատմեց, որ 4 ամիս առաջ Արտաշատի Բժշկական Կենտրոնի աշխատակիցները դիմել են իր ղեկավարած  «Առողջության իրավունք» ՀԿ-ին աշխատավարձերի պարտքերի կուտակման բողոքով։

Իր միջամտությամբ խնդրի մասին տեղեկացվել է Կառավարությունը, Առողջապահության նախարարությունից վստահեցրել են, որ խնդիրը լուծում է ստացել։ Դրանից կարճ ժամանակ անց Արտաշատի ԲԿ-ի տնօրենն ազատվել է աշխատանքից։

«Ազատման պատճառը եղել են պարտքերն ու  ՊՎԾ-ի իրականացրած ստուգումները, որի արդյունքում, դեռևս չճշտված  լուրերի համաձայն հայտնաբերվել է 1 միլլիարդից ավելի չարաշահումներ, ընդ որում ասվում է, որ թաթախված են այդ փողերի պատմության մեջ և տնօրենը, որին ազատել են իր դիմումի հիման վրա, և նրա տեղակալները։ Խոսվում է նաև նյութական չարաշահումների, վառելիքի հետ կապված յուրացումների մասին, բայց չկա պաշտոնական հաղորդում»,- նշեց Պողոսյանը։

 Իրավապաշտպանի խոսքով՝ Արտաշատի ԲԿ-ի տնօրենը ստացել է  մինչև 1 ու կես միլիոն դրամ աշխատավարձ, ինչը մարզային բժշկական հաստատության դեպքում  շատ բարձր թիվ է։ Նշեց, որ այդ աշխատավարձը տնօրենն ինքն անձամբ իրեն չի նշանակում, քանի որ հիվանդանոցը մարզպետարանի ենթակայությամբ է գործում, մարզպետարանի կողմից հաստատված վճարներով, ուստի  այդ  հաստիքացուցակը, նախահաշիվները հաստատվում են բացառապես մարզպետի իմացությամբ՝  համապատասխան հանձնաժողովի կողմից։

Մարզպետի հետ կիսում են պատասխանատվությունը  մարզպետարանի առողջապահության վարչության պետը, ֆինանսական վարչության պետը ի վերջո։

«Ստացվում է, որ տարիներով այդ փաստաթղթերը հաստատվել են մարզպետարանի կողմից, հետևաբար  մարզպետը պետք է որ տեղեկացված լիներ, թե՛ նման ֆինանսական պարտքերի, թե՛ չհիմնավորված ծախսային կուտակումների  և ֆինանսական լուրջ խնդիրների մասին, ունեցող հիմնարկը չի կարող ունենալ նման ծախսային հոդվածներ։

Մարզային հիվանդանոցի համար 500-600 միլիոնի պարտքերի կուտակումով մարզային հիվանդանոցի դեպքում այո կարող է դառնալ ճակատագրական բայց  նկատեն, որ կառավարություն այս ինֆորմացիան հասցնող օղակը խնամքով թաքցրել է չարաշահումների մասին բացահայտումները և  հայտնի չէ ինչ շահագրգռվածությամբ։

Ունենք այսօր  միլլիարդի հասնող չարաշահումներ,  բայց չունենք դրա համար պատասխանատվություն կրող անձ՝ որևէ կարգավիճակում» -ասաց Անուշ  Պողոսյանը։ 

Սոնա Հարությունյան

Լրահոս

Մասկ. Որոշ քաղաքական գործիչներ լվանում են փողերը ԱՄՆ քարոզարշավների համար՝ օգնելով Կիևին
Արաղչի. Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան
Կիմ Չեն Ընը նպատակ է դրել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհի ամենաուժեղ զինված ուժերը
Գուտերեշը ողջունել է Օլեշկիում հրադադարի համաձայնագիրը
Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ Ալիևին
Զելենսկին բողոքել է Պուտինից և Թրամփից
ԱՄՆ նախագահի թոռների մայրը հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղը
Արթիկում ընտրական կոռուպցիայի գործով բերման ենթարկվածների թվում է «Ապրելու երկիր»-ի թեկնածուն
Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն
Մակրոնը Փարիզի ահաբեկչությունը որակել է որպես Ֆրանսիայի համար շրջադարձային պահ
Հայաստանի բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ
Արաբական և իսլամական երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզում երթևեկությունը
Թրամփը խոստովանել է ուկրաինական կարգավորման համար մաքսատուրքերի անարդյունավետությունը
Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»
«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»
«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է
Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»
Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ
ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Լրացուցիչ նորություններ

...

Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել

Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին

ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել

Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահին

Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմին

Շվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ

Ամպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթին

Չի՛ կարող լինել խաղաղություն, եթե դրա լուծումները չեն տրվում. Նարե Արամյան

Մեր պետությունը այնպիսի քաղաքականություն է որդեգրել, որ ոչ մի ձև Արցախի հարցը չեն բարձրացնելու

Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել

Պատերազմ, ճգնաժամ, բռնություն․ ինչպիսի՞ սերունդ է մեծանում․ հոգեբանի մեկնաբանությունը

HAYRIK HARVEST․ նոր միջազգային գաստրոնոմիական նախագիծ, որը միավորում է տարբեր խոհարարական մշակույթներ Երևանում

Միգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը

Հասարակության բևեռացում և ատելության խոսք․ Անահիտ Մանասյանն Ավստրալիայում է

Սպասվում է կարճատև անձրև. եղանակային կանխատեսում

Հայաստանը ՄԱԿ-ում անդրադարձել է նոր ատոմակայանին անվտանգ անցման կարևորությանը

Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը