Զանգվածային թունավորման հետեւանքով ավելի քան հարյուր երեխա կարիք են ունեցել հոսպիտալացման։ Այս մասին հայտարարել է Վրաստանի Առողջապահության նախարար Միխայիլ Սարջվելաձեն, ըստ վրացական «Առաջին ալիքի» փոխանցման։
Համաձայն հաղորդման, նախարարն ասել է, որ տուժած երեխաներից եւ ոչ մեկի մոտ բարդացումներ չեն եղել։ Նա նաեւ ասել է, որ դեպքի հետ կապված ընթանում է հետաքննություն, հետեւաբար՝ շատ հարցերի պատասխանները հնարավոր կլինի տալ՝ հետաքննության արդյունքներն ամփոփելուց հետո։ Նախարարը հավաստիացրել է, որ հետաքննությունը կպարզի ամեն բան եւ զանգվածային թունավորման մեջ մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ։








