Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ֆրանսիան անպատասխան չի թողնի իր և Եվրոպայի նկատմամբ Ադրբեջանի հարձակումները. ֆրանսիացի նախարար

Ֆրանսիայի՝ էկոլոգիական անցման հարցերով նախարար Անյես Պանիե-Ռյունաշեն երկրի խորհրդարանում ունեցած ելույթի ընթացքում կտրուկ է արձագանքել Բաքվում ընթացող COP 29 համաժողովի բացման արարողության ժամանակ Ֆրանսիայի և Եվրոպայի վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած որակումներին: Նա նշել է, որ Ֆրանսիան անպատասխան չի թողնի այդ հայտարարությունները:

«Ֆրանսիայի և Եվրոպայի դեմ նախագահ Ալիևի կատարած արտահայտություններն անընդունելի են: Անհնար է արդարացնել ուղղակի հարձակումները մեր երկրի, նրա ինստիտուտների և տարածքների նկատմամբ: Ադրբեջանը սեփական շահերի համար է օգտագործում կլիմայի փոփոխության դեմ պայքարը, ինչը վայել չէ: Այդ հարձակումները CCNUCC-ի (Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողով) վարքի կոդեքսի կոպտագույն խախտում են: Դրանք անպատասխան չեն մնա: Զավեշտալի է նաև, որ ռեպրեսիվ և ազատության դեմ հանդես եկող Ադրբեջանի վարչակարգը մարդու իրավունքների վերաբերյալ դասեր է տալիս»,- հայտարարել է Անյես Պանիե-Ռյունաշեն:

 Նախարարն անընդունելի է համարում նաև հանածո վառելիքի տեսակների նկատմամբ Ադրբեջանի աջակցության արտահայտություններն այն դեպքում, երբ ֆրանսիական և եվրոպական դիվանագիտությունը COP 28-ում հասել է հանածո վառելիքի տեսակների օգտագործումից աստիճանաբար հրաժարվելու վերաբերյալ համընդհանուր համաձայնության ձեռքբերման:

«Դա արժանի չէ COP-ում նախագահությանը: Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Բրազիլիային և Մեծ Բրիտանիային, որոնք պարտավորվել են վերանայել ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման իրենց թիրախները՝ դարձնելով դրանք ավելի հավակնոտ: Կլիմայի փոփոխության դեմ արդյունավետ պայքարելու համար միջազգային հանրությունը պահանջում է հենց նման դրական դինամիկա, այլ ոչ թե ցածրակարգ հարձակումներ»,- ընդգծել է Անյես Պանիե-Ռյունաշեն: Նախարարը հայտարարել է նաև, որ այս նոր իրավիճակում, Ֆրանսիայի նախագահի և վարչապետի հետ քննարկելուց և համաձայնեցնելուց հետո, որոշել է ձեռնպահ մնալ հաջորդ շաբաթ Բաքու մեկնելուց:

«Նաև ցանկանում եմ հավաստիացնել, որ ֆրանսիական բանակցային խմբերն իմ հեռահար աջակցությամբ անխոնջ կաշխատեն մեր եվրոպացի գործընկերների հետ՝ պաշտպանելու մոլորակը և մեր բնակիչներին: Մենք կշարունակենք հետամուտ լինել ամենահավակնոտ նպատակներին՝ իրացնելու Փարիզյան համաձայնագրի (2015 թվականի – խմբագր.) դրույթները, որոնք պաշտպանում ենք ստորագրելուց 10 տարի անց»,- իր խոսքը եզրափակել է Անյես Պանիե-Ռյունաշեն:

Լրահոս

«Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո
Կարևոր
ՌԴ Պետդումայի ընտրություններ. հրապարակվել են նախնական արդյունքները
Սեպտեմբերի 21-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր
Այսօր Երևանի 8 ավտոբուսային երթուղի կգործի այլ ճանապարհով
Հայաստանը նշում է Անկախության օրը
Կարևոր
Փաշինյանը շնորհավորել է Անկախության 35-րդ տարեդարձը և հրավիրել Հանրապետության հրապարակ (տեսանյութ)
«Երբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա»․ Սերժ Սարգսյան
Անկախությունը մեզ նվեր չի տրվել, այն պահվել է պայքարով, արյամբ, մեր հավատով. Սասուն Միքայելյանի ուղերձը
Վթարված միկրոավտոբուսում եղել են Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ. նոր մանրամասներ
Կապան-Գորիս ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր, մեծ մասը երեխաներ են
«Արարատցեմենտի» մուտքի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանը
Զախարովա․ Երևանը՝ արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է Ռուսաստանի Պետդումայի ընտրություններում
Հատուկ այն դեգեներատների համար, ովքեր ասում են՝ Թուրքիայի կողմից երբեք սպառնալիք չի եղել. Արա Պողոսյան
Ռուսաստանում Պետդումայի ընտրությունների ընթացքում զանգվածային հարձակում է եղել․ ՌԴ ՊՆ
Իրանը սպառնացել է հարվածել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ռազմաբազաներին
Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում
Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել են «Opel Astra»-ն և «Suzuki» մակնիշի մոտոցիկլը
Բժիշկը նախազգուշացրել է ուտելիս տեսանյութեր դիտելու վտանգների մասին
Պակիստանում նախկին վարչապետ Իմրան Խանի կուսակցության երթից մի քանի օր առաջ ձերբակալել են նրա քրոջը
Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել

Լրացուցիչ նորություններ

...

«Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո

ՌԴ Պետդումայի ընտրություններ. հրապարակվել են նախնական արդյունքները

Ռուսաստանում Պետդումայի ընտրությունների ընթացքում զանգվածային հարձակում է եղել․ ՌԴ ՊՆ

Իրանը սպառնացել է հարվածել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ռազմաբազաներին

Պակիստանում նախկին վարչապետ Իմրան Խանի կուսակցության երթից մի քանի օր առաջ ձերբակալել են նրա քրոջը

Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել

21 ժամ անձրև․ Բաթումիում ռեկորդային տեղումներ են գրանցվել

Զանգվածային թունավորման հետեւանքով հոսպիտալացվել է 100 երեխա Վրատանում

Վրաստանի և Ադրբեջանի սահմանին 12 կիլոգրամ մարիխուանայով օտարերկրացի է ձերբակալվել

Սոչին հեղեղվել է․ ջուրը հասել է խանութներ, մեքենաները խափանվել են

Ռուսաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Ռուսաստանում «թաքնված զորահավաք» է սպասվում․ հետախուզական նոր տվյալներ․ The Telegraph

Ռուսաստանը Ուկրաինայում ևս 5 գյուղի նկատմամբ վերահսկողություն է հաստատել

ԵՄ-ում բենզինի և դիզելի գները ռեկորդ են սահմանել

Խելահեղ կադրեր աշխարհից․ Սևանի պտտահողմ, ծովամարտ և Լիբիայի հարսանեկան շոու (տեսանյութ)

ԱՄՆ դատարանն անօրինական է ճանաչել ներգաղթյալների արտաքսումը երրորդ երկրներ՝ առանց որոշումը բողոքարկելու հնարավորության

Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ պատժամիջոցներին պատասխանել ռազմական զսպման լեզվով

Սերգեյ Լավրով-Մարկո Ռուբիո հանդիպում է սպասվում

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում պայթյուններ են որոտացել

Ֆրանսիայում ոստիկան է ձերբակալվել ահաբեկչական գործողություն նախապատրաստելու կասկածանքով